Հունիսի 27, 2019

Սերգեյ Հախվերդյան. Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող

Սերգեյ Հախվերդյան.JPGԿենսագրություն

Սերգեյ Գեղամի Հախվերդյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գորիս քաղաքում։ Սովորել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին անդամակցել է հայրենասիրական ՀԵՄ ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին, ակտիվորեն մասնակցել 1965 թվականին Հայոց Մեծ եղեռնի հիշատակին նվիրված ցույցերին։ Սովորել է ասպիրանտուրայում, ծառայել Խորհրդային բանակում։ Ունի սպայական կոչում։

Գործունեություն

1985-1995 թվականներին եղել է Գորիսի երկրագիտական թանգարանի տնօրեն։ Նրա օրոք թանգարանը ձեռք է բերել ու ֆոնդավորել հարյուրավոր հնագիտական, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ։ 1992-1995 թվականներին աշխատել է Գորիսի «Սյունիք» և «Տաթև» համալսարաններում, աշխատակցել Գորիսի քաղաքապետարանի «Բանբեր Գորիսի» խմբագրակազմին։ 1993-1996 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի սյունիքյան թղթակիցը, ստորագրել տասնյակ հոդվածներ, որոնք լուսաբանել են Գորիս քաղաքի ռազմական առօրյան, հասարակական-քաղաքական կյանքը։ 1989 թվականին Գորիսի քաղաքապետարանի պատվերով ձեռնարկել է գրելու «Գորիսի պատմությունը»: Գիրքը լույս է տեսել 1996 թվականին։ 1996 թվականին կրկին հրավիրվել է աշխատելու Գորիսի ԲՈՒՀ-ական մասնաճյուղում, ակտիվորեն զբաղվել պատմագիտությամբ։ Պրոֆեսոր Գ. Գրիգորյանի հետ հեղինակել է 2001 թվականին հրատարակված «Սյունիքի պատմություն» դասագիրքը։, 2005 թվականին՝ «Գորիսի ամփոփ պատմություն» գիրքը, 2007 թվականին՝ հրատարակվել է «Պատմագիտական նոթեր. Սյունիք» գիրքը, ուր ամփոովել են հեղինակի գիտական հոդվածները։ Նա 30 գիտական հոդվածների հեղինակ է։ 2008 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Հախվերդյանը ղեկավարում է ԳՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնը։ Արժանացել է ՀՊՃՀ ռեկտորի վաստակագրի, Գորիսի քաղաքապետարանի շնորհակալագրի, Սյունիքի մարզպետարանի կողմից՝ «Ակսել Բակունցի» հուշամեդալի։

Սերգեյ Հախվերդյանն ունի 3 երեխաներ և 7 թոռներ։

Գորիսի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ

Սերգեյ Գեղամի Հախվերդյանի 

 

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑՈՒՑԱԿ

Թիվ Աշխատանքի անվանումը Բնույթը Հրատարակչություն, ամսագիր, համարը, տարին, էջերը Ծավալը (էջ) Համահեղինակներ
1. «Գորիսի պատմություն» (հնագույն ժամանակներից մինչև 1920թ.)  

տպագիր

«Գր. Տաթևացի»,1996թ.

ք.Գորիս

 

202

 

2. «Սյունիքի պատմության ուրվագծեր» (հին ժամանակներից — 5-րդ դար) տպագիր «Հրազդան», Գիտա-մեթոդական աշխատանք-ների ժողովածու, 2000թ, Երևան, Գ 600, 84-117 33
3. «Գորիս. ուշ միջնադարի հոգևոր մշակութային կենտրոններ» տպագիր «Զանգակ»

2004թ.

Հ.167

 

21

 

4. «Հաբանդցիները Մխիթարյան միաբանության  տարեգրության մեջ» տպագիր ՀՊՃՀ տարեկան գիտաժողով, Նյութերի ժողովածու հ.2

ՀՊՃՀ տպարան 2004թ.,

748-750

3
5. «Իրանահայ հայրենադարձները Գորիսում» տպագիր Իրան-Նամե (հայկական արևելագիտական հանդես) 2005թ. հ 40, 6-10 5 Ն.Հախվերդյան
6. «Զանգեզուր տեղանվան ստուգաբանության և գործածման ժամանակի հարցի շուրջ» տպագիր ՀՊՃՀ տարեկան գիտաժողով. Նյութերի ժողովածու հ.3 ՀՊՃՀ տպարան 2005թ., 875-876 2
7. «Գորիսի ամփոփ պատմություն» տպագիր «Զանգակ»

2005թ. Հ 167

442
8. «Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնչության հարցի շուրջ» տպագիր ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների»

2006թ. թիվ 2(616), 225-230

6
9. «Ստ. Օրբելյանի հիշատակած մի քանի տեղանունների ստուգաբանության և տեղադրության հարցեր» տպագիր ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտ, Տաթև գկհ, «Լեզու և լեզվաբանություն»

2006թ. թիվ 7-2, 63-68

6 Մ.Քումունց

 

 

 

 

10. «Մեծ Հայքի Սյունիք նահանգի Հաբանդ գավառանվան ստուգաբանության նոր փորձ» տպագիր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «Հայոց պատմության հարցեր»

2007թ. թիվ 8, 16-20

5
11. «Քաղաքական բռնաճնշումները Գորիսում 1930-40թթ.» տպագիր Նոր-Դար

2007թ, թիվ 1-2, 101-104

4
12.  

Պատմագիտական նոթեր (Սյունիք)

 

տպագիր «Զանգակ»

2007թ. Հ-167

63 Ն.Հախվերդ

յան Մ.Քումունց

13. «Գորիս տեղանվան ստուգաբանության հարցի շուրջ» տպագիր ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտ, Տաթև գկհ, «Լեզու և լեզվաբանություն», 2008թ., թիվ 1, 47-51 5
14. ՈՒրվագծեր Սյունիքի Քաշաթաղի մելիքության պատմությունից տպագիր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «Հայոց պատմության հարցեր»

2008թ. թիվ 9, 87-107

20
15. «Սյունիքի պատմություն»

 բուհական համառոտ դասընթաց

տպագիր «Հրազդան»

2001թ.

Երևան

Գ 288

315 Պ.գ. դոկտոր-պրոֆեսոր Գ.Մ.Գրիգորյան
16. Սյունիքի պատմություն

(ուսումնական ծրագիր)

տպագիր «Գորիսի պետական համալսարան», 2007թ.

Ս 637

16
17. Վրաց տարեգրության մեջ

հիշատակված Պերոժավր

Սյունեցու ինքնության

հարցի շուրջը

տպագիր Վանաձորում հրավիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, 2009թ. 5
18. «Բարի արև-բարև» տպագիր «Զանգակ» հրատարակություն, 2009թ. 160

 

19. Սյունիքի Հաբանդ գավառի տարածքով անցնող Ձագեձոր-Ցաքուտ ջրանցքը և նրա վերանորոգման արձանագրությունը /1294/ տպագիր ԳՊՀ տարեկան գիտաժողովի նյութեր, 2010թ. 4
20. Ո՞րն էր Բաչու նոյինի նստավայրը Սյունիքում

 

տպագիր ԳՊՀ տարեկան գիտաժողովի նյութեր, 2011թ. 4
 

21.

Ինչի համար և ինչու է ապրում մարդ տպագիր 16 պատմվածք, Երևան, «Անտարես», 2012թ. 6
 

22.

Գորիսի պատմություն մատենագիտական ակնարկ տպագիր Գորիս, 2013թ. 28
 

23.

Հնագույն հետքեր Հաբանդ-Գորիսի տեղանուններում ու տոհմանուններում տպագիր Արցախի պետական համալսարան, Ստեփանակերտ, 2014թ. 7
 

24.

1.       Սիրանես վարդպետը Հալիձոր գյուղից 

 

տպագիր Արցախի պետական համալսարան, Հայագիտական ուսումնասիրություններ, Ստեփանակերտ, 2015թ.,  թիվ 5 6
 

 

25.

 

2.       Սյունիքը 19-րդ դարում

3.       (հատուկ դասընթացի նյութեր)

տպագիր Գորիս, «Կոմպ Թրավըլ» ՍՊԸ, 2016թ. 56 Ա.Մ. Հակոբյան

Կարդալ աշխատանքները

Մելիք — Հայկազ Բ

Հնագույն հետքեր Հաբանդ-Գորիսի տեղանուններում ու տոհմանուններում

 

 

 

 

 

 

 

About The Author

Related posts

Leave a Reply