Սեպտեմբերի 21, 2017

Թողած Կարսը…

Թողած Կարսը…

Այստեղ նաիրյանն է նազում…
Վ. Տերյան

Հիմա մեր պատմությանը ներկա ու հայրենիքի գրկում՝ երազում ենք մեր պատմությունն ու հայրենիքը: Եղանք Կարսում. հրաշալի քաղաք. «Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են- գավառական հետամնաց քաղաք»[1]: Հիամա քաղաքը հակադրումն է Չարենցի պատկերումին՝ խիտ, առատ բնակչությամբ, բոլոր փողոցները առլեցուն խանութ-մահազաներով, չայխանաներով, աշխույժ, փողոցներում թեյախմություն ու գլխաշոր-լաչակի ուղղում: Քրդեն են այստեղ ապրում ու ազերի-թուրքմեններ: Մեզ հետ զրուցելիս քրդերը հիշատակում են. «Գիտե՞ք, որ սա ձեր հնամենի քաղաքն է»: Բա ո՜նց չգիտենք: Մենակ գիտե՜նք…էդ իմանալու ցավն էլ գիտենք, էդ ցավի ցավն էլ….

  • kars 3
  • kars 10
  • kars 14

Եղանք Կարսի բերդում[2], ս. Առաքելոց եկեղեցում: Միջազգային տարբեր կազմակերպությունների օգնությամբ հայկական եկեղեցին վերանորոգվում է: Ցավոք այն ներսից դարձել է մզկիթ: Եկեղեցին մարմնի ոչ մի մասում խաչազարդ չունի, հայկական են նրա պատմությունն ու հոտը: Կարողացանք մտնել ներս և նույնիսկ նկարել. Աստված կամեցավ, ու մի պահ ստեղծվեց, որ տարածքում մենք էինք ու մեր աղոթքը օրորող խորանը: Բխեց մեր փափագի փառաբանությունը առ Աստված, որ հաստատ կմնա եկեղեցու կամարաստեղծ ճեղքերում զնգուն ու թրթռնուն, մինչև կարոտից մոլոր մի նոր հայ այցելի օտարված Տուն, աղոթի ու ստանա մե՛ր աղոթքի արձագանքը:

  • kars 4
  • kars 5
  • kars 35
  • kars 38
  • kars 39
  • kars 64

Եղանք այն բոլոր փողոցներում, որտեղ դեռ պահպանվում են նաիրյան փլատակները: Երկնայինի կամքով մտանք այն բակը, որ համարում են Ե. Չարենցի տունը: Քրդուհի նենեն բան էլ չասաց: Հարցրինք. -Մեր պապերի տունն է, թո՞ւյլ կտա մտնել…,- Ալարկոտ ու թևի ծերացած ծանրությամբ համաձայնեց: Մտանք….Փլատակներ, աղբանոց, երեք հավ, մեկ ծերացած կատու ու սգացող քրդուհիներ: Տունը վաճառվում էր:

  • kars 41
  • kars 42
  • kars 50

Մ. Քումունց

 

[1]  Ե. Չարենց, Երկիր Նաիրի, էջ 8:

[2] Հայ պատմիչներն ներկայացնում են «Բերդ Կարուց»։ 9 — 13-րդ դարերում բերդի շուրջը ծավալվում է քաղաքը, իսկ այն վերածվում միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկական, ապա թուրքական տիրապետության ժամանակաշրջաններում, Կարսի հայկական բերդը դառնում  մատչելի։ Թուրքերը բերդը պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերից համարվում էր անառիկ։

About The Author

Related posts

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով