Ապրիլի 23, 2019

Փեսայի ծնողների “մենամարտը”․ կորսված ավանդույթ

Փեսայի ծնողների “մենամարտը”․ կորսված ավանդույթ

Զեմֆիրա Սարգսյան-ի լուսանկարը:Ջերմուկ քաղաքի գրադարանի տնօրեն ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշը Գորհայք /Բազարչայ/ գյուղի ավանդական անցյալից

Ոչ շատ վաղ անցյալում Գորհայք գյուղում տեղի ունեցող հարսանիքների ժամանակ պարտադիր կատարվում էր հումորային զվարճալի ու ամենադիտարժան պարը: Դա գրեթէ թատերականացված տեսարան էր, տեղի էր ունենում փեսայի օջախում արդեն հարսի ու նրա հարազատների ներկայությամբ. իբրև փնտրում էին փեսայի ծնողներին ու գտնելով մեկին՝ սեղանատանից, մյուսին՝ թոնրատնից, հրելով, հրմշտելով բերում և կանգնեցնում էին պարասրահի կենտրոնում:

  • wed-12
  • Без названия
  • 3
Ներկաները շրջան էին կազմում: Երաժիշտները այդ պահի համար հատուկ պարեղանակն էին նվագում, որը ընթացքում դառնում էր խրոխտ ու մարտական: Սկզբում փեսայի ծնողները ձևական չեմուչումից հետո սկսում էին պարել նախ հանգիստ ու խաղաղ, բայց կարծես միմյանցից “խռով”, հետո քիչ-քիչ, պարեղանակի ռիթմերի արագացմանը համապատասխան՝ պարը թեժանում էր: Ամուսինները շրջանաձև պտտվում էին, կարծես հարձակվում էին միմյանց վրա, խույս տալիս ու կրկին խոյանում, հետո սկսում էին քաշքշել, հրել, իբրև ջանում էին միմյանց տապալել: Եվ այդ ամենը զուռնա-դհոլի կատաղի նվագի, հարսանքավորների գոռում-գոչյունների, կողմերին խրախուսելու, ոգևորելու անզուսպ բացականչությունների ներքո: Փեսայի մայրը, հավանաբար, իրական պայքար էր մղում ամուսնուն իր ուժը ցույց տալու և նրան գետնին տապալելու համար. չէ՞ որ դա իրեն արտոնված էր, իսկ փեսայի հայրը պետք է ձևացներ, որ իր ուժերից վեր է կնոջը հաղթելը: Քիչ անց արդեն ներկաներից ոմանք միջամտում էին՝ ցույց տալով, որ զսպում են կնոջը և օգնում են ամուսնուն: Ի վերջո, “հաշտություն” էր կնքվում, պարեղանակը փոխվում էր, “քաղցրանում”, ընդհանուր ծափողջյունների ներքո կողմերը հարազատների հետ պարում էին ուրախ ու երջանիկ:

 

Հ․Գ․ http://www.sarc.am

Հայկական նոր հարսանիքները ամենևին վատը չեն, և հնում եղած հարսանեկան ծիսակարգերի հիշեցումը ամենևին միտված չէ նորի դեմ, բայց իսկապես եղել են գեղեցիկ պարեր, զվարճալի ավանդույթներ, որ, ցավոք, դուրս են մղվել օտար ձևերի փոխարեն։ Վերականգնենք հնում եղած գեղեցիկ, օգտակար և բարի ավանդույթները։

About The Author

Related posts

Leave a Reply