Սեպտեմբերի 21, 2017

Տեղ գյուղի խոսվածքը

Տեղ գյուղի խոսվածքը

 

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նպատակներից է նաև երիտասարդ հետազոտող — հայագետների նախապատրաստելը և նրանց գիտության ասպարեզին մոտ կանգնեցնելը: Հպարտանում ենք, որ Սյունիքի հայագիտությունը կլինի վստահելի և ավելի ամուր ձեռքերում: Լուսավորության ջահը երիտասարդ բազուկներից լույսի նոր երանգ է առնում:

Փա՛ռք Աստծուն, որ այդ ՋԱՀԸ տվող և վերցնող կա…

Նոր սերունդը բարությամբ, հետաքրքրությունների լայն շրջանակով , ազգային խնդիրների իմացությամբ և հայրենասիրությամբ մի քայլ առաջ է նախորդող և մյուս սերունդներից: Ավագ սերունդները միայն ուրախ ու հպարտ են, որ իրենց չարչարանքն ու աղոթքը  իզուր չեն եղել: Մի առիթով ասել ենք. «20-21-րդ դարի հայ զինվորը բազմադարյան հայոց իղձի իրականացնողն է, հայրենիքը ամբողջացնելու մեծ գործի տերը»:

Սյունիքի հայագիտությանը զինվորագրված մեր երիտասարդներն էլ պակաս չեն գիտության ասպարեզում իրենց «մարտերը» վարելիս և ամեն հանձնարարական կատարում են լրջությամբ ու աշխատասիրությամբ: 

2015-2016թթ. ուսումնական տարվա ընթացքում  Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա», «Հայոց լեզու և գրականություն» բաժինների ուսանողների հետ իրականացրել ենք հայագիտական գիտաժողովներ, գիտարշավներ և փորձագիտական աշխատանքներ:  Ուսումնասիրման փորձեր են արվել սյունեցի հեղինակների ստեղծագործությունների լեզվի և ոճի, Սյունիք-Արցախ տարածքի խոսակցական տարբերակների բառագիտական, քերականական հարցերի շրջանակներում, վիմագրության, հայոց լեզվի պատմության, բանահյուսության և հայագիտական այլ բնագավառներում:

Ցանկանում ենք ընթերցողին ներկայացնել մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ դիտողությունների համար խնդրում ենք ժամանակ հատկացնել և անպայման թողնել կարծիքը: Մեր ընթերցողների ճիշտ և դիպուկ նկատառումները ուղի կհարթեն ապագա հայագետների համար: 

Հրապարակվող աշխատանքները գովաբանական խոսքեր առանձնապես չեն ակնկալում, դրանք անթերի չեն, բայց հետաքրքիր են:

Մ. Քումունց /բ.գ.թ., դոցենտ/ 

 

Տեղ գյուղի խոսվածք

Մարիամ Մխիթարյան

ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության 3-րդ կուրսի ուսանողուհի

 

Գորիսի բարբառը հայերենի հեռավոր ժամանակներից եկող բարբառներից է: Գորիսի բարբառի մեջ է մտնում Տեղ գյուղի խոսվածքը: Անդրադառնալով հնչյունական համակարգին`պետք է նշել, որ Տեղ գյուղի խոսվածքն ունի 41 հնչյուն, որից 9-ը ձայնավոր են, 32-ը` բաղաձայն: Ձայնավորներն են`ա, ա¨, ու , ու¨ , օ , օ¨ , է , ի , ը .ա-ն, օ-ն, ու-ն , է-ն, ի-ն, ը-ն արտաբերվում են ժամանակակից հայ գրական լեզվի համապատասխան հնչյունների նման, իսկ ա¨-ն, օ¨-ն, ու¨-ն քմային ձայնավորներ են:

Խոսվածքը հատկանշվում է որոշ լեզվական առանձնահատկություններով.

ա) քմային ա¨, օ¨, ու¨ ձայնավորները գործածվում են բազմաթիվ բառերում և մեծ մասամբ խուլի վերածվող ձայնեղներից հետո, ինչպես`բարակ <պա¨րա¨կ, գող< կ(յ)օ¨ղ, ձյուն <ծու¨ն:

բ) բառասկզբում գ, կ, ք բաղաձայնների քմայնացմամբ առաջ են եկել կ(յ),  ք(յ) քմային բաղաձայն հնչյունները, ինչպես`գետ < կ(յ)էտ, գաթա<ք(յ)աթա, գալ <կ(յ)ա¨լ, Գրիգոր <Կյու¨րու¨քու¨ր

գ) բառասկզբի ո-ն դառնում է վէ (ո <վէ), ինչպես` ոչխար <վէխճար, որ <վէր , ոսկի< վեսկի

դ) միավանկ բառերի ժամանակ ու ձայնավորը դառնում է օ (ու<օ), ինչպես`շուն <շօն, քուն <քօն

ե) այ երկհնչյունը բառասկզբում և բառամիջում հնչյունափոխվելով սովորաբար դառնում է Է (այ<է), ինչպես`եղբայր <ախպէր, այծ <էծ

դ) այ երկհնչյունը բառամիջում դառնում է ա (այ<ա), ինչպես`հայր <հար, մայր <մար

ե) ույ երկհնչյունը բառամիջում դառնում է`

  1. է, ինչպես`քույր <քէր (ույ<է)
  2. ու, ինչպես`զրույց <զու¨րու¨ց (ույ<ու)

3.ի, ինչպես`կապույտ <կա¨պիտ (ույ<ի)

զ) բ բաղաձայնը բառասկզբում և բառամիջում դառնում է պ, ինչպես`բերան <պիրա¨ն, աղբյուր <ախպո¨ւր, բարուր <պարո¨ւր

է)  դ-ն բառասկզբում դառնում է տ, ինչպես`դուռ <տո¨ւռ, դեղին <տեղին

ը) բառասկզբում ձ-ն դառնում է ծ (ձ<ծ), ինչպես`ձի<ծի, բառավերջում`ց,  ինչպես`բարձ <պէրց

թ) բառամիջում չ բաղաձայնը դառնում է շ (չ<շ), ինչպես`աչք<աշկ

ժ) բառասկզբում ջ բաղաձայնը դառնում է ճ (ջ<ճ), ինչպես`ջրհեղեղ<ճիրհեղեղ

ի) յու երկհնչյունը ալյուր բառում դառնում է ի, ինչպես`ալյուր <ալիր, մնացած դեպքերում մնում է նույնը:

լ) յու երկնչյունը մի քանի  միավանկ բառերում դառնում է ու, ինչպես`ձյուն <ծու¨ն

Խոսվածքը չունի ֆ բաղաձայն, գործածվում է փ-ն, ինչպես` կոֆե<կօփէ, կոնֆետ <կամփեդ, քեֆ <քեփ:

Հոլովման համակարգում ևս առանձնահատկություններ ունի.

Վերցնենք մարդ գոյականը: Սեռական հոլովում ու վերջավորություն ստանալու փոխարեն ստանում է ի, ինչպես`մարդ <մարդի: Բացառականում ուց վերջավորություն չի ստանում, այլ ավելանում են  նեստան, անա մասնիկները և որոշյալ հոդը, ինչպես`մարդուն նեստան, մարդուն անա: Գործիական հոլովի ժամանակ ով վերջավորություն ստանալու փոխարեն, ստանում է ավ մասնիկը և ավելանում է ը հոդը, ինչպես`մարդավը:

Իրանիշ գոյականների ներգոյականը կազմվում է  ում//ու¨մ վերջավորությամբ, որին ավելանում է ը հոդը,  ինչպես`գոմում < կյո¨ւմո¨ւմը:

Խոնարհման համակարգում ևս առանձնահատկություններ ունի.

ա) անկատար դերբայը կազմում է  ում//ու¨մ վերջավորություններով, ինչպես`բռնել <բռնում եմ < փըռնու¨մ եմ :

բ) ե խոնարհման բայերի ապակատարը կազմելու ժամանակ, երբ օժանդակ բայը անմիջապես հաջորդում է դերբային, օժանդակ բայից առաջ ավելանում է վ, իսկ ե խոնարհման սոսկածանցավոր բայը դառնում է ա խոնարհման, ինչպես`տեսնելու եմ <տսնալու վեմ:

գ) ե խոնարհման բայերի վաղակատարը կազմելու ժամանակ, ե խոնարհման բայը դառնում է ա խոնարհման, ինչպես`գրել եմ <կյի¨րա¨լ եմ:

Հաճախակի գործածում են ըստի//իստի, ըտի//իտի, ընդի//ինդի դերանունները, որոնք այլ բան չեն, քան գրաբարի աստի, անտի, անդի բառերի բարբառային արտահայտությունները, դրանց հետ ունենք ըտուք, ընդուք, ըտուքէր դերանունները:

Վերայ բառը Տեղ գյուղի խոսվածքում դառնում է յիրա//յիր¨ա, յըրա//յըր¨ա:

Խոսվածքի հոգնակիակերտ մասնիկն է նէն,  ինչպես`սեղաններ-սեղաննէ

Տեղ գյուղացին անմիջապես ճանաչվում է իր ունվա՛-ով:

Խոսվածքին բնորոշ բառեր

Հըղըցէ -ճանապարհ

Բուլի -հնդկահավ

Ղրմըցուքի -երջանկահիշատակ

թա¨նա¨գ -խաղողի թուփ

քիլիսա¨ր -լոբու ճիպոտ

կլխո¨ւվէ¨ր -ներքև

կլխիյե¨ր -վերև

ըռըխկալի -կափարիչ

ընդյո¨ւքեր -իրենք

կարտոպի -կարտոֆիլ

մա¨ժմահի -սկուտեղ

մըխիլա -շատ

տըկաթէր -բազուկ

ղաբաղաշու -դեմ-դիմաց

աշկառ -երևացող

ղոնաղ -հյուր

ստի -այսպես, ըտի -այդպես, ընդի -այնպես

քըզ տես -քեզ նման

բա¨լքի//բա¨լի -գուցե

ջուվար -մարդ

վէննը -ոտք

գիրա¨վա չօնէմ -ժամանակ չունեմ

հիլօ¨րվիլ -թեքվել

ստաքան -բաժակ

ղաթումը -մեկ-մեկ

միջրի -սնդուկ

քըշանը քիշէրավ -առավոտ շուտ

մըթնըժո¨ւռը//ժըմաժանք -իրիկնադեմ

աքէր -հորաքույր

հինչի ա գյա¨րա¨ -ինչի է պետք

եննան -հետո

բիբի -մորաքույր

տախտ -տեղերի դասավորություն

մըն թա¨վու¨ր -մի ձև

հա¨մա¨ն -նույն

հաջա¨թ -պետք

ո¨ւրգո¨ւնա¨շ -արևոտ տեղ

սուբահ -անպտուղ

փալա¨նդո¨ւզ -հագուստ կարող

լի -էլի

գա¨րմա¨ -աթար

կիլիպինձրիկի -գլուխկոնծի

դեհա -շուտ

յավաշ -յավաշ –կամաց -կամաց

նաղլը -հեքիաթ

կոխ կենալ -չարչարվել

փիադա -ոտքով

օրին դիբա(յ)ն -օրական մի քիչ

քա¨սա¨-կարճ

հերթ -երդիկ

քիմլա¨ր -գյուղի կենտրոն

բարա¨ -մուտք

քա¨հրիզ -տարածք

մաշա -շիշ

ա¨դա¨ -արա

մու¨զու¨կ -ավելուկ

լնգռահաշ -շատախոս

լայա¨ղ -հերիք

Օրհնանքներ

Կընընչ -կըրմըրում կէնաս:

Շտեղ վեր ք(յ)ինաս, առաչտ պա¨րի կ(յ)ա:

Մաշինիտ պագրիշկեքը միշտ խեր պա¨նի ք(յ)ինա, ռույլտ միշտ աչի իրա¨ շոռ տա:

Մաններտ շամ անես լոխին հետի:

Տոնտ, տո¨ւռտ լիգինն ինի:

Ծիլես, ծաղկես, օխտը վերթա¨վ սեղան նստես:

Տուռտ միշտ պա¨ց ինի, տաշտտ էլ լիգինը հաց ինի:

Տանտ միշտ խուխե լա¨ց ինի:

Պիրա¨նիտ ծիծաղ ինի, աշկտ էլ միշտ ցամաք ինի:

Ըստուծո օրհնանքը քըզ իրա¨ ինի:

Էն հացան օտես, վեր վեչ հատի, վեչ պըկասի:

Տո¨ւռտ փակես, հերթատ լցվե, հերթտ փակես, տըռա¨տ լցվե:

Անեծքներ

Յամանը, յարան քե նի կ(յ)ա:

Օխտը խոխա ինի, քե էրեն, խրավեն:

Իրեսիտ հավի թեպուռ փսնե:

Գյուլլան քե նի կյա:

Վեչ մըխթա¨րես, վեչ կընա¨նչես:

Յանըղարան քե տրաքե:

Խըռոկը-պըռօկը քե տանե:

Հեռավ, մըրմընջա¨վ ինգես:

Իլած օրտ սըվանա:

Անես, անես, կետին նստես ա¨լիր մաղես:

Վիզըտ ծոռ կենա:

Վըսկըռնետ շըներին փայ տա¨ռա¨:

Ճոխտիտ մըն պըտանում տինեմ:

Առած-ասացվածքներ

Դա¨դ է, դա¨դ, քըզանա դա¨դ :

Չայդանը վեր կյամա¨, չայնիկը տեղան յերա կենում:

Կատու իլած տեղըտ, ըտի մօկուն փռած չիր:

Մեծ յե¨քա¨ իսսան ես տա¨ռ¨ալ, էլլա էտ պլօթունըտ ծերքիտա¨:

Յեմիշը վեր տյուսա¨ կյա¨մ, խըյարը ընհամումա:

Ճըպատըտ քոլատ կըտրե:

Աստուծ ցավը տամա, բայց դե ճարն էլ նհետնա տամ:

Փեշա¨կը հա¨շվի մըն ա¨խպո¨ւրա¨, թող վեչ վարար անի, վըչ էլ պակաս անի:

Պիրա¨նա¨տ հա¨լա¨ կաթնի վետա կյա¨մ:

Մորը մըն օրհնանքը հազար անիսկա քանդում:

Մորը տես, նոր ըխճիկանն օզի:

Վեր տանը մըն կընեկա ինո¨ւմ, էտ տոնըտ շենա ինո¨ւմ,

Վեր էրկու կընեկա ինո¨ւմ, տոնը հարամա ինո¨ւմ,

Ամա վեր իրեք կընեկա ինո¨ւմ,

Թող ճիրհեղեղը կյա¨, էտ տոնըտ տանի:

 

Վեր փըսակվում են, առաջին տարումը մարթը պեցրո¨ւ ա¨ խոսում,

Կնեկը սուս-փուս լսումա:

Յերկրորթ տարումը կնեկնա պեցրո¨ւ խոսում, մարդը լսումա:

Մնացած վախտը էրկուսն էլ պեցրո¨ւ են խոսում,

Հըրըվանները լսում են:

About The Author

Related posts

5 Comments

  1. Pingback: Բայի խոնարհման   համակարգը Գորիսի և   Ղարաբաղի   բարբառներում | sarc.am

  2. Pingback: Գորիսի բարբառին բնորոշ մի քանի բառի քննություն | sarc.am

  3. Pingback: Գորիսի և Ղարաբաղի բարբառների հոլովական համակարգը | sarc.am

  4. Pingback: Գորիսի և Ղարաբաղի բարբառների հոլովական համակարգը | sarc.am

  5. Pingback: Գորիսի և Ղարաբաղի բարբառների հոլովական համակարգը | sarc.am

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով