Օգոստոսի 20, 2019

«ՇՈՐ ՋՈՒՐ» ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

«ՇՈՐ ՋՈՒՐ» ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳԵՎՈՐԳ ՍԵՓԱՆՅԱՆ

պ.գ.դ., պրոֆեսոր, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող

Գորիսի շրջա­կայքն­ իր լեռ­նա­յին բնաշ­խար­հով հա­րուստ է ա­նու­շա­համ, վճիտ և ա­ռա­տա­բուխ աղբ­յուր­նե­րով: 1896 թ. օ­գոս­տո­սի 16-ին Գո­րի­սից հյու­սիս, 2 վերստ հե­ռա­վո­րութ­յան վրա «Շո­րին ձոր» կոչ­ված վայ­րում հայտ­նա­բեր­վել է թթու ջու­ր, և տե­ղա­վայրն այդ օր­վա­նից գո­րի­սե­ցի­նե­րի հա­մար դարձել է մի հա­ճե­լի ժա­ման­ցի վայր: Գո­րի­սից` «Մշակ» լրագ­րին այդ ա­ռի­թով հայտ­նած թղթակ­ցութ­յու­նում աս­ված է հետևյալ հե­տաքրք­րա­կան տե­ղե­կութ­յու­նը. «Գօ­րի­սից եր­կու վերստ հե­ռա­ւո­րու­թեան վրա, այ­սօր վե­ցե­րորդ օրն է, դուրս է գա­լիս մի աղ­բիւր, որ­տե­ղից բղխում է հան­քա­յին թթու ջուր, բո­լո­րո­վին նման զել­տե­րեան ջրին: Օ­րա­կան 100-200 մարդ այ­ցե­լում է այդ աղ­բիւ­րը: Ջու­րը այն­քան դու­րա­լի է, որ ա­մեն մարդ կա­րո­ղա­նում է խմել 4-5 թէ­յի բա­ժակ. խմո­ղը շատ թեթև է զգում ի­րան. գիւ­ղա­ցի­նե­րի ու­րա­խու­թեան չափ չը կայ այդ ջու­րը գտնե­լու ա­ռի­թով: Այս գիւ­տը ա­րել է այդ­տեղ աք­սոր­ված մի ռուս բապ­տիստ: Բա­ցի դրա­նից մեր գիւ­ղի մօ­տեր­քը կան զա­նա­զան տե­սա­կի ջրեր. սա­կայն ու­սում­նա­սի­րող և հե­տա­զո­տող չը կայ: Մեր գա­ւա­ռա­պետ Ռուս­տամ­բէ­կօվ ցան­կու­թիւն է յայտ­նել յի­շեալ թթու ջրի աղ­բիւ­րը ա­ւե­լի փո­րել, կար­գի բե­րել և նոյն իսկ յա­ճա­խող­նե­րի հա­մար նստե­լու, մնա­լու և վրան­ներ գցե­լու տե­ղեր շի­նել»: Հայտ­նա­բեր­ված թթու ջու­րը, ա­վե­լի ուշ` 1910 թ. սեպ­տեմ­բե­րի 9-ին, գո­րի­սե­ցի մե­ծա­հա­րուստ Ա­լեք­սան Գրի­գո­րի Մի­րում­յա­նը Թիֆ­լի­սում են­թար­կ­­ում է բիո­քի­միա­կան հե­տա­զոտ­ման, որի արդ­յուն­քում «…բժշկա­կան վեր­լու­ծու­մը շատ նպաս­տա­ւոր կար­ծիք է յայտ­նել, որ­պէս օգ­տա­կար խմե­լիք ստա­մոք­սա­յին հի­ւան­դու­թիւն­նե­րի ժա­մա­նակ: Բա­ղադ­րու­թեամբ մօտ է նար­զա­նին և բօր­ժօ­մին և չա­փից դուրս ա­խոր­ժա­կա­համ է»:

Ա­նա­լի­զի արդ­յուն­քնե­րը ցույց են տվել, որ ջրի մեկ լիտրն ու­նեցել է հետ­ևյալ բա­ղա­դրութ­յու­նը. նատ­րիում` 0,272, կա­լիում` 0:0110, կալ­ցիում` 0,150, մագ­նե­զիում` 0,006, եր­կաթի օքսիդ` հետքեր, կիս­լո­տա` 0,065, քլոր` 0,040, բրոմ` հետքեր, յոդ` հետքեր, ծծմբա­թթու` 0,065, 0.030, կավահող` հետքեր:

Տեղացիների կողմից ջուրն անվանվել է «Շոր ջու­ր», որն օգտագործվում է մինչ այսօր:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply