Սեպտեմբերի 21, 2017

«Զանգեզուր» անվան առաջացումը. ավանդազրույց

«Զանգեզուր» անվան առաջացումը. ավանդազրույց

Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած` նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:

Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո ասում է. «Գնա, էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»: Դավաճանը գնում է իր նման մի քանի ուրիշների հետ գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին ու կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է, զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…»:  Լենկ-Թեմուրը գալիս և գիշերով գրավում է ողջ Սյունյաց երկիրը, սկսում ավերն ու կոտորածը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում եմ միմյանց. «Բա զանգը ինչո՞ւ չտվին»: Ոմանք էլ պատասխանում են. «Զանգը զո~ւր է, զանգը զո~ւր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:

About The Author

Related posts

1 Comment

  1. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » «Զանգեզուր» անվան առաջացումը. ավանդազրույց

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով