Դեկտեմբերի 13, 2019

Պատանի հայագետին. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Պատանի հայագետին. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ՝ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը հայտարարում է մրցույթ Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության դպրոցների 10-11-12-րդ դասարանցիների համար:
Մրցույթում առաջադրված է գրել հետազոտական աշխատանք:
Աշխատանքի թեմաներն են`
1. «ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
2. «ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ` պատմություններ, հեքիաթներ, լեգենդներ, առասպելներ, երգեր և այլն»:
Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի տպագիր 20 էջը:
Աշխատանքները պետք է գրել էլեկտրոնային տարբերակով` Microsoft Word ծրագրով:
1. Էջաչափը` A4 (210×297 մմ)
2. Տառատեսակը` Unicode` Sylfaen կամ GHEA Grapalat
3. Տողաբաժանումը` 1,15
4. Տառաչափը` 12
5. Էջերը պետք է ունենան լուսանցքներ` ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 10 մմ, ներքևից` 25 մմ:
Աշխատանքները ուղարկել Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի էլ. հասցեին /gorpetham@mail.ru, gorpetham@gmail.ru/ մինչև հոկտեմբերի 31-ը:
Աշխատանքում կարող են լինել լուսանկարներ, հղումներ:
Աշխատանքները պետք է լինեն անսխալ ուղղագրությամբ, ունենան հայեցի, ինքնուրույն և ինչ-որ չափով գիտական շարադրանք:
Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն դրամական պարգևով և նվերներով:
Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կայքում /www.sarc.am/ և Ֆբ. էջում /«Հայագիտություն. Սյունիք»/ կհրապարակվեն լավագույն աշխատանքները:
Հարցերի կամ պարզաբանումների առկայության դեպքում կապվեք մեզ հետ gorpetham@mail.ru հասցեով, կամ զանգահարեք 093031083 հեռախոսահամարին:
Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

About The Author

Related posts

Leave a Reply