«Աղետ չի լինի, եթե նոճիներ տնկվեն»

Spread the love

Հրդեհներից այրված Թուրքիայում քննարկումները թե՛ այս հրդեհների պատճառների, թե՛ անփութության վերաբերյալ շարունակվում են:

1986 թվականից Թուրքիայի անտառապահների ասոցիացիայի Արևմտյան միջերկրածովյան մասնաճյուղի ղեկավար և հրդեհային էկոլոգիայի փորձագետ պրոֆ. Թունջայ Նեյիշչին նշել է, որ նոճու ծառը 10 ամենադժվար այրվող տեսակներից է. «Եթե այն, ինչ մենք ասում էինք 35 տարի, և մեր նախագծերը հաշվի առնվեին, այս աղետը չէր լինի: 1986 թվականից մենք սկսեցինք հետազոտություններ Միջերկրական ավազանում հեշտությամբ այրվող բուսատեսակների վերաբերյալ: Լաբորատոր պայմաններում բույսերի 50 տեսակներ ուսումնասիրելուց հետո մենք կազմեցինք 10 ամենադժվար և 10 ամենահեշտ այրվող տեսակների ցանկը: Այս տեսակների մեջ մենք որոշեցինք, որ կիպարիսը ամենակայունն է կրակի հանդեպ, ինչպես և՝ տնտեսող և եկամուտ բերող տեսակ է: Այն համարվում է նաև քամու էկրան: Հեշտ այրվող ծառերից է կարմիր նոճին: Յուրաքանչյուր 400 հա կարմիր սոճու անտառը կրակ է արձակում մեծ էներգիայով, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբին: Ապարդյուն է, երբ ուղղաթիռից կամ ինքնաթիռից ջուր են լցնում նման էներգիայի, այսինքն ՝ կրակի վրա: Նման աճող բոցերի վրա ջուր լցնելն անիմաստ է»:

Աղբյուրը՝ milliyet.com

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի