Գորիսի բարբառ՝ «խաշփուշ»

Spread the love
Ստուգաբանություն
Խաշփուշ, Գորիսում՝ խաշփուշ || խասփուշ «վատ բանի ընդունակ, անզգամ» իմաստներով բառը, որքանով մեզ հայտնի է, միայն Սյունիք-Արցախում է վկայվում: Այն հավանաբար միջ. պրսկ. շրջանից անցած xār-pušt «մացառախոզ, ոզնի» բառն է, որ պրսկ. անցել է xarpošt (خارپشت) «ոզնի» իմաստով (բառացի՝ փշոտ մեջք), այստեղից էլ թյուրք. խոսվածքներին՝ harpuşta (xarpuşt): Պետք է ենթադրել պրթ. անցած փոխառություն՝ նկատի ունենալով պրթ. št > շտ (միջ. պրսկ. համապատասխանաբար st), որից բարբառախումբը կորցրել է տ-ն (հմմտ. ամ-բարիշ(տ)), իսկ շ-ի ետընթաց առնմանությամբ ր-ն դարձել է շ՝ խաշփուշ:
Մ. Քումունց

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի