Սեպտեմբերի 21, 2017

Գրաբարաբանությունները Ս․ Խանզադյանի «Թագուհին հայոց» վեպում

Գրաբարաբանությունները Ս․ Խանզադյանի «Թագուհին հայոց» վեպում

Ար­դի գրա­կան հա­յե­րե­նը պատ­մա­կան զար­գաց­ման, մշակ­ման ու կա­տա­րե­լա­գործ­ման, գրա­կան ժա­ռան­գոր­դութ­յան, ար­տա­քին ու ներ­քին ազ­դակ­նե­րի արդ­յուն­քում ձևա­վոր­ված մի հարս­տութ­յուն է, ո­րի ան­սահ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից օգտ­վել և­ օգտ­վում են հայ գրող­ներն  ու բա­նաս­տեղծ­նե­րը՝ ըստ ստեղ­ծա­գոր­ծա­կան նպա­տա­կադր­ման և ժան­րա­յին ու ո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի՝ եր­բեմն նաև նե­րազ­դե­լով լեզ­վի բա­ռա­պա­շա­րա­յին փո­փո­խութ­յուն­նե­րին, ո­րոնք լեզ­վի զար­գաց­ման ու կա­տա­րե­լա­գործ­ման գրա­վա­կանն են: Փո­փո­խութ­յուն­ներն առ­կա­յա­նում են ներ­քին՝ լեզ­վա­կան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով և­ ար­տա­քին ազ­դակ­նե­րով: Վեր­ջին­ներս կապ­ված են հա­սա­րա­կա­կան կյան­քի տե­ղա­շար­ժե­րի հետ: Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը հան­գեց­նում են տվյալ բա­ռով ար­տա­հայտ­ված ի­րո­ղութ­յան չգո­յութ­յան, ո­րի հետ­ևան­քով ակ­տիվ բա­ռա­պա­շա­րից դուրս են մղում նաև հա­մա­պա­տաս­խան բա­ռե­րը: Փաս­տո­րեն՝ հնա­նում են եր­ևույթ­նե­րը, ո­րոնք ար­տա­հայ­տող բա­ռե­րը ոչ թե փո­խա­րին­վում են նո­րե­րով, այլ գոր­ծած­վում են անհ­րա­ժեշ­տա­բար, պատ­մա­կան անդ­րա­դար­ձի թե­լադ­րան­քով:

Լեզ­վի ներ­քին օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված փո­փո­խութ­յուն­նե­րը շատ ա­վե­լի բազ­մաբ­նույթ են՝ պատ­ճա­ռա­բան­ված լեզ­վի միօ­րի­նա­կա­նաց­ման, մշակ­ման ու կա­տա­րե­լա­գործ­ման գոր­ծոն­նե­րով: Այս դեպ­քում բա­ռե­րը, ի­րոք, հնա­ցած են և փո­խա­րին­վում են նո­րե­րով, ինչ­պես՝ կո­րուս­վել /271/[1] «կոր­չել», փե­րե­զակ /193/ «չար­չի», ա­ծու /238/ «մարգ, փխբ.՝ ազգ», ար­քա­յու­հի /221/ «թա­գու­հի»,  հե­ղա­կարծ /297/«հան­կար­ծա­կի», տի­րու­րաց /314/ «տի­րա­դավ»,  այր /314/ «տղա­մարդ»,  հո­լով  /298/ «շատ», ծի­րա­նի /314/ «պատ­մու­ճան», պար­մա­նու­հի /201/ «պա­տա­նի»,  բոկ /180/ «բո­բիկ», դետք /157/ «դի­տորդ», ո­թել /256/ «թա­փել», ան­սալ /278/ «լսել», զե­նել /124/ «զո­հել», ա­գի /69/ «պոչ», ինչ­պես և՝ վաչ /5/, ո­րից՝ վաչ­կա­տուն /146/, քղա­միդ /72/, գետ­նախշ­տի /72/, հուշ­կա­պա­րիկ /72/,  ու­ռան /52/ և­ այլն:

Նա­խորդ դեպ­քում, երբ հնա­նում են ի­րույթ­նե­րը, գործ ու­նենք պատ­մա­բա­ռե­րի (իս­տո­րիզմ) հետ, ո­րոնք, ըստ լեզ­վի շրջա­նա­փու­լե­րի, լի­նում են նա­խաաշ­խար­հա­բար­յան, որ գոր­ծած­վել են աշ­խար­հա­բա­րի կազ­մա­վո­րու­մից ա­ռաջ՝ գրա­բա­րում և մի­ջին հա­յե­րե­նում, և­ աշ­խար­հա­բար­յան, ո­րոնք գոր­ծած­վել են 17-րդ դա­րից հե­տո:

Ո­ճա­կան ակ­տի­վութ­յամբ ա­ռանձ­նա­նում են գրա­բար­յան բա­ռերն ու բա­ռա­կա­պակ­ցութ­յուն­նե­րը, քե­րա­կա­նա­կան ձևերն ու դարձ­վածք­նե­րը, քա­նի որ հենց դրանք են դառ­նում գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի, հատ­կա­պես պատ­մա­կան եր­կե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը ե­րան­գա­վո­րող գու­նան­յութն ու հեն­քը: Դ­րանք գրա­բա­րա­բա­նութ­յուն­ներն են, ո­րոն­ցից վար­պե­տո­րեն օգտ­վել է Ս. Խան­զադ­յա­նը պատ­մա­վե­պե­րը գրե­լիս՝ մաս­նա­վո­րա­պես «­Թա­գու­հին հա­յոց» եր­կում՝ վաղն­ջա­կան Հա­յաս­տա­նի պատ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րութ­յան, հա­սա­րա­կա­կան կյան­քի, ժո­ղովր­դի կեն­ցա­ղի, վար­քու­բար­քի, կրո­նա­ծի­սա­կան ա­րա­րո­ղա­կար­գե­րի հնա­րա­վո­րինս հա­մո­զիչ և հա­վաս­տի նկա­րագ­րութ­յան հա­մար: Պատ­մա­բա­ռե­րի գոր­ծա­ծութ­յու­նը տվյալ պա­րա­գա­յում դարձ­յալ ձեռք է բե­րում ո­ճա­կան ար­ժեք, ուս­տի և դի­տար­կե­լի է որ­պես գրա­բա­րա­բա­նութ­յուն: Նշ­ված բա­ռամ­թեր­քից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ի­մաս­տա­յին մի քա­նի խմբեր, ո­րոնք վե­րա­բե­րում են հայ ժո­ղովր­դի հե­թա­նո­սա­կան անց­յա­լի կեն­ցա­ղին, կյան­քին և գոր­ծին, մար­տա­վա­րութ­յա­նը, ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յուն­նե­րին, պե­տա­կան ու վար­չա­կան գոր­ծին:

Կեն­ցաղ և հա­գուստ նշող բա­ռեր՝ կահ /219/, կա­պա /190/, տա­ղա­վար /204/, գա­հա­վո­րակ /218/, այ­ծե­նի /240/, ար­ջե­նի /108/, մա­քե­նի /75/, կուր ու կե­րա­կուր /244/, կրճկան /240/ «տղա­մար­դու վեր­նազ­գեստ»[2], ան­թեղ /266/, նգույր /72/ «ե­ռո­տա­նի», ճրագ­թաթ /174/, ամպ­հո­վա­նի /5/, օ­թոց /3/, ա­կութ /32/, պատ­գա­րակ /6/, փսիաթ /57/ «ե­ղե­գից, ծղո­տից հյու­սած փռոց, խսիր»:

Ռազ­մի բա­ռեր՝ գու­մակ /208/ «մեծ սայլ, ռազ­մա­կառք»,  դրա­նիկ գունդ /209/, սա­ղա­վարտ /201/, լան­ջա­պա­նակ /201/, կուրծ­կալ /213/, գե­ղարդ /188/, աշ­տե /193/, լախտ /204/, պար­սա­տիկ /204/, կա­պարճ /205/,  ու­սա­կալ /205/, պար­սա­քար /192/, ճո­պան /192/, ա­ղեղ ու տեգ /284/, դիա­կա­պուտ /281/ «դիակ կո­ղոպ­տող»,  փղա­մար­զիչ /188/, փղա­վարժ /199/, մար­տու­սույց /32/, ե­րե­սա­կալ /196/, տա­պար /194/, ոտ­նազ­րահ կո­թուր /54/ «կո­թուռն, կո­թուր­նոս՝ բե­մա­կո­շիկ»: Այս բա­ռե­րից կազմ­վել են նաև բա­ղադ­րութ­յուն­ներ՝ տե­գա­կիր /193/, զի­նա­կիր /193/, աս­պա­րա­կիր /193/, սո­րա­մուտ և քա­րագ­նաց մար­տիկ­նե­րի ջո­կատ /24/: Ս­րանց մեջ ա­ռան­ձին շերտ են կազ­մում մար­տա­կառ­քե­րը նկա­րագ­րող բա­ռե­րը՝ կա­ռա­խումբ /218/, սռնա­պան /199/, կումբ /57/ «վա­հա­նի ու­ռու­ցիկ զարդ», ո­րից ու­նի նաև կմբաձև /57/, կա­ռա­մար­տիկ /199/, ե­րա­սա­նակ /200/, հեց /200/ «ան­վա­գո­տի, շրջա­նակ», կա­մար /200/, քեղ /200/[3] «կառ­քի եր­կար ձող», ակիշ /200/ «թո­նի­րը խառ­նե­լու եր­կար ձող»[4]. «Ն­րանց ե­րա­սա­նակ­նե­րը փղոսկ­րե շեր­տեր ու­նեին, զար­դար­ված էին նաև կառ­քե­րի հե­ցե­րը, կա­մար­նե­րը, թո­փե­րը, կա­ռա­կո­ղո­վի ցան­ցը, նույ­նիսկ ա­կիշ­նե­րը, առջև ցցված քեղ, փոր­քաշ…» /200/:

Պե­տա­կան և վար­չա­կան գործ, զբաղ­մունք՝ ար­քու­նի տի­րայր /265/, տնպետ /265/, մե­ծա­մարդ /265/, մա­կան /170/, միա­պե­տա­կան նշա­նակ /196/, գա­յի­սոն /196/, կու­սա­կալ /180/, ծե­րա­կույտ /197/, գա­հա­կալ /56/, ցե­ղա­պետ /28/, բան­բեր /181/, տիկ­նու­նի /210/, ա­ղա­խին /226/, մատռ­վակ /266/:

Ա­վե­լի հե­տաքրք­րա­կան պատ­կեր են ներ­կա­յաց­նում կրո­նա­ծի­սա­կան բո­վան­դա­կութ­յան բա­ռե­րը, քա­նի որ դրանց մի­ջո­ցով ներ­կա­յաց­վում են հե­թա­նոս հա­յե­րի բազ­մա­կուռք պատ­կե­րա­ցում­ներն ու դրան­ցով պայ­մա­նա­վոր­ված մաս­նատ­ված Հա­յա­սա երկ­րի ներ­քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ներ­հա­կութ­յուն­նե­րը: Այդ­պի­սի բա­ռե­րից են՝ պա­րե­գոտ /208/, կնգու­ղա­վոր շուր­ջառ /294/, խի­տոն /294/, ուխ­տե­կութ­յուն /216/, հմա­յիլ /269/, բժժանք /139/, դյութ մար­դիկ /293/, դյութ և գու­շակ կա­նայք /10/, ծա­ռահ­մա /8/, հա­վահ­մա /47/, քուրմ /19/, դի­ցու­հի /5/, ջրա­ձոն /165/, ա­նա­լութ /13/ «…«Աստ­ված­ներն ինձ հրա­վի­րում են իրենց ա­նա­լու­թը»[5]: Եր­ևույթն ընդգծ­վում է, երբ հե­ղի­նա­կը գոր­ծա­ծում է բազ­մա­թիվ աստ­ված­նե­րի ա­նուն­ներ՝ կապ­ված շրջա­պա­տող աշ­խար­հի ի­րե­րի և­ եր­ևույթ­նե­րի հետ: Ներ­կա­յա­նում է հա­յոց դի­ցըն­տա­նի­քը, ո­րի գլխա­վոր աստ­վածն է Մա­ժան-Ա­րա­մազ­դը /288/ իր կնոջ՝ ոս­կեծ­ղի Հե­պիտ-Ա­նա­հիտ /207/ աստ­վա­ծու­հու հետ: Ս­տեղ­ծա­գոր­ծութ­յան տար­բեր պատ­կեր­նե­րում հան­դես են գա­լիս Աստ­ղիկ դի­ցու­հին /5/, Ջի­վա­ղը /154/, Շանթ աստ­վա­ծը «խե­թե­րի Սան­թան» /236/, Ցուլ /24/ աստ­վա­ծը, ո­րի ա­նու­նով էլ կոչ­վում է ցե­ղը՝ ցուլ ցե­ղը, Հայկ /26/, Վա­նա­տուր /27/, Ան­գեղ­յան Տորք /28/ աստ­ված, Հիվ /57/ աստ­ված, Խս­տոր /193/, Գարշ /8/, ջրի աստ­վա­ծու­հի Ծո­վի-Նա­րը /6/[6], ար­ևի աստ­ծո հա­մար գոր­ծա­ծում է եր­կու դի­ցա­նուն՝ Կու­մար­փի /186/ և Ա­րեգ /104/, նաև Ա­րե­գակ /71/, Մահ աստ­ված /243/, Պ­սակ աստ­ված /70/, Հա­տիկ աստ­վա­ծու­հի /91/, Հա­տիս աստ­ված /101/, Ներ­գա­լա աստ­ված /66/, Ար աստ­ված /62/, Վա­հագն /61/, Վի­շապ աստ­ված /18/, Սուտ աստ­ված /47/, Ե­րազ աստ­ված /69/: Ընդ­հան­րա­պես նա­խա­պատ­մա­կան շրջա­նի կո­լո­րի­տը հե­ղի­նա­կը ա­ռա­վե­լա­պես հա­ղոր­դում է հա­տուկ ա­նուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես տե­ղա­նուն­նե­րի չա­փա­զանց ա­ռատ կի­րա­ռութ­յամբ, ո­րը մի այլ քննութ­յան նյութ է: Դ­րան­ցից մեր ու­սում­նա­սի­րութ­յան շրջա­նակն են թա­փան­ցել միայն նրանք, ո­րոնք գրա­բա­րա­տիպ կազ­մութ­յուն­ներ են, ինչ­պես՝ Հայասա Փոքր /220/, Թե­գա­րա­մա եր­կիր /175/: Հե­ղի­նա­կը այն գոր­ծա­ծում է և՛ հա­մադ­րա­կան, և՛ վեր­լու­ծա­կան կազ­մութ­յուն­նե­րով՝ Թեգ Ա­րա­մա /242/՝ երկ­րորդ դեպ­քում ընդգ­ծե­լով գրա­բա­րի սե­ռա­կան հո­լո­վի գոր­ծա­ծութ­յու­նը՝ Ա­րա­մա: Երկգ­րութ­յամբ է գոր­ծա­ծում նաև Թոր­գոմ տուն /175/, ա­վե­լի հա­ճախ՝ տուն Թոր­գո­մա /7/: Գոր­ծած­վում է  Տավ­րու­բե­րան /26/ տե­ղա­նու­նը՝ նախ­նա­կան ձևով: Բիայ­նի­լի-­Վան /278/ տե­ղա­նու­նը գոր­ծա­ծում է սե­պագ­րա­յին և գոր­ծա­ծա­կան ձևե­րով: Այդ­պես նաև՝ Հնդ­կաց ծով /168/, Այ­ծեաց բերդ /32/, Ար­զա­վա եր­կիր /50/, Ավձ ամ­րոց /26/, Ա­ղավ­նո գետ /109/: Ան­սո­վոր գոր­ծա­ծութ­յուն է Սա­նա­սուն /285/ տեղա­նու­նը «ան­գեղ տան Սա­նա­սու­նից ենք» ար­տա­հայ­տութ­յան մեջ, ին­չը, կար­ծում ենք, ըն­դա­մե­նը խոս­քին հնա­տի­պութ­յուն հա­ղոր­դե­լու նպա­տա­կով է:

Պատ­մա­կան շրջա­նի գու­նե­րան­գը Սե­րո Խան­զադ­յա­նը խտաց­նում է նաև հա­սա­րակ ա­նուն­նե­րի գրա­բար­յան հո­լո­վա­կան ձևե­րով. օր`մթան /201/, սգո /230/, հոգ­նա­կի սե­ռա­կա­նով`կե­նաց ջուր /213/, թա­գա­վո­րաց /291/, հար­սան­յաց հան­դես /8/, քա­ջաց /66/, ա­նի­ծից /9/, ա­րա­րա­ծաց /92/, կողմն ար­ևե­լից, կողմս արևմ­տից /98/, հայցական հո­լո­վով` եր­կինս /282/, ե­րիցս /282/, գոր­ծիա­կան հո­լո­վը հան­դի­պում է ող­ջույ­նի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րում` բար­յավ (գնաս բար­յավ, մնաս բար­յավ) /259/, ըստ որում, հեղինակի` ան­միօ­րի­նա­կութ­յուն­նե­րին միտ­ված լի­նե­լու հան­գա­ման­քը ա­ռա­վել շո­շա­փե­լի է քե­րա­կա­նա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րում. այս­պես. «Շ­տա­պիր քո զա­վակ­նե­րով, կա­նան­ցով, ըն­դո­ծին­նե­րով, աղ­խիվ և­ ա­ղիվ ինձ հյուր» /18/ նա­խա­դա­սութ­յան մեջ ու­նենք գոր­ծիա­կան հո­լո­վի աշ­խար­հա­բար­յան և գ­րա­բար­յան տար­բե­րակ­նե­րի զու­գակ­ցում: Նույն հատ­վա­ծում գոր­ծա­ծել է գրա­բար­յան դստեր /32/ սե­ռա­կա­նը և դուստ­րին /32/  աշ­խար­հա­բար­յան հո­լո­վաձ­ևը: Կին բա­ռի հոգ­նա­կին բազ­միցս հանդի­պում է խո­սակ­ցա­կան կի­ներ /15/ և գրական, որ նաև գրա­բար­յան է, կա­նայք /16/ տար­բե­րակ­նե­րով:

Բա­յա­կան հա­մա­կար­գում տուրք է տվել գրա­բար­յան անց­յալ դեր­բա­յի գոր­ծա­ծութ­յա­նը և՛ բուն դեր­բա­յա­կան ար­ժե­քով (օրհն­յալ ե­ղի­ցիք /245/, ինչ­պես նաև՝ սի­րեց­յալ, հիշ­յալ և­ այլն), և՛ գո­յա­կա­նա­կան ու ա­ծա­կա­նա­կան կի­րա­ռութ­յամբ՝ մեռ­յալ /280/, հան­դի­պում է ա­պառ­նի դեր­բա­յը տուրք ու տա­լիք /49/ կա­պակ­ցութ­յան մեջ: Խո­նարհ­ված ձևե­րից են կա­միս /282/, կա­միմ /282/ ան­կա­տար ներ­կա­յի ձևե­րը (կա­մե­նում ես, եմ), հրամայական` լուր ա­ղեր­սան­քիս /324/, ա­կանջ մի՛ լուր /10/, մի մե­ղա­դիր լեր ան­մե­ղադ­րե­լիին /55/:

Խո­նարհ­ման հա­մա­կար­գում նկատ­վում են գրա­բար­յան և­ աշ­խար­հա­բար­յան բա­ռաձ­ևե­րի հա­մադ­րում­ներ. օր.՝ լի­նի /196/, ե­ղի­ցի /195/:

Կան նաև այս­պես ա­սած «գրա­բա­րի հան­գով ստեղծ­ված[7]» բա­ռաձ­ևեր,  օր.` պի­տի սա­տա­կես /257/, կկո­րուս­վես /271/, իր կորուս-տըն է փու­թաց­նում /268/, որոն­ցում հնա­տի­պութ­յունն ար­տա­հայտ­վում է բա­ռե­րի մի­ջո­ցով (սա­տա­կել, կո­րուս­վել, փու­թալ), իսկ քե­րա­կա­նա­կան ձևե­րը աշ­խար­հա­բար­յան են:

«Գ­րա­բա­րա­տի­պութ­յու­նը» ընդգ­ծում են նաև նախդ­րա­վոր կա­ռույց­նե­րը, ո­րոն­ցից հա­ճա­խա­կան են ի նախդ­րով ձևե­րը: Ի նախ­դի­րը նախ և­ ա­ռաջ բա­ցա­ռա­կա­նի նախ­դիրն է, ինչ­պես՝ ի բնե /241/, ի ծնե /281/, ի սկզբա­նե /269/, ո­րոնք քա­րա­ցած ար­տա­հայ­տութ­յուն են, ինչ­պես և՝ ի զո­րու /191/, ի մի /238/, ի տրի­տուր /211/, ի կա­տար ա­ծել /267/:

Ի նախ­դի­րը հայ­ցա­կան խնդրով` տե­ղի նշա­նա­կութ­յամբ՝ ձայ­նիկդ ի սիրտ /283/, մեր հո­ղե­րը հար­քու­նիս ա­րին /297/, նաև ուղ­ևոր­ման տե­ղի նշա­նա­կութ­յամբ` ի մարտ /204/: Ի նախ­դի­րը բա­յա­նուն­նե­րի հայ­ցա­կան խնդրով ար­տա­հայ­տում է նպա­տակ. օր.` կամքդ ի կա­տար /8/, ի կո­րուստ /43/, ի ցույց /250/, ի նշա­նա­վո­րումն /248/, ի լուր /261/:

Գոր­ծած­վել է նաև ընդ նախ­դի­րը հայ­ցա­կան խնդրով՝  ընդ ա­րուս և­ ընդ ա­նա­սունս /55/` ար­տա­հայ­տե­լով միաս­նութ­յան հա­րա­բե­րութ­յուն` ար­դի հա­յե­րե­նի հետ կա­պի նշա­նա­կութ­յամբ:

Բա­ռընտ­րութ­յան, բա­ռա­կազ­մա­կան տար­բե­րակ­նե­րի հար­ցում հե­ղի­նա­կը դրսևո­րել է լեզ­վա­բա­նա­կան հմտութ­յուն­ներ` ո­ճա­վո­րե­լով եր­կի լե­զուն բա­ռա­կազ­մա­կան տար­բեր օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով կազմ­ված բար­դութ­յուն­նե­րով: Նո­րա­տիպ կազ­մութ­յուն­նե­րին զու­գա­հեռ գոր­ծա­ծում է գրա­բար­յան հիմ­քով բար­դութ­յուն­նե­րը, ին­չը խոս­քը դարձ­նում է շար­ժուն ու ար­տա­հայ­տիչ, այս­պես` ա­փի­բե­րան /235/, ա­պի­կար /228/, քե­ռայր /193/, քրմա­կեց /201/, դի­ցըն­կեց /161/, նե­տըն­կեց /163/, այ­րա­շեն «քա­րան­ձա­վում շին­ված» /272/, սևազ­գեաց /293/, հայն­կոյս /116/:

Երբ խո­սում է Շա­մի­րա­մի մա­սին, գոր­ծա­ծում է առ­նա­բաղձ Շա­մի­րամ /51/ ար­տա­հայ­տութ­յու­նը, իսկ Մուր­սի­լի­սի այ­րու մա­սին ար­տա­հայտ­վում է կրքա­կա­րոտ էգ /227/ ժո­ղովր­դա­խո­սակ­ցա­կան կա­պակ­ցութ­յամբ:

Ս. Խան­զադ­յա­նը տուրք է տվել նաև հա­րադ­րա­կան բար­դութ­յուն­նե­րին` հարկ ե­ղած դեպ­քում ստեղ­ծե­լով հնա­տիպ և վե­րամ­բարձ ոճ,  օր.՝ այր մարդ /7/, այր ա­զատ /9/, ող­բի մայր /251/, զու­գա­հե­ռա­բար նաև՝ ձայ­նար­կու /251,/ արմ ու սե­րունդ /92/,  նաև` զարմ ու սե­րունդ /196/:

Պատ­կերն ամ­բող­ջաց­նում են հա­րադ­րա­կան բա­յե­րը, ո­րոն­ցից շա­տե­րը դարձ­վա­ծա­յին ար­ժեք ու­նեն. պաղ առ­նել /315/, մե­ղա­դիր լի­նել /159/, զանց առ­նել /40/, բար­ձա­կից ա­նել /37/, ծառս լի­նել /220/,  ճախ­ճա­խուտ դարձ­նել /171/ «ա­պա­կա­նել, կեղ­տո­տել», երկ­յուղ կրել /56/, ազդ ա­նել /182/, խունկ ար­կա­նել /43/, պաշ­տոն մա­տու­ցել /287/, վա­հա­նա­փակ ա­նել /187/, հան­գիստ առ­նել /10/, թմուր պա­տել /163/, եր­կիր պա­գա­նել /9/, ու­ղի ել­նել /27/, ողբ ա­նել /140/, տաղ­տա­պիլ լի­նել «տանջ­վել» /67/, շե­փոր հա­րել /75/, սպա­սին կանգ­նել /238/ (գոր­ծա­ծել է ան­վա­նա­կան ար­ժե­քով` սպա­սին կանգ­նած «սպա­սար­կե­լու պատ­րաստ»), ո­րոնք խոս­քը խիստ վե­րամ­բարձ և ճն­շող չեն դարձ­նում, քա­նի որ հա­կակշռ­վում են բա­յա­կան հա­մադ­րա­կան կազ­մութ­յուն­նե­րով՝ երկր­պա­գել /31/, մա­տա­ղել /177/, ռազ­մար­շա­վել /169/, պա­տա­նել /229/, աս­պա­տա­կել /175/, տա­րա­փել /306/, զերծ­վել /263/, ճամ­բա­րել /14/, վի­պա­սա­նել /13/, հանգր­վա­նել /32/, խրախ­ճա­նալ /42/, խաբ­կա­նել /136/, ճե­պել /164/, շամ­շել /171/:

Գ­րա­բար­յան քե­րա­կա­նա­կան, բա­ռա­կազ­մա­կան, ի­մաս­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը պա­տու­մին չէին հյուս­վի, ար­հես­տա­ծին կթվա­յին, ե­թե դրանք չգոր­ծած­վեին մեր նախն­յաց մտա­ծե­լա­կերպն ու կեն­սա­կեր­պը հատ­կան­շող շա­րահ­յու­սա­կան կա­պակ­ցութ­յուն­նե­րում ու կա­ղա­պար­նե­րում:  Բե­րենք տի­պա­կան օ­րի­նակ­ներ.

«­Քո տգի­տութ­յան խա­վա­րին հա­սու չէ մտքի լույ­սը» /299/, «­Գու­ցե սիր­տը ո­րոշինչ դա­տար­կի» /224/, «Ոչ ևս­ է (այլևս չկա, մա­հա­ցած կամ սպան­ված է), ո­րը հան­դի­պում է ոչ է ևս շա­րա­դա­սութ­յամբ («ոչ է ևս­ աստ­ված­նե­րին կոր­ծա­նող չա­րը» /326/), «­Դու կապ­րես եր­կար կե­նոք ու բա­րի վա­րոք» /76/, «­Ժա­մը ի նպաստ քո է» /72/, ինչպես և՝ կարգ չէ /230/, հա­ճո է /238/, կամ է քեզ /221/, կամ լի­նի /20/, ար­գել չէ /30/, մնա­ցեք բար­յավ /50/, մե­ծավ ու­րա­խութ­յամբ /84/, կամքս է /23/:

Այլևս մակ­բա­յը գոր­ծած­ված է նախ­նա­կան ի­մաս­տով, որ վեր­ջին շրջա­նում ակ­տի­վա­նա­լու մի­տում ու­նի,  օր.` «­Մի՞­թե ես այլևս ա­մուս­նուս պետք եմ իբրև կին (դեռևս)» /173/:

Հ­նա­տի­պութ­յունն ա­ռա­վել ցայ­տուն է դրսևոր­վում գրա­բա­րին բնո­րոշ շա­րա­դա­սութ­յան հա­ճա­խա­կան գոր­ծա­ծութ­յամբ, ո­րը հիմ­նա­կա­նում դրսևոր­վում է կեր­պար­նե­րի խոս­քում, հատ­կա­պես «դից զարմ» /267/, ընդունվող տերերին կամ աստվածնե­րին դի­մե­լիս: Այս­պես` ար­քա հզոր­նե­րի /169/, տեր ո­ղոր­մած /177/, Կա­րան­նի հզոր /194/, թա­գա­ժա­ռանգ հա­յոց /213/, Հա­յա­սա  Փոքր /220/, պաշ­տա­մունք իմ /253/, թա­գու­հի մեծ /300/, թա­գու­հի նե­րող /300/, թա­գու­հի լքված /300/, թա­գու­հի հզոր /300/, ստո­րադր­յալ իմ /218/, գա­ղա­փար իմ /217/, ձայ­նը մեր ցնծութ­յան /277/, ճա­նա­պարհ բա­րի /297/, աստղ իմ երկ­նա­յին /31/, աստղ իմ լու­սա­բա­ցի /31/, սի­րե­լիդ իմ /15/ և ն­ման օ­րի­նակ­նե­րում ու­նենք ո­րո­շիչ­նե­րի և հատ­կա­ցու­ցիչ­նե­րի` գրա­բա­րին բնո­րոշ հե­տա­դաս գոր­ծա­ծութ­յուն:

Կեր­պա­րա­վոր­ման նպա­տա­կադր­մամբ թերևս պետք է բա­ցատ­րել  շա­րահ­յու­սա­կան մի սխալ կա­ռույց, ո­րը, ըստ ա­մե­նայ­նի, ընդգծում է  Հա­յա­սա երկ­րի թշնա­մի Խաթ­թիի Մուր­սի­լիս ար­քա­յի անգ­րա­գետ ճո­ռո­մա­բա­նութ­յու­նը. «Եվ ո­րով­հետև նրանք, ով­քեր իմ դեմ չար խոս­քեր են ա­սում, ես թշնա­մա­նում եմ» /30/:

Զու­գոր­դում­ներ կան նաև հնչյու­նա­կան, ուղ­ղագ­րա­կան հա­մա­կար­գում: Կան ամ­բող­ջա­կան հատ­ված­ներ, ո­րոնք շա­րադր­ված են գրա­բա­րով, բայց գրա­բար­յան ուղ­ղագ­րութ­յան մաս­նա­կի պահ­պան­մամբ, օր.` «Ով մեծ և­ ա­րի ա­րա­րիչ երկ­րի և­ երկն­քի, ող­ջույն: Ող­ջույն հա­սեալ և շե­նութ­յուն դի­ցու­հուդ օգ­նա­կա­նու­թեամբ լիութ­յուն և պա­րար­տութ­յուն այր­վոյն Մա­ժան-Ա­րա­մազ­դի» /288/: Կամ` «Խնդ­րել ի քե­նե փշրանս ո­ղոր­մու­թեան և­ ոչ թե քո գու­թը» /311/, «­Քե­զա­նով կա և կեն­դա­նութ­յուն կրե  եր­կիրս Հա­յա­սա» /290/.

Ե­կին յիս ի վեր ա­ռին,

Հա­վա՜ղ, է…

Այս իմ կար­միր տո­տիկս

Կո­ճե­րովս ի վայր կտրե­ցին,

Հա­վա՜ղ, է…

Այս իմ կարմ­րիկ ար­յունս,

Որ գե­տին ի վայր ո­թե­ցին…

Այս իմ հատ ու մատ փետ­րիկս

Մեկն ի սար եղև, մեկն ի ձոր,

Հա­վա՜ղ, է… /100/

Ուղ­ղագ­րա­կան երկձ­ևութ­յուն­ներ կան նաև ա­ռան­ձին բա­ռե­րի գրութ­յան մեջ. հան­դի­պում է խոյր /225/, ո­րից՝ խոյ­րա­կիր /150/, խույր /72/, խյուղ /325/, խուղ /22/, Մի­նայ /20/, Մի­նա /20/, Հայ­կայ||­Հայ­կա/24/||Հայկի /162/, Կո­տակ||­Կո­դակ /88/:

Ն­ման զու­գոր­դում­նե­րը կա­րող են թող­նել այն տպա­վո­րութ­յու­նը, թե հե­ղի­նա­կը ա­ռանձ­նա­պես հե­տա­մուտ չի ե­ղել խոս­քի ճշգրիտ կա­ռուց­մա­նը, սա­կայն բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ փաս­տում են, որ նա ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վութ­յամբ է ընտ­րել բա­ռան­յու­թը, իսկ ե­ղած ան­միօ­րի­նա­կութ­յուն­նե­րը ժա­մա­նա­կաշր­ջա­նի պատ­մա­գու­նապ­նա­կը հարս­տաց­նե­լու, հե­թա­նոս հա­յե­րի բազ­մա­տարր կեն­ցա­ղի ու հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, ցե­ղախմ­բա­յին, կրո­նա­ծի­սա­կան ան­միա­բա­նութ­յուն­նե­րի քո­ղա­ծած­կույ­թը բա­ցա­պար­զե­լու մի­տումն ու­նեն:

Հիշ­յալ օ­րի­նակ­նե­րով գրա­բա­րա­բա­նութ­յուն­նե­րը չեն ա­վարտ­վում. կան ի­մաս­տա­յին այլ խմբե­րում ընդգրկ­վող բա­ռեր՝ ձիա­լա­խուր /199/, կա­ղիճ /235/, կիվ /8/, աղ­բույս /227/, ա­րույ­րե /230/, զու­կակ /47/ «փո­ղոց», խոչ /170/, կա­պերտ /237/, խս­տոր /193/, սինլ­քոր /313/, բամբառակ /257/, ստահակ /257/, կաթ­նա­շուրթ /175/, պատ­րա­կան /175/, ծնկա­ծալ /243/, վա­հա­նա­խիտ /203/, լայ­նա­լիճ /289/, մույկ /9/, փան­դիռ /251/, գի­սակ /10/, կա­պա /190/, տա­վիղ /201/, տիվ ու գի­շեր /66/, գուժ­կան /170/,  հե­տիոտն /180/, հե­ղել /182/, տա­տամ­սել /185/, խան­դակ /189/ և­ այլն:

Այս­պի­սով՝ Ս. Խան­զադ­յա­նը «Թագուհին հայոց» պատմական երկը շարադրելիս դրսևորել է «պատմաբան-լեզվաբանի գիտելիքներ ու դիտողականություն, արվեստագետի նուրբ լեզվազգացողություն, որպեսզի վաղնջական ձևերը թոթափեն իրենց դարավոր փոշին, պոկվեն գրքային մեռած միջավայրից[8]»՝ ապահովելով պատմական լայնածավալ կտավի ինքնաբուխ ընթացքը:

[1] Բոլոր օրինակները քաղված են Ս. Խանզադյանի Երկերի ժողովածուի VI հատորից, Ե., 1983:

[2] Հեղինակը բառս գործածել է որպես գրաբարաբանություն, բայց այն հայերենի բառարաններում ընդգրկված չէ. առկա է միայն Սյունիք-Արցախ բարբառներում՝ կըրճէգան||կըրճէկան՝ «կարճ զգեստ, որ հագնում են շապիկի վրայից» /Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառը, Ե., 2013, էջ 371/:

[3] Այն գրաբարում հայտնի է քեղի ձևով:

[4] Այն հեղինակը գործածել է «ռազմակառքի ձող» իմաստով:

[5] Սխալ կիրառություն է. ունի «ինձ, ընձուղտ» իմաստները, ինչպես և՝ «երե, եղջերու». այս մասին տե՛ս նաև Հր. Աճառյան, ՀԱԲ, էջ 79: Բնագրում գործածվում է նաև «ռազ-մական վերնազգեստ» իմաստով:

[6] Ի դեպ, առանձին գրությամբ հեղինակը շեշտում է ծովի աստվածությունը, բայց արդի հայերենի սեռական հոլովաձևով՝ Ծովի Նար:

[7] Յու. Ավետիսյան, Արևմտահայ բանաստեղծության լեզուն, Ե., 2002, էջ 171:

[8] Ա. Պապոյան, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե., 1970, էջ 189:

About The Author

Related posts

1 Comment

  1. ՍՀՀԿ

    «Ով մեծ և­ ա­րի ա­րա­րիչ երկ­րի և­ երկն­քի, ող­ջույն: Ող­ջույն հա­սեալ և շե­նութ­յուն դի­ցու­հուդ օգ­նա­կա­նու­թեամբ լիութ­յուն և պա­րար­տութ­յուն այր­վոյն Մա­ժան-Ա­րա­մազ­դի»

    Reply

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով