Օգոստոսի 17, 2018

Սերո Խանզադյան 102

Սերո Խանզադյանի ծննդյան 102-ամյակը մեծ շուքով նշվեց. մեկ շաբաթ հայ մեծ գրողին նվիրվեցին գնահատումի բազում խոսքեր… Պատգամ է գորիսեցու համար Ս. Խանզադյանին արժևորելը: Հեղինակը որքան ծերանում, այնքան ուսանելի է դառնում հայրենական դպրոցներում: Ընդամենը մեկ անգամ կարդալ Ս. Խանզադյան, և արդեն պատրաստ է ոգեղեն ու անդավաճան ՀԱՅԸ:

Օր 1-ին՝ 04.12.2017

Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները դպրոցի ուսուցիչների և տնօրինության մասնակցությամբ կազմակերպեցին պսակադրում Ս. Խանզադյանի հուշարձանին:

Նույն օրը դպրոցի 7-9-րդ դասարանցիները ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Ս. Խանզադյանի տուն-թանգարան:

Օր 2-րդ՝ 04.12.2017

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան գրադարանային բաժնի աշխատակցուհի Գ. Աթաբեկյանը դպրոցում կազմակերպեց Ս. Խանզադյանի գրքերի քննարկում: Ս. Խանզադյանին նվիրված ցուցավահանակի բացումից հետո ներկայացվեցին նաև հայ մեծ գրողի գրքերը, նրանց բովանդակային և գաղափարական արժեքները:

Օր 3-րդ՝ 05.12.2017

Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Լ. Ներսիսյանը /բ.գ.թ., դոցենտ/, Ռ. Ստեփանյանը /բ.գ.թ./, Ս. Մանուչարյանը /բ.գ.թ./, Ի. Մարգարյանը /բ.գ.թ./, Գ. Սահակյանը /ԳԱԱ հայցորդ/, Մ. Կարապետյանը, Է. Կարապետյանը դպրոցի ուսուցիների և աշակերտների համար հանդես եկան դասախոսություններով, որոնք գիտական հենքով արժևորում են գրողի ստեղծագործությունների դերը հայ գրականության համատեքստում:

Օր 4-րդ՝ 06.12.2017

Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհիներ Ս. Ալավերդյանը և Մ. Մխիթարյանը կազմակերպեցին բաց դաս դպրոցի 7-րդ դասարանցիների համար:

Օր 5-րդ՝ 05.12.2017

Գորիսի պետական համալսարանի ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Լ. Ներսիսյանի ղեկավարությամբ  կազմակերպեցին գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ս. Խանզադյանի կյանքին և գործին՝ ստեղծագործությունների գաղափարական և ուսուցողական զուգահեռմամբ: Ցերեկույթը պսակն էր Ս. Խանզադյանին նվիրված համալիր միջոցառումների, որ իրականացվեցին Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի /տնօրեն Ա. Գևորգյան, կազմակերպիչ Ն. Դոլունց/, Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի, Գուսան Աշոտի անվան մշակույթի տան գրադարանային բաժնի միասնական ջանքերով: Բուհ-դպրոց-գրադարան կապը ազգայինի արարման գրավականն է:

  • 1
  • 20171206_145247
  • 20171206_143845
  • 20171206_142408
  • 20171206_135739
  • 20171206_135454
  • 20171206_135048
  • 2
  • 20171207_135154
  • 20171208_133153
  • 20171208_133427
  • 20171208_133935
  • 20171208_134811
  • 20171208_134840
  • 20171206_135214

 

About The Author

Related posts

Leave a Reply