Դեպի Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով.Սյունիքում ադրբեջանական ներկայությունը հարվածում է տնտեսությանը (գրաֆիկ)

Հայաստանը՝ արևելքից և արևմուտքից գտնվելով շրջափակման մեջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի և Իրանի տարածքով։ Նոր սերնդի ներկայացուցիչներից քչերն են տեղյակ, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականների սկզբին, որոշ ժամանակահատված Իրանը դարձել էր դրսի հետ կապող Հայաստանի միակ ճանապարհը, քանի որ Վրաստանիներքին անկայունությամբ պայմանավորված՝այդ երկրի տարածքով բեռնափոխադրումը և ուղևորահոսքն անվտանգ չէր։ Բացի այդ, ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ 90-ականներին վրացական իշխանություններն արգելում էին իրենց տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը։ Հետևաբար, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ Իրանի հետ տրանսպորտային կապը ոչ միայն ունի տնտեսական, այլև ռազմական նշանակություն։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Հայաստանը ռազմական օգնությունը ստացել է հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։Առհասարակ,Իրանի հետ թե՛ օդային, և թե՛ ցամաքային կապը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն։

2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետեւանքով՝ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցավ նաև Գորիս-Կապան՝ Հայաստանը Իրանին կապողմիջպետական ճանապարհի 21 կմ հատվածը։ Արդեն 2021 թվականի օգոստոսի 25-ից թշնամին տարբեր պատճառաբանություններով փակում է այդ ճանապարհահատվածը, իսկ սեպտեմբերից էլ սկսել է տուրք գանձել իրանական բեռնատարներից։ Հարկ է հիշեցնել, որ անկախության տարիներից ի վեր չի եղել դեպք, որ սահմանափակվի կամ արգելվի Իրանի հետ ավտոմոբիլային կապը։ Ներկայում առկա չէ գործող որևէ այլընտրանքային ճանապարհ,որը թույլ կտա ապահովել անվտանգ և անխափան տրանսպորտային կապ երկրների միջև։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այս ռիսկային իրավիճակը կարող է լուրջ վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը, քանի որ այս ճանապարհներով են նաև փոխադրվում ասիական երկրների բեռները, մասնավորապես՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։Ադրբեջանական իշխանությունների կողմից գանձվող հարկերի ու տուրքերի հետեւանքով հնարավոր է առաջիկայումթանկանան բեռնափոխադրման ծառայությունները։

Այս ամենին զուգահեռ նկատվում է Հայաստանից դեպի Իրան արտահանման ծավալների նվազում։ Հայաստան-Իրան տարեկան արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար։ Շուրջ 90 մլն դոլարի ապրանք Հայաստանից արտահանվում է դեպի Իրան, որի մոտ 80 տոկոսը էլէկտրաէներգիա է (այս դեպքում ճանապարհ հարկավոր չէ), իսկ մնացածը՝ մետաղի ջարդոն, միս, ծխախոտ և այլն։ Իսկ Իրանից Հայաստան ներկրվում է շուրջ 310 մլն դոլարի ապրանք՝ բնական գազ, շինանյութեր, նավթամթերք, ցեմենտ, պոլիմերներ և այլն։ Այսինքն՝ ճանապարհների հետ կապված այս խոչընդոտներից էապես կարող է տուժել Իրանից ապրանքների ներկրումը։

Ուշագրավ է, որ 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանիցհամախառն արտահանումն աճել է 23,3 տոկոսով, այն դեպքում, երբ մեզ սահմանակից երկիր՝ Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով։ Դա կարող է բացատարվել Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման արգելքով, Գորիս-Կապան ճանապարհահատվածի անվտանգային խնդիրներով, ատոմակայանի վերանորոգմամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտահանման նվազմամբ և այլն։

Տեղին է հիշել նաև, որ 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը կոչված էր նոր խթան հաղորդելու նաև Հայաստան-Իրան արտաքին առևտրաշրջանառությանը։ Սակայն մինչև օրսՀայաստանին չի հաջողվել օգտվել այս համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ուղղությամբ պետություն-մասնավոր հատված անարդյունավետ համագործակցությամբ և անտարբերությամբ։ Ուշագրավ է, որ նույնիսկ թուրքական ապրանքների ներկրման արգելքի պարագայում հայկական կողմը չկարողացավ Իրանի տնտեսությունը դիտարկել որպես այլընտրանք։

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Շարունակվող պատմութուն․ Մենք չենք մեռնում․ Զանգեզուրի ինքնապաշտպանութիւնը

Հատված Զ․ Յոլյանի “Անցյալի հուշեր” գրքից, կազմողներ՝ Ա․ Սիմոնյան, Ա․ Ազիզյան (անտիպ) Զան­գե­զու­րի պատ­մու­թեան ող­բեր­գա­կան…

Ներսես Արք. Մելիք-Թանգյանը Ղարադաղում, 1924թ. ամառ (“Յուշամատեան Ներսես Մելիք Թանգեան Արքեպիսկոպոսի”)

Ղարադաղը ազատագրական պայքարի աշխուժացման տարիներին

Հատված գրքից․ Ս. Ջհանգիրյանի «Ղարադաղ-Սևասար. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», Երևան, 2022

Ղարադաղը Փահլավիների ժամանակաշրջանում. գավառի վերջնական հայաթափումը

Հատված գրքից՝ "Ղարադաղ-Սևասար. hնագույն ժամանակներից մինչև մեր օրերը" / Սերգեյ Մ. Ջհանգիրյան.-Երևան.: Անտարես, 2021-512 էջ:

Իրանի և տարածաշրջանի  պատմական որոշ քարտեզներ (պարսկական աղբյուր)

Հեղինակ՝ Աբբաս Ջավադի