Մարտի 21, 2019

Սյունիքի խոհանոց. խաշնտուր

Սյունիքի խոհանոց. խաշնտուր

խաշնտուր 1«Խաշնտուր» բառը նշանակում է «խաշիր և տուր» կամ «խաշի տուր՝ խաշել»: Հին ժամանակներում այս ճաշատեսակը պատրաստում էին կանաչ լոբով, սոխով և դդմով /բրղանի, քյուռա/: Միաժամանակ Սյունիքի խաշնտուրը պատրաստվում էր ոչխարի մսով, սակայն կարելի է այն պատրաստել առանց մսի՝ կախված սեզոնից կամ Պահքի դեպքում:

Սա Սյունիքի խոհանոցի շատ հին ճաշատեսակ է, իսկ հին ժամանակներում դրա նմանակը կոչում էին «Բաղանի»: Ճաշատեսակի նախատիպը պահպանվել է նաև Արցախում, որտեղ ավելացնում են նաև մոշ, տարբեր տեսակի բույսեր և սոխ:

Այն մատուցվում է նաև որպես հիմնական ճաշատեսակ: Սյունիքի խաշնտուրի հետ ցանկալի է մատուցել թթի օղի` կավե ամանով: Այս կերակրատեսակը շատ օգտակար է նեֆրիտով տառապող հիվանդների համար, քանի որ դրա մեջ դդում կա:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 

Նոր ժամանակներում ճաշատեսակի բաղադրատոմսը փոխվել է. կերակրատեսակի մեջ կարելի է ավելացնել ոչխարի միս, խոշոր կտրատված սոխ, լոլիկ և դդում, ինչպես նաև կանաչի: Մի փոքր տապակելուց հետո զանգվածը տեղափոխել կավե ամանի մեջ՝ ծածկելով լավաշով և դնել ջեռոցը:

 

 

խաշնտուր

Բաղադրամասեր

Ոչխարի խաշած միս – 500 գ
Դդում – 250 գ
Սոխ– 100 գ
Արևածաղկի ձեթ – 20 գ
Լոլիկ – 100 գ
Աղ – 4 գ
Համեմունքներ – 5 գ
Կանաչի – 20 գ
Չորացրած դդում – 20 գ

Պատրաստման եղանակը

Ձեթը տաքացնել թավայի մեջ, սոխը փոքր–ինչ տապակել և ավելացնել ոչխարի կամ գառան` նախապես եփած միսը, համեմել նեխուրով, վրան շարել շերտ–շերտ կտրատած լոլիկները, ավելացնել մսի արգանակը։ Այնուհետև սամիթ ավելացնել և թավան ծածկել կափարիչով։ Երբ թավայի պարունակությունը հասնի եռման աստիճանի, հարկավոր է սպասել յոթ րոպե, այնուհետև մատուցել կավե ամանում՝ ծածկված լավաշով:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply