Փրկենք Աղիտուի դպրոցը ցրտից

Spread the love
[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 9774,9773,9772″][/images_grid]ՀՀ Սյունիքի մարզի Աղիտուի հիմական դպրոցը կամավոր ունենալու համար դիմում է ներկայացրել «Խաղաղության կորպուսի» գրասենյակ, և այսօր այդ կամավորի օգնությամբ կտաքացվեն դպրոցն ու բոլոր դասասենյակները: Ծրագրի բյուջեն կազմել է 6364870 ( վեց միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) դրամ և ծրագրի իրականացման համար Ամերիկայի կողմից արդեն իսկ հատկացվել է հաշվարկված գումարի 3/4-ը, այսինքն՝ 4773652.5 դրամ, իսկ դրամի ¼-ը, այսինքն՝ 1591217.5 դրամ պետք է ներդնի հովանավորը՝ հայկական կողմը:

Նոյեմբերի 5-ին փոխանցման վերջնաժամկետն էր: Բարեբախտաբար, գումարը դեռ ետ չի գանձվել: Ուստի ծրագիրը լիարժեք կերպով ու վերջնական նպատակին հասցնելու համար դիմում ենք բարերար մարդկանց՝  ակնկալելով ֆինանսական և բարոյական աջակցությունը: Տաք սրտով ու բարերար ձեռքով փրկե՛նք Աղիտուի դպրոցը ցրտից…

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի