Նոյեմբերի 22, 2019

Սուրբ Խաչը՝ հիշողության վկա

  • 60641342_674633829633011_5905129494225616896_n
  • 60629948_659655871123290_2734574994116837376_n
  • 60526332_640094323119880_7410080026084769792_n
  • 60409235_2653576814717040_8835553730024701952_n
  • 60334179_631557950652966_1199335180360220672_n
  • 60328594_1452779848198436_1200706589187637248_n
  • 60277431_370468356938476_8322329512092106752_n
  • 60240592_303381273917213_2403907484927393792_n
  • 60192929_2362811977319785_64382603444092928_n
  • 60187758_423529145109549_8348969124054958080_n
  • 60141296_416910015811247_80428841780117504_n
  • 60008482_292492658357773_8056602342209880064_n
Մեծ Հայրենականին Արցախի Կոլխոզաշեն գյուղից 216 հոգի մասնակցեց, 106-ը տուն չեկան, և ի հիշատակ նահատակների՝ գյուղի կետրոնում բացվեց հուշարձան-կոթող: Հոշակոթողի հարևանությամբ 1971 թվականին բացվեց թանգարան՝ նվիրված ԽՍՀՄ հերոս, հրետանու գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովի(Միքայել Բարսեղյան-1899-1965թթ.), ով ծնվել է Կոլխոզաշեն գյուղում: Պապերի սխրանքը տարիներ անց դաս եղավ արդեն Արցախյան գոյամարտի մասնակիցներին, որոնց շարքերում 70-ից ավելի կոլխոզաշենցիներ էին: 1992-94 թվականներին գյուղը տվեց 19 զոհ, որից 17-ը՝ ազատամարտիկներ: Նրանց հիշատակը հավերժացնելու համար բացվեց երկրորդ հուշարձան-կոթողը: Հուշահամալիրում նոր հուշակոթողի կայացումը և թանգարանի հիմնանորոգումը հովանավորել է արմատներով կոլխոզաշենցի, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել կարապետյանը: Մայիսի 11-ին մարդաշատ էր Կոլխոզաշենը: Այստեղ էին Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պխարգև Սրբազանը, ԱՀ կառավարության և ԱԺ անդամներ, զինվորականներ, հյուրեր նաև արտերկրից, ներկայացուցիչներ հանրապետության շրջաններից: Քաշաթաղից ներկա էին շրջվարչակազմի նախկին ղեկավար, այժմ Արցախի ազատամարտիկների միության շրջանային միավորման խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանը և ԱԱՄ Բերձորի տարածքային միավորման նախագահ Վահե Դավթյանը: Պատվոպահակային ջոկի հրամանատարը զեկուց տվեց Երկրի Նախագահին, և սկսվեց հուշարձանի բացման ու օրհնման արարողությունը: Հնչեց Արցախի Օրհներգը, ներս բերվեց Արցախի պետական դրոշը, հայտարարվեց լռության րոպե: Խաչքար-հուշակոթողի բացման պատիվը տրվեց նահատակ-ազատամարտիկ Բորիկ Բաբայանի թոռնուհի Նարե Բաբայանին և զինծառայող, Ս. Կարապետյանի որդի Վալերի Կարապետյանին, ով հետագա իր ելույթում ասաց. –Իրականություն դարձավ Ջամիլ պապիս երազանքը: Համոզված եմ՝ այս բարի նախաձեռնությամբ մենք՝ ապրողներս, ոչ միայն մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հավերժության ճանապարհը բռնած հերոսներին, այլև արժևորում և վերաիմաստավորում ենք մի հզոր գաղափար, որով հայրենիքը դառնում է առավել պաշտպանված ու կենսունակ: Տերունական աղոթքով իր օրհնանքի խոսքը հղեց Պարգև Սրբազանը. –Շատ ճիշտ ասվեց, որ ևս մեկ սրբավայր ավելացավ Հայոց հողում: Հուշակոթողը Տիրոջ նշանով՝ Սուրբ Խաչով է, որը բոլորիս գլխավերևում է: Թող Աստված զորավիգ լինի մեր ազգին, հայ զինվորին: Լավ է, որ ժողովուրդը, ազգը կարող է վառ պահել հիշատակն իր նվիրյալ-մարտիրոսների, ովքեր իրենց արյամբ սրբագործեցին թե մեր հողը, թե մեր ազատությունը, թե մեր անվտանգությունը: Կոլխոզաշենի Հրաչյա Բեգլարյանի անվ. միջն. դպրոցի տնօրեն Պ. Հարությունյանը նշեց՝ իրենց գյուղը հայ ազգի համար տվել է պանծալի զավակներ՝ ԽՍՀՄ հերոս Մ. Պարսեղովը, գրող, «Ղարաբաղցին» և բազում գործերի հեղինակ, երջանկահիշատակ Հրաչյա Բեգլարյանը, Արցախի հերոս Ս. Կարապետյանը, Արցախյան գոյամարտի առաջամարտիկներ: Անդրադարձավ Մ. Պարսեղովի գործունեությանը և շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Ս. Կարապետյանին, որ իրականություն դարձավ կոլխոզաշենցիների ցանկությունը: Տեղեկացրեց՝ գյուղի մարտական ջոկատը, հրամանատար Ալիկ Ավանեսյանի գլխավորությամբ, մարտնչել է Արցախի տարբեր վայրերում, աչքի ընկել խիզախ տղաներով: Նահատակ-ազատամարտիկ, «Մարտական խաչ» Առաջին աստիճանի շքանշանի ասպետ Արթուր Գրիգորյանը՝ Օմարի արծիվը, Ս. Կարապետյանի հետ անցել է մարտական երկար ճանապարհ և նահատակվել 1994 թվականին: Քույրը՝ Անահիտ Գրիգորյանն ասաց՝ հերոսները չեն մեռնում: -Ես հավատում եմ՝ Արթուրի հոգին թևածում է այստեղ: Նա ինձ տալիս է հպարտություն, նաև՝ անբուժելի ցավ: -Շնորհակալություն հայտնելով հոշակոթողի կայացման համար՝ շարունակեց. –Կրկին հավերժացավ մեր տղաների հիշատակը՝ սերունդներին մղելով հայրենասիրության և հերոսացման: Երախտիքի խոսք ասաց նաև Հր. Բեգլարյանի թոռնուհին՝ Արևիկ Ղազարյանը՝ նշելով, որ պապի հետ շատ է այցելել այս հուշարձան, որն սկզբում նվիրված էր միայն Մեծ հայրենականում նահատակվածներին, որոնց շարքում է պապի հայրը՝ Մուխանը: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի սաները: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախի Նախագահը պետական բարձր պարգևներ հանձնեց մի խումբ ազատամարտիկների: Ջոկատի հրամանատար և այժմ համայնքի ղեկավար Ալիկ Ավանեսյնը պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևները հանձնելուց հետո Բակո Սահակյանը հանդես եկավ ելույթով: -Կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին: Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, և նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին և հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր, — ասաց երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր և՛ կոլխոզաշենցիների, և՛ ողջ Արցախի համար: ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը պարգևներ հանձնեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների: ԱԱՄ-ի կողմից նահատակ ազատամարտիկների ընտանիքներին հատկացվեց դրամական օժանդակություն: Համայնքի ավագանու որոշմամբ՝ Ա. Ավանեսյանը ԱԱՄ նախագահ Ս. Կարապետյանին հանձնեց Կոլխոզաշենի պատվավոր քաղաքացու խորհրդանշական բանալին: Հանդիսավոր մասից հետո ծաղկեպսակներ դրվեցին նորաբաց հուշակոթողի մոտ, ներկաները խոնարհեցին ծաղիկներ: Ընթացքում կայացավ նաև թանգարանի վերաբացումը: Տնօրեն Ալվարդ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2014-ին Ս. Կարապետյանի հովանավորությամբ հիմնանորոգվել է թանգարանի շենքը: Մ. Պարսեղովին նվիրված բաժնից բացի, այժմ այստեղ գործում են Փառքի սրահ՝ նվիրված Մեծ Հայրենականում և Արցախյան գոյամարտում նահատակվածներին և ցուցասրահ, որտեղ ներկայացված է Հր. Բեգլարյանի մասին նյութեր: Գյուղի բնակիչներից ՊԲ լեյտենանտ Սևակ Գրիգորյանն ասաց՝ ազատամարտիկների հիշատակը միշտ վառ է մնալու, և բոլորս ենք պարտավոր պաշտպանելու մեր հայրենիքը:

Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts

Leave a Reply