Սեպտեմբերի 21, 2017

Հերիկը նոր դպրոց ունի

dscn1269Աղավնո գետի աջափնյա բարձրադիր ձորակներից մեկում ծվարել է Հերիկ գյուղը: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմական գյուղը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Հայրի անունով: Գյուղում պահպանվել է Սուրբ Գևորգ անունը կրող միանավ թաղակապ եկեղեցին, որի մուտքի մոտ կանգուն է ԹՎ. ՋԿԶ(1517թ.) արձանագրությամբ մի խաչքար: Ինչպես տարածքի շատ բնակավայրեր, Հերիկ-Հայրին ևս 18-19-րդ դարերի ընթացքում հայաթափ է եղել և բնակեցվել մահմեդականներով: Խորհրդային տարիներին գյուղն անվանափոխվել է Ահմեդլի: Եկեղեցին քրդաթրքերն օգտագործել dscn0875են որպես խոտանոց: 1993 թվականի գարնանը տարածքն ազատագրվեց, և մեկ տարի անց Քաշաթաղի նորաստեղծ շրջանի մի շարք բնակավայրերի հետ Հերիկը ևս վերահայացավ: 1996 թվականին այստեղ՝ փոքր հարմարեցված շենքում, սկսեց գործել հանրակրթական դպրոցը: 1997թ. մայիսին Հերիկի դպրոցում սովորում էր 20 աշակերտ: Հետագայում տարբեր պատճառներով գյուղը գրեթե դատարկվեց, փակվեց դպրոցը: 2010թ. ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը նախաձեռնեց գյուղի վերակազմավորումը: Նոր բնակիչներ եկան: Սկսեց գործել դպրոցը նախկին հարմարեցված շենքում՝ մութ ու խոնավ դասարաններով: Անցած տարի՝ սեպտdscn0894եմբերի 1-ին, աշակերտները Գիտելիքի օրվան նվիրված հանդեսը էին կազմակերպել իրենց դպրոցի խարխուլ շենքում: Հրավիրվել էին նաև ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանը: Հանդեսի ժամանակ «Հայրենասեր»-ի համահիմնադիրները, որոնց օժանդակությամբ շրջանում կառուցվել էին Լեռնահովիտի և Վուրգավանի դպրոցները, խոստացան կառուցել նաև դպրոց Հերիկի դպրոցը: Նույն օրը որոշվեց նոր կառուցվող դպրոցի տեղը, և շուտով սկսվեց շինարարությունը: Ապրիլյան պաdscn1186տերազմը խոչընդոտեց աշխատանքներին.  շինարար-հերիկցիները մեկնեցին  առաջնագիծ:

Մեզանում դպրոց կառուցելն ու պատերազմելը երբեք առանձին չեն եղել. 2016թ. սեպտեմբերի 1-ին արդեն նորակառույց գեղեցիկ ու լուսավոր դպրոցի մուտքի մոտ էին հավաքվել գյուղի 18 դպրոցականները: Հոկտեմբերի 4-ին կայացավ դպրոցի պաշտոնական բացումը: Հերիկի հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:dscn1321

12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Մաթևոսյանը որոշել է անգլերենի մասնագետ դառնալ, վերադառնալ ու դասավանդել հարազատ կրթօջախում: Հայկուհի Բակունցը 10-րդ դասարանում է սովորում, ցանկանում է հայոց լեզվի ուսուցչուհի դառնալ կամ լրագրող: Երրորդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանն ասաց՝ անցած տարի չէր ուզում դպրոց գնալ, իսկ հիմա մեծ սիրով է հաճախում դպրոց: Երկրորդ դասարանցի Հովհաննես Դարագյուլյանը, այլ աշակերտներ շինարարության ընթացքում միշտ շինարարների մոտ էին գալիս, ցանկանում օգնել, բարձրդասարանցիները նույնիսկ աշխատում էին: Այժմ շատ ուրախ է Հովհաննեսը, որ ինքը, իր ավագ քույրերն ու եղբայրը, dscn1045բոլոր աշակերտները նորակառույց դպրոց են հաճախելու: Գյուղն ունի 11 ընտանիք՝ 62 բնակչով: 3 ընտանիք բազմազավակ են: Դպրոցում սովորում են 18 աշակերտ, նույնքան էլ նախադպրոցական երեխա կա: Ահա նրանք են մեր բոլոր պատերազմների վաղվա հերոսները: Միայն տա Աստված, որ նրանց կռվի դաշտը լինի խաղաղ հայրենիքի կրթության կրթության և գիտության ասպարեզը:

Զոհրաբ Ըռքոյան  

About The Author

Related posts

1 Comment

  1. Pingback: Հայրի-Հերիկ. պատմական Սյունիքի բնակավայրերի հետքերով | sarc.am

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով