Նոյեմբերի 18, 2017

Տաթևի ջրանցքի և նրա հետ կապված մի քանի հարցերի շուրջ

Տաթևի ջրանցքի և նրա հետ կապված մի քանի հարցերի շուրջ

Մհեր Քումունց

Հրայր Պետրոսյան

Տաթ­ևի կամ Ցա­քու­տի ջրանց­քը միջ­նա­դա­րի ջրա­շի­նա­րա­րա­կան ե­զա­կի և հայտ­նի կա­ռույց­նե­րից մեկն է: Այն ե­ղել է դժվար կա­ռուց­վող ջրանցք­նե­րից և­ աչ­քի է ըն­կել իր եր­կա­րութ­յամբ: Շի­նա­րա­րա­կան խո­շոր աշ­խա­տանք է կա­տար­վել ջրանց­քը կա­ռու­ցե­լու հա­մար. «­Շատ չար­չա­րան­քով և մե­ծա­մեծ ծախ­սե­րով ջու­րը բե­րել էր Ձա­գե­ձո­րի լեռ­նե­րից և հասց­րել մինչև Ցա­քուտ, ո­րը գտնվում է գե­տի այն կող­մում՝ վան­քի դի­մաց»[1]: Ցա­քու­տը Տաթ­ևի վան­քի ար­ևել­յան մա­սում է՝ Ո­րո­տան գե­տի ձախ ա­փին՝ մոտ 200 հա տա­րած­քով: Այս­տեղ հո­ղը քար­քա­րոտ էր ու փշա­լից՝ ցա­քուտ[2]: Ո­րո­տան գե­տը ո­ռոգ­ման հա­մար անհ­նար էր օգ­տա­գոր­ծե­լը, ո­րով­հետև այդ մա­սում գե­տը մտնում է Հար­ժի­սի հա­րա­վա­յին կիր­ճը: Մինչև Հա­լի­ձոր գյու­ղի սահ­մա­նը Ո­րո­տա­նը անց­նում է 600-800 մետր խորութ­յամբ[3]: Ցա­քուտ վայ­րը մշա­կե­լու և բա­րե­բեր դարձ­նե­լու հա­մար վա­նա­կան միա­բա­նութ­յու­նը ո­րո­շում է կա­ռու­ցել ջրանցք: Տաթ­ևը ու­նի ա­ռու-գե­տակ­ներ՝ Ղան­ձու, Քր­հա­նուց և Ջու­ղա­նի, ո­րոնք կազ­մում են են Տաթև փոք­րիկ գե­տա­կը: Այն Օ­փա քա­րի և Ցու­րա­բեր­դի  մո­տով հո­սում ու  Տաթ­ևի մեծ ա­նա­պա­տի մոտ միա­նում է Ո­րո­տա­նին: Այս գե­տա­կը, նրա վտակ-ա­ռու­ներն էլ հարմար չէին Ցա­քու­տի ո­ռոգ­ման հա­մար հատ­կա­պես ջրի սա­կա­վութ­յան պատ­ճա­ռով[4]:

Տաթ­ևի վա­նա­հայր և Ս­յուն­յաց ե­պիս­կո­պոս Հա­կո­բը (918—958), «ա­ներ­ևոյթ իմն զօ­րա­ցեալ ի բա­նէն Աս­տու­ծոյ[5]»  Ս­յուն­յաց իշ­խան Վա­սա­կի որ­դի իշ­խան Փի­լի­պեից գնում է այ­սօր­վա Վե­րի­շեն և Ակ­ներ գյու­ղե­րի հյու­սի­սարևմտ­յան մա­սով հո­սող Վա­րա­րակ­նի աղբ­յուր­նե­րի[6] ջու­րը «տաս­ներ­կու հա­զար դրա­մով և մեկ փայ­լուն ջա­վա­հի­րով, ո­րի ար­ժեքն ու որ­պի­սութ­յու­նը շա­տե­րը չգի­տեին»[7]:

Տա­րած­քը «վար­դաս­տան ու ծա­ռաս­տան» է դառ­նում: Ս. Օր­բել­յա­նը նշում է, որ այս­տեղ տնկված այ­գի­նե­րում ա­ճեց­նում էին ձի­թե­նի­ներ, թզե­նի­ներ, նռնե­նի­ներ, ազ­նիվ տե­սա­կի խա­ղո­ղի որ­թեր և զա­նա­զան պտղա­բեր ծա­ռեր՝ «ի վա­յե­լումն սուրբ հայ­րա­պե­տացն» և­ աղ­քատ­նե­րի հա­մար. «Եվ ա­պա այս­տեղ տես­նե­լով մի գե­ղե­ցիկ բլուր՝ նրա գլու­խը հար­թել տվեց, պարս­պա­պա­տեց, ներ­սի կող­մը ծա­ռա­յեց­րեց իբրև հա­ճե­լի դի­տա­նոց…­շի­նեց գմբե­թա­հարկ մի խո­րան՝ շատ հրա­շա­լի կա­ռուց­ված­քով»[8]: Մինչև օրս էլ կա այդ կա­ռույ­ցը՝ կի­սա­խար­խուլ վի­ճա­կում[9]. «­Հեռ­վից նա­յո­ղը կա­սի, որ այդ բլու­րը ար­հես­տա­կան է, իսկ ե­կե­ղե­ցու մի մա­սը կար­ծես գտնվում է բլրի տակ: Բլ­րա­կի չորս կող­մում կան կի­սա­վեր շի­նութ­յուն­ներ»[10]: Ա­պա Հա­կոբ ե­պիս­կո­պո­սը իր ձեռ­քով կազ­մում է կալ­վա­ծա­գիր-ար­ձա­նագ­րութ­յուն՝ ջրի ի­րա­վուն­քի գնման մա­սին. «Ես՝ Յա­կոբ, շնոր­հիւն Աս­տու­ծոյ Սիւ­նեաց ե­պիս­կո­պոս, գնե­ցի զ­Վա­րա­րակ ջուրն յաս­տուա­ծա­պահ Փի­լիպ­պէէ Սիւ­նեաց տեառ­նէ ընդ եր­կո­տա­սան հա­զար դրա­մի և մի պա­տո­ւա­կան գո­հա­րի, և բա­զում ծա­խիւք և մե­ծա­մեծ աշ­խա­տու­թեամբ վե­րին օգ­նա­կա­նու­թեամբն ա­ծի զջուրն ի լեռ­նէն Ձա­գէ­ձո­րոյ և բե­րի ի Վար­դուտս…»։[11]

Ե­պիս­կո­պոս Հա­կո­բը նշում է, որ «ո՛չ նո­րիք­ցի­նե­րը, ո՛չ խո­տա­նան­ցի­նե­րը, ո՛չ շնհեր­ցի­նե­րը կամ հա­լիք­ցի­նե­րը, ո՛չ էլ այլ որ­ևէ մարդ» ի­րա­վունք չու­նեն ջրից օգտ­վե­լու: Ջ­րից բա­ցա­ռութ­յամբ պի­տի օգտ­վեին մար­դիկ և կեն­դա­նի­նե­րը միայն խմե­լու հա­մար: Չի կա­րե­լի ջու­րը կտրել ո­ռոգ­ման նպա­տա­կով: Որ­քան էլ որ զար­մա­նա­լի, բայց ջրի վրա նզովք[12] է դրվում. «…նզով­ված լի­նի աստ­ծուց, սուրբ նշա­նից, Նի­կիա­յում հա­վաք­ված ե­րեք հար­յուր տաս­նութ հայ­րա­պետ­նե­րից, բո­լոր սրբե­րից ու մեր կող­մից»[13]:

Պարզ­վում է, որ մինչև ե­պիս­կո­պոս Հա­կո­բի ջրա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը այս­տեղ ե­ղել է ջրամ­բար, ո­րով ո­ռոգ­վել են Ակ­ներ գյու­ղի հյու­սի­սար­ևել­յան լա­նջե­րը: Այ­սօր էլ նկատ­վում է, որ ջրի ա­կուն­քից ներքև նախ­կի­նում ծա­ռաս­տան է ե­ղել, այլև քա­րե­րից մաքր­ված տա­րածք­ներ, որ օգ­տա­գործ­վել են որ­պես վա­րե­լա­հող: Վայ­րը, ըստ էութ­յան, բա­րե­բեր է բու­սա­կա­նութ­յան հա­մար. խո­նավ, բու­սա­ծածկ ա­վա­զան­ներ: Վա­րա­րակ­նի ա­կուն­քից[14] մոտ 1 կմ  ներ-քև՝ ձո­րա­փին՝ Վա­րա­րակ­նի ա­կուն­քից զա­ռի­վար, բնա­կա­վայ­րի հետ­քեր են պահ­պան­վել: Այդ են վկա­յում նաև Ակ­նե­րի սա­րա­վան­դից ժայ­ռե­ղեն բլու­րով բա­ժան­վող մա­սի՝ Ղլ­վին­դա­րա­յի շրջա­կայ­քի ժայ­ռա­փոր քա­րան­ձավ­նե­րը և բեր­դի մնա­ցուկ­նե­րը: Ակ­նե­ցի­նե­րը այս­տեղ հնա­գույն սուրբ էլ ու­նեն՝ Խա­չին օս: Այ­սօր նշված տա­րած­քի հար­թութ­յուն­նե­րը օգ­տա­գոր­ծում են խոտ­հար­քի և­ ա­րո­տա­վայ­րե­րի հա­մար:

Բ­նա­կա­վայ­րը հա­վա­նա­բար դա­տարկ­վել է Վա­րա­րակ­նի ջու­րը վա­ճա­ռե­լուց հե­տո. «Աստ­ծու կամ­քով ես՝ Ս­յուն­յաց տեր իշ­խան Վա­սա­կի որ­դի Փի­լի­պես, իմ կա­մա­վո­րութ­յամբ Վա­րա­րակն ջու­րը վա­ճա­ռե­ցի սուրբ Գ­րի­գոր ե­կե­ղե­ցուն…»[15]:

Հ­նա­րա­վոր է, որ այս հին բնա­կա­վայ­րը լի­նի Ս. Օր­բել­յա­նի նշած Նո­րա­շե­նիկ՝ 6 միա­վոր հար­կով գյու­ղը: Թե՛ ե­պիս­կո­պոս Հա­կո­բի, թե՛ Փիլ­իպի թո­ղած գրութ­յուն­նե­րում նշվում է «նո­րիք­ցի», որ հա­մա­պա­տաս­խա­նում է Հա­բանդ գա­վա­ռի Նո­րա­շե­նիկ գյու­ղին: Հա­բան­դում «նոր» բա­ղադ­րի­չով այլ գյուղ չի հի­շա­տակ­վում: Այս գյու­ղը Ս. Օր­բել­յա­նի մոս­կով­յան հրա­տա­րա­կութ­յան մեջ նշվում է Խա­նա­ծախ և Վա­ղա­տուր գյու­ղե­րից ա­ռաջ[16], իսկ նոր հրատա­րա­կութ­յան մեջ՝ Վա­ղա­տուր գյու­ղից ա­ռաջ[17]: Երկու դեպ­քում էլ հա­մընկ­նում է այն տա­րած­քին, որ ձգվում է Ակ­նե­րի հյու­սի­սա­յին մա­սից մինչև այ­սօր­վա Վա­ղա­տուր գյու­ղը: Ս­րանց մի­ջանկ­յալ մա­սում միակ տեղն է, որ բնա­կա­վայ­րի հետ­քեր կան: Ս. Օր­բել­յա­նը Նո­րիք գյուղը նշում է Վա­յոց ձոր գա­վա­ռում: Ակն­հայտ է, որ ջրանց­քը սրա հետ կապ ու­նե­նալ չի կա­րող: Ն­ման ան­վամբ մի գյուղ էլ հի­շա­տա­կում է Ծ­ղուկ գա­վա­ռում՝ 12 միա­վոր հար­կով՝ Ցուր գյու­ղից ա­ռաջ: Վեր­ջինս գտնվել է Ցուր գյու­ղի հար­ևա­նութ­յամբ: Դա նկա­տե­լի է ոչ միայն հար­կա­ցու­ցա­կում նշված հեր­թա­կա­նութ­յու­նից, այլև պատ­մութ­յան մեջ ընդգրկ­ված շա­րադ­րան­քից. «…քան­դեց և հիմ­նի­վեր բնաջն­ջեց ա­նի­ծաբ­նակ Ցու­րա քա­րը, Ձա­գիկ իշ­խա­նի որ­դի Փա­րա­ջից հո­գե­բա­ժին նվեր վերց­րեց Բո­լո­րա­քա­րը՝ իր ողջ սահ­ման[ներ]ով, բա­ցի Նո­րի­քի վան­քի բաժ­նից»[18]: Մ­յուս դեպ­քում Նո­րիք գյու­ղը հի­շա­տակ­վում է պատ­մութ­յան ԽԱ գլխում[19]՝ որ­պես հայ­րա­պետ Տեր-­Հով­հան­նե­սի ծննդա­վայր: Մի ու­րիշ մա­սում նշում է Բո­լո­րա­քա­րի գնման մա­սին, որ պատ­կա­նում էր Նո­րի­քին[20]: Խոսք չկա, որ վե­րո­բեր­յալ ե­րեք հի­շա­տա­կում­նե­րը վե­րա­բե­րում են Ծ­ղուկ գա­վա­ռի Նո­րիք գյու­ղին: Սա­կայն ե­թե այս ջրանց­քը հա­սած լի­ներ Ծ­ղու­կի Նո­րիք, որ գրե­թե անհ­նար է, գրութ­յուն­նե­րում պետք է հի­շա­տակ­ված լի­ներ նաև Հար­ժի­սը /­Հար­ժի­քը/, ո­րը ըն­կած է մինչև Ծ­ղու­կի Նո­րիք գյու­ղի մա­սե­րը, այ­սինքն՝ ջրանց­քը պետք է կտրեր Հար­ժի­սը և նոր միայն կոր տա­լով իջ­ներ դե­պի Խոտ /­Խո­տա­նան/, Շն­հեր, Հա­լի­ձոր, Տաթև: Այդ կերպ ջրանց­քի եր­կա­րութ­յու­նը պետք է կրկնա­պատկ­վեր, ո­րի դեպ­քում էլ ջրի կո­րուստ կլի­ներ: Բա­ցի այդ՝ Ս. Օր­բել­յա­նի մեջ­բե­րած եր­կու հի­շա­տա­կում­նե­րում էլ սկզբնա­պես դրված է «նո­րիք­ցի­նե­րի» գյու­ղը, ո­րին հա­ջոր­դում են մյուս ե­րե­քը, իսկ Հա­բանդն գա­վա­ռի հար­կա­ցու­ցա­կում նշված Նո­րա­շե­նի­կը ընկ­նում է Վա­ղա­տու­րից ա­ռաջ: Այս­տեղ հնա­րա­վոր է հա­կա­սութ­յուն ա­ռա­ջա­նա, այ­սինքն՝ ե­թե նկա­տի է ու­նե­ցել Նո­րա­շե­նի­կը, ա­պա պետք է հի­շա­տակ­վեին նո­րա­շե­նիկ­ցի­նե­րը[21]: Ն­կա­տե­լի է նաև, սա­կայն, որ մյուս գյու­ղե­րի ան­վա­նում­նե­րի պահ­պան­մամբ չեն նշված բնա­կիչ­նե­րի ան­վա­նում­նե­րը. հմմտ.՝ խո­տա­նան­ցի /­Խոտ/, շնհեր­ցի /Շ­նո հերք/, հա­լիք­ցի /­Հա­լե/ և­ այս­պես նաև՝ նո­րիք­ցի /­Նո­րա­շե­նիկ/[22]:

Շուրջ 35 կի­լո­մետր եր­կա­րութ­յուն ու­նի Տաթ­ևի ջրանց­քը, ո­րի կա­ռուց­ման հա­մար պա­հանջ­վել է  ճեղ­քել ժայ­ռեր, հար­թեց­նել բլուր­ներ, բա­ցել ջրա­տար ճա­նա­պարհ­ներ, ո­րը կա­տա­րել են վան­քա­պատ­կան գյու­ղե­րի շի­նա­կան­նե­րը՝ որ­պես հարկ Տաթ­ևին:

Ջ­րանց­քը վայրկ­յա­նում վերց­նե­լիս է ե­ղել մոտ 200 լիտր ջուր[23], բայց XIII դա­րում այն զգա­լիո­րեն ա­վեր­վել է, և պա­կա­սել նրա ջրթո­ղու­նա­կութ­յու­նը[24]։ Ա­կա­նա­յի ջրամ­բա­րը 1294թ. վե­րա­նո­րո­գում է վա­նա­հայր Հով­հան­նե­սը[25], ով Պուզ­տին սա­րի բար­ձուն­քում՝ ժայ­ռից պոկ­ված մի մեծ վե­մի վրա, որ կո­չում են  Ճ­ղած­քար, թող­նում է ար­ձա­նագ­րութ­յուն[26]. «­Յա­մի յո­րում էր թվ. ՉԽԳ (1294)։ Ես տէր Յո­հան­նէս կա­մաւն Աս­տու­ծոյ և­ ա­ղաւ­թիւք հոգ­ևոր հաւր ի­մո տէր Հայ­րա­պե­տա տա­րա զջուրս Վա­րա­րա­կան ի Վար­դուտն, զոր աս­տո­ւա­ծա­պա­տիւ և հոգ­ևոր տէր Յա­կոբ գնեալ էր և­ ա­րա­րեալ բա­զում աշ­խա­տու­թեամբ և­ ար­դեամբք, զխա­փա­նեալն ի բա­զում ա­մա­նա­կաց կրկին նո­րո­գե­ցաք յի­շա­տակ մեզ եւ նախ­նեաց մե­րոց. որք հան­դի­պիք սուրբ եր­րոր­դու­թամբ յի­շե­ցէք ի Ք­րիս­տոս»[27]: Այն հա­վա­նա­բար գոր­ծել է մինչև 1386 թ.՝ Լենկ­թե­մու­րի հոր­դա­նե­րի՝ Ս­յու­նի­քը  աս­պա­տա­կե­լը[28]:

Ճ­ղած­քա­րի (տե­ղա­ցի­նե­րի կող­մից եր­բեմն ան­վան­վում է Տեր­տե­րի քար[29]) շրջա­կայ­քում պահ­պան­ված են հին ջրամ­բա­րի հետ­քե­րը: Պահ­պան­ված են նաև ջրա­մաքր­ման ե­րեք ա­կոս: Այս տա­րած­քը տե­ղա­ցի­նե­րը կո­չում են Ծի­լի­կա փոս կամ Թի­փի­նի ձոր: Զար­մա­նա­լի ձո­րակ է. հոկ­տեմ­բեր ամ­սին այս­տեղ մաս­րե­նին ծաղ­կում է, իսկ հան­դի­պա­կաց լան­ջե­րի և ձո­րե­րի հա­մե­մա­տութ­յամբ աշ­նանն այս­տեղ կա­նաչ է և բու­սա­ռատ: Պուզ­տին սա­րից քիչ հա­րավ գտնվում է Ակ­նե­րի հայտ­նի ջրա­պա­հո­ցը, ո­րը մա­տա­կա­րա­րում է ողջ տա­րած­քին: Ն­րա­նից ներքև գտնվում է Ս­դե­ղին գյոլ տար­վող նոր ջրամ­բա­րը: Խորհր­դա­յին շրջա­նում նոր ջրամ­բա­րից ներքև կա­ռու­ցել են եր­կու հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան՝ մե­կը Ակ­ներ գյու­ղի արևմտ­յան մա­սում, մյու­սը՝ Պուզ­տին սա­րի զա­ռի­վար հատ­վա­ծում: Ս­րանք ժա­մա­նա­կին ծա­ռա­յել են Գո­րի­սի հյու­սի­սա­յին բնա­կա­վայ­րե­րի և­ այս տա­րած­քի գյու­ղե­րի է­լեկտ­րա­կա­նութ­յան մա­տա­կա­րար­մա­նը: Այս գե­ղե­ցիկ շի­նութ­յուն­նե­րից վե­րի­նը անմ­խի­թար վի­ճա­կում է, իսկ գյու­ղա­մեր­ձի­նը վե­րա­շին­վել և գ­յու­ղի ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի հա­մար սրա­հի է վե­րած­վել:

Ճ­ղած­քա­րի տա­րած­քում գտանք նաև մի խաչ­քար: Այն ա­վե­լի շատ գե­րեզ­մա­նա­քա­րի է նման՝ ա­ռանց ար­ձա­նագ­րութ­յան:

Դ­րա­նից ներքև շրջված մի մեծ քար էլ կար: Տ­պա­վո­րութ­յունն այն­պի­սինն էր, որ այն մշակ­ված է:

Մինչ գրութ­յամբ վի­մա­քա­րին հաս­նե­լը՝ կեն­դա­նի­նե­րին ջրե­լու հա­մար կա­ռու­ցած ար­հես­տա­կան ա­վա­զան-աղբ­յու­րի մոտ գտնվեց ծա­կոտ­կեն մեծ քար: Ն­ման մի քար էլ գտնվել է Քա­րա­հունջ գյու­ղի հա­րա­վում: Մեր ու­սում­նա­սի­րութ­յան շրջա­նա­կից դուրս է նրանց վե­րա­բեր­յալ կար­ծիք հայտ­նե­լը[30]:

Վա­ղե­մի այս ջրամ­բա­րը իս­կա­պես նպաս­տա­վոր է ե­ղել Տաթ­ևի վան­քի հա­մար: Այ­սօր նրա հետ­քե­րը ա­ռանձ­նա­պես չեն պահ­պան­վում մինչև Տաթև ըն­կած հատ­վա­ծում. «…ե­թե ե­կե­ղե­ցու տե­ղը կի­սա­վեր պահ­պան­վում է, ա­պա ջրանց­քի տե­ղը ընդ­հան­րա­պես չի երևում: Վար­դուտ դար­ձած տա­րած­քը այժմ նո­րից դար­ձել է Ցա­քուտ» [31], սա­կայն Ս. Հախ­վերդ­յա­նը[32] նշում է, որ Ցա­քու­տում ճա­նա­պար­հի շի­նա­րա­րութ­յան ժա­մա­նակ բաց­վել են կա­վե զույգ խո­ղո­վակ­ներ՝ քյուն­գեր[33]: Ա­յո՛, կան կա­վե խո­ղո­վակ­ներ, բայց դրանք բա­վա­կա­նին փոքր են, և կար­ծում ենք, որ թերևս նա­խա­տես­ված են ե­ղել ջրանց­քի ջրի մի փոք­րիկ մա­սը կի­սե­լու հա­մար: Այդ­պի­սի խո­ղո­վակ­ներ գտնվել են նաև Սի­սիա­նի Դարաբաս գյուղում:

Ցավոք բավարար ուսումնասիրված չեն ինչպես ջրամբարի անցկացման[34] ճանապարհը, այլև ընդհանրապես այս տարածքը: Բազմաթիվ հարցեր դեռևս մնում են առկախ, որոնք վերաբերում են ինչպես Ս. Օրբելյանի նշած գյուղերի տեղադրությանը, այնպես էլ պատմահնագիտական, ժամանակագրական բազմաթիվ հարցերի:

2121

[1] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 226:

[2] Ցաքը թփանման բույս է, որ ունի սուր փշեր և Սյունիքում օգտագործվում է ցանկապատերի համար:

[3] Տե՛ս ՀՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե., 1971, էջ 402։

[4] Տաթևի տարածքի ջրերի մասին կարելի է տեսնել Ս. Պողոսյան, Տաթևի համառոտ պատմություն, Ե., 2007, էջ 20:

[5] Ս. Օրբելյան,Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861, էջ 184:

[6] Աղբյուրները հավանաբար անուններ ունեն, դրանցից երկուսի անունը ճշտեցինք՝ Երկար աղբյուր և Քաշկառի աղբյուր: Այս մասին տե՛ս www.sarc.am, Ա. Բաբայանի կազմած աշխարհագրական անունների բառարանում:

[7] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 226:

[8] Նույն տեղում:

[9] Ցաքուտի շինության մասին տե՛ս www.hushardzan.am:

[10] Ս. Պողոսյան, Տաթևի համառոտ պատմություն, Ե., 2007, էջ 47:

[11] Ս. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 186:

[12] Ժողովրդի կողմից այս անեծքը խորն է ընկալվել, և նույնիսկ Քարահունջ գյուղի բանադրանքը, որ հետագայում հանել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, կապում են այս ջրից միամտաբար գողանալու հետ: Ահա այսպես է ներկայացնում. «Ճանապարհին տեսանք Քարահունչ անունով մի ավեր գյուղ, որը բանադրված /անիծված/ էր Տաթևի առաջնորդների [կողմից]։ Աղերսեցին ինձ արձակել [բանադրանքը], և ես, տեղի տալով, արձակում և օրհնություն տվեցի [այդ] գյուղին։ Այնտեղ կար սրբատաշ քարով կառուցված մի եկեղեցի»։ Այս մասին տե՛ս Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մաս Ա, Բ, Ե., 2016, էջ 493 /Գրաբարից աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները` Ս. Գրիգորյանի/:

[13] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 226:

[14] Վարարակնի ակունքը սխալ է տեղադրում Ե. Լալայանը. Նշում է Ուչ-թափալար լեռնաշղթա, բայց Ուչթափան այդ վայրում չէ, ու երբեք էլ Իշխանասարը չի համարվել Ուչ-թափալար լեռնաշղթայի մաս:

[15] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 226:

[16] Տե՛ս Ս. Օրբելյան,Պատմութիւն տանն Սիսական, էջ 375:

[17] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 399:

[18] Նույն տեղում, էջ 253:

[19] Նույն տեղում, էջ 205:

[20] Նույն տեղում, էջ 271:

[21] Չենք կարող վստահապես հաստատել բնակավայրերի այս տեղադրությունը կամ հերթականությունը: Սա ընդամենը կարծիք է և կարող է հակառակ տարբերակի հանդիպել: Այսպես, օրինակ, այս տեսակետին կարող է հակակշիռ լինել այն հանգամանքը, որ Ծղուկ գավառի սահմանները հատել են Խոտ, Շինուհայր և Հալիձոր գյուղերը: Ուրեմն հնարավոր է, որ նրանցից առաջ ընկած լիներ Նորիք գյուղը, որը գտնվում էր Ծղուկ գավառում՝ Խոտ, Շինուհայր, Հալիձոր գյուղերից հյուսիս-արևմուտք ընկած մի տարածքում՝ մինչև Հարժիս ընկած մի հատվածում:

[22] Այս առիթով Սյունիքի պատմության մշակ, բոլորիս կողմից սիրված հեղինակ Ս. Հախվերդյանը այլ նկատառում ունի. «Օրբելյանը Նորիք անունով գյուղ Հաբանդի գյուղացուցակում չի նշում, այն մտնում էր Ծղուկ գավառի մեջ: Քանի որ Հաբանդ գավառի սահմանը Ծղուկի հետ վերջանում էր Հալիք-Հալիձորի տարածքում, պետք է կարծել, որ Նորիք գյուղը գտնվել է ջրանցքի վերջնամասում՝ Սատանայի կամրջի կիրճում, այնպիսի տեղ, ուր կարող էր հասնել ջրանցքի ջուրը»: /Այս մասին տե՛ս Ս. Հախվերդյան, Գորիսի ամփոփ պատմություն, Ե., 2005, էջ 89/

[23] Գր. Շիրմազան, Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Ե․, 1962,  էջ 158։

[24] Ս. Վիրաբյան, Միջնադարյան հայաստանի ջրաշինարարության և ջրօգտա-գործման պատմությունից, Պատմա-բանասիրական հանդես, № 1, Ե., 1975,  էջ 148:

[25] Г. Григорян, Очерки истории Сюника IX-XV вв., Е., 1990,  ст. 230.

[26] Բնակիչներն այդպես են անվանում մոտ երկու մետր երկարությամբ և մեկուկես մետր լայնությամբ վեմ-հուշակոթողը:

[27] Դիվան հայ վիմագրության, II, Ե., 1960, էջ 78:

[28] Հնարավոր է, որ ջրանցքի ավերումը կապվի 13-14-րդ դարերում Սյունիքի երկրաշարժների հետ՝ 1295, 1309, 1319, 1321: /Այս մասին տե՛ս Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 6, 1975, էջ 84/

[29] Ջրամբարը այս տարածքում կոչվել է Տերտերի առու:

[30] Այս մասին կարելի է տեսնել  Д. Бродянский, каменные рельефы- «чашечная» традиция на дальнем востоке., Россия и АТР., 2006, № 1, ст. 105—109.

[31] Ս. Պողոսյան, նշվ. Աշխ., էջ 47:

[32] Ս. Հախվերդյանի Գորիսի ամփոփ պատմության մեջ բերված է նաև ջրանցքի կա-ռուցման հետ կապված մի ավանդություն, որն այստեղ չենք վկայակոչում ծավալուն լինելու պատճառով: /Տե՛ս Ս. Հախվերդյան, նշվ. աշխ., էջ 88/:

[33] Ս. Հախվերդյան, նշվ. աշխ., էջ 88:

[34] Ջրանցքի ջրագրական մասնակի տեղեկություններ հաղորդում է  Գր. Շիրմազանը Ակների և Գնդեվանքի ջրանցքները., «Աշխատություններ», Պատմության ինստիտուտ, թիվ 1, Ե., 1935:

About The Author

Related posts

Leave a Reply