Հայերեն ճանդարի “սոսի” բառը

Spread the love

Հայե­րեն ճան­դար-ի բա­ռի հիմ­նա­կան ի­մաստն է՝ ‘­սո­սի, չի­նար’։ Այն վ­կայ­ված է Ե­ղի­շեին վե­րագր­վող «Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւ­ն» եր­կում, ո­րը մեզ է հա­սել գան­ձա­կե­ցի Վար­դան Ար­ևել­ցու եր­կում մեջ­բեր­ված հատ­ված­նե­րի տես­քով։ Այս բա­ռի ևս եր­կու վ­կայու­թյուն է մեզ հա­սել Հայաս­տա­նի ար­ևե­լյան շր­ջան­նե­րից՝ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցի (13-րդ դար) և Զա­քա­րիա Սար­կա­վագ Քա­նա­քեռ­ցի (17-րդ դար)։ Հատ­կա­պես կար­ևոր է Գան­ձա­կե­ցու «­Հայոց պատ­մու­թյա­ն» 21-րդ գլ­խում առ­կա վ­կայու­թյու­նը, որ­տեղ ճան­դա­րի-ն հի­շա­տակ­վում է որ­պես սօ­սի ծա­ռան­վան (տե­ղա­կան) հա­մար­ժեք։ Ճան­դա­րի բա­ռ ի­րա­նա­կան ծա­գումն ակն­հայտ է, թեև ս­տու­գա­բա­նա­կան ման­րա­մաս­նե­րը պարզ չեն։ Ղա­րա­բա­ղի բար­բա­ռի տըն­ջը­րի/է բա­ռը, որ ն­շա­նա­կում է ‘­սո­սի’ ու ‘­բար­դի’ և վ­կայ­ված է «­Բառ­գիրք հայո­ց» կոչ­ված ուշ­միջ­նա­դա­րյան բա­ռա­րա­նում, ծա­գում է ճան­դա­րի ձ­ևից՝ դ­րա­փո­խու­թյամբ. Ճան­դա­րի > *­ճըն­դը­րի՛ > տըն­ջը­րի՛ / տըն­ջը­րէ՛։ Գան­ձա­կե­ցու, «­Բառ­գիրք հայո­ց»-ի և Ղա­րա­բա­ղի բար­բա­ռի տ­վյալ­նե­րը միա­սին վ­կայում են Ար­ցա­խի տա­րած­քում այս բա­ռի առ­կայու­թյունն ու շա­րու­նա­կա­կան զար­գա­ցու­մը և ցույց են տա­լիս, որ նշ­ված դ­րա­փո­խու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել 13-ից մինչև 16-17-րդ դա­րերն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։

  1. Վ­կայա­կո­չում­ներ­

Ա. Ե­ղի­շեին վե­րագր­վող «Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւն» եր­կը մեզ է հա­սել գան­ձա­կե­ցի Վար­դան Ար­ևել­ցու եր­կում մեջ­բեր­ված հատ­ված­նե­րի տես­քով։ Այս­տեղ ճան­դա­րի-ն նույ­նաց­վում է սո­սի ծա­ռին.

սաւ­սի, զոր ջան­դա­րի (var. ճան­դա­րի) ա­սեն (Մեկ­նԱ­րար 2003, 852)։

Բ. Զա­քա­րիա Սար­կա­վագ Քա­նա­քեռ­ցու (17-րդ դար, Եր­ևա­նի և Աշ­տա­րա­կի շր­ջան­ներ) եր­կում եր­կիցս գոր­ծած­ված է ճան­տա­րի ձևը՝ որ­պես չի­նար-ի (սո­սու) հո­մա­նիշ (ՀԱԲ 3, 183-4)։

Գ. Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցու (13-րդ դար, Գան­ձակ) «­Հայոց պատ­մու­թյան» 21-րդ գլ­խում ճան­դա­րի բա­ռը հի­շա­տակ­վում է Գան­ձա­կի ա­վեր­մա­նը նա­խոր­դած մար­գա­րեա­կան ա­հազ­դու տե­սիլ­քի ն­կա­րագ­րու­թյան մեջ (Մե­լիք-Օ­հան­ջա­նյան 1961, 235-236).

Այս քա­ղաքս բազ­մամ­բոխ լ­ցեալ պարս­կօք, այլ սա­կաւ և ք­րիս­տո­նէիւք. յոյժ թշ­նա­մի էր սա Ք­րիս­տո­սի և երկր­պա­գո­ւաց նո­րա, ա­նար­գիչ և հայ­հոյիչ խա­չի և ե­կե­ղեց­ւոյ, այ­պա­նիչ և նա­խա­տիչ քա­հա­նայից և պաշ­տօ­նէից: Վասն ո­րոյ իբրև լ­ցաւ չափ մե­ղաց նո­ցա, ել ա­ղա­ղակ չա­րու­թեան նո­ցա առ տէր. եր­ևե­ցան յա­ռա­ջա­գոյն ն­շանք ա­ւեր­ման նո­րա, որ­պես ի վե­րայ Ե­րու­սա­ղէ­մի յա­ռաջ քան զա­ւեր նո­րա, նոյն­պէս և յայսմ քա­ղա­քի. քան­զի յան­կարծ պա­տա­ռեալ երկ­րի՝ ար­տաքս ե­լեալ ջուր սեաւ. և ծառ մի սօ­սի, զոր ճան­դա­րին կո­չէին, մեծ յոյժ՝ հուպ առ քա­ղաքն, տե­սին զ­նա՝ յան­կար­ծա­կի շր­ջեալ իւ­րո­վի. և ի տե­սիլ նո­րա դղր­դե­ցաւ ա­մե­նայն քա­ղաքն. և դար­ձեալ տե­սին զ­նա՝ կանգ­նեալ, որ­պէս յա­ռաջն: Այս ե­ղեալ եր­կիցս և ե­րիցս և ա­պա ան­կաւ և այլ ոչ կանգ­նե­ցաւ:

Դ. Ա­նա­նուն Սե­բաս­տա­ցու «­Ժա­մա­նա­կագ­րու­թիւն» (13-րդ դար).

և ծառ մի էր սո­սի, զոր ճան­դա­րի ա­սեն (Հա­կո­բյան 1951-56, հտ. 2, 139)։

  1. ճան­դա՞ր, ճան­դա­րի՞, թե՞ ճան­դա­րին

«Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւն»-ում և Ա­նա­նուն Սե­բաս­տա­ցու ու Զա­քա­րիա սար­կա­վագ Քա­նա­քեռ­ցու եր­կե­րում բա­ռը հան­դես է գա­լիս ծա­ռա­նուն­ներ կազ­մող ա­ծան­ցով։ Իսկ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցու տեքս­տում հան­դի­պող ծա­ռի ան­վա­նու­մը ներ­կայաց­վում է ճան­դար (ՀԱԲ 3, 183b) կամ djandar («un djandar ou platane gigantesque», Brosset 1870, 116-117) տես­քով։ Սա­կայն քն­նա­կան տեքս­տում[1] գտնում ենք ճան­դա­րին ձ­ևը. և ծառ մի սօ­սի, զոր ճան­դա­րին կո­չէին։ Միջ­Հայ­Բառ 2009, 468b-ում, ինչ­պես նաև Խան­լա­րյա­նի 1976 ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյան մեջ բա­ռը ներ­կայաց­ված է նույն ճան­դա­րին ձևով («называемый чандарином»)։

Սա­կայն բա­ռա­վեր­ջի ն-ն հոդ է և ս­տու­գա­բա­նա­կան ար­ժեք չու­նի։ Հմմտ. հո­դի այդ­պի­սի գոր­ծա­ծու­թյան հետ­ևյալ օ­րի­նակ­նե­րը.

  • Յա­ւուրս սո­րա փո­խին ար­քու­նիքն յԱր­մա­ւիրն ա­նո­ւա­նեալ բլ­րոյ (Մով­սէս Խո­րե­նա­ցի 2.լթ [1913=1991, 165]).
  • լ­ցին զ­Սիմն ա­սա­ցեալ լեառն (Մով­սէս Խո­րե­նա­ցի 1.իգ [1913=1991, 70]).
  • յա­ղագս Տա­րօ­նոյ և Սիմն կո­չե­ցեալ լե­րինն (Մով­սէս Խո­րե­նա­ցի 2.հդ [1913=1991, 212]).
  • եր­թեալ յեզր գե­տոյն, ո­րու Ա­խու­րեանն կո­չեն (Ա­նա­նիա Շի­րա­կա­ցի, տես Աբ­րա­հա­մյան 1944, 321).
  • ո­րում Աս­տեղն կո­չեն բ­լուր. <…>. Չ­ղախն ա­նո­ւա­նե­ցե­լոյ (Մով­սէս Կա­ղան­կա­տո­ւա­ցի, տես Ա­ռա­քե­լյան 1983, 99).
  • զոր Շի­դարն կո­չեն (Վա­նա­կան Վար­դա­պետ, տես Խա­չի­կյան 1941, 166a):­

Այս­պի­սով՝ բո­լոր վ­կայու­թյուն­նե­րում բա­ռի ու­ղիղ ձ­ևը ճան­դա­րի-ն է։

  1. Բար­բառ­ներ­

Ա­ճա­ռյա­նը (ՀԱԲ 3, 184a) հի­շա­տա­կում է հետ­ևյալ ձ­ևե­րը. Թիֆ­լիս ճան­դա­րի ‘­բար­դի’, Մուշ ճան­դար ‘­գե­րան’. նաև ճան­դա­րի ‘­սո­սի’ (հղ. «­Հո­վիւ» 1906, 430)։

  1. Ս­տու­գա­բա­նու­թյուն

Ճան­դա­րի բա­ռի ի­րա­նա­կան ծա­գումն ակն­հայտ է, թեև ս­տու­գա­բա­նա­կան ման­րա­մաս­նե­րը պարզ չեն (հմմտ. ՀԱԲ 3, 184a և Ջա­հու­կյան 2010, 488b` եր­կուսն էլ ա­ռանց ի­րա­նա­կան ձ­ևե­րի մատ­նանշ­ման ու ա­ռանց ս­տու­գա­բա­նու­թյան)։

Տար­բեր լեզ­վա­կան ա­վան­դույթ­նե­րում բար­դին ու կա­ղա­մա­խին[2] զու­գորդ­վում են սո­սու հետ։ Օ­րի­նակ՝ ո­փի ‘­բար­դի, կա­ղա­մա­խի’ բա­ռը Ղա­րա­բա­ղում ն­շա­նա­կում է ‘­սո­սի’ (հու­փէ), իսկ Մեղ­րիում (հուփ­փի) և Կարճ­ևա­նում (հուպ­պի)՝ ‘­բար­դի’[3]։ Հմմտ. նաև հայ. կա­ղա­մա­խի vs. հուն. καλαμνδαρ· πλτανος δονιες ‘­սո­սի’ (Հե­սի­քիոս)[4]։ Այս ծա­ռե­րի տերև­ներն ա­մե­նա­թույլ քա­մուց ան­գամ օ­րոր­վում են ու սո­սա­փում (հմմտ. օ­րի­նակ լիտվ. drebulė̃ ‘­դող­դո­ջուն կա­ղա­մա­խի’ < drebė́ti ‘­դո­ղալ, ե­րե­րալ, թրթ­ռալ’; անգլ. to quake/tremble like an aspen leaf «­կա­ղա­մա­խու տեր­ևի ն­ման դո­ղալ»), ուստի դ­րանք հա­ճախ առնչ­վում են ո­գի­նե­րին։ Հի­շենք Մով­սես Խո­րե­նա­ցու (2.ի [1913=1991, 63-64]) հայտ­նի դր­վա­գը.

Ա­րայեանն Ա­րայ մե­ռա­նի ընդ Շա­մի­րա­մայ ի պա­տե­րազ­մին, թող­լով ա­րու զա­ւակ ա­մե­նա­հա­րուստ և շա­տա­հան­ճար յիր և ի բան՝ զԱ­նու­շա­ւանն Սօ­սա­նո­ւէր: Քան­զի ձօ­նեալ էր ըստ պաշ­տա­մանց ի սօ­սիսն Ա­րա­մա­նե­կայ որ յԱր­մա­ւիր. զո­րոց զ­սա­ղար­թուցն սօ­սա­ւիւն, ըստ հան­դարտ և կամ սաս­տիկ շն­չե­լոյ օ­դոյն, և թէ ուս­տի շար­ժումն՝ սո­վո­րե­ցան ի հ­մայս յաշ­խար­հիս Հայ­կա­զանց, և այս ց­բա­զում ժա­մա­նակս:

 Այս տ­վյալ­նե­րի լույ­սի տակ ա­ռա­ջար­կում եմ հայե­րեն ճան­դա­րի բա­ռը հա­մա­րել փո­խա­ռու­թյուն ի­րա­նա­կան *čand-dār- ‘­դո­ղա­ցող ծառ’ բա­ղադ­րու­թյու­նից, որ կա­րող էր կազմ­ված լի­նել միջ. պարսկ. čandīdan, čand- ‘­դո­ղալ, ե­րե­րալ, թրթ­ռալ’[5] և dār ‘­ծառ’ բա­ռե­րից։ Մյուս կող­մից՝ պետք է մ­տա­ծել նաև միջ. պարսկ. և նոր պարսկ. činār ‘oriental plane tree’ բա­ռի հա­մե­մա­տու­թյան շուրջ։ Հ­նա­րա­վոր է են­թադ­րել ի­րան. *čana(h)-dāra- նա­խաձև (հմմտ. Eilers 1971, 607 fn. 45, որ­տեղ ա­ռա­ջարկ­վում է *ča/inā-βara- ‘favour-bringing, favorable’)[6], որ մի կող­մից տ­վել է պարթև. *čan(a)dār- (միջ­նա­վան­կի վաղ անկ­մամբ), իսկ մյուս կող­մից՝ միջ. պարսկ. čē/inār [cyn’l] < *čēnyār (y-միջ­նա­հա­վել­ված) < *čanyār (syncope) < *čanayār (միջ­ձայ­նա­վո­րային -d- > -y-)։       

  1. Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցու վ­կայու­թյու­նը և Ղա­րա­բա­ղի բար­բա­ռը

Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցու տեքս­տում հի­շա­տակ­վում է Գան­ձակ քա­ղա­քի մո­տա­կայ­քում ա­ճող հս­կայա­կան սո­սի ծա­ռը, որն ան­վան­վում է ճան­դա­րի։ Սա, ըստ եր­ևույ­թին, տ­վյալ տա­րած­քում գոր­ծած­վող խո­սակ­ցա­կան տար­բե­րակն է, ո­րի և՛ հն­չյու­նա­կան ձ­ևը, և՛ ստու­գա­բա­նու­թյու­նը ցույց են տա­լիս, որ այն ու­նի ի­րա­նա­կան ծա­գում։ Գան­ձա­կը (ա­վե­լի ուշ՝ Ե­լի­զա­վետ­պոլ, Կի­րո­վա­բադ) բ­նա­կեց­ված էր ոչ միայն պար­սիկ­նե­րով, այլև ք­րիս­տո­նյա­նե­րով (Այս քա­ղաքս բազ­մամ­բոխ լ­ցեալ պարս­կօք, այլ սա­կաւ և ք­րիս­տո­նէիւք), այ­սինքն՝ հայե­րով[7]։ Եվ դա բ­նա­կան է. այն ե­ղել է պատ­մա­կան Հայաս­տա­նի Ու­տիք նա­հան­գի Շա­կա­շեն գա­վա­ռի տա­րած­քում[8]։ Հետ­ևա­բար կա­րե­լի է այդ բա­ռի հետ­քե­րը փնտ­րել Ար­ցա­խի և հա­րա­կից տա­րածք­նե­րի ար­դի բար­բառ­նե­րում։

Ա­գու­լի­սի, Մեղ­րիի և ար­ցա­խյան բար­բառ­նե­րում շեշ­տը սո­վո­րա­բար վեր­ջըն­թեր է[9]։ Բա­ցա­ռու­թյուն­նե­րից է ծա­ռա­նուն­նե­րի վեր­ջա­ծան­ցը, որ Մեղ­րիի տա­րած­քում սո­վո­րա­բար շեշտ­վում է, օր.՝ Կարճ­ևա­նի բար­բա­ռում խին­ձի­րի՛, կաղ­նի՛, հըռ­նի՛ (‘ու­ռե­նի’), սի­կի­վի­լի՛, տըն­ձի՛ և այլն.[10] կամ Կա­քա­վա­բեր­դի բար­բա­ռում՝ խըն­ձի­րի՛, ծի­րա­նի՛, կաղ­նի՛, հո­ռի՛, հու­փի՛, սի­կի­վի­լի՛, տան­ձի՛ / տըն­ձի՛   և այլն. բա­ցա­ռու­թյուն­նե­րը սա­կա­վա­թիվ են[11]։

Ղա­րա­բա­ղում ծա­ռա­նուն­նե­րի վեր­ջա­ծան­ցը սո­վո­րա­բար ան­շեշտ է, օ­րի­նակ՝ թէ՛­ղէ, կա՛ղ­նըէ[12]։ Սա­կայն կան նաև վերջ­նա­շեշտ ձ­ևեր, օ­րի­նակ՝ թո̈ւզ­նի, թու­զի՛ (հմմտ. Լո­ռի թը­զըն­քի՛); ճըղ­պը­րի՛, ճըղ­պը­րէ՛, ճուղ­պը­րէ՛ < ճո­ղո­պու­րի[13]։ Հա­վա­նա­բար ծա­ռա­նուն­նե­րի շեշտ­ված վեր­ջա­ծան­ցը հ­նում բ­նո­րոշ է ե­ղել ա­վե­լի լայն՝ Մեղ­րի-Ար­ցախ տա­րած­քին, սա­կայն հե­տա­գայում Ար­ցա­խի մեծ մա­սում ծա­ռա­նուն­նե­րի շեշ­տը հա­մա­բա­նու­թյամբ դար­ձել է վեր­ջըն­թեր, մինչ­դեռ հին վի­ճա­կը պահ­պան­վել է Մեղ­րիում։

Հետ­ևա­բար մի քա­նի դար ա­ռաջ ճան­դար-ի ծա­ռա­նու­նը Ար­ցա­խում կա­րող էր հն­չել *­ճան­դա­րի՛, որն էլ նա­խա­շեշտ ձայ­նա­վոր­նե­րի օ­րի­նա­չափ թու­լաց­մամբ կ­դառ­նար *­ճըն­դը­րի՛։ Այս վե­րա­կանգն­ված տար­բե­րա­կը զար­մա­նա­լիո­րեն ն­ման է Ղա­րա­բա­ղի տըն­ջը­րի՛ ‘­խո­շոր լեռ­նային ծառ’ բա­ռին, որ հի­շա­տա­կում է Ա­ճա­ռյա­նը (1913, 1036-1037)` ա­ռանց ի­մաս­տա­բա­նա­կան կամ ս­տու­գա­բա­նա­կան ճշգր­տում­նե­րի։ Սա­կայն ակն­հայտ է, որ այս ար­ցա­խյան բա­ռի հիմ­նա­կան ի­մաստն է ‘­սո­սի, չի­նա­րի’։ Բա­ցի այն, որ Տըն­ջը­րի է ան­վան­վում Սխ­տո­րա­շեն գյու­ղի հռ­չա­կա­վոր սո­սին (հմմտ. և ն­րա տա­կից բ­խող Տըն­ջը­րու աղ­բյու­րը), այս ծա­ռան­վան բազ­մա­թիվ վ­կայու­թյուն­ներ կան Ղա­րա­բա­ղի բա­նա­հյու­սա­կան և ազ­գագ­րա­կան գ­րա­կա­նու­թյան մեջ հենց ‘­սո­սի, չի­նա­րի’ ի­մաս­տով, եր­բեմն էլ` ‘­բար­դի’[14]։ Եվ վեր­ջա­պես, Սարգ­սյանն իր ըն­դար­ձակ բա­ռա­րա­նում (2013, 728c) տըն­ջը­րի բա­ռը գ­րան­ցում է ‘­չի­նա­րի, սո­սի’ ի­մաս­տով։­

Ար­ցա­խյան տըն­ջը­րի ‘­սո­սի’ բառն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ սե­րում է *­ճըն­դը­րի՛ < ճան­դա­րի ‘­սո­սի’ բա­ռից՝ ա­տամ­նային պայ­թաշ­փա­կա­նի ու պայ­թա­կա­նի դ­րա­փո­խու­թյամբ[15]։

  1. «­Բառ­գիրք հայոց»

«­Բառ­գիրք հայոց» կոչ­վող ուշ­միջ­նա­դա­րյան բա­ռա­րա­նում, որ 16-17-րդ դա­րե­րում կազ­մել կամ խմ­բագ­րել է Ե­րե­միա Մեղ­րե­ցին (ըստ այլ տե­սա­կե­տի՝ Սար­գիս Եվ­դո­կիա­ցին), և ո­րը լի է Ղա­րա­բա­ղի, Մեղ­րիի և հա­րա­կից բար­բառ­նե­րին հա­տուկ բա­ռե­րով ու բա­ռաձ­ևե­րով[16], սօ­սի բա­ռը ներ­կայաց­ված է հետ­ևյալ կերպ. տնջ­րի, որ է չի­նա­րի (Ա­մա­լյան 1975, 296): Ինչ­պես տես­նում ենք, գործ ու­նենք մեկ բա­ռի՝ նույն տա­րած­քում ե­րեք տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում շա­րու­նա­կա­կան ներ­կայու­թյան հետ՝ 1) Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցի, 13-րդ դար (ճան­դա­րի). 2) «­Բառ­գիրք հայոց», 16-17-րդ դա­րե­րից ոչ ուշ (տնջ­րի). 3) ներ­կա բար­բա­ռա­վի­ճակ (տըն­ջը­րի):

  1. Դի­ցա­բա­նա­կան ակ­նարկ­

Ըստ ա­վան­դու­թյան՝ Սխ­տո­րա­շե­նի հայտ­նի ծա­ռի մեջ մի հսկայա­կան օձ է բ­նակ­վում[17]։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ այս ն­շա­նա­կա­լից ծա­ռը՝ տըն­ջը­րի-ն (< ճան­դա­րի), իր հա­մա­նուն ս­տո­րերկ­րյա աղ­բյու­րի հետ միա­սին ինչ-որ կերպ զու­գորդ­վել է Տիե­զե­րա­կան ծա­ռի կամ Տիե­զե­րա­կան օվ­կիա­նո­սի հետ։ Այս կա­պակ­ցու­թյամբ հե­տաքր­քիր է Անդն­դային օձ-ը, որ հի­շա­տակ­վում է Կի­լի­կիայի և Բուր­սայի տա­րածք­նե­րում գ­րառ­ված հետ­ևյալ հ­մայա­կան ա­ղոթ­քում` օ­ձի ու կա­րի­ճի դեմ[18], և ստու­գա­բա­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րով նույ­նա­կան է վե­դայա­կան դի­ցա­բա­նու­թյան Áhi- Budhnyà- «­Խոր­քի օձ» ան­վամբ պեր­սո­նա­ժին, ո­րի ծա­գումն ու բ­նա­կա­տե­ղին ջ­րե­րի մութ հա­տակն է (RV 7.34.16-17):

Ակ­նա Կամ(ա)ր­կապ գյու­ղի քա­հա­նան պատ­մել է մի սո­վո­րույ­թի մա­սին, որ դ­րա­նից հա­րյուր տա­րի ա­ռաջ, որ­պես հե­թա­նո­սա­կան, ար­գել­վել է: Ըստ դ­րա` Կա­ղան­դի օ­րը գյու­ղի հարս­նե­րը գ­նա­ցել են «­Չորս ծո­րակ» (թուրք. Տէօրթ լիւ­լէ) վայ­րը և եր­գել.

                      Ջ­րին բա­րին, ջ­րին մո­րին.

      ­                Անդն­դային թա­գա­վո­րին.

                     ­Ջուր կա­ղըն­տե՞ր ես:   

Վեր­ջին խոս­քի հետ ձ­ևաց­րել են, թե մկ­րա­տով կտ­րում են ջու­րը[19]:      ­

Ու­շագ­րավ է, որ Ռիգ­վե­դայում (RV 1.24.7) Վա­րու­նա թա­գա­վոր-աստ­վա­ծը ան­հա­տակ տա­րա­ծու­թյան մեջ (abudhné) պահում է Տիե­զե­րա­կան ծա­ռի կա­տա­րը: Այս­տեղ ան­հա­տակ տա­րա­ծու­թյու­նը բ­նու­թագր­ված է a‑budhná‑ ‘ան­հա­տակ’ բա­ռով, ո­րը սե­րում է հն­դեվ­րո­պա­կան *n̥‑bhudhno‑ ‘ան­հա­տակ’ կազ­մու­թյու­նից և հետ­ևա­բար ան-դունդ բա­ռի հս­տակ ցե­ղա­կիցն է: Փաս­տո­րեն` Վա­րու­նային կա­րող ենք հա­մե­մա­տել մեր Անդն­դային թա­գա­ւոր-ի հետ:

Նույն Ակ­նա տա­րած­քում գ­րառ­ված մի հ­մայա­կան ա­ղոթ­քում[20] կար­դում ենք.

Անդն­դային ծառ մի կար.

Ան ծա­ռը սև օձ մի կար:

Տ­ղաց­կան­նե­րի թշ­նա­մի` օ­ձի մա­զե­րով ի­գա­կան ո­գի ալ­քե­րի դեմ հ­մայա­կան ա­ղոթք­նե­րում նույն­պես հի­շա­տակ­վում է թա­գա­ւորն յան­դունդս[21]­:

Այս­պի­սով՝ հայ­կա­կան ու վե­դայա­կան տ­վյալ­նե­րը վ­կայում են Անդն­դային ծա­ռի և ն­րա ար­մատ­նե­րի մոտ՝ մութ ջ­րե­րի Անդն­դային օ­ձի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում­նե­րի մա­սին։ Հայ­կա­կան ա­վան­դազրույցում այն, ինչ­պես տե­սանք, կոչ­վում է Սև օձ։ Հմմտ. նաև մեկ այլ հնդեվ­րո­պա­կան ա­վան­դության մէջ` հին իսլան­դա­կա­նում հայտ­նի  Níðhǫggr օ­ձը` Yggdrasil կոչ­վող տիե­զե­րա­կան ծա­ռի հետ: Այս օ­ձը նկա­րագր­վում է որ­պես inn dimmi dreki fljúgandi «­մութ` թռչող օձ» (Vǫluspá 66): Վե­դայա­կան «Ան­դուն­դի օ­ձի» բ­նա­կա­տե­ղին, ինչ­պես տե­սանք, ջ­րե­րի մութ հա­տակն է։ Սա մեզ տա­նում է դե­պի «Սև ջու­րը»՝ Քաո­սային օվ­կիա­նո­սը կամ Ան­դուն­դը, որն ըստ հայ­կա­կան հա­վա­տա­լիք­նե­րի կա­րող է դուրս հոր­դել և վե­րաց­նել աշ­խար­հը[22]: Այս կա­պակ­ցու­թյամբ հի­շենք, որ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցու ն­կա­րագ­րած՝ Գան­ձա­կի կոր­ծա­նու­մը կան­խա­տե­սող սար­սա­փազ­դու տե­սիլ­քում ճան­դա­րի ծա­ռի ե­ռա­կի անկ­մա­նը նա­խոր­դում է ստո­րերկ­րյա սև ջ­րի հոր­դե­լը հո­ղից. քան­զի յան­կարծ պա­տա­ռեալ երկ­րի՝ ար­տաքս ե­լեալ ջուր սեաւ (տես § 1)։

Ամ­փո­փում

Հայե­րեն ճան­դա­րի բա­ռի հիմ­նա­կան ի­մաստն է՝ ‘­սո­սի, չի­նար’ (բար­բառ­նե­րում կա նաև ‘­բար­դի’ ի­մաս­տը)։ Այն վ­կայ­ված է Ե­ղի­շեին վե­րագր­վող «Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւն» եր­կում, ո­րը մեզ է հա­սել գան­ձա­կե­ցի Վար­դան Ար­ևել­ցու եր­կում մեջ­բեր­ված հատ­ված­նե­րի տես­քով։ Այս բա­ռի ևս եր­կու վ­կայու­թյուն է մեզ հա­սել Հայաս­տա­նի ար­ևե­լյան շր­ջան­նե­րից՝ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցի (13-րդ դար) և Զա­քա­րիա Սար­կա­վագ Քա­նա­քեռ­ցի (17-րդ դար)։

Հատ­կա­պես կար­ևոր է Գան­ձա­կե­ցու «­Հայոց պատ­մու­թյան» 21-րդ գ­լու­խը, որ­տեղ Գան­ձա­կի ա­վեր­մա­նը նա­խոր­դած մար­գա­րեա­կան ա­հազ­դու տե­սիլ­քի ն­կա­րագ­րու­թյան մեջ ճան­դա­րի-ն հի­շա­տակ­վում է որ­պես սօ­սի ծա­ռան­վան (տե­ղա­կան) հա­մար­ժեք։

Ճան­դա­րի բա­ռի ի­րա­նա­կան ծա­գումն ակն­հայտ է, թեև դ­րա ստու­գա­բա­նա­կան ման­րա­մաս­նե­րը պարզ չեն։ Տար­բեր լեզ­վա­կան ա­վան­դույթ­նե­րում բար­դին ու կա­ղա­մա­խին զու­գորդ­վում են սո­սու հետ։ Այս ծա­ռե­րի տերև­ներն ա­մե­նա­թույլ քա­մուց ան­գամ օ­րոր­վում են ու սո­սա­փում (հմմտ. օ­րի­նակ լիտվ. drebulė̃ ‘­դող­դո­ջուն կա­ղա­մա­խի’ < drebė́ti ‘­դո­ղալ, ե­րե­րալ, թրթ­ռալ’; անգլ. to quake/tremble like an aspen leaf «­կա­ղա­մա­խու տեր­ևի ն­ման դո­ղալ»), ուս­տի դ­րանք հա­ճախ առնչ­վում են ո­գի­նե­րին։ Հի­շենք Մով­սես Խո­րե­նա­ցու (2.ի) հայտ­նի դր­վա­գը։­

Այս տ­վյալ­նե­րի լույ­սի տակ հայե­րեն ճան­դա­րի բա­ռը կա­րե­լի է հա­մա­րել փո­խա­ռու­թյուն ի­րա­նա­կան *čand-dār- ‘­դո­ղա­ցող ծառ’ բա­ղադ­րու­թյու­նից, որ կա­րող էր կազմ­ված լի­նել միջ. պարսկ. čandīdan, čand- ‘­դո­ղալ, ե­րերալ, թրթռալ’ և dār ‘ծառ’ բառերից։ Մյուս կողմից՝ պետք է մտածել նաև միջ. պարսկ. և նոր պարսկ. činār ‘oriental plane tree’ բառի համեմատու­թյան շուրջ։ Հնարավոր է ենթադրել իրան. *čana(h)-dāra- նախաձև, որ մի կողմից տվել է պարթև. *čan(a)dār- (միջնավանկի վաղ անկմամբ), իսկ մյուս կողմից՝ միջ. պարսկ. čē/inār [cyn’l] < *čēnyār (y-միջնահավելված) < *čanyār (syncope) < *čanayār (միջձայնավորային -d- > -y-)։ Բոլոր դեպքերում մեր այս հայերեն բառն անգնահատելի դեր ունի իրանական բառագիտու­թյան համար։

Ագուլիսի, Մեղրիի և արցա­խյան բարբառներում շեշտը սովորաբար վերջընթեր է։ Բացառու­թյուններից է ծառանունների վերջածանցը, որը Մեղրիի տարածքում սովորաբար շեշտվում է, օր.՝ խինձիրի՛, կաղնի՛, սիկիվիլի՛, տընձի՛ և այլն։ Հավանաբար ծառանունների շեշտված վերջածանցը հնում բնորոշ է եղել ավելի լայն՝ Մեղրի-Արցախ տարածքին, սակայն հետագայում Արցախի մեծ մասում ծառանունների շեշտը համաբանու­թյամբ դարձել է վերջընթեր, մինչդեռ հին վիճակը պահպանվել է Մեղրիում։

Հետևաբար մի քանի դար առաջ ճանդար-ի ծառանունը Արցախում կարող էր հնչել *ճանդարի՛, որն էլ նախաշեշտ ձայնավորների օրինաչափ թուլացմամբ կդառնար *ճընդըրի՛։ Այս վերականգնված տարբերակից ատամնային պայթաշփականի ու պայթականի դրափոխու­թյամբ կարող էր սերել Ղարաբաղի բարբառի տընջըրի՛ ‘սոսի’ բառը։

«Բառգիրք հայոց» կոչվող բառարանում, որ 16-17-րդ դարերում կազմել կամ խմբագրել է Երեմիա Մեղրեցին (ըստ այլ տեսակետի՝ Սարգիս Եվդոկիացին), և որը լի է Ղարաբաղի, Մեղրիի և հարակից բարբառներին հատուկ բառերով ու բառաձևերով, սօսի բառը ներկայացված է հետ­ևյալ կերպ. տնջրի, որ է չինարի: Ինչպես տեսնում ենք, գործ ունենք մեկ բառի՝ նույն տարածքում երեք տարբեր ժամանակահատվածներում շարունակական ներկայու­թյան հետ՝ 1) Կիրակոս Գանձակեցի, 13-րդ դար (ճանդարի). 2) «Բառգիրք հայոց», 16-17-րդ դարերից ոչ ուշ (տնջրի). 3) ներկա բարբառավիճակ (տընջըրի):

Ըստ ավանդու­թյան՝ Սխտորաշենի հայտնի տընջըրի (< ճանդարի) ծառի մեջ մի հսկայական օձ է բնակվում։ Հետաքրքիր է նաև, որ Կիրակոս Գանձակեցու նկարագրած՝ Գանձակի կործանումը կանխատեսող սարսափազդու տեսիլքում ճանդարի ծառի եռակի անկմանը նախորդում է ստորերկ­րյա սև ջրի հորդելը հողից. քանզի յանկարծ պատառեալ երկրի՝ արտաքս ելեալ ջուր սեաւ։ Այս տ­վյալները կարող ենք դիտարկել համաշխարհային օվկիանոսի մութ ջրերի Անդնդային օձի կամ Սև օձի և Անդնդային ծառ-ի հավատալիքների համատեքստում։


 Գրականու­թյուն

 Աբրահա­մյան, Աշոտ Գարեգինի

1944     Անանիա Շիրակացու մատենագրու­թյունը. ուսումնասիրու­թյուն. Երևան. ՀՍՍՌ Մատենադարանի հրատա-րակչու­թյուն:

Ալիշան, Ղևոնդ

1910     Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք Հայոց. Վենետիկ. Ս. Ղազար:

Աղայան, Է. Բ.

1954     Մեղրու բարբառ. Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչու­թյուն:

Աճա­ռյան Հ.

1913     (Աճառեան) Հայերէն գաւառական բառարան. Թիֆլիս («Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Թ):

1940     Ստրաբոն (թարգմ. և ծնթ.). Երևանի համալսարանի հրատարակչու­թյուն:

1971‑79      (ՀԱԲ), Հայերեն արմատական բառարան, 4 հատորով (2-րդ հրատ.). Երևանի համալսարանի հրատարակչու­թյուն [1-ին հրատ. 1926‑1935, 7 հատորով]:

Ամա­լյան, Հ. Մ.

1975     Բառգիրք հայոց. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն:

Առաքե­լյան, Վարագ Դավթի

1983     Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի (քննական բնագիր և ներածու­թյուն). Երևան. Հայ­կա­կան ՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն:

Դավ­թյան, Կ. Ս.

1966     Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը. Երևան. ՀՍՍՌ ԳԱ  հրատարակչու­թյուն:

Երե­մյան, Ս. Տ.

1963     Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմու­թյան ժամանակակից քար­տեզագրական հիմքի վրա). Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչու­թյուն:

Լալայեան, Ե.

1897     Վարանդա. նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար. Ազգագրական հանդէս. 2-րդ տարի, Բ գիրք, Թիֆլիս,1897. 4-244: 

1983-, 1-    (Լալայան) Երկեր. հտ. 1, 1983 (Ջավախք). հտ. 2, 1988 (Արցախ). Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն. հտ. 3, 2004 (Բորչալուի գավառ). Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտու­թյուն» հրատարակչու­թյուն:

Խաչատ­րյան, Հայկ

1988     Սո­սյաց անտառ. վիպակ, պատումաշար. Երևան. «Արևիկ»:

Խաչի­կյան, Լ. Ս.

1941     «Յաղագս տարեմտին ի Վանական Վարդապետէ ասացեալ» . Գիտական նյութերի ժողովածու (Մատենադարան) 1. 151‑169:

ՀԱԲ, տես Աճա­ռյան 1971-79

Հակո­բյան, Վազգեն Ա.

1951-56      Մանր ժամանակագրու­թյուններ XIII-XVIII դդ. (հտ. 1, 1951; հտ. 2, 1956). Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչու­թյուն:

ՀայԺողՀեք 1-

1959     Հայ ժողովրդական հեքիաթներ. հտ. 1, 1959 – հտ. 14, 1999, Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն; հտ. 15, 1998, Երևան. «Ամրոց»:

ՀայՏեղԲառ 1-5

1986-2001 Թ. Խ. Հակո­բյան, Ստ. Տ. ՄելիքԲախ­շյան, Հ. Խ. Բարսե­ղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. հտ. 1, 1986; հտ. 2, 1988; հտ. 3, 1991; հտ. 4, 1998; հտ. 5, 2001. Երևանի համալսարանի հրատարակչու­թյուն:

Հարու­թյու­նյան, Լևոն

1991     Նշխարներ Արցախի բանա­հյուսու­թյան. Երևանի համալսարանի հրատարակչու­թյուն:

Հարու­թյու­նյան, Սարգիս Բ.

2000     Հայ առասպելաբանու­թյուն. Բեյրութ. «Համազգային», Վահէ Սէթեան տպարան:

2006     Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ. Երևանի համալսարանի հրա­տա­րակչու­թյուն:

Հիւբշման, Հ.

1907     Հին Հայոց տեղւոյ անունները. Հայոց աշխարհին պատմական տեղագրութեան մասին ուսումնասիրութիւններով (Hübschmann 1904-ից թարգմ. Հ. Բ. Պիլէզիկճեան). Վիեննա. Մխիթարեան տպարան («Ազգային մատենադարան» ԾԳ):

Ղանալա­նյան, Արամ Տիգրանի

1969     Ավանդապատում. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն:

Ճանիկեան, Յ. Կ.

1895     Հնութիւնք Ակնայ. Թիֆլիս. Տպարան Մ. Դ. Ռօտինեանցի (Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերութիւն, 89):

Մելիք-Օհանջա­նյան, Կ. Ա.

1961     Կիրակոս Գանձակեցի, Պատմու­թյուն Հայոց. Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչու­թյուն:

ՄեկնԱրար 

2003     «Մեկնութիւն արարածոց գրոց Եղիշէի վարդապետի». Մատենագիրք Հայոց, Ա հատոր (Ե դար). Անթիլիաս – Լիբանան. 765-929:

ՄիջՀայԲառ 

2009     Ռ. Ս. Ղազա­րյան և Հ. Մ. Ավետի­սյան, Միջին հայերենի բառարան (2-րդ բարեփոխված հրատարակու­թյուն). Երևանի համալսարանի հրա­տա­րակչու­թյուն:

Մուրա­դյան, Հ. Դ.

1960     Կարճևանի բարբառը. Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչու­թյուն:

1967     Կաքավաբերդի բարբառը. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն:

1982     Հայոց լեզվի պատմական քերականու­թյուն. հտ. 1, Հնչյունաբանու­թյուն. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն:

Նժդեհեան, Գ.  

1902     Պառաւաշունչ. Ազգագրական հանդէս. 7-րդ տարի, IX գիրք. 263-271:

Ջահու­կյան Գ. Բ.

1987     Հայոց լեզվի պատմու­թյուն. նախագրային ժամանակաշրջան. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն:

2010     Հայերեն ստուգաբանական բառարան (խմբագրու­թյամբ և առաջաբանով` Վահան Սարգ­սյանի). Երևան. «Ասողիկ» հրատարակչու­թյուն:

Սասնա ծռեր Ա-Դ

1936     Սասնա ծռեր. խմբ. Մ. Աբե­ղյան և Կ. Մելիք-Օհանջանյան (հտ. Ա, 1936; Բ 1-2, 1944 և 1951), Երևան. Պետական հրատարակչու­թյուն; խմբ. Ս. Հարու­թյու­նյան և Ա. Սահա­կյան (հտ. Գ, 1979; Դ, 1999), Երևան. ՀՍՍՀ ԳԱ (ՀՀ ԳԱԱ) հրատարակչու­թյուն:

Սարգ­սյան, Արմեն Յուրիկի

2013     Ղարաբաղի բարբառի բառարան. Երևան. «Էդիթ Պրինտ»։

Քէչեան, Առաքէլ և Պարսամեան, Մկրտիչ

1952     Ակն եւ ակնցիք. Փարիզ:

Օդաբա­շյան, Ա. Ա.

1974     Ամանորի ծիսական երգերից. ԼՀԳ 1974, № 4. 43-53:

1978     Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում. Հայ ազգագրու­թյուն և բանա­հյուսու­թյուն.  հտ. 9. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչու­թյուն. 5-72:

Гамкрелидзе, Т. В. и Иванов, Вяч. Вс.

1984, 1-2    Индоевропейский язык и индоевропейцы: реконструкция и историко-типологический анализ праязыка и протокультуры. С предисловием Р. О. Якобсона. Тбилиси: Издательство Тбилисского Университета.

Мнацаканян, А. Ш.

1969     О литературе Кавказской Албании. Ереван: Издательство АН Армянской ССР.

ЭтимСловИран 1ff

2000ff  В. С. Расторгуева, Д. И. Эдельман, Этимологический словарь иранских языков. Москва: «Восточная литература» РАН. Том 1, 2000; 2, 2003; 3, 2007; 4, 2011; 5 [l-n], 2015.

Adontz, N.

1970     Armenia in the period of Justinian: the political conditions based on the naxarar system (translated with partial revisions, a bibliographical note and appendices by Nina G. Garsoïan). Lisbon: Calouste Gulbenkian Foundation.

Boyce, Mary

1977     A word‑list of Manichaean Middle Persian and Parthian (with a reverse index by Ronald Zwanziger). Leiden: E.J. Brill; Téhéran-Liège: Biliothèque Pahlavi. (Acta Iranica 9a, Série 3 – “Textes et mémoires”, vol. 2‑supplément).

Brosset, M.

1870     Deux historiens arméniens: Kiracos de Gantzac, XIIIe s., Histoire d’Arménie; Oukhtanès d’Ourha, Xe s., Histoire en trois parties. St.‑Pétersbourg.

Durkin-Meisterernst, Desmond

2004     Dictionary of Manichaean Middle Persian and Parthian. Turnhout: Brepols. (Corpus Fontium Manichaeorum; 3.1).

Eilers, Wilhelm

1971     Iranisches Lehngut im Arabischen. In: Actas. IV Congresso de Estudos Árabes e Islâmicos. Coimbra-Lisbon, September 1-8, 1968. (Congress of Arabic and Islamic Studies, 4). Leiden: E. J. Brill. (pp. 581-660).

Friedrich, Paul

1970     Proto‑Indo‑European trees: the arboreal system of a prehistoric people. Chicago, London: Chicago University Press.

Henning, W. B.

1937     A list of Middle-Persian and Parthian words. In: BSOS 9.1: 79-92.

Hewsen, Robert H.

1992     The Geography of Ananias of Širak (Ašxarhac‘oyc‘): the long and the short recensions. Introduction, translation and commentary. Wiesbaden: Dr. Ludwig Reichert Verlag. (Beihefte zum Tübinger Atlas des Vorderen Orients. Reihe B, Geisteswissenschaften; 77).

Hübschmann, H.

1904     Die altarmenischen Ortsnamen. In: Indogermanische Forschungen 16: 197‑490 (+ Karte).

MacKenzie, D. N.

1971     A concise Pahlavi dictionary. London, New York, Toronto: Oxford University Press.

Mallory, J. P. & Adams, D. Q.

1997     (eds.), Encyclopedia of Indo‑European culture. London, Chicago: Fitzroy Dearborn Publishers.

Martirosyan, Hrach Kayosiki

2010     Etymological dictionary of the Armenian inherited lexicon. Leiden, Boston: Brill. (Leiden Indo-European Etymological Dictionary Series; 8).

2013     The place of Armenian in the Indo-European language family: the relationship with Greek and Indo-Iranian. In: Journal of language relationship (Вопросы языкового родства) 10: 85-137.

Normier, Rudolf

1981     Zu Esche und Espe. In: Die Sprache 27: 22‑29.

Nyberg, H. S.

1974     A manual of Pahlavi. Part 2. Wiesbaden: Otto Harrassowitz.

Russell, James R.

1987     Zoroastrianism in Armenia. Cambridge: Harvard University Department of Near Eastern Languages and Civilizations and National Association for Armenian Studies and Research. (Harvard Iranian Series, 5).

Vaux, Bert

1998     The phonology of Armenian. Oxford: Clarendon Press.

Weitenberg, Jos J. S.

2001     Thoughts on early Armenian accentuation. In: Annual of Armenian linguistics 21: 65‑73.

Witczak, K. T.

1991      Armenian op‘i ‘white poplar, Populus alba L.’ and the development of *ps in Armenian. In: Annual of Armenian linguistics 12: 65-75.


[1] Մելիք-Օհանջանյան 1961, 235, տող 13 և հաջ.։

[2] Բարդու և կաղամախու սերտ առնչակցության շուրջ տես Normier 1981; Friedrich 1970, 49-53; Friedrich apud Mallory/Adams 1997, 33; Гамкрелидзе / Иванов 1984, 2, 626-627։

[3] Տես ՀԱԲ 3, 619-620; Witczak 1991: Ա. Սարգսյանը (2013, 445a) գրանցում է Ղարաբաղ հուփ(փ)է ‘բարդու մի տեսակը’։

[4] ՀԱԲ 2, 492; Ջահուկյան 1987, 310, 437, 612; Martirosyan 2010, 347-348. 2013, 114։

[5] Իրանական տվյալները տես Henning 1937, 82; MacKenzie 1971, 21; Nyberg 1974, 53a; Boyce 1977: 31; ЭтимСловИран 2, 2003, 219; Durkin-Meisterernst 2004, 126a։

[6] Այս հղման և հարակից քննարկման համար պարտական եմ իմ լեյդենյան գործընկեր Johnny Cheung-ին։

[7] Հմմտ. Մելիք-Օհանջանյան 1961, էջ ԺԸ-Ի; ՀայՏեղԲառ 1, 1986, 785-786։

[8] ՀայՏեղԲառ 1, 1986, 785-786։ Ստրաբոնի, Պտղոմեոսի, «Աշխարհացոյց»-ի և այլ տվյալների շուրջ տես Hübschmann 1904, 352-353, 457 (հայ. թարգմ.՝ Հիւբշման 1907); Adontz 1970 (<1908), 324-325, 495; Աճառյան 1940, 13, 37, 55; Мнацаканян 1969, 15-64; Երեմյան 1963, 73a; Hewsen 1992, 143-144, 146, 194, 260-262, 262 172A; ՀայՏեղԲառ 4, 1998, 49։

[9] Մուրադյան 1982, 67-72; Vaux 1998, 132-136, 141-144; Weitenberg 2001։

[10] Մուրադյան 1960, 167, 195b, 196b, 202b, 204b, 206a; Weitenberg 2001, 66։

[11] Մուրադյան 1967, 16, 173a, 175a, 182a, 186a։

[12] Աճառեան 1913, 357b; ՀԱԲ 2, 171-172; Դավթյան 1966, 356; Martirosyan 2010, 283-284։

[13] ՀԱԲ 2, 171b, 496a. 3, 211a; Դավթյան 1966, 353, 357; Martirosyan 2010, 295:

[14] ՀայԺողՀեք 7, 1979, 343; Լ. Հարությունյան 1991, 335; Լալայան 2, 1988 (< 1897-1898), 161; Խաչատրյան 1988, 118-119; ՀայՏեղԲառ 4, 1998, 628c. 5, 2001, 89b։

[15] Գուցե այդ դրափոխությանը որոշ չափով նպաստել է բառի վերաիմաստավորումը որպես «տուն ջրի» (հիշենք Տընջըրու աղբյուրը):

[16] Martirosyan 2010 passim:

[17] Լալայան 1897, 212 (= Լալայան 2, 1988, 170): Այս ծառի շուրջ տես 5-րդ բաժինը։

[18] Աղոթքը տես Հարությունյան 2006, 152a, № 200ա։

[19] Ճանիկեան 1895, 48-49: Տես նաև Քէչեան / Պարսամեան 1952, 78; Ղանալանյան 1969, 110, № 304; Օդաբաշյան 1974, 52; 1978, 58 (Ջուր կաղընդէ իս):

[20] Ճանիկեան 1895, 167; Հարությունյան 2006, 91a, № 38դ:

[21] Ալիշան 1910, 242; Russell 1987, 448; Հարությունյան 2006, 130-139: Ալքերի նկարագրության համար տես նաև Աճառեան 1913, 53b:

[22] Նժդեհյան 1902, 2632; Սասնա ծռեր Ա, 1936, 282; Հարությունյան 2000, 9-11, 186:

More From Author

2 comments

[…] Հայերեն ճանդարի “սոսի” բառը/ և պռշնի /բռնչի, գերիմաստ/: Գյուղի ջրառատ աղբյուրի կողքին կան երեք հսկա տնջրի ծառեր, որ հսկվում են պետության կողմից: Պատմում են, որ դրանցից մեկը մոտ երկու հարյուր տարեկան է, իսկ երկուսը՝ շատ ավելի հին: Տյաքեցիների նախնիները երբ եկել ու վերաբնակվել են այստեղ, այդ ծառերը եղել են: Դրանցից մեկը շատ մեծ է եղել, ունեցել է հսկա փչակ, որ բնակիչները դարձրել են սուրբ մատուռ: Վառվող մոմերից մատուռի փչակ-կեղևը բարակել է: Հետո մի գիշեր «շէնը տյո̈ւրո̈ւր ա յէկալ, ծառը վառվալ-վըէր ա ինգյա̈լ: Հսալ ա մինչավ Աշխէն տöտո̈ւն բօստանը», որ գտնվում է գյուղի եզրին: Գյուղացիք գիշերով հավաքվել են ու տեսել, որ իրենց սուրբ տնջրին «վըէր ինգյա̈ծ,- Խօսրօվ դային ա պըտմէլիս լա̈լ»: Խոսրով դայուն էլ իր պապն է պատմել:  Խոսրովի պապը անունով մարդ է եղել, «օտօղ-խըմօղ, քյէփ անօղ, ժըղօվուրթին քյöմագ անօղ մարթ ա իլալ»: Տեսել է, որ ժողովուրդը լաց ու կոծ է դրել, թե իրենց սուրբը այրվել ու ընկել է, ասել է. «Տըխրվի՛լ միք, ժըղօվուրթ, յէս տյա̈ տէղը մինը տընգըլա՛կյա̈լ էմ»: Գնացել ու ընկած տնջրու «պըտկան» (ծայրից) մի «սիվ» (շիվ)  «կըտրէս-պյիրէսէ» ու մոխրատեղում տնկում է: «Աման օր կյա̈ս ա ճյիրիս», ու երբ մեռնելիս է եղել, կանչել է իր թոռանը՝ տասնամյա Խոսրովին (Խոսրով դայուն): Ձեռքից բռնել ու տարել է Տնջրի աղբյուրը ու ասել. «Յէս լյա̈վ չէմ, յէս մըռըլակալ էմ, տյո̈ւ տաս տըրէկան էս, աման օր էս ծառին տակը ճյո̈ւր կածիս»: […]

[…] Հայերեն ճանդարի “սոսի” բառը/ և պռշնի /բռնչի, գերիմաստ/: Գյուղի ջրառատ աղբյուրի կողքին կան երեք հսկա տնջրի ծառեր, որ հսկվում են պետության կողմից: Պատմում են, որ դրանցից մեկը մոտ երկու հարյուր տարեկան է, իսկ երկուսը՝ շատ ավելի հին: Տյաքեցիների նախնիները երբ եկել ու վերաբնակվել են այստեղ, այդ ծառերը եղել են: Դրանցից մեկը շատ մեծ է եղել, ունեցել է հսկա փչակ, որ բնակիչները դարձրել են սուրբ մատուռ: Վառվող մոմերից մատուռի փչակ-կեղևը բարակել է: Հետո մի գիշեր «շէնը տյո̈ւրո̈ւր ա յէկալ, ծառը վառվալ-վըէր ա ինգյա̈լ: Հսալ ա մինչավ Աշխէն տöտո̈ւն բօստանը», որ գտնվում է գյուղի եզրին: Գյուղացիք գիշերով հավաքվել են ու տեսել, որ իրենց սուրբ տնջրին «վըէր ինգյա̈ծ,- Խօսրօվ դային ա պըտմէլիս լա̈լ»: Խոսրով դայուն էլ իր պապն է պատմել:  Խոսրովի պապը անունով մարդ է եղել, «օտօղ-խըմօղ, քյէփ անօղ, ժըղօվուրթին քյöմագ անօղ մարթ ա իլալ»: Տեսել է, որ ժողովուրդը լաց ու կոծ է դրել, թե իրենց սուրբը այրվել ու ընկել է, ասել է. «Տըխրվի՛լ միք, ժըղօվուրթ, յէս տյա̈ տէղը մինը տընգըլա՛կյա̈լ էմ»: Գնացել ու ընկած տնջրու «պըտկան» (ծայրից) մի «սիվ» (շիվ)  «կըտրէս-պյիրէսէ» ու մոխրատեղում տնկում է: «Աման օր կյա̈ս ա ճյիրիս», ու երբ մեռնելիս է եղել, կանչել է իր թոռանը՝ տասնամյա Խոսրովին (Խոսրով դայուն): Ձեռքից բռնել ու տարել է Տնջրի աղբյուրը ու ասել. «Յէս լյա̈վ չէմ, յէս մըռըլակալ էմ, տյո̈ւ տաս տըրէկան էս, աման օր էս ծառին տակը ճյո̈ւր կածիս»: […]

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի