Քավորը հին Վայոց Ձորում

Spread the love

Տիգրան Մկրտչյան

Վայոց ձորում քավորը տոհմական էր և փոխվում էր միայն այն ժամանակ, երբ սանամայրը անզավակ էր լինում, կամ շարունակ աղջիկ էր բերում, ինչպես նաև՝ երբ նորածին երեխաները մահանում էին։ Այսպիսի դեպքերում ասում էին, որ “քավորի ոդը՝ խէրով չի, բէխէրա”։ Սանամայրը քավորի հետ՝ “չխոսկան” էր։ Ե․ Լալայանը ականատես է եղել, թե ինչպես Խաչիկ գյուղում Թառանը (սանամոր անունն է) երեսը ծածկում էր, որովհետև քավոր Ղազարը հանդիպակաց լեռան վրա, երկու կիլոմետր հեռու՝ գութանն էր քշում։
Տոներին քավորին բաժին (նվեր) ուղարկելու սովորություն Վայոց ձորում չի եղել։
Ստորև Ձեզ եմ ներկայացնում մի հազվագյուտ լուսանկար, արված 1905 թ․ Արկազի Սուրբ Խաչ եկեղեցու պատի տակ։ Նկարում պատկերված են Արինից երկու եղբայրների ընտանիքներ։ Այստեղ հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում կանանց հագուստների վայոցձորյան տարազը։
Այս լուսանկարը մենք ստացել ենք Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակից Կարինե Ստեփանյանից, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի