Մանանա Բաղդասարյան
Ուսանող
Հայաստան, Գորիսի պետական համալսարան
Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց
Սույն հոդվածում ուսումնասիրել ենք Գորիսի բարբառի կապ խոսքի մասը: Աշխատանքն իրականացրել ենք համեմատական և վերլուծական մեթոդով՝ բարբառի կապերը համեմատելով գրական հայերենի և բարբառային այլ միավորների համապատասխանակներին։ Ներկայացրել ենք կապերն ըստ հոլովառության` բերելով բարբառային կենդանի օրինակներ Գորիսի բարբառից: Բարբառները կենդանի և անհսկելի վիճակով տարբերակներ են, իսկ կապերը նրանցում կարևոր գործառույթ ունեն։ Գորիսի բարբառի կապերը թերի են ուսումնասիրված, և պահանջ կա քերականական այդ համակարգի քննության։ Չկան ուսումնասիրություններ, որոնք ներկայացնում են Գորիսի բարբառի կապերի ծագումը, կազմությունը և պատմական փոփոխությունը: Բարբառի պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են նաև այս խոսքի մասերը։ Դրանցից շատերը քիչ գործածության պատճառով ժամանակի ընթացքում դուրս են մնացել բարբառի գործուն շերտից և այժմ էլ կիրառելի չեն: Սակայն շատ կապեր առնմանության միջոցով փոփոխությունների են ենթարկվել, տեղի են ունեցել հնչյունական շեղումներ և ընդհանուր արմատական փոփոխություններ: Հոդվածում ներկայացված են նաև կապերի արտասանական տարբեր ձևեր` ըստ Գորիսի շրջանի բարբառային միավորների: Փորձել ենք պարզել մի շարք կապերի առաջացումը, գտնել դրանց ծագման ակունքները, ըստ այդմ առանձնացրել ենք փոխառյալ կապեր, ինչպես և՝ բնիկ հայերեն և գրաբարյան ակունք ունեցող կապերը:
Բանալի բառեր. բարբառ, կապ, համեմատական և վերլուծական մեթոդ, համեմատություն, փոխառություն:
Фонетические, лексические и грамматические проявлении предлогов в Горисском диалекте
Багдасарян М. С.
В этой статье мы рассмотрели предлоги и послелоги в Горисском диалекте. Мы провели работу сравнительным и аналитическим методом, сравнивая диалектные связи с соответствиями в литературном армянском языке. Мы представили связи по спряжению, приведя живые примеры диалекта из Горисского диалекта. Диалекты-это варианты с живым и неконтролируемым состоянием, и связи выполняют в них важную функцию. К сожалению, до сих пор связи Горисского диалекта изучены недостаточно, и существует потребность в проверке этой грамматической системы. Нет исследований, представляющих происхождение, состав и историческое изменение диалектных связей Гориса. В ходе исторического развития диалекта части этой речи также были изменены. Многие из них со временем выпали из функционального слоя диалекта из-за небольшого использования и до сих пор неприменимы. Однако многие союзы претерпели изменения в результате присоединения, произошли фонетические отклонения и общие радикальные изменения. В статье также представлены различные формы произношения союзов в соответствии с диалектными единицами Горисского района. Мы попытались выяснить возникновение ряда связей, нашли истоки их происхождения, соответственно выделили заимствованные связи, такие как связи, имеющие исконно армянское и древнеармянское происхождение.
Ключевые слова: диалект, предлоги и послелоги, сравнительный и аналитический метод, сравнение, заимствования.
Phonetic, verbal and grammatical manifestations of Preposition in Goris dialect
Bagdasaryan M. S.
In this article, we studied the Prepositions of the Goris dialect. We carried out the work using the comparative and analytical method, comparing the dialect connections with the corresponding forms of literary Armenian. We have presented the prepositions according to inflection, bringing live dialectal examples from the Goris dialect. Dialects are living and uncontrollable options in which prepositions play an important role. Unfortunately, the connections of the Goris dialect have not yet been sufficiently studied, and there is a need to verify this grammatical system.There are no studies presenting the origin, composition and historical change of Goris dialect connections. During the historical development of the dialect, these parts of speech have also changed. Most of them, due to little use, have left the functional layer of the dialect over time and aren’t applicable to this day. However, many prepositions have undergone changes through assimilation, phonetic deviations and general radical changes. The article also presents different pronunciation forms of prepositions according to the dialect units of the Goris region. We have tried to find out the origin of a number of connections, found the sources of their origin, according to that we have distinguished borrowed connections, as well as connections with native and ancient Armenian origins.
Keywords. dialect, prepositions, comparative and analytical method, comparison, borrowing.
Ներածություն
Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել Գորիսի բարբառի կապերը, համեմատել հայերենի այլ տարբերակների կապերի հետ, վերլուծել դրանց կազմությունը, ծագումը, պատմական փոփոխությունները: Կան բարբառներ, որ գրական և համաժողովրդական հայերենի համեմատությամբ առաջ են բերում յուրահատկություններ։ Այդ բարբառների թվին է պատկանում Գորիսի տարածաշրջանի խոսակցական տարբերակը, որը հնչյունական, բառային և քերականական բազմապիսի առանձնահատկություններով տարբերվում է հայերենի մյուս բարբառներից և իրավացիորեն ընդգրկվում է Սյունիք-Արցախ բարբառախմբի կամ Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբի մեջ որպես առանձին բարբառ։ Բարբառիս՝ հայերենի մյուս տարբերակներից առանձնանալը և ինքնուրույն բարբառ լինելը նկատվում է նաև կապերի ձևային և իմաստային հարցերը քննելիս։ Առհասարակ բարբառների կապերը քիչ են քննության ենթարկվում։ Գորիսի բարբառի կապերին վերաբերող որևէ ուսումնասիրություն չկա (թերևս միակը Ա․ Մարգարյանի “Գորիսի բարբառը” աշխատությունն է, որտեղ մասնակիորեն քննվում է Գորիսի բարբառի կապերը): Պատմությունը ցույց է տալիս, որ բարբառների մեռնելու կամ ձուլվելու պատճառներից մեկը պատերազմն է, որ իր հետ բերում է մահ, բռնագաղթ, ուծացում և այլն։ Ցավոք, Սյունիքը այսօր հայտնվել է աշխարհի շահերի բախման կետում, և մեզնից որևէ մեկը ապահովագրված չէ վաղվա հնարավոր սարսափելի իրադարձություններից։ Նաև այս մտավախությամբ կարևորում ենք այս ուսումնասիրությունը և արդիական ենք համարում ոչ միայն հայերենի բարբառագիտական ատլասի կազմմանը նպաստելու, այլև հայրենի բարբառի արժևորման տեսանկյունից, բարբառ, որ հազարամյակներ շարունակ ապրում է իր յուրահատուկ դիմագծով, լեզվամտածողությամբ հայկական բնիկ միջավայրում։
Մեթոդաբանություն
Սույն հետազոտությունը կատարելիս առաջնորդվել ենք նման ուսումնասիրություններ կատարելու ավանդական մեթոդներով, ըստ այդմ՝ ուսումնասիրության մեթոդաբանության մեջ մասնավորապես ներառված է համեմատությունը և վերլուծությունը: Նախ՝ համեմատել ենք Գորիսի բարբառի կապ խոսքի մասերը գրական հայերենի և բարբառային այլ միավորների համապատասխան ձևերի հետ՝ փորձելով բացահայտել նրանց կազմության, կիրառման և գործառույթների միջև տարբերություններն ու նմանությունները։ Ապա՝ համեմատական մեթոդը հնարավորություն է տվել հայտնաբերել և վերլուծել կապերի տարբեր ձևերը՝ ըստ հոլովառության՝ համեմատելով դրանք այլ՝ մասնավորապես Մեղրու, Արցախի, Կապանի և Սիսիանի բարբառային տարբերակների հետ։ Հետազոտության ընթացքում կարևոր է եղել նաև բնիկ, բարբառային և փոխառյալ կապերի վերլուծությունը, տարբերակման (հնչյունական, բառակազմական, իմաստային) հատկանիշների ընգծելը, որի հիման վրա էլ կիրառել ենք փոփոխությունների վիճակագրական մեթոդ՝ պարզելու Գորիսի բարբառի՝ հարակից բարբառների նկատմամբ ունեցած ընդհանրություններն ու տարբերությունները։ Հետագա ուսումնասիրողների համար կարող են տեսանելի և հասկանալի լինել Գորիսի բարբառի և նրան հարակից տարածքների բարբառային միավորների կապերի պատմական և հնչյունական զարգացումները, ինչպես նաև նրանց տարածման ու կիրառման ներկա մակարդակները։ Բացի այդ, վերլուծական մեթոդով փորձել ենք պարզել կապերի գործառական ընդհանրությունները հին հայերենի հետ՝ հասկանալու ժամանակի ընթացքում կրած փոփոխությունների աստիճանը։ Հնչյունաբանական, իմաստային, կառուցվածքային և ծագումնաբանական հատկանիշները հաշվի առնելով՝ ուսումնասիրության մեջ առանձնացվել են բարբառային կապերը՝ հիմք ընդունելով բարբառային կենդանի խոսքի օրինակները: Հնչյունաբանական ուսումնասիրությունը կարևոր է եղել առանձին կապերի արտասանության և հնչյունական շեղումների բացահայտման համար։
Ուսումնասիրության նյութը
Ուսումնասիրության նյութը Գորիսի բարբառի կապ խոսքի մասն է, որ համեմատվել է գրական հայերենի և Հայաստանի հարավարևելյան շրջանների ու Արցախի մի քանի հարակից բարբառային միավորների համապատասխան կապերի հետ: Յուրաքանչյուր կապի համար կազմել ենք առանձին թերթիկ, որը լրացվել է հարցումներով։ Այս առումով դժվարացել ենք ամբողջական նյութ վերցնել Սիսիանի տարածաշրջանից, որտեղ խոսվածքները մոտ են և՛ գրականին, և՛ միատարր չեն։ Հիմնականում ուշադրությունը կենտրոնացվել է այն կապերի վրա, որոնք առկա են Գորիսի բարբառի կենդանի խոսքում՝ ընդգրկելով տարբեր խոսքային օրինակներ, որոնք արտացոլում են բարբառի բնական վիճակը և փոփոխականությունը։ Ուսումնասիրության նպատակով նյութը հավաքվել է տեղաբնիկ խոսողների բանավոր խոսքից, ինչպես նաև հայերեն բարբառագիտական գրականությունից ( Աղայան Է. Բ. «Մեղրու բարբառը», Ա. Յ. Սարգսյան «Հադրութի բառ ու բան», Ս. Ս. Մանուչարյան «Կապանի տարածաշրջանի խոսվածքները» և այլն): Աշխատանքում ներառվել են նաև արխիվային նյութեր, նախկինում գրառված տեքստեր և դաշտային հետազոտության արդյունքներ, որոնք պահվում են Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում։
Քննարկում
Հայերենի տասը խոսքի մասերի համակարգում կապերը դասվում են չթեքվող խոսքի մասերի շարքում՝ հակադրվելով նյութական իմաստ ունեցող՝ թեքվող խոսքի մասերին, որոնք արտահայտում են օբյեկտիվ աշխարհն իր առարկաներով ու երևույթներով, դրանց հատկանիշներով ու գործողություններով, իսկ կապերն արտահայտում են քերականական իմաստ, այսինքն՝ դրվելով որևէ բառի վրա՝ դրանք կապում են ստորոգյալի հետ և այդ բառի հետ դառնում նախադասության մեկ անդամ, հիմնականում պարագաներ, նաև այլ անդամներ[1]։ Կապ տերմինի փոխարեն Գ. Ջահուկյանն օգտագործում է առդիր ձևը` նշելով, որ Մ. Աբեղյանի կողմից գործածության մեջ դրված կապ անվանումը տերմինային դժվարություններ է հարուցում, և մենք գերադասում ենք առդիր տերմինը[2]:
Հայերենի կապերի մի մասը գալիս է դեռևս մեր լեզվի պատմության վաղնջական շրջաններից, ծագմամբ հնդեվրոպական է և իր զուգահեռներն ունի ազգակից մյուս լեզուներում: Անցնելով պատմական զարգացման երկար ուղի՝ այսպիսի բառերի մեջ զարգացել են վերացական նշանակություններ, և նրանք իրենց արտահայտած ընդհանուր իմաստներով մոտավորապես հավասարվում են հոլովական ձևերին: Այսպես են, օրինակ, գրաբարյան Ի, Ց, ԱՌ, ԸՍՏ, ԸՆԴ, Զ նախդիրները, որոնք բոլորն էլ, բացի Զ-ից, որի ծագումն անհայտ է, գալիս են հնդվրոպական հիմնալեզվից և այս կամ այն չափով կենդանի են ու գործուն արևելահայ ու արևմտահայ գրական լեզուներում կամ բարբառներում:
Հայերենի կապերի մի մասն էլ թեկուզ չի հասել այսպիսի վերաջականության և ունի վառ կերպով դրսևորված բառային իմաստ, բայց այդ իմաստը սոսկ հարաբերության իմաստ է, իսկ նյութական իմաստը մեռած է կամ անզգայելի: Այսպիսի կապեր են՝ առանց (առ+անց), բացի (բաց «հեռու»+ի), դեպի (դեպ+ի), համար (առաջացած համար գոյականից), հետ (նախապես նշանակել է ոտք), մասին (մասն բառի գրաբարյան տրականը), մինչև (մինչ+ և) և այլն:
Բարբառիս կապերի ճնշող մեծամասնությունը սեռական հոլովով է խնդիր լրացումներ պահանջում`
● Առ || առի (ս, տ, ն), օր.` Հուր առի պան կա, թօղ մէզ նըշանց տա: «Հր. Աճառյանը և նրան հետևելով նաև ուրիշները առիս-ը բխեցնում են գրաբարյան առ իս ( = ինձ մոտ) ձևից, իսկ Է. Աղայանը ‹‹Մեղրու բարբառը›› գրքում հաստատում է. ‹‹այս կապն ստացվել է գրաբարյան առ իս «ինձ մոտ» կապակցությունից, որ նախ` բաղադրիչների մթագնումով միացել և դարձել` առիս, իբրև մեկ բառ, ապա` ս-ն գիտակցվելով որպես դիմորոշ հոդ, մյուս դեմքերի հետ էլ գործածվել է համապատասխան հոդերով, որով և ստացվել է առի «մոտ» անկախ ձևը››[3]: Եթե կապի խնդիր են անձնական դերանունները, վերջիններս կարող ենչարտահայտվել, քանի որ դերանվանական ս, դ, ն հոդերը փոխարինում են կապի խնդիր հանդիսացող հիշյալ դերանուններին, այսինքն՝ կապը իր խնդրի հետ դրսևորվում է առէս, առէտ, առէն ձևերով (հմմտ.՝ առէս պէն չի կա «ինձ մոտ բան չկա», և փոխանվանաբար՝ առէնըտ ինձ տօ «քեզ մոտ եղած բանը ինձ տուր»)[4]» ։
● Առաջ || առաչ || ըռաչին, օր.`Տիրալ էմ աշկին ըռաչին, ալլահ տէսնում չի: «Հավանաբար առաջացել է գրաբարյան յառաջ, առաջ(ք) բառից, նշանակում է «երեսի դիմացը գտնվող, տարածվող կողմը, առջևի կողմը» » :
● Կող(ք) || կօխկը || կօխկին, օր.` Մարդուցը կօխկին կաղնում ա անջուկ օնում, թա հինչ էն ասում:
● Կուշտ || կօշտը || կըշտին / կըշտէն || քըշտին / քըշտէն, օր.` Էշը վէր էշի կըշտէն կապէս, յա խոյը կըսուվօրի, յա խըսյաթը: «Հայերենի քերականություններում ընդհանրապես կապը բնորոշվում է որպես չթեքվող խոսքի մաս:Եվ կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Չէ՞ որ կապերը բառերի ստորադասական հարաբերություններն արտահայտող սպասարկու բառեր են, հոլովական ձևերի համարժեքները և այդ իսկ պատճառով էլ իրենք հոլովվել ու փոփոխվել չեն կարող: Բայց հայ քերականները վաղուց են նկատել, որ կապ համարվող մի շարք բառեր թեքման, հոլովման ձևեր են ունենում»[5]: Բարբառումս ևս հանդիպում են հոլովված կապեր, ինչպես` կօխկին, ըռաչին, նէստան, կօշտը և այլն:
● Համար || հըմար / մըհար, օր. ` Ուտիլի մըհար սէրտը քինում ա: Արդի հայերենի համար կապն է: Մի քանի երկվանկանի բառերում ա-ն շեշտակորույս լինելով դառնում է ը, օր.`մահակ / մըհակ, համար / հըմար: Տեղի է ունեցել փոխազդեցական հնչյունափոխություն` համար / հըմար / մըհար» :
● Հետ || նըհէտ || հէտ, օր.`Մարթն ա կընէկը ուրուր նըհէտ շատ սէրավ էն: Ցույց է տալիս «միասնություն, ընկերակցություն» : Նը մասնիկը փոխարինում է գրաբարյան զ նախդիրին :
● Հէտի(համար), օր.` Ախպօրը հէտի լաց ա ինում:
● Մէջ || մէչը || միչին, օր.` Կիլօխը կօխալ ա կըրասին մէչը: Արդի հայերենի մեջ կապն է ձևափոխված վիճակով:
● Նէստա, օր.` Հըրվանին նէստան հաց ա փօխ կալալ: Բացառականի վերլուծական ձևը ոչ լայն ծավալով արտահայտվում է նաև իր և անձ նշանակող գոյականների սեռականով և նէստա(ն) բառ-մասնիկով, որ անկախաբար վերցրած նէստ(նիստ) բառի բացառականն է[6] :
● Պէս / տէս, օր.` Իշի հաքվի տէս վէչ մըծանում ա, վէչ կըրճանում: Այստեղ բառասկզբի պ-ն տ է դարձել:
● Վիրա / յիրա || վըրա / յըրա || յիրակը, օր.` Մարթին յիրան հա կըզնըվում ա: Գրաբարի վերայ բառն է, որը խոսվածքների մի մասում դառնում է վիրա / վիրա, իսկ ավելի գերակշիռ մասում` յիրա / յիրա, յըրա / յըրա: Առաջին երկուսում ե-ն ի էդարձել ր-ից առաջ գտնվելու, իսկ վերջիններում`շեշտակորույս լինելու պատճառով:
● Տակ || տակը || տակին, օր.` Նի յամըտալ ըստօլին տակը: Գրաբարյան տակ բառից է, որը նշանակում է «առարկայի ներքևի, ստորին մասը» :
● Տեղ || 1. տէղ (փոխարեն), օր.` Ուրան քօն իլածի տէղ ա տինում: 2. տէղակ, օր.` Կընգանը տէղակ մարըն ա խօսում: Համապատասխանում է արդի հայերենի փոխարեն բառին: Հաճախ շփոթություն է առաջանում փոխարեն և փոխանակ կապերի գործածության ժամանակ: «Փոխարեն-ը զուտ կապային կիրառություն ունի, մինչդեռ փոխանակ բառը և՛ կապ է, և՛ շաղկապ (չնայած, մինչև, նախքան բառերի նման)։ Սրանք տարբեր են նաև կապվող միավորի հանդեպ գրաված դիրքով. փոխարեն-ը հետադրություն է, փոխանակ-ը՝ նախադրություն, հետևաբար և չեն կարող փոխարինել իրար միևնույն խոսքաշարում»[7]։
Տրական հոլովի հետ են գործածվում`
● Նման || նըման / մընան || մընանի, օր.` Մէծի մընան ա պահում ուրան: Տեղի է ունեցել փոխազդեցական հնչյունափոխություն` նման / նըման / մընան: Առաջ է եկել գրաբարյան նման բառից, որ նշանակում է «մի բանի նմանություն ունեցող» :
● Առանց / ըռանց || ըռընցի, օր.` Ըռընց մը պանի մըզանա խըռօվալ ա: Նաև հայցականով և որպես նախադրություն` Բա ըռընց մարթ հունց ա ապրում: Գրաբարի նույն առ անց նախդրային կապակցությունն է, որ ցույց է տալիս «բացասում, բացակայություն այն առարկայի կամ երևույթի, որի անունը դրվում է նրանից հետո` իբրև խնդիր» :
● Գօրա (համեմատ) օր.` Ինձը գօրա պան չի կա: Գօրա կապը թուրքերեն gore բառից է առաջացել, նշանակում է «որևէ բանի համապատասխան, համաձայն, համեմատ, ըստ»[8] :
● Lաճէվ(ի հեճուկս, ջըգրու), օր.`Մէզ լաճէվ ա ըտըհէնց անում: «Լաճէվ-նունի աջըղու || ինադու կապերի իմաստը: «Աջըղ-ը բարբառային բառ է։ Սրանից կազմված են աջուղ, աջուղու, ըջըղվէլ, ջիգրու և շատ բառեր: Գրաբարի մատենագրության մեջ դրանք չեն հիշատակվում և հայերենի քիչ բարբառներում են տարածված: Աջըղ բառը նշվում է թուրքական փոխառությունների մեջ՝ ըջըղու և աջըղ ձևերով, «ի հեճուկս, ջիգրու» իմաստներով: Աջըղ արմատին ձևով նման է նաև թուրքերենի acik/miş «սոված» իմաստով բառը։ Ադրբեջաներենի aciq «1. չար, չարություն, 2. Հուսահատություն» և aciqca «1. հակառակ, դիտավորյալ, 2. սկզբունքից ելնելով» իմաստներով բառերի հիմքում, ինչպես նկատելի է, ընկած է aci արմատը: Ադրբեջաներենի aciqca՝ «հակառակ, դիտավորյալ», մակբայի հոմանիշներից gecri-ն է, որ առնչվում է հայերենում գործածական ջ/ի/գրու բառին։ Հնչյունաբանական քննությունից պարզվում է, որ aciq ու gecri բառերի համար նույնական է հայերենի ջիլ արմատը: Աջըղ բառում կամ ու-ն է դարձել ը, կամ ի-ն` ու` բարբառախմբում առկա հնչյունափոխության օրինակով»[9]:
Հայցական հոլովի հետ են գործածվում`
● Դէպի || դիբա / դիբա / դըբա / բիդա / բըդա /դիբի / բեդի, օր.` Միշտ բիդա քէզ էս քաշում: Արդի հայերենի դեպի կապն է` տարբեր փոփոխությունների ենթարկված:
● Մինչև / մինչէվ || չօրանը || չուրու / չըրու || չըքօրանը || դէչանը, օր.` Կատվին մանզիլը մինչէվ մարաքըն ա: Առաջ է եկել գրաբարյան մինչեւ բառից, որ ցույց է տալիս «գործողության ժամանակի սահման» :
● Բաստան(պես) փոխառյալբառը, օր.` Հըսնէլը բաստան, լըսէլը բաստան:
● Առաջ / առաչ կապը, օր.` Մըն օր առաչ յէս քէզ տէսալ էմ: Բառի ստույգ ծագումն անհայտ է, բայց հայտնի է, որ ժամանակի իմաստ է արտահայտում և որ գործածվում է միայն անորոշ դերբայի հետ: Ա. Մարգարյանը նշում է, որ «ամենայն հավանականությամբ բաստան կապը առաջ է եկել թուրք. baştan «սկզբից» բառից»[10]:
Բացառական հոլովի հետ են գործածվում`
● Յետ / յէտ / յէտը / յէդը / յէնդը (հետո), օր.` Ըտըրանա յէտը մէզ նըհէտ խօսում չի:
● Յէնդան || յէննան (հետո), օր.`Կընէկը մըռնէլան յէննան ալ օզում չի փըսակվի: Իբրև կապ է գործածվում նաև ետն || յէնդ բառի բացառականը` յէնդա(ն) || յէննա(ն), որը և «ետևից» նշանակությամբ` սեռականով, իսկ «հետո» նշանակությամբ` հայցականով և բացառականով խնդիրներ է առնում:
● Առաջ / առաչ, օր.` Մէզանա առաչ ընդըրանք էն խուսացալ: Այստեղ առաչ կապը գործածվել է ժամանակի իմաստով և որպես ետադրություն:
● Հեռի / հէռի, օր.` Հէռի մըզանա, հէռի ծըզանա փիս պանէր էմ լըսալ:
● Տիյէր / տըյէր, տըվօր / տուվօր տեղի մակբայներով որպես անիսկական կապեր, օր.` Ծօրան տըվօր կէտ ա քինում: Տիյէր նշանակում է «դեպ ի վէր», տըվոր նշանակում է «դեպ ի վայր» :
● Գիման (բացի, զատ), օր.` Ըխճըկական գիման մին տըղա էլ օնի:
Գործիական հոլովով, այն էլ` ժամանակի իմաստ ունեցող բառերի հետ գործածվում է միայն առաչ կապը, օր.` Օրավ առաչ փօխկէրքըտ յէր մի քաշիլ: Տարավ առաչ հիզիրվում իլ[11]:
Գորիսի բարբառի կապերն այսքանով չեն սահմանափակվում, մի շարք կապեր ենթակա են քննության, որը կիրականացվի հետագայում:
Գորիս | Սիսիան | Կապան | Մեղրի | Արցախ | |
առ > առի (ս, տ, ն) | առ | առէ(ս, տ/թ,ն) | առէ+ | առէ (ս) | |
առաջ > առաչ,ըռաչին | առաչ+ | ըռաչէն/ըռըշկէն | — | ըռաշկէ (ն), ըռըշկին | |
կող(ք) > կօխկը/կօխկին | յան/յանին- | կօխկ/կօխկէն | յանուն — | կօխկը//կ օխկէն | |
Կուշտ > կօշտը, կըշտին || կըշտէն /քըշտին/քըշտէն | մօտը- | կօշտը//քըշտի/էն/ /կըշտի/էն | քի`շտին+ | կօշտը//ք իշտէն//կ ըշտին | |
համար > հըմար/մըհար/հետի | խըմա | հէտէ | հուջի | մըհար | |
հետ > նըհէտ / հէտ | խէտը | նըհէտ | նըհէտ | նըհէտ | |
հէտի («համար») | խըմա | հէտէ//խա թըր//խ աթրու//խաթրու | հետա | հէտէ//խ աթրBւ | |
մէջ > մէչը, միչին | մէչը | մաչին//մէչին | մանջին | մաչը//մաչ ին | |
նէստա | — | անա | — | անա | |
պէս > տէս | նըման/լըման | հանցա//տօչնի | — | տէս | |
վիրա||յիրա|[վըրա||յըրա||յիրա կը | վըրա/վիրա | յը/էրա | վէրա/վըա | յըրա/ն | |
տակ > տակը, տակին | տակը/տակին | տակ//տակէն | տակէն | տակը//տ ակէն | |
տեղ > տէղակ («փոխարեն») | տէղը | տըղ//տըղակ// | — | տըէղ//տը էղակ | |
նման > նըման / մընան / մընանի | նըման | նըման | — | նըման//մ ընան | |
առանց > ըռանց / ըռընցի | առանց | ըռանց | ըռընց | առանց | |
գօրա (համեմատ) | գյօրա | (ու)գօրա | — | ուգյօրա | |
լաճէվ //աջըղու (ի հեճուկս, ջգրու) | ինադու/լաճէվի | աջըղու//ինադու/ /ինադու | — | լաչէվ | |
դէպի > դիբա/ դիբա / դըբա/ բիդա / բըդա / դիբի / բեդի | թէխ | բէդամ//դիբա //բի դա /ի | դի`բի | բիդի | |
մինչև > մինչէվ / չօրանը, չուրու / չըրու /չըքօրանը /դէչանը | դէչու | մընչուք | մինչի | չուրը | |
բաստան (պես) | բաշտան | դաստի/ան//բաս տան | — | բաթ (աբաթ) | |
յետ > յէտ / յէտը / յէդը / յէնդը («հետո ») | յէտը | հէտօ//յէտը//աէտըմըս | էտը/էտնէ | յէտը | |
յէնդան/յէննան («հետո») | յէդավ | ասատ էնը ընդըղան նհէտ աատըմըս | — | յէննան/յէ նդան | |
առաջ > առաչ | առաչ | առաչ//ըռաչէն//ը ռըշկէն | — | ըռաչին | |
հեռի > հէռի | հեռու | հըռէ | — | հեռու | |
տիյէր / տըյէր, տըվօր / տուվօր | տիյէր/վըյէր | յէր// տըվէր//քաշ- ցածր | — | տիյէր/տը վէր | |
գիման («բացի», «զատ») | զատ | կըման | սըվայ | կըման | |
առաչ | առաչ | առաչ | — | առաչ |
Եզրակացություններ
1․ Գորիսի բարբառի՝ մյուս բարբառներից տարբերությունների ամբողջական աղյուսակը։
Թիվ | Տարբերություն | Գորիս-Սիսիան | Գորիս-Կապան | Գորիս-Մեղրի | Գորիս-Արցախ |
1 | Առ > առի | 0 | 0.5 | 0.5 | 0.5 |
2 | Առաջ > առաչ | 0 | 1 | 1 | 1 |
3 | Կող > կոխին | 1 | 0.5 | 1 | 0.5 |
4 | Կուշտ > կոշտ | 1 | 0 | 0.5 | 0 |
5 | Համար > հըմար | 1 | 1 | 1 | 0 |
6 | Հետ > նըհետ | 1 | 0 | 0 | 0 |
7 | Հետի («համար») | 1 | 1 | 0.5 | 1 |
8 | Մեջ > մէչը | 0 | 0.5 | 1 | 1 |
9 | Նէստա | 1 | 1 | 1 | 1 |
10 | Պէս > տէս | 1 | 1 | 1 | 0 |
11 | Վիրա > վըրա | 0.5 | 0.5 | 1 | 0 |
12 | Տակ > տակը | 0 | 0.5 | 0.5 | 0.5 |
13 | Տեղ > տէղակ | 0 | 0.5 | 1 | 1 |
14 | Նման > նըման | 0 | 0 | 1 | 0 |
15 | Առանց > ըռանց | 0 | 0 | 0 | 0 |
16 | Գօրա (համեմատ) | 0.5 | 1 | 1 | 1 |
17 | Լաճէվ > աջըղու | 0.5 | 0.5 | 1 | 0.5 |
18 | Դէպի > դիբա | 1 | 1 | 0 | 0.5 |
19 | Մինչև > չօրանը | 1 | 1 | 0.5 | 0.5 |
20 | Բաստան (պես) | 0.5 | 0.5 | 1 | 1 |
21 | Յետ > յէտ («հետո») | 0 | 1 | 0.5 | 0 |
22 | Յէնդան > յէննան («հետո») | 1 | 1 | 1 | 0 |
23 | Առաջ > առաչ | 0 | 1 | 1 | 1 |
24 | Հեռի > հէռի | 0.5 | 0.5 | 1 | 0.5 |
25 | Տիյէր / տըյէր | 1 | 1 | 1 | 0.5 |
26 | Գիման («բացի», «զատ») | 1 | 0.5 | 1 | 0.5 |
27 | Առաչ | 0 | 0 | 0 | 0 |
Ստորև ներկայացնում ենք Գորիսի բարբառի և Մեղրու, Արցախի, Կապանի և Սիսիանի բարբառների կապերի վիճակագրական աղյուսակը: Այս աղյուսակում յուրաքանչյուր բարբառի համեմատությամբ ներկայացված են տարբերությունները, ընդ որում՝ 0-ները ներկայացնում են տարբերությունների բացակայություն, իսկ 0.5, և 1 արժեքները՝ տատանումը տարբերությունների չափերով։

2. Գալով ընդհանուր եզրակացության՝ կարող ենք ասել, որ համեմատության արդյունքում Արցախի բարբառի տարբերությունը Գորիսի բարբառից ի տարբերություն մյուսների տոկոսային հարաբերակցության ավելի քիչ է` 46% :
Բարբառներ | Տոկոսային հարաբերակցություն |
Սիսիան | 53,7% |
Կապան | 62,9% |
Մեղրի | 74% |
Արցախ | 46% |
3․ Ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ Գորիսի բարբառում կան մի շարք կապեր, որոնք փոխառություններ են այլ լեզուներից, կապերի մի մասը բնիկ հայերեն ծագում ունի, մյուսներն էլ առաջ են եկել գրաբարյան ձևերից, այսինքն՝ գրական հայերենի ազդեցություններ են: Կապերի չնչին մասը պատմության ընթացքում կրել է փոփոխություններ, ինչպիսիք են առնմանությունը, հնչյունական կազմի փոփոխությունը, ընդհանուր արմատական փոփոխությունը և այլն: Գորիսի բարբառի և գրական հայերենի կապերի միջև նկատում ենք թե՛ արտասանական տարբերություններ, թե՛ բառերի այնպիսի տարբերակներ, որոնք չունեն համարժեք տարբերակը գրական հայերենում, ըստ այդմ էլ կարող ենք փաստել, որ Գորիսի բարբառը ունի առանձնահատուկ հնչյունական, բառային, ինչպես նաև քերականական կառուցվածք և իր յուրահատուկ նկարագիրն ունի հայերենի բարբառների շարքում:
Գրականություն
- Բադիկյան Խ. Գ., «Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն», Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2010, 264 էջ:
- Աղայան Է. Բ., «Մեղրու բարբառը», Երևան, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, 1954, 408 էջ:
- Սարգսյան Ա. Յ., «Հադրութի բառ ու բան», Երևան, Արմավ հրատարակչություն, 2023, 786 էջ:
- Թելյան Լ. Գ., «Շարահյուսական նորմ. կապերի գործածությունը», Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2019 № 2 (29), ԵՊՀ հրատ., 2019, 89 էջ:
- Ասատրյան Մ. Ե., «Ժամանակակից հայոց լեզու», Ձևաբանություն 4-րդ հրատարակություն, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2004, 435 Էջ:
- Քումունց Մ. Ս., «Հնդեվրոպական *ghisla- /ջիլ/ արմատի ընդհանրացումները հայերենում և թյուրքական լեզուներում», Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողով՝ նվիրված Ջոն Գրեպինի հիշատակին, Հիմնադրույթների ժողովածու, Երևան, 2017, 136 էջ:
- Մարգարյան Ա. Ս., «Գորիսի բարբառը», Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975, 570 էջ։
- Ղազարյան Ռ. Ս., «Թուրքերեն-հայերեն բառարան», Երևան, Միտք հրատարակչություն, 2003, 576 Էջ:
- Ջահուկյան Գ. Բ., «Ժամանակակից հայերենի առդիրների (կապերի) և շաղկապների իմաստային վերլուծությունը և դասակարգումը», 17 էջ:
[1] Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, Երևան, հեղինակային հրատ. , 2010, Էջ 217:
[2] Տե՛ս Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի առդիրների (կապերի) և շաղկապների իմաստային վերլուծությունը և դասակարգումը աշխ. , էջ 59 :
[3]Է. Աղայան, Մեղրու բարբառը, Երևան, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, 1954, Էջ 240 :
[4]Ա. Սարգսյան, Հադրութի բառ ու բան, Երևան, Արմավ հրատ. , 2023, Էջ 267:
[5]Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, 4-րդ հրատ., Երևան, Երևանի համալսարանի հրատ. , 2004, Էջ 360-361:
[6] Ա. Մարգարյան, Գորիսի բարբառ, Երևան, Երևանի համալսարանի հրատ. , 1975, Էջ 230:
[7] Լ. Թելյան, Շարահյուսական նորմ. կապերի գործածությունը, Երևան, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2019 № 2 (29), ԵՊՀ հրատ. , 2019, Էջ 85:
[8] Ս. Ղազարյան, Թուրքերեն-հայերեն բառարան, Երևան, Միտք հրատ. , 2003, Էջ 185:
[9] Մ. Քումունց , Հնդեվրոպական “g” hisla /ջիլ/ արմատի ընդհանրացումները հայերենում և թյուրքական լեզուներում, Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողով՝ նվիրված Ջոն Գրեպինի հիշատակին, Հիմնադրույթների ժողովածու, Երևան, 2017, Էջ 87:
[10] Ա.Մարգարյան, Գորիսի բարբառ, Երևան, Երևանի համալսարանի հրատ. , 1975, Էջ 232:
[11] Ա. Մարգարյան, Գորիսի բարբառ, Երևան, Երևանի համալսարանի հրատ. , 1975, էջ 233: