Թուրքիան և Հարավային Կովկասը. աշխարհաքաղաքական նոր իրողությունները XIX դարում

Spread the love
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Երևան, 2021 թ. նոյեմբերի 18–21
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը 2021 թ. նոյեմբերի 18-21-ին անցկացնելու է «Թուրքիան և Հարավային Կովկասը. աշխարհաքաղաքական նոր իրողությունները 21–րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով:
21-րդ դարի առաջին երկու տասնամյակներում հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցան լուրջ տեղաշարժեր։ Հստակ ուրվագծվեց Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման աճը: Մասնավաորապես` 2020 թ. սեպտեմբերին սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում շոշափելիորեն փոխվեց նախկինում հաստատված ուժային հարաբերակցության պատկերը։ Կտրուկ ավելացավ Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացներում, էապես մեծացավ Ադրբեջանի դերն ու քաղաքական կշիռը, շոշափելի ռիսկեր ի հայտ եկան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար: Նոր ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակում կենսական է Հայաստանի և Արցախի ազգային շահերի տեսանկյունից տարածաշրջանային զարգացումների առկա միտումների հավաստանշումը և դրա հիմքով անվտանգության ու ազգային շահերի իրատեսական քաղաքականության մշակումը։
Միջազգային գիտաժողովի հիմնական նպատակն է՝ դիտարկել Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը, Հարավային Կովկասում պանթյուրքական ծրագրերի իրականացման մարտահրավերները և վտանգները, մատնանշել հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպման հիմքերն ու պատճառները, գնահատել այդ փոխակերպման ազդեցությունը հետպատերազմյան իրողություններում և վերհանել հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումների միտումները աշխարհաքաղաքական նոր իրողությունների լույսի ներքո, ինչը կարող է հիմք հանդիսանալ՝ բարձրացնելու ՀՀ ազգային անվտանգության և ազգային շահերի ապահովմանն ուղղված պետական որոշումների գնահատման և կայացման արդյունավետությունը։
Վերոնշյալ հարցերի ուսումնասիրությունը հատկապես կարևոր են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճման և նոր հավակնությունների համատեքստում։
Գիտաժողովին ներկայացվելիք զեկուցումները պետք է վերաբերեն (սակայն չսահմանափակվեն) հետևյալ թեմաներին.
• Հարավային Կովկասում տեղի ունեցած քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները/ փոխակերպումները 21-րդ դարի առաջին երկու տասնամյակներում
• Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը (1991-2021 թթ.). առանձնահատկություններ, մարտահրավերներ ու հեռանկարներ
• Համաթյուրքականություն (պանթյուրքիզմ) և նոր օսմանականություն. գաղափարախոսություն և քաղաքականություն
• Թուրքիան և Ռուսաստանը Հարավային Կովկասում. մրցակցություն և համագործակցություն
• Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը
• Արցախյան 2020 թ. պատերազմը և Թուրքիայի տարածաշրջանային «նոր» քաղաքականությունը:

Գիտաժողովը բաց է հետազոտղների լայն շրջանակի համար:

Գիտաժողովի հայտերը պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 1-ը:
Ներկայացվող հայտերը պետք է ընդգրկեն ամփոփում՝ շուրջ 200-400 բառ և հեղինակի համառոտ գիտական ինքնակենսագրությունը (CV): Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մասնակիցները ամփոփումը պետք է ներկայացնեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, արտերկրի հեղինակները` անգլերեն կամ ռուսերեն: Ընտրված մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը: Գիտաժողովի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև իրենց զեկուոցումների թեմաները հադվածի տեսքով (անգլերեն լեզվով) մինչև հոկտեմբերի 15-ը: Ներկայացված և հաստատված հոդվածները տպագրվելու են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից՝ առանձին ժողովածուով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերեն, անգլերենը: Գիտաժողովի անհրաժեշտ նյութերը ուղարկել հետևյալ էլ-հասցեին` tsconference@orient.sci.am Անհրաժեշտության դեպքում մուտքի արտոնագրի հրավերների նամակները մասնակիցներին կտրամադրվեն գրանցվելուց և նրանց մասնակցությունը հաստատվելուց հետո: Հրավիրող կողմը (մրցութային կարգով) կհոգա արտերկրից ժամանած մասնակիցների ճանապարհային և կեցության ծախսերը, եթե դրանք չեն ապահովվում իրենց հաստատությունների կողմից։ Ամփոփումները ուղարկել` Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Տառատեսակը` GHEA Grapalat (հայերեն տեքստի դեպքում), Times New Roman (այլ լեզուներով): Այնուհետև անհրաժեշտ է ներկայացնել հիմնական տեքստը (շուրջ 200-400 բառ), որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1,5: Տպագրության համար ներկայացվող տեխնիկական պահանջները Հոդվածները ընդունվում են անգլերեն լեզվով, օտարազգի մասնակիցների դեպքում նաև ռուսերեն: Ամփոփումը ներկայացվում է հայերեն լեզվով (շուրջ 200-400 բառ): Հոդվածները ընդունվում են առավելագույնը 15 էջ ծավալի սահմաններում (ներառյալ ամփոփումը): Տառատեսակը` GHEA Grapalat (հայերեն տեքստի դեպքում), Times New Roman (այլ լեզուներով): Հոդվածներն ուղարկել՝ Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և եկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Հաջորդ տողում բերվում են «Բանալի բառեր» (7-10 բառ), այնուհետև հաջորդում է հիմնական տեքստը (Times New Roman, տառաչափը 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,5) և հայերեն ամփոփումը (GHEA Grapalat, տառաչափը 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,5): Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով (footnote): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը, այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը (տառաչափը 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1):
Հոդվածները ուղարկել հետևյալ էլ-հասցեին` tsconference@orient.sci.am

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի