Գուսան Աշոտ. Զա̈նգէզուրի չօր չöլէրը ծաղկալ էն

Ներկայացվում է Գուսան Աշոտի հայտնի երգի բնագրային օրինակը, որ գրված է Գորիսի բարբառով:

Զա̈նգէզուրի չöլ[1]-չöլէրը ծաղկալ էն

 

Զա̈նգէզուրի[2] չöլ[3]-չöլէրը ծաղկալ էն,

Յարիս օբան[4] հէն ա կանաչ սարումը,

Էլ ծո̈ւն չի կյա̈մ, մէծ ըռօնին[5] թախկալ[6] ա,

Մարթուց քյէփը շատ լա̈վ ա̈ էս տարումը:

 

Քյինա̈մ տէսնամ իմ յարը հինչ պա̈նի յա̈,

Բօյը ղումաշ[7], անումը նազանի յա̈,

Համ էլ գյիդամ, թա̈ վէր մէթկը կյա̈լի յա̈,

Կանչէմ, մընանք Խընզադին էն քարումը:

 

Կարմիր ծին էմ նըստալ, վէր ինձ շո̈ւտ տանի,

Էն ըխճըկան շատ հավան ա իմ նանի,

Ասում ա՝ հո̈ւր վէր լա̈վ յար օնի՝ դա̈րդ չօնի,

Ընդըհէնց ինիլ չի Գյöչա, Արզաբա̈րումը:

 

Ակնին ճո̈ւրը քըքըլթալի քյինո̈ւմ ա̈,

Տէ՛ս, ծաղիկը ծաղկի նըհէտը խօսում ա,

Ուբան[8] տո̈ւս յէ՛ք, սէրտըս քէզ թո̈ւնդ օզում ա,

Յէք նըստէնք Ղուրդա թիփի ղընշարումը[9]:

 

Ուրա̈նց[10] խալխը գյո̈ւդո̈ւմ էն, վէր ինձ սո̈ւրո̈ւմ ա̈,

Վէր խաղ ա ասում, մարթի քէփը պո̈ւրո̈ւմ ա̈,

Կանչէմ, շո̈ւտ կյա̈, սէրը սէրտըս քո̈ւրո̈ւմ ա̈,

Մըն կյա̈ լըսի՝ հինչ էմ ասում լարումըս:

 

Կօլան[11] յէր կալ, յէ՛ք ա̈խպո̈ւրը՝ Ցօրտ ճիրի,

Ղադատ տանէմ, քէզ աշըղ էմ, ինձ սիրի՛,

Լա̈վ խաղ անէնք յէս նան տո̈ւ՝ «Սի՛րի-սի՛րի»,

Հըմանչո՛ւմ իլ մէր էս ազադ դարումը:

 

Իշկի կյա̈մ չի, էս խէ՞ ըսըհէնց ինձ խանչում[12] ա,

Էն չօբանըն էլ շըվավը հունց կանչում ա,

Բա էն չարը էն ծաղկին խէ՞ պաչում ա,

Չիմ ճարալ էն, մընը կա վէչ դառումը:

 

Էն մէխկ չօնի, մէխկը չիմ[13] ինձանում ա,

Վէր քո̈ւնո̈ւմ ա̈, հո̈ւշըս-խէլքըս տանում ա,

Սէրտը մաքուր, պա̈ն գյիդöղ մըն խանում ա,

Ասէց ինձ տա՛ր, հէրըս հէն ա վարումը:

 

Քէզ[14] տէսնուղը կասի էս հո̈ւր բալա յա,

Խալ իրէսըտ նօր տո̈ւս յէկած լալա յա,

Քէզ տանիլը թամամ խաթաբալա յա,

Մըն յէք ո̈ւրո̈ւր խըտըտէնք Ափո̈ւն[15] թառումը:

 

Ծէրքին խօսուղ սազի՛ն մատաղ իմ յարի,

Կըլկըլացող սա̈սի՛ն մատաղ իմ յարի,

Էն քաղծրը նիփա̈սի՛ն[16] մատաղ իմ յարի,

Մըն կըխտար ա կյո̈ւրո̈ւնքվա գյո̈ւլբա̈հրո̈ւմը[17]:

 

Բա վէր կյա̈ վէչ, թայ-թուշի[18] կօխկին հո՞ւնց կանէմ,

Ըռընց յարի տօնը հի՞նչ խա̈բա̈ր տանէմ,

Նանուն ըսէցի,- տանը յէշի, շո̈ւտ կյա̈մ էմ,

Մին կյա̈նք ման կյա̈նք Կյո̈ւրիսին բըլվարումը:

 

Սա̈սըս լսէց, յավաշ-յավաշ[19] տէս կյա̈մ ա̈,

Խաղըս ասէմ, քյէփս քյöք ա, լա̈վ դա̈մ[20] ա̈,

Աշը՛ղ, ածի՛ օրախ մըն թա̈րա̈քյամա[21],

Սէրը սէր ա, սարումը թա̈ ըրանումը[22]:

 

Չօբա՛ն ախպէ, խօր տէղան մը՛ն էլ ածի,

Վէխճարըտ թօ՛ղ մէր գյո̈ւնո̈ւմը ըրածի ,

Աշըղ Աշօ՛տ, վէր  յըտընիր[23] վառվածի,

Սէրըտ կըրէմ խաս[24] յըլլախիս[25] կարումը:

[1] Կարծիք կա, որ ոչ թե չօլ, այլ չօր «չոր»:

[2] Հնում նաև՝ Զա̈նգա̈զո̈ւրի:

[3] Կարծիք կա, որ ոչ թե չօլ, այլ չօր «չոր»:

[4] Օբա «վրան»:

[5] Ըռօնի «ձյունահյուսք, ձյունակույտ»:

[6] Թախկէլ «փափկել, հալվել»:

[7] Ղումաշ «1. բարակ, նուրբ կերպաս, 2. բարակ ու երկար մատղաշ ճյուղ»:

[8] Օբա բառն է՝ օ>ու:

[9] Ղանշար «1. բոլորին երևացող տեղ, 2. տեսնելի վայր»

[10] Իրենց բառն է. բարբառային համապատասխան մեծատառ ո̈ւ-ն չունենալու պատճառով  ու է դրվել, որ պետք է կարդացվի ո̈ւ:

[11] Կօլա «կուժ»:

[12] Խանչէլ «այրել»:

[13] Չիմ «բոլորը»:

[14] Կարելի է գործածել նաև քէ:

[15] Ափուն բառի ա-ն պետք է կարդացվի քմային ա̈:

[16] Նափաս «1. շունչ, 2. հանգ»:

[17] Գյո̈ւլբա̈հա̈ր «վարդագարուն»:

[18] Կամ՝ թայըթուշ «1. հավասարակից, իրար համապատասխան, 2. շրջապատ»:

[19] Յավաշ «հանգիստ»:

[20] Դա̈մ «1. եղանակ, 2. համանվագ»:

[21] Թա̈րա̈քյամա «1. թյուրքական ցեղի անուն, 2. ամառանոց բարձրացող անասունների հոտ, քոչ, 3. հովվերգ»:

[22] Ըրան՝ արան (Գորիսի բարբառում շեշտակորույս ա-ն դառնում է ը՝ ա>ը) «1. դաշտավայր, 2. տաք վայր»:

[23] Յըտանալ«ուշանալ, ետ մնալ»:

[24] Խաս, այստեղ՝ «մետաքս»:

[25] Յըլլախ (յալլախ) «թաշկինակ»:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը

Սաթենիկ Խուրշուդյան See author's posts Ընթերցված է՝ 69

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…

Տեղանվան պատմական զարգացումը հայերենում («Հարժիս» սրբազան տարածքի ստուգաբանություն)

Մուտք Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս.…