Ապրիլի 23, 2019

Մեր գիտաշխատողները. Համլետ Մարտիկի Գևորգյան

Մեր գիտաշխատողները. Համլետ Մարտիկի Գևորգյան

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող

Համլետ Գևորգյան

  ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Համլետ Մարտիկի Գևորգյանը ծնվել է Ապարանի շրջանի Մելիքգյուղում, 1951 թ. մարտի 1ին, մանկավարժի ընտանիքում:

1958 թ. հաճախել է Մելիքգյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1968թ.

1970-1972թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո՝ 1972-1974թթ., որպես բանվոր, աշխատել է Աշտարակի թիւ 14 ՇՄՇ-ում:

1974-79 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակ-ի փիլիսոփայության բաժինը:

1979-82թ.թ. աշ­խա­տել է Նաի­րիի շրջա­նի թիւ 5 ե­րե­կո­յան միջ­նա­կարգ դպրո­ցում, որ­պես ուս­մաս­վար, միա­ժա­մա­նակ ժա­մավ­ճա­րա­յին կար­գով փի­լի­սո­փա­յու­թյուն է դա­սա­վան­դել Ե­րևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տում:

1982-91 թ.թ. աշ­խա­տել է ու­սու­ցիչ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման հան­րա­պե­տա­կան ինս­տի­տու­տի հա­սա­րա­կա­գի­տու­թյան ամ­բիո­նում, որ­պես ա­վագ դա­սա­խոս:

        1991-1994թթ. ընտրվել է «Հայ Շի­­նա­­կան» բա­­րե­­գոր­­ծա­­կան միու­­թյան նա­­խա­­գահ և զու­­գա­­հե­­ռա­­բար Հա­­յոց պատ­­մու­­թյուն է դա­­սա­­վան­­դել Ե­­րևա­­նի պետ. հա­­մալ­­սա­­րա­­նի Ի­­ջևա­­նի մաս­­նա­­ճյու­­ղում ու Բրյու­­սո­­վի ան­­վան ինս­տի­­տու­­տում: Բա­­րե­­գոր­­ծա­­կան միու­­թյան գոր­­ծու­­նեու­­թյու­­նը հիմ­­նա­­կա­­նում կապ­­ված էր Ար­­ցա­­խի ինք­նա­­պաշտ­պա­­նու­­թյան կազ­­մա­­կերպ­ման հեր:

     Հ. Գևոր­գյա­­նը մաս­­նակ­­ցել է Ար­­ցա­­խյան Ա­­զա­­տա­­մար­­տին (ՀՀ ՊՆ պա­տե­րազ­մի մաս­նակ­ցի վկա­յա­կան թիւ Մ-00298), ո­­րի հա­­մար պար­­գևադր­վել է «Զորավար Անդրանիկ», «Դրաս­­տա­­մատ Կա­­նա­­յան» և «Գա­րե­գին Նժդեհ» մե­դալ­նե­րով, իսկ  2016 թ. շնորհվել է ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ, իսկ  ՀԱՊՀ ռեկտորատի և N, N զորամասերի հրամանատաության կողմից արժանացել է շնորհակալագրերի ու հավաստագրի:

1996 թ. ստացել է պատմական գիտիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2006 թ. դոցենտի գիտական կոչում: 

1999-2010 թթ. աշ­խա­տել է ԳԱԱ փի­լի­սո­փա­յու­թյան և ի­րա­վուն­քի ինս­տի­տու­տում, որ­պես ավագ գիտ. աշ­խա­տող:

Համատեղության կարգով 2002 թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է ՀԱՊՀ (Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան) -ի պատմության և քաղաքա­գիտության ամբիոնում, որպես դասախոս, իսկ 2006 թ. մրցույթով անցնելու կապակցությամբ նույն ամբիոնում տեղափոխվել է դոցենտի, իսկ 2011 թ. պրոֆեսորի  պաշտոնի:

Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյա­նը զու­գա­հեռ զբաղ­վել է նաև գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյամբ: Հ. Գևոր­գյա­նը  1988-1989 թթ. հայ­րե­նա­կան պատ­մա­գի­տու­թյան մեջ ա­ռա­ջինն է հայ­րե­նա­կան ու սփյուռ­քա­հայ թեր­թե­րում և ամ­սագ­րե­րում հրա­տա­րա­կել մի շարք գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ նվիր­ված հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատմական նշանակություն ունեցող դեպքերին ու նշա­նա­վոր գոր­ծիչ­նե­րի կյան­քին ու գոր­ծու­նեու­թյա­նը, ո­րի հա­մար 1989 թ. արժանա­ցել է «Գա­րուն» ամ­սագ­րի տար­վա լա­վա­գույն հոդ­վա­ծա­շա­րի հա­մար սահ­ման­ված հատուկ մրցա­նա­կին,  իսկ նրա «Դրո» պատմագիտական մե­նագ­րու­թյու­նը 2008 թ. ստացել է  ՀԱՊՀ -ի 75-ա­մյա­կին նվիր­ված մրցույ­թի լա­վա­գույն մե­նագ­րու­թյան ան­վա­նա­կար­գի 1-ին մրցա­նա­կը:

        Հ. Գևոր­գյա­­­նը հրա­­­տա­­­րա­­­կել է հա­մա­պա­տաս­խան գի­­­տա­­­կան խոր­­հուրդ­նե­­­րի կող­­մից ե­­­րաշ­­խա­­­վոր­­ված  տաս­ներ­եք պատ­­մա­­­գի­­­տա­­­կան  մե­­­նագ­­րու­­թյուն­­ներ, ՀՀ ԿԳ նա­խա­րա­րի կող­մից երաշ­խա­վոր­ված ե­րեք ու­սում­նակ ձեռ­նարկ­ներ բու­հե­րում հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման հա­մար, ՀԱՊՀ -ի գի­տա­կան խորհրդի կող­մից հաս­տատ­ված հինգ ու­­սում­­նա-մե­­­թո­­­դա­­­կան աշ­­խա­­­տանք­ներ և բազ­­մա­­թիվ հոդ­­ված­­ներ:

       2010 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2011 թ. պրոֆեսորի գիտական կոչում: 

Ա­մուս­նա­ցած է, ու­նի եր­կու ե­րե­խա և չորս  թոռնիկ:

cucak-nor

About The Author

Related posts

Leave a Reply