Սեպտեմբերի 17, 2019

Ղ. Փարպեցին՝ Մ. Խորենացու մասին

Ղ. Փարպեցին՝ Մ. Խորենացու մասին

Ղ. Փարպեցին առաջին մատենագիրն է, որ հավաստում է Մովսես Խորենացու՝ Սյունիքում ապրած∗ լինելու մասին: Մեջբերում ենք երկու կարևոր հիշատակում՝

  1. «Եվ այնուհետև ձանձրացած խառնաշփոթությունների չարչարանքներից, ցանկացա աղոթքներով զբաղվել ու հանգստանալ: Եվ գնալով Սյունիք՝ երկու տարի այնտեղ մնացի, ձմեռը՝ քարայրում, գավառի ամբողջ բնակչության մեջ բոլոր կրոնավորներից ամենից հռչակավոր մի մարդու հետ, որի անունն է Մովսես: Քարայրը շատ էր նեղ, և ամռանը այնտեղ խիստ շոգի պատճառով նահանգի քահայանապետ տեր Մուշեն ինձ տանում էր իր հետ, ո՛ր ամառանոցում էլ որ լիներ» /Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982թ., էջ 451-453/
  2. «Երանելի փիլիսոփա Մովսեսը, որ արդարև, մինչդեռ ապրում էր իր մարմնական կյանքը, արդեն երկնային զորականներին էր քաղաքակից, չէ՞ որ նրա լուսավորող ու տգիտահալած գրքերը անգիտությունից փաթաղիկես∗∗ էին համարում նրանք և էլի ուրիշ բաներով խայտառակեցին: Սակայն հետո այլոց տված ամոթանքից՝ մի խաբեական եպիսկոպոսություն մահադեղի պես խմեցրին այն սրբին և խեղդեցին: Եվ թե նա վախճանի ժամին ի՜նչ ահավոր նզովքի գիր է թողել∗∗∗  քահանայության գլխավորների վրա, գիտեմ, որ դուք լավ տեղյակ եք…: Նա իր կյանքը անչափ անհանգիստ աշխատությունների և գիշեր-ցերեկ հայոց աշխարհը լուսավորող վաստակի վրա դրեց: Նրա ոսկորները գերեզմանից հանել տվին և գետը թափեցին: Հրեշտականման այն Տերին նույն այդ անհանգիստ հալածանքներով մահու հասցրին և դեռ հիմա էլ անհագ քինախնդրությամբ մեռածի հետ են կռիվ տալիս»  /Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982թ., էջ 483-485/

 

∗Կամ սյունեցի լինելու մասին:

∗∗ Հավանաբար՝ պատառ ի կես, բնագրում՝ պատառ-իկես: Ս. Մալխասյանն այլ բացատրություն ունի:

∗∗∗Գուցե Մ. Խորենացու «Ողբը» նկատի ունի:

About The Author

Related posts

Leave a Reply