Ապրիլի 18, 2019

Ղարաբաղյան կոնֆլիկտը… պատասխան   Լ. Տեր-Պետրոսյանին
Ղարաբաղյան կոնֆլիկտը… պատասխան   Լ. Տեր-Պետրոսյանին

Ղարաբաղյան կոնֆլիկտը… պատասխան Լ. Տեր-Պետրոսյանին

«Ղարաբաղյան կոնֆլիկտը». դրա լուծման ուղիներն   ու նախադրյալներն անկախության   25-ամյա հոբելյանի առիթով   և ազգային միասնության   ստեղծման հիմնախնդիրը՝ ապրիլյան   իրողությունների կտրվածքով (նաև պատասխան   Լ.Տեր-Պետրոսյանին)

Մալիկ Թելունց

Իրավագետ, պատմաբան՝ պատմական գիտ. թեկնածու

07.11.2016-09.01.2017

/Հրապարակումը՝ առանց խմբագրման/

   Աշխարհի   ոչ մի քարտեզում   Անդրկովկասյան Ադրբեջան երկրամաս,   առավել ևս պետություն,   պատմությանը հայտնի չի   եղել՝ մինչև Անդրկովկասյան արհեստածին՝   մերօրյա Ադրբեջանի ստեղծումը.   այդ առնչությամբ առավել քան   անհեթեթ ու զավեշտալի   են նաև Քուռ   գետի ձախափնյա տարածքը   զբաղեցրած՝ պատմական անցյալում   գոյատևած Աղվանք, Ալբանիա    երկրի և   նրա ժողովրդի՝ այն   էլ քրիստոնյա, ժառանգորդը   հայտարարելու «ադրբեջանական» «գիտնականների»   և   քաղաքական շրջանակների (նրանք   հայերին նույնիսկ «մեղադրում են» աղվանական վանքերն   ու եկեղեցիներն իրենցը՝   հայկական համարելու մեջ.   մի պահ ընդունենք,   որ դա այդպես   է, թեպետ դա   ևս աղաղակող սուտ   է, բայց ինքը՝   թուրքալեզու ու իսլամ   դավանող այդ ցեղն ինչ   կապ ունի այդ   վանքերի, եկեղեցիների հետ…) փորձերը: Եվ, այնուամենայնիվ, փաստ   է նաև, որ   այսօր էլ իրար   կողք-կողքի շարունակում են ապրել,   և պետք է   ապրեն, երկու ժողովուրդներ՝ «թուրք-ադրբեջանցիները»՝ ուրիշի   հողերի վրա և   հայերն՝ իրենց վաղնջական   հողերի վրա: Փաստ է   նաև Ղարաբաղի շուրջը   ստեղծված կոնֆլիկտը1:

Ակնհայտ   է նաև, որ   անցյալ դարի 80-90-ական   թվականներին իրականացնելով ինքնորոշման իր   իրավունքը հայկական պատմական   Արցախ նահանգի մի   մասի վրա գոյատևող,   ըստ որում հայ   ազգային մեծամասնություն կազմող,   ժողովուրդն ազատագրական՝ գոյատևման   համար պայքարի շնորհիվ   հասել է փաստական   անկախության՝ այն պահպանելով   մինչև   այսօր:

Ինչպե՞ս   են ցանկանում լուծել   «Ղարաբաղյան կոնֆլիկտը» «տոտալիտար ԽՍՀՄ-ին   հակադրվող» «դեմոկրատական Եվրոպան», «դեմոկրատական միջազգային   հանրությանը» և այսպես   կոչված «Մեծ տերությունները», բնականաբար նաև   այսպես կոչված Մինսկի   խումբը: Փորձենք այդ հարցին   պատասխանել համացանցում տեղադրված,   մեզ հասանելի մի շարք   միջազգային փաստաթղթերից, սկսելով   այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներից» (29 նոյեմբեր 2007թ.), որոնց իրենց   «հավատարմությունն են   հայտնել» թե՛   ադրբեջանական, թե՛, որքան   էլ զարմանալի է,   հայկական կողմերը…(իհարկե մեր «ղեկավարները» և ոչ   թե ժողովուրդը՝ որի կարծիքը   «Մադրիդյան լուծման» տարբերակի, կամ   մեկ այլ, վերաբերյալ չեն   հարցրել. ինչպես որ առանց   ժողովրդից հարցնելու՝ առանց   հանրաքվեի նրա վզին   փաթաթեցին այս աղետաբեր   կարգերը՝ նաև Ղարաբաղյան   կարգախոսներով քողարկված): Այն նախատեսում է   (թարգմանաբար   ռուսերենից).

  1. Լեռնային Ղարաբաղի   շուրջ գտնվող տերիտորիաների՝ տարածքների   (հայկական ուժերի կողմից   ազատագրված՝ հայոց   ազգային-պատմական տարածքները. ըստ ադրբեջանցիների՝ օկուպացված…) վերադարձ   Ադրբեջանի վերահսկողության տակ. որից հետո.
  2. Լեռնային Ղարաբաղին   ժամանակավոր ստատուսի տրամադրում՝   որը կապահովի նրա   անվտանգությունն ու ինքնակառավարումը. (Իսկ ինչու   անմիջապես չեն ճանաչում   Ղարաբաղի անկախությունը՝ անգամ   շրջակա տարածքները վերադարձնելու հետ   միաժամանակ՝ որն ավելի   հուսալի երաշխիք է,  կամ գոնե դրանից անմիջապես   հետո՝ մեղմ ասած   անհասկանալի   է…).
  3. Հայաստանի (ՀՀ-ի)   և Լեռնային Ղարաբաղի միջև   միջանցքի բացում   («միջանցք»-ը հանրակացարանների համար   լավ է, բայց   այս դեպքում հազիվ   թե… Մ.Թ.).
  4. Ապագայում ԼՂ-ի   իրավական վիճակի վերջնական   որոշում՝ իրավաբանորեն պարտադիր   կամահայտնության   (բնակչության) հիման վրա   (Ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրյակին   ֆրանսիական քաղաքներից մեկի   պարետը սովից ընդվզող   գյուղացիներին ասում է.   «Մի քիչ   էլ համբերեք գարուն   կգա խոտ կարածեք» — «Էշ մի՛   սատկիր, գարուն կգա…». ֆրանսիական   գյուղացիներն, իհարկե, խելոք   էին, չլսեցին պարետին.   Արդյունքը հայտնի է… Մ.Թ.).
  5. փախստականների (հավանաբար   հայ թե՛ ադրբեջանցի)   վերադարձ իրենց նախկին   բնակության վայրեր (բնականաբար,   առաջին հերթին, այն   էլ զանգվածաբար, կվերադառնան   «փախած» թե «չփախած» «բնիկներ»-ը… Մ.Թ.).
  6. Միջազգային երաշխիքների   ստեղծում, ներառյալ խաղաղությունը պահպանելու   օպերացիան (Այս 25   տարիներին «միջազգային երաշխիքներ»-ը տեսանք   և տեսնում ենք… Մ.Թ.): Այս սկզբունքներին համաձայնվել,   կամ ընդհանուր առմամբ   համաձայնվել են      երկու կողմերն   էլ (եթե իհարկե   համացանցային   տեղեկությունները ճիշտ են)   իրենց հետագա հայտարարություններով և   ստորագրություններով՝ 2 նոյեմբեր 2008թ.՝ Մայնդորֆյան հռչակագրում՝   Ադրբեջանի, Հայաստանի և   Ռուսաստանի առաջին դեմքերի   ստորագրությամբ՝ 17 հունիսի 2010թ.՝   Սանկտ-Պետերբուրգյան   հանդիպումներում՝ նախագահների և   ատգործնախարարների   մասնակցությամբ, Կանադական Մուսկոկ   քաղաքում 26 հունիսի 2010թ.   ևն:

Նման   պայմաններում, երբ երկու   կողմերն էլ համաձայնվել   են Ադրբեջանի համար   ակնհայտորեն ձեռնատու այդ   համաձայնագրերին,   հայտարարություններին   (կրկնում ենք՝ եթե   իհարկե համացանցային տեղեկությունները ճիշտ   են. իսկ դրանք   պաշտոնական են…),   ապա հարց է   ծագում, թե ինչու   դրանք չեն իրացվում   ու…˟ ինչու   են երբեմն-երբեմն նորից   արյունոտ՝ այդ թվում   առավել կամ պակաս   չափով զանգվածային կոնֆլիկտներ   լինում (օր.՝ ս/թ. ապրիլի   սկզբներին), որոնք երկու կողմից   էլ բազմաթիվ զոհեր   են տանում… Ո՞վ է   իրականում հրահրում նման   կոնֆլիկտներ, ու՞մ են   դրանք   ձեռնատու…

Ինչպես   արդեն ասեցինք, Ադրբեջանը   չէր կարող չհամաձայնվել   այդ տարբերակին՝ նախկինում խլված   ու այժմ ազատագրված   բնիկ հայկական-ազգային պատմական   տարածքները վերադարձվում են՝   կրկին ապօրինաբար դրվում   են  Ադրբեջանի   հսկողության տակ՝ տալիս   են Ադրբեջանին՝ Ղարաբաղը   որպես մի փոքրիկ   կղզի՝ «միջանցքով» մնում է   (եթե, իհարկե, մնա   կամ երկար մնա…)   «հսկայական» Ադրբեջանի մեջ   մինչև ԼՂ-ի ինքնորոշման   հարցի լուծումը… կմնա՞ արդյոք մինչև   (կամ թեկուզ դրանից   հետո…) այդ Ղարաբաղը,   թե՞ ոչ Աստված գիտի… Կամ   նման վիճակով ինքնորոշում   արդյոք պետք է՞… Եվ   կամ ԼՂՀ ժողովուրդն   արդեն իր ինքնորոշման հարցը   լուծել է. արդեն երկրորդ   Սահմանադրությունն է ընդունում.   ի՞նչ լրացուցիչ   հանրաքվե…

Հիշատակված   համաձայնագիրն կամ համաձայնագրերն առանց   ԼՂ-ի մասնակցության, նրա ժողովրդի   կամքը հաշվի առնելու,   առոչինչ են և   ԼՂՀ-ն պետք է,   իմ կարծիքով, պաշտոնական   հայտարարություն անի այն   մասին, որ ինքը   չի ճանաչում ՀՀ-ի,   Ադրբեջանի և մյուս. այդ   համաձայնագրերն ու հայտարարությունները՝ որպես   իր օրինական իրավունքներն   ու շահերը ոտնահարող   և ԼՂՀ-ի՝ որպես   կոնֆլիկտի միակ   և հիմնական կողմի   մասնակցությամբ պետք է   սկիզբ դրվեն նոր   լիարժեք ու իրավաչափ   բանակցությունների… Ըստ որում,   գոնե ՀՀ-ը պետք   է ճանաչի, առկա   պայմաններում, ԼՂՀ անկախությունն ու   նրան դիտի որպես   կոնֆլիկտի կողմ՝ նրան՝ նրա   ժողովրդին   «հանձնելով» հարցի լուծումը: Անհրաժեշտ է   նաև նկատի ունենալ,   որ տերիտորիալ   անձեռնմխելիության և ազգերի   ինքնորոշման   միջազգային-իրավական   սկզբունքները միաժամանակ ներդաշնակ   (ավելի ճիշտ խաղաղ)   կարող են իրականացվել   միայն այն դեպքում` եթե   պետությունը, որից անջատվում   է ինքնորոշվող միավորը,   չի բռնանում այդ   իրավունքի իրականացմանը, իսկ   եթե բռնանում է,   ապա գերակայում է   ինքնորոշման իրավունքը (միջազգային   իրավունքի ոչ մի   պրոֆեսոր սրան հակառակը   չի ասի՝ անաչառ   լինելու դեպքում), քանզի   հակառակ դեպքում այդ   իրավունքը վերածվում է   ոչինչ չասող, ոչ մի   նշանակություն չունեցող մի   դատարկ ֆրազի… Տերիտորիալ անձեռնմխելիության՝ ամբողջականության սկզբունքը   գործում է այն   դեպքում, երբ օր.՝   պետության դեմ ագրեսիա   է իրականացվում, մյուս   դեպքում կամ համանման   այլ դեպքերում դա   ինքնորոշման սկզբունքին հակադրվող,   կամ զուգահեռ գործող   կամ հավասարակշռող չէ… Այս   տարրական բանը շատ   լավ գիտեն ոչ միայն   միջազգայնագետները, այլև, առավել   ևս «Ղարաբաղյան կոնֆլիկտի» բոլոր   մասնակիցները… Ի դեպ այդ մասին   ևս բավական հստակ   ներկայացրել եմ նաև   պ-ն Ի.Ալիևին ուղղված   իմ նամակում (ռուսերեն),   որը տպագրվել է   2014թ.2: Տարրական բան. եթե   ղեկավարվենք տերիտորիալ անձեռնմխելիության գերակայության սկզբունքով,     ապա թե՛ Ալեքսանդր   Մակեդոնացու լայնածավալ պետության,   Չինգիզ խանի պետության,   Օսմանյան, ռուսական կայսրության և թե, առավել ևս,   միջազգայնորեն ճանաչված ԽՍՀՄ-ի   փլուզումն ու անկախ   պետությունների ձևավորումը հակաօրինական   են՝ միջազգային իրավունքին   հակասող. սա արդեն   զավեշտ է… Կամ՝ հայկական   Նախիջևանի բնակչությունը՝ բնակիչները, այսօր  բացարձակապես   ադրբեջանցիներ են՝ անշուշտ   նրանք էլ ունեն   ինքնորոշման իրավունք (որքան   էլ որ տարօրինակ   լինի Ադրբեջանի կազմում ադրբեջանցիների ինքնավարությունը՝ ի   դեմս Նախիջևանի Հանրապետության…), ինչպես   Ղարաբաղի հայերը. նրանց՝   ադրբեջանցիներին, հո չենք   կարող քշել այնտեղից. կամ     ասել, քանի որ   դա հայկական պատմական   տարածք է, պետք   է ՀՀ կազմում   լինեք… Այսօր սա է   իրողությունը:

Ժողովուրդներին պետք   է անաչառ ձևով   ներկայացնել իրականությունը, հնարավորություն տալ   շփվելու, հաղորդակցվելու միմյանց   հետ, ձեռնպահ մնալու կամա   թե ակամա նման   հարցերն իրենց՝ կառավարող   ուժերի կամ խմբավորումների շահերին   ծառայեցնելուց՝ նրանց մենաշնորհը   համարելուց. ի վերջո նաև   պետք է հասկանալ,   որ երկու ժողովուրդներն էլ   «անկախ պատմությունից» «դատապարտված են» կողք-կողքի   ապրելու. հակառակ մոտեցումներն   ակնհայտ թշնամություն են   սեփական ժողովուրդների նկատմամբ՝   հղի անկանխատեսելի ծանր   հետևանքներով. այդ թվում   կարող են ժողովուրդներին ոտքի   հանել հենց սեփական   կառավարողների դեմ, դրանից   բխող բոլոր ողբերգական   հետևանքներով հանդերձ… Իսկ ցանկացած   վեճի՝ առավել ևս   ազգամիջյան, միջպետական, միջազգային,   լուծումը կարող է   տևական խաղաղություն ապահովել,   եթե այն լուծվում   է արդարացի. իսկ   «կոմպրոմիսով», այն էլ   Մադրիդյան ձևով կարելի է   ոչ թե նման   վեճ լուծել, այլ   պարզապես ուրիշի ունեցվածքն   անպատասխանատու՝ ապօրինի ձևով   բաժանել…  

Եթե   ամփոփ ձևով ներկայացնենք   մեր կարծիքը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» լուծման՝   առկա ներքին և   արտաքին իրողությունների պայմաններում, հարցում   ապա պետք է   նշենք՝

Նախ   ակնհայտ է, որ անկախ   մեր իշխանությունների ամպագորգոռ   հայտարարություններից,   ադրբեջանցիները «ապրիլյան պատերազմում» որոշ   հաջողությունների հասան հայկական ազգային-պատմական տարածքները   վերստին ապօրինաբար զավթելու   կամ վերազավթելու՝ օկուպացնելու   հարցում՝ հաղթեցին՝ թեկուզ և   մեկ-երկու «պոստ գրավելով»… Այն, որ   նրանք շատ չկարողացան   խորանալ, դա իրոք   և բացառապես մեր   ժողովրդի ոգու պոռթկման   արդյունքն էր. իսկ   այսպես անվերջ շարունակվել   չի կարող. մանավանդ   երկրի ներսոցիալական մեղմ   ասած ոչ այնքան   բարենպաստ վիճակը հաշվի   առնելով… (թեպետ չեմ կարծում,   թե այդ առումով   Ադրբեջանում իրավիճակն իդեալական   է…):

Երբ Ղարաբաղյան հարցով 2016թ. մայիսի 16-ի   «հանդիպման» առիթով մի   մտավորականի հարցրի թե   այդ հանդիպմամբ ի՞նչ   են պայմանավորվել ասաց. «պայմանավորվել են,   որ հանդիպեն»- «Հանդիպել են պայմանավորվել, որ հանդիպեն». համարյա ծաղր   է:

Մադրիդյան, Մայնդորֆյան, Կազանի ևն,   սկզբունքները, համաձայնագրերը պատերազմի   իմիտացիաներով, «դիվանագիտական գաղտնիքներով» այլևս չես քողարկի՝   գոնե հիմա… Մարդիկ շարունակում   են գնալ, զոհվել   չիմանալով թե իրենց   թիկունքում ինչ է կատարվում… (Իսկ նախագահը   նոր-նոր է սկսել   այդ մասին խոսել,   որովհետև, հավանաբար, այլևս   ժամանակ չկա…): Հիմնախնդրի լուծման   ուղիներն առկա իրավիճակում   մենք համարում ենք   հետևյալը.

  1. Ինչպես արդեն ակնարկեցի,   ԼՂՀ-ը   հանդես է գալիս   հայտարարությամբ, որ ինքը   չի ճանաչում մեր   հիշատակած, իր ինքնորոշման   իրավունքին ակնհայտորեն անհարիր   համաձայնագրերը, հայտարարությունները, որոնք արվել   կամ ստորագրվել են   առանց իր մասնակցության: Լավ կլիներ,   անշուշտ, որ դրան   նախորդեր ՀՀ-ի հայտարարությունը ԼՂՀ-ի   անկախությունը ճանաչելուն (ըստ   որում, ներառյալ՝ ազատագրված   տարածքներում) ուղղված: Դա պետք   է սկիզբ դնի   բանակցությունների որակապես նոր   փուլի (Մի վախեցեք   մեր այդ «համարձակ» քայլի համար   Ադրբեջանը մեր նկատմամբ   միջուկային ռումբ չի   կիրառելու…).
  2. Կամ եթե   ԼՂՀ-ը որոշ տարածքներ   պետք է զիջի,   ապա դրան   պետք է նախորդի   Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի   անկախության ճանաչումը, թեկուզ   միայն որպես երաշխիք   այն բանի, որ   Ադրբեջանի հետագա հնարավոր   ոտնձգությունները կդիտվեն որպես   ագրեսիա միջազգային-իրավական ճանաչում   ստացած պետության (ԼՂՀ-ի)   դեմ… Ի դեպ տարբերակ   է նաև ԼՂՀ-ը՝   ազատագրված բոլոր տարածքներով,   իրավաբանորեն և փաստորեն   ՀՀ-ին միանալը, մանավանդ   դրանց՝ ազատագրված տարածքների   զգալի մասը՝ Սյունիքի   տարածքներն են՝ օր.՝ 573կմ2 Գորիսի՝   պատմական Հաբանդի մասն   են, ևն: Ինչո՞ւ ենք   «ամաչում». քանի դեռ այդ   ազատագրված տարածքները նաև իրավաբանորեն   չենք միացրել ՀՀ-ին՝   վիճակը մնալու է   պայթունավտանգ… Մենք ունենք   նաև ՀՀ-ն որոշումը՝   Հայաստանի և ԼՂՀ-ի միավորման   մասին. ինչու դա չենք   իրականացնում՝ չէ որ   այդ հողերի ազատագրում,   արդեն փաստացի միացում՝   միավորում է տեղի   ունեցել և մնում   է միայն նոր   իրավական ակտով դա   ճանաչել…˟ (Եթե «կոմունիստների ժամանակ» լիներ   ՀՀՇ-ն կամ Ղարաբաղ   կոմիտեն ցույցեր կկազմակերպեր, հազար   ու մի օյինբազություններ կաներ   «չմիացնելու» համար…).
  3. Կամ մեկ   այլ տարբերակ՝ Ադրբեջանը ճանաչում   է ԼՂՀ-ի անկախությունը և   նույն ակտով ԼՂՀ-ը   ֆեդերատիվ հիմունքներով մտնում   է Ադրբեջանի կազմի   մեջ՝ ազատագրված բոլոր   տարածքներով, նաև Շահումյանի   շրջանով և ֆեդերացիայի սուբյեկտի իրավական   վիճակով կարգավորում է   մյուս հարցերը կամ   վիճելի թվացող հարցերը: Սա   իհարկե Ղարաբաղի համար հայտնի   չափով ծանր տարբերակ     կլինի, կամ կարող   է այդպիսին թվալ,   բայց դա ավելի   լավ է, քան   այս հեղհեղուկ վիճակը,   անպտուղ հանդիպումներն ու   պատերազմի մշտական վտանգը,   ինչպես և դարձյալ   զոհեր խլող պատերազմի   հնարավոր իմիտացիաները…, առավել   ևս Մադրիդյան կամ   ինչ-որ «փաթեթային» կամ «փուլային» տարբերակը…

Անշուշտ   այս՝ երրորդ տարբերակի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի   հետ միավորելու, դեպքում   երկկողմ երաշխիքների՝ թե՛   Ղարաբաղի և թե՛   Ադրբեջանի համար, ճիշտ կլիներ     նույն հիմունքներով Նախիջևանի   ՀՀ կազմի մեջ   մտնելը (եթե հայկական   մեծամասնություն կազմող բնակչությամբ   Ղարաբաղը թողնում ես   Ադրբեջանի կազմում, ապա   ինչ մի տարօրինակ   բան կա Նախիջևանը՝   ադրբեջանական բնակչությամբ և   Ադրբեջանի հետ ոչ մի սահման չունեցող, ֆեդերատիվ   հիմունքներով ՀՀ կազմ մտցնելը):

Հայ   ժողովուրդն անշուշտ կլինի   Ղարաբաղի՝ Արցախի հայության   հետ, բայց հիմնախնդրի   լուծումը պետք է հանձնել   Ղարաբաղին՝ նրա ժողովրդին   և ոչ թե ՀՀ-ին (Ի   դեպ, չգիտես ինչու   Ղարաբաղի ներկա ղեկավարությունը ևս   իր հստակ կարծիքը   չի հայտնում «փաթեթային» (կամ   այլ) տարբերակի նկատմամբ…):

Հիմնախնդրի լուծումն   այսպիսի վիճակով թողնելը,   կամ փուլային՝ «Մադրիդյան սկզբունքներով»˟ այնպես, ինչպես   դրանք այսօր կան,   «լուծումը», և ընդհանրապես՝   լուծումն ինչ-որ բան   տալու, ինչ-որ բան   պահելու եղանակով՝ առավել   ևս «Մադրիդյան»՝ ազատագրված   տարածքները վերադարձնելու կամ   «մի մասը   տալու» ձևով, մեր խորին   համոզմամբ հղի է   առավել լայնածավալ, տևական կոնֆլիկտներով ու   անկանխատեսելի՝ աննախադեպ ծանր   հետևանքներով, դեռ մի կողմ   թողած ազգային-պատմական, բարոյական   կողմը:

Անշուշտ   իրավացի է «Գործընթաց» թերթն, որն   իր 2016թ. մայիսի   17-ի համարում գրում   է. «Քանի դեռ   ԼՂՀ-ն չի մասնակցում   բուն բանակցություններին, խաղաղության   հաստատման ջանքերը զուտ   ձևական ժամանակ են   ձգում, սահմանին շարունակվում են զոհվել   զինվորներ, որի պատասխանատվությունը կրում   են այն սուբյեկտները, ովքեր   խորշում են իրականությունը գնահատել համարժեք»:

ԼՂՀ-ին կողմ   չճանաչելը, մեծ հաշվով   նշանակում է միջազգային   փաստաթղթերում ամրագրված նրա   ինքնորոշման իրավունքի չճանաչում… Ահա թե   ինչու գոնե այսօր   (մինչև հիմա սպասել   ենք, որ ուրիշը՝   որևէ մեկը, ճանաչի՝   դա գուցե հիմնավորված   էր, բայց այսօր   արդեն սպասել չի   կարելի), գոնե ՀՀ-ն   պետք է ճանաչի   այդ իրավունքը, որպեսզի՝

  1. նախ լիարժեք   միջազգային-իրավական և ներպետական   կապերի, հարաբերությունների մեջ   մտնի ԼՂՀ-ի հետ.
  2. երկրորդ՝ հնարավորություն տա   ԼՂՀ-ին ազատվելու իր   վզին փաթաթած Մադրիդից,   Մայնդորֆից ևն.

ՀՀ-ն՝   նրա նախկին և   ներկա ղեկավարությունը չի   ճանաչել և չի   ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը, որովհետև,   կարծում եմ, տա Աստված սխալվենք, որ   «Մեծ տերությունների» և Ադրբեջանի   հետ ուրիշ բան   են պայմանավորվել և   ճանաչելու դեպքում կխախտվեն   այդ   պայմանավորվածությունները…   Իսկ ինչո՞ւ են   այդպես պայմանավորվել՝ խաբելով, և   այսօր էլ շարունակելով   խաբել՝ ինչպես շատերն   են կարծում, սեփական ժողովրդին, մեր «առաջնորդներից» բոլորս ենք   հստակ պատասխան   ուզում…

Անշուշտ   թե՛ ՀՀ-ն և   թե՛ Ադրբեջանն ուժեղ պետություններ չեն՝   թե՛ արտաքին քաղաքական   և թե՛ առկա   ներսոցիալական վիճակի առումով.   բայց դա չի   նշանակում, թե նրանք   խաղալիք պետք է   դարձնեն իրենց ժողովուրդների շահերը   «Մեծ տերությունների» ձեռքին: Չի կարելի մոռանալ   նաև, որ այսպես   կոչված   «Մեծ տերությունները» ևս հայտնի   չափով կախված են   «փոքրերից». և, ինչպես   այդ կախվածությունը խելացի   օգտագործելով, հատկապես ներպետական   խելացի կառավարում ու կարգեր   ստեղծելով, բնականաբար նաև   ներսոցիալական միասնություն ստեղծելով,   միանգամայն հնարավոր է     լուրջ գործոն դառնալ   նաև մեծ տերությունների հետ   հարաբերություններում և առավել   կամ պակաս չափով   հաջող կերպով լուծել   ծագած   հիմնախնդիրները:

x x x

Անշուշտ   երկրի (ցանկացած) ներսոցիալական, ազգային   միասնությունը,   միասնականությունը երկրի, պետության հուսալի գոյատևման,   հզորության ամենամեծ գրավականն   է: Բայց այդ միասնությունը չի   կարող ապահովվել սոսկական կարգախոսներով, նույնիսկ արտաքուստ   շատ հնչեղ. անցյալի   հերոսական էջերը հիշելով   կամ թմբկահարելով՝ այն   պայմաններում, երբ այդ   միասնականությունը խախտվել է   տիրապետող՝ Սահմանադրությամբ և   մյուս օրենքներով պաշտպանվող   այնպիսի կարգերով, որոնք   հանգեցրել և ավելի   են խորացնում ներսոցիալական գույքային   աննորմալ բևեռացումները՝ բերելով   զանգվածային աղքատություն, գործազրկություն, գնալով   ավելի ու ավելի   անհասանելի կամ դժվարամատչելի դարձող   բիզնեսի վերածված բժշկական   սպասարկում՝ «առողջապահություն», բարձրագույն կրթություն.   մարդկանց մղում սեփական   անկախ երկրից փախչելուն.   ևն, ևն: Չի կարող   միասնություն լինել ավազակի   և ավազակային հարձակման՝   կողոպուտի ենթարկվածի   միջև…իսկ նման պայմաններում, անգամ   հազարամյակներով բյուրեղացած հայրենասիրական ոգին   էլ վաղ թե   ուշ սպառվում է… Իսկ   մեր վիճակն այնպիսին   է, որ հասարակ   գյուղացուց, քաղաքացուց սկսած   մինչև երկրի ամենաբարձր   պաշտոնյան պետք է   միասնական լինեն՝ իսկ   դա «օդում» չի կարող   ստեղծվել…

Միասնականության ապահովումը   նրա համար չէ,   որ ինչ-որ մեկի   դեմ կռիվ սկսենք.   դա ընդհանրապես ժողովրդի,   երկրի ու պետության   առավել կամ պակաս   չափով հուսալի գոյատևման   գրավական է՝ դա   նրանց գոյատևման՝ կյանքի   անխախտելի հիմքն է,   նախադրյալը: Այդ պայմանի չապահովումը   ոչ միայն սոցիալական   ավերիչ ցնցումների պատճառ   կարող է դառնալ,   այլև երկիրը, պետությունը   դարձնում է հնարավոր   աղետներին դիմակայելուն անընդունակ…

Ձևական   ժողովրդաիշխանության   հռչակումն (ՀՀ Սահմանադրության 2-րդ   հոդված) ու իրականում իրավաբանորեն   ու հատկապես   փաստորեն ժողովրդի հեռացումն   իշխանության կազմակերպման ու   դրա գործունեության նկատմամբ   ժողովրդի գործուն հսկողությունից. ազգային, ներսոցիալական միասնությունը խարխլող   ամենավտանգավոր գործոններից է,   եթե ոչ ամենավտանգավորը… ՀՀ-ում օր.՝   այս 25 տարիների   գործընթացը՝ որի «պսակը» 6.XII.2015թ. ընդունված   Սահմանադրությունը   հանդիսացավ, ընթացել  և   շարունակվում է ընթանալ   հենց այդ վտանգավոր   ճանապարհով՝ ի շահ   կառավարող՝ տնտեսապես և   քաղաքականապես իշխող խմբավորման   կամ խմբավորումների. հենց   դրանում պետք է   փնտրել երկրի այսօրվա   վիճակի գաղտնիքը…3 Մեր   դժբախտությունը, մեր ծանր   վիճակը, հիմնախնդիրներն ու   անհանգստություններն   իրավաբանորեն և փաստորեն   գոյություն ունեցող վատ   կարգերի ու հարաբերությունների մեջ   են՝ դրանց պատճառները   դրանց, մեր մեջ   պետք է փնտրել   և ոչ թե   մեր «խնամակալների», «հոգաբարձուների» (Ռուսաստան և   ուրիշ.) մեր նկատմամբ   պակաս հոգատար լինելու… որը նույնիսկ   անպատվաբեր է, անարժանապատիվ…, և   ոչ էլ նույնիսկ՝   հայտնի չափով, լավ   ու վատ «թագավորների»՝ նախագահների   ևն, մեջ…

Երկիրը   կարիք ունի, վաղուց   արդեն դրա կարիքն   ու հրատապությունը կար   և կա, արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական՝ իրական   ժողովրդաիշխանական   փոփոխությունների՝ սկսած բազմակացութաձևության հիմքի   վրա սեփական   արդյունաբերության,   առաջին հերթին ծանր,   այդ թվում պետական,մասնավորապես՝ ռազմական, ստեղծումից, մինչև   գյուղատնտեսության վերափոխումները՝ դարձյալ բազմակացութաձև սեփականության հիմքի   վրա, պետական համակարգի   լուրջ վերափոխումներից՝ ընտրովի   դատական համակարգի ստեղծում,   ժողովրդական ներկայացուցիչների թվի ընդլայնում՝   նրանց ընտրությունն անմիջապես ժողովրդի   կողմից և ոչ   թե կուսակցությունների միջոցով˟. լուրջ   փոփոխություններ մյուս բնագավառներում:

ԽՍՀՄ   փլուզման արդյունքում այդքան   հեշտ ստացված «անկախությունը», որը   թմբկահարվում է իբրև   թե մեր ջանքերի   արդյունք, իրականում պետք   է ստեղծվի. ցավոք   այն երկրի ամրության,   հզորության առումով այս   25 տարիներին չի ստեղծվել…

Երկիրը,   պետությունն ուժեղ է իր   հարուստ և ներսոցիալապես միաձույլ   ժողովուրդով, իսկ մենք   այսօր ունենք ինքնատարագրվող ժողովուրդ,   զանգվածային գործազրկության, աղքատության   պայմաններում առասպելական կարճ   ժամկետում միլիոնատերեր, միլիարդատերեր դարձած   օլիգարխներ, հարուստ՝ ուռճացած   քրեածին բոռեր. ևն, ևն   (առանձին անհատը՝ «բարերար» ևն,   կարող է հսկայական   միջոցներ ներդնել, գործեր   անել, իսկ պետությունը՝   այդ հզոր կազմակերպությունն անկարող   է… Սա ի՞նչ աչքակապություն է.   ուրեմն այդպիսի պետություն   պետք չէ մարդկանց,   ժողովրդին…): Արտաքին   հայտնի անբարենպաստ միջավայրում   գտնվող դրա հետ   մեկտեղ խարխլված ու   խարխլվող ներսոցիալական վիճակով   երկիրը, ժողովուրդն ու   պետությունը ոչ հեռավոր   ապագայում լիովին անզոր   կլինեն դիմակայելու հնարավոր   աղետներին, իրեն նետված   մարտահրավերներին. Սա՝ երկրում   հրատապ արմատական փոփոխությունների իրականացման   անհրաժեշտությունն էլ պետք   է լինի այս   ավելի քան 25 տարիների,   նաև մեր պատմական   զարգացման փորձից, բխող   մեր այսօրվա միակ   կամ հիմնական հետևությունը. այլապես   համատարած աղետն անխուսափելի   է…

Երկիրն   ընթանում է սխալ,   անհեռանկար, անհուսալի ու   աղետաբեր ճանապարհով՝ իրեն   չարդարացրած   սոցիալ-տնտեսական,   պետաիրավական կարգերով. դրանք   պետք է որակապես   փոխվեն՝ երկիրը, ժողովրդին   ու պետությունը շուտափույթ   այս վիճակից հանելու՝   աղետը կանխելու համար. վաղուց դա   հասկանալ էր պետք…˟ Իսկ   ի՞նչ են մտածում   և ինչի՞ են   սպասում նավաբեկության ենթարկված,   մահաբեր փոթորիկների վրա   անհույս տարուբերվող մեր   տարաբախտ ժողովրդի կիսակործան   վիճակի հասցված նավի   ղեկին կանգնած մեր   «առաջնորդները» 25-ամյա պարտավորեցնող նաև   տագնապահարույց «հոբելյանի» առիթով մնում   է անբացատրելի… Աստված մեզ   օգնական…

x x x

Այս հոդվածը   ոչ միայն պատրաստ   էր, այլև արդեն   համացանցային շրջանառության մեջ   էր, երբ իրազեկ   դարձա ՀԱԿ-ի համագումարում (17.XII.2016թ.) ՀՀ   նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին,   որի համացանցային տարբերակը   սկսվում է. «ԼՂ (և   ոչ թե ԼՂՀ. — Մ.Թ. ) հակամարտության կարգավորման   այլ տարբերակ, քան   փոխզիջումը, գոյություն չունի…» «բնաբանով…»: Մեր «փառապանծ» դոկտորը,   ոչ այնքան հեռավոր   ապագայում «Ղարաբաղյան փոխզիջումները» մերժելուց,   «Նաիրիտը փակելուց», իր   ՀՀՇ-ի հետ երկիրը   քանդելու ժամանակ չէր   հիշում փոխզիջումների մասին.   նոր-նոր հիշեց՝ կոչ   անելով, հայտարարելով, որ. «Կոնգրեսն (իր   կուսակցությունը-Մ.Թ.)   առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք   է մասնակցի սպառազինությունների մրցավազքի   դադարեցման, նոր պատերազմի   վտանգի բացառման, Ղարաբաղյան   հարցի լուծման (իր   տարբերակով, որը ոչ   այլ ինչ է,   քան նույն Մադրիդյան   տարբերակը… Մ.Թ.), Թուրքիայի հետ   հարաբերությունների   կարգավորման կառուցողական ծրագրով…» ևն, ևն: Ահա   թե որտեղ է   թաղված     Լ.Տ.Պ-ի և   նրա կոնգրեսի իմաստակության գաղտնիքն   ու նպատակը… նորից է   ուզում գալ, արածը   քիչ էր…, իշխանության՝ այս անգամ   ևս խաղաղության աղավնու   փետուրներով շղարշված…, այն   էլ Ղարաբաղյան հարցի   նման լուծմամբ, իսկ   գուցե նաև «Ալեքսանդրոպոլի դաշնագրի» նմանակը   հիշեցնող հայ-թուրքական հայտնի   չվավերացված (թուրքերի «մեղքով») համաձայնագրերը վավերացնելու   վճռականությամբ…

Երկիրն   իրոք աղետալի վիճակում   է (մի անգամ չէ,   որ մենք և   ուրիշ. դա ասել   ենք), բայց դրա   լուծման ճանապարհը ոչ թե   Լ.Տ.Պ-ի և նրա   դիմակափոխված կոնգրեսի (նախկին   ՀՀՇ-ի) հաղթանակն է   առաջիկա (2017թ. ապրիլին) խորհրդարանական   ընտրություններում, կամ իր   տարբերակով՝ փուլային կամ   որ նույնն է՝   Մադրիդյան, Ղարաբաղյան հարցի   լուծումը, այլ երկրում   արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական՝ իսկական՝   իրական ժողովրդաիշխանական, ազգային-պետական հրատապ փոփոխությունները, ինչպես   նաև երկիրն ավերած   և ավերող մի   խումբ քրեածին «բիրդան աղաների»՝ գործող   և չգործող՝ անցյալ   և ներկա, հեռացումը   քաղաքական ասպարեզից ու   կառավարման համակարգից՝ որպես   թե՛ Ղարաբաղյան և   թե՛ մյուս տագնապահարույց խնդիրների   հնարավորինս հաջող, ազգօգուտ   լուծման   երաշխիքների:

Աննախադեպ   անամոթ մարդիկ՝ մի՞թե   մոռացել եք, թե   ի՞նչ էիք ասում,   ի՞նչ էիք անում,   ի՞նչ եք արել,   հիմա ի՞նչ եք   ասում, ի՞նչ եք   ուզում…Մոռացել եք թե   ինչպես էիք գոռում՝   Ղա~րաբաղ, Ղա~րաբաղ…

Ղարաբաղով   իշխանության անցան, հիմա   էլ Ղարաբաղը հանձնելով   («փոխզիջմամբ») են   ուզում իշխանության գալ… (ըստ   որում, ամեն անգամ   էլ «հանուն ժողովրդի» կարգախոսներով…):

«Ենթադրում եմ», ինչպես շատերը, որ Լ.Տ.Պ-ն և   իր կուսակիցները վերը   նշված նպատակով «խաղաղ ձևով» են   ուզում լուծել (անշուշտ   Մադրիդյան տարբերակով, որի   մասին արդեն նշել   ենք) ԼՂՀ-ի հարցը, իսկ   պ-ն Ս.Սարգսյանն ու իր   կուսակիցները, ինչպես մարդկանց   մոտ է տարածված՝   ճիշտ թե սխալ, պատերազմի իմիտացիաներով ու   զոհերով՝ որպեսզի՝ վերջին   դեպքում, ժողովուրդը հանկարծ   իրենց դավաճանության մեջ   չկասկածի՝ մանավանդ ապրիլյան իրողություններից հետո… Երկու   դեպքում էլ, եթե   դա ճիշտ է, գործ   ունենք հանցավոր, հակազգային,   հակապետական,   քրեածին-օլիգարխիական     խմբավորմանը հատուկ   վարքագծի   հետ՝ մի բան, որին   այնուամենայնիվ, դժվար է հավատալ… Միթե՞ թե՛   ներկա և թե՛   նախկին «ժողովրդավարների» «անկախականների» գործունեության արդյունքը, նպատակն իրենց   հարստանալն էր, իշխանության հասնելը.   հետևանքը՝ երկրի այսօրվա աղետալի   վիճակը՝ զանգվածային իրենց   աղքատությունը, տարագրումը ևն, ևն՝   ուրիշ ոչինչ… Միթե՞   սա է   իրականությունը. և եթե   դա այդպես է,   ապա մնում է   միակ ուղին՝ ժողովրդի   դատաստանն ու երկրում   արմատական փոփոխությունները: Ուրիշ ելք չկա, իսկ   Լ.Տ.Պ-ի «գիտապատմական փաստարկներով» համեմված ելույթը   սոսկ թեփ է,   աղբանոցի նյութ… Եթե սա   է դառը ճշմարտությունը՝ հիշյալ   կասկածներն անհիմն չեն,   ապա այս դեպքում միայն   ժողովրդական ահեղ դատաստանը   կմաքրի այդ աղտեղությունը, որը   նաև դաս կհանդիսանա   հաջորդների համար… Դա է   ցույց տալիս պատմությունը…

x x x

Լ.Տ.Պ-նն   անշուշտ ճիշտ է,   երբ ասում է,   որ երկիրն աղետալի   վիճակում է և   այսպես շարունակվելու դեպքում   անկում-կործանումը՝ վաղ թե   ուշ, անխուսափելի է. գուցե ճիշտ է   նաև, որ մեր   իշխանություններն ապրիլյան իրողություններից հետո   անգամ պատշաճ հետևություն   չեն արել. նաև   ճիշտ է, որ   «ազգ-բանակ» ստեղծելու   գաղափարն առկա ներսոցիալական իրողության   պայմաններում իրատեսական չէ   (ինչպես ես եմ   նշել, որ ավազակի   ու ավազակային հարձակման   ենթարկվածի միջև միասնություն   չի կարող լինել…),   բայց այդքանից հետո   նրա առաջարկած «տարբերակը» ակնհայտորեն անընդունելի   է… Ելքն այն է,   որի մասին նշեցի   և նախկինում էլ   քանիցս նշել եմ…

Մի՞թե   Լ.Տ.Պ-ը չի հասկանում (անգամ «դաշտավարական բրիգադի   օղակավարի» կյանքի փորձ   չունենալով, դա դեռ   ոչինչ, նա ըստ երևույթին աչքի չի   ընկնում նաև մտքի   խորությամբ. դե իսկ սնապարծությամբ, «թատերական» ինքնահավանությամբ՝ ինչքան   ասես… նրան հավանաբար թվում   է, թե ինքը   հայ և համաշխարհային հոգևոր   մշակույթի միակ կրողն   է… Այդպիսի մարդիկ ցավոք   քիչ չեն մեր   «բիրդան աղաների» մեջ…), որ   մեր բնապատմական ազատագրված   տարածքից թեկուզ մի   թիզ հանձնելն ավելի   մեծ հանցագործություն է   ազգի, ժողովրդի, պատմության   դատաստանի առջև, քան   այն թշնամու ձեռքին   թողնելը…(ավելի լավ կլիներ   չազատագրեիք, քան թե   ազատագրելուց հետո հանձնենք…): Այնպես որ,   կրկնում ենք, միակ   ելքը երկիրն ամրապնդելու   մեջ է՝ այն   «մաքրելու», բանական կարգեր   ստեղծելու, իրական ազգային   միասնություն ստեղծելու մեջ:

Ադրբեջանից,   Թուրքիայից եկող, հնարավոր   վտանգներից շատ ավելի   վտանգավորն այն է, պ. Լ.Տ.Պ-ն, որ ժողովուրդն   իրականում չի հավատում   Ձեզ, Ձեր խմբավորմանը,   ձեր հաջորդներին՝ պարոնայք Քոչարյանին, Ս.Սարգսյանին և   մյուսներին˟. որովհետև   դուք եք երկիրը   հասցրել այս վիճակին   (և եթե երբեմն-երբեմն   Ձեր   «դրոշի տակ» դեռևս մարդիկ հրապարակ են   դուրս գալիս, ապա   սոսկ իրենց ճարահատյալ   վիճակից ելնելով… պատկերացրեք   ինչքան վատ է   ժողովրդի վիճակը, որ   այսքանից հետո նույնիսկ   ձեր, ձեր կուսակցության հետևից   են գալիս…), իսկ   դուք չեք ուզում   ընդունել դա, չեք   ընդունում, որ ավերել   ու շարունակում եք   ավերել երկիրը և   շարունակում եք նորից   ու նորից խաբել   ժողովրդին՝ արդեն որերրորդ   անգամ…

Ասում   եք մինչև 1998թ-ը   (այսինքն մինչև ձեր   հրաժարականը՝ որն ի   դեպ ձեր միակ դրվատանքի   արժանի, ուսանելի քայլն   էր…) երկիրն անհամեմատ   լավ էր. կույր   եք դուք, ինչ   է, գիրք չե՞ք   կարդում, փաստերը չե՞ք   կարող տեսնել, գնահատել. ձեզ ի՞նչ   է եղել (կարդա   թեկուզ՝ միայն ակադեմիկոս   Վ.Խոջաբեկյանի՝ Հայաստանի բնակչության   վերարտադրությունը և տեղաշարժը   XIX-XX դարերում և   XXI դարի շեմին,   ՀՀ ԳԱԱ հրատ., Ե., 2001, Ս.Հովսեփյանի, ՀՀՇ-ն   և հայ ժողովրդի   Մեծ ողբերգությունը, Ե., 2002 և   ուրիշ. գրքերը. նույնիսկ պաշտոնական   վիճակագրությունը…): Հենց   «Ձեր ժամանակներից» է սկիզբ   առնում   աղետը…

Մարգարե-առաքյալի քղամիդով   քողարկված Լ.Տ.Պ-ը «ողջամտության կոչ» է   անում բոլորին, այդ   թվում և Ս.Սարգսյանին   և մյուս. համարձակորեն   առաջադրելու Ղարաբաղյան հարցի   փուլային կամ «Մադրիդյան» լուծման տարբերակը (փորձելով   նաև ցույց տալ   թե իբրև ինքն   այդ, և մյուս   հարցերում չի համագործակցում իշխանությունների հետ.   մինչդեռ իմ խորին   համոզմամբ «ընդդիմադիրների» նման կոչը   հենց գործող իշխանություններին աջակցելուն   է ուղղված… Այնպես որ,   ոչ հեռավոր ապագայում   թե՛ իշխանության և թե՛ «ընդդիմադիրների» դիմակները վերջնականապես ու   լիովին կպատռվեն…). բոլորովին   էլ չմտածելով թե   դրանից հետո փաստորեն ինչ   է լինելու Ղարաբաղի   ու Հայաստանի՝ մանավանդ   ՀՀ սահմանամերձ շրջանների,   վիճակը. «հաղթահարելով հերթական   ամոթը» համոզմունք հայտնելով,   որ դա, նաև.   «Խաղաղության, Հաշտության,   Բարի դրացիության» կարգախոսը հասկացողություն կգտնի     ժողովրդի մեծամասնության մոտ… Ավելորդ   չեմ համարում նշել,   որ նաև այդ՝   խնդրի խաղաղ լուծման,   նկատառումներից, նպատակից է   բխում Ի.Ալիևին ուղղված   իմ նամակը (Տե՛ս   Телунц М.М., «Письмо президенту   республики Азербайджан господину   Алиеву И.А.», Изд. «Эдит Принт», Е., 2014). բայց՝ համեմատեք այն Լ.Տ.Պ-ի   «ողջախոհության» կոչ   անող ելույթի հետ,   նաև մեր այս   հոդվածում արված դատողությունների, առաջարկությունների հետ.   դրանից հետո շատ պարզ   կլինի, որ պ.   Լ.Տ.Պ-ի դատողությունները հեռահար հաշվով ողջախոհության հետ,   ազգային-պետական շահերի, ժողովրդի   շահերի հետ ոչ   մի կապ չունեն… դրանք մեր   կարծիքով կարող են պայմանավորված լինել, միայն   հետևյալ   հանգամանքներով.

ա) սարսափն   այն բանի նկատմամբ,   որ վիճակի շարունակվելու դեպքում   այն ամբողջ ուժով   կշրջվի երկիրն այս   վիճակին հասցնողների՝ այդ   թվում և Լ.Տ.Պ-ի   ու նրա ՀՀՇ-ի՝   «Ազգային Կոնգրես» անվանմամբ   դիմակափոխված, կուսակցության դեմ   (այստեղ անշուշտ Լ.Տ.Պ-ի,   որը, ինչպես արդեն   նշեցի, երբևէ աչքի   չի ընկել մտքի խորությամբ,   հեռատեսությունը նկատելի է…): Անշուշտ   մի քանի բախտախնդիրների կողմից   աղետի հասցված երկրի   ներսոցիալական խարխլված   վիճակն   անմահատեղելի է   ոչ միայն պատերազմական   վիճակի կամ դրա   մշտական սպառնալիքի շարունակման   հետ, այլև նույնիսկ   սովորական վճռականության դրսևորման   հետ՝ Ղարաբաղի հարցի   արդարացի լուծման գործում… Բայց Լ.Տ.Պ-ն   իզուր է կարծում   թե փուլային (կամ «Մադրիդյան») լուծումը կամ, որ,   ըստ էության, նույնն է՝   «Ղարաբաղը տալով» երկրի   վիճակը   կլավանա…

բ) «խաղաղարարի» դիմակով   երկրի վիճակի, ժողովրդի   բախտի նկատմամբ «մտահոգությամբ» շահել այսպես   կոչված «միջազգային հանրության» համակրանքը. գուցե նաև   պարբերաբար կրկնվող պատերազմական   կոնֆլիկտների, զոհերի առկայությամբ «զզված» մարդկանց համակրանքը,   դրանք վերստին օգտագործելով   նորից իշխանության գալու   համար… Անշուշտ բոլոր դեպքերում   նա ակնհայտորեն աջակցում   է գործող իշխանությանը, բնականաբար,   ամենից շատ իրեն   ու իր կուսակիցներին…, իհարկե,   այդ ձևով նաև   փորձելով «վերակենդանանալ» և «վերակենդանացնել» իր կուսակցությանը. իսկ   ես ահա ինչ   կասեի նրան՝ «Մի լավ բան   ես արել՝ հրաժարական   ես տվել. հիմա   եթե էլ լավ   բան չես կարող   անել կամ ասել՝   լռություն պահպանիր, կամ   ինչպես ժողովուրդն է   ասում. «Սուս մնա,   տեղդ նստիր».

գ) մի   բան նաև ակնհայտ   է, որ իր   գործելակերպով նա նաև   մի նոր ծանր   հարված է հասցնում     առանց այն էլ   խարխլված ներազգային միասնությանը…

Իր   այդ «հռչակավոր» ելույթով նախկին   նախագահը փորձում է   երկրի վիճակը, մասնավորապես   արտագաղթը հիմնականում բացատրել   պատերազմով կամ պատերազմի   մշտական սպառնալիքի վտանգով.   անշուշտ դա ևս   հայտնի չափով ունեցել   և դեռ կարող է   նշանակություն ունենալ, բայց   իրականությունն այն է,   որ նա դրանով   ամենից առաջ ցանկանում   է սքողել այն   հանգամանքը, որ երկրի   աղետալի վիճակն իր   և իր հաջորդների   ստեղծած՝ սաղմնավորած, հակազգային,   հակաժողովրդական, հակապետական կարգերի   ու փաստորեն վարած   արատավոր քաղաքականության արդյունքն   է՝ որը «հաջողությամբ» շարունակել ու շարունակում են   իր ժառանգորդները՝ հաջորդները… Մի խոսքով   «ՀՀՇ-ական անամոթությունը» սահման չունի…

Լ.Տ.Պ-ը,   որքան էլ զարմանալի է,   չի ուզում նաև նկատել,   որ լավ թե   վատ ԼՂՀ-ն իրեն   անկախ է հռչակել   և նրա ժողովուրդն   ինքը պետք է   լուծի իր հետագա   բախտը… (Իհարկե, վերստին կրկնում ենք,   զարմացնում է նաև   ԼՂՀ ղեկավարության լռությունը…):

Երկիրն   իրոք փակուղու մեջ   է և, այդ   փակուղին կբացվի կամ   անխուսափելի ներսոցիալական պայթյունով   (ի դեպ Ադրբեջանը   կարող է բոլորովին   էլ նոր պատերազմ   չսկսել՝ տեսնելով երկրի   ներսոցիալական վիճակը. չնայած հավանաբար   նա էլ մի   երանելի վիճակում չէ…)   և կամ՝ որպես   լավագույն տարբերակ՝ երկրում   արմատական խաղաղ փոփոխությունների ձեռնամուխ   լինելով. ցավոք այս   վերջինի հույսը կարծես թե   այլևս չկա… ուրեմն ի՞նչ.   «Կարթագենը, այնուամենայնիվ, պե՞տք   է կործանվի…»:

Այնուամենայնիվ. այնպես   չէ, որ Լ. Տեր-Պետրոսյանը միայն   անպետք, անօգտակար բաներ է   ասում. այսպես՝ առաջադրելով   Ղարաբաղյան հարցի «լուծման» Մադրիդյան   կամ «փուլային» տարբերակը,   մինչ այդ նախազգուշացնում է,   որ երկրի   այս վիճակում, այլ կերպ   հնարավոր չէ և,   նույնիսկ անկախ դրանից   ի սկզբանե էլ դա հայտնի   էր և է   (կներեք որ նոր   եմ ասում…), որ   այդ կերպ պետք   է լուծվի հարցը՝   «հողերը պետք   է տանք»՝ ինչպես   ժողովուրդն է ասում,   ուրեմն ինչի՞ համար   են անտեղի   զոհերը և այլ   աղետալի հետևանքները… Կամ՝ ստորագրել   եք տվեք՝ ի՞նչ   եք թատրոն տալիս,   անտեղի մարդկանց կոտորում,   եթե վերջը պետք   է «հողերը հանձնեք»… Եվ նաև   ճիշտ է՝ նշված   և այն հարցում,   որ առկա պայմաններում   անհեթեթ, անիրական է   նաև «Ազգ-բանակ» կոչը… Սա է   օգտակար կողմը (իհարկե նա   չի կարող ասել, ինչպես   արդեն նշեցինք, որ երկիրն   այդ վիճակին հասցնելու   մեջ ինքը և   իր «ՀՀՇ»-ն «հսկայական ավանդ» ունեն,   և որ անհրաժեշտ   է լուրջ փոփոխություններ կատարել,   ևն):

Նրա   մոտեցման երկրորդ կողմը՝   շրջոնքն արտահայտվում է   նրանում, որ նա   ցույց է տալիս,   թե իբրև իր   առաջադրած տարբերակը բոլորովին   էլ չի նշանակում   համագործակցություն նաև իր   կարծիքով երկիրն աղետի   հասցրած, գործող իշխանության   հետ. այլ պարզապես   ազգի, ժողովրդի շահերից   ելնելով են ինքն   ու իր կուսակիցները նման «համարձակ» լուծում   առաջադրում. մինչդեռ՝ իրականում   դա լուրջ ու   հնարավորինս քողարկված աջակցություն   է գործող իշխանությանը   (գուցե և նրա՝   գործող իշխանության պատվերով…),   որը գուցե, ինչպես   շատերն են ասում, վախենալով իրականությունը ներկայացնելուց սոսկ ուրիշ   ձևով է ցանկանում   լուծել «Լ.Տ.Պ-ի առաջադրած» տարբերակը և ուրիշ   ոչինչ… Եթե դա իրականում   այդպես է, ապա   այս հարցում այսպես կոչված   ընդդիմության   և գործող   իշխանության միջև ոչ   մի հակասություն չկա… Համենայնդեպս մեզ   այդպես է թվում:

Եթե   մենք երկրի (ՀՀ   և ԼՂՀ) ներսում   մեր գործերը կարգավորենք   ու Ղարաբաղյան հարցում   միասնություն ու վճռականություն դրսևորենք   (իհարկե ոչ «Մադրիդյան» տարբերակով կամ   սոսկական կարգախոսներով…)   ամեն   ինչ իր տեղը   կնկնի, իսկ Մադրիդյան   կամ փուլային տարբերակը   կանհետանա ասպարեզից՝ կանցնի   պատմության գիրկը… Անշուշտ նաև   խաղաղություն կամ տևական   խաղաղություն կլինի, իսկ   այսպիսի հեղհեղուկ, անորոշ   վիճակն անկասկած հղի   է անկանխատեսելի հետևանքներով, ամենօրյա   զոհերով   ևն:

Չպետք   է մոռանալ, մասնավորապես, և   այն որ մեր   վաղնջական ազատագրված տարածքները   հանձնելով մենք ավելի   մեծ վտանգի ենք   ենթարկում ոչ միայն   ԼՂՀ-ի «մնացած մասը», այլև ՀՀ-ի   անվտանգությունը՝ հատկապես սահմանամերձ՝   սահմանակից Սյունիքի տարածքը   (խաղաղար ուժերի վրա   հույս դնելը լուրջ   չէ…) և դրանից   հետո դա իրեն   զգացնել կտա ոչ   այնքան հեռավոր ապագայում… Բացի այդ,   ինչպես արդեն նշել   եմ, մեր վաղնջական՝   ազգային-պատմական ազատագրված տարածքը   վերադարձնելը դրա նախկին՝   ապօրինի տիրապետողին,   նշանակում է այդ   ապօրինի տիրապետությունն օրինական ճանաչել՝ այս   անգամ արդեն մշտապես… Անշուշտ ոչ   ոք էլ պատերազմ,   արյուն չի ցանկանում,   սակայն մանկամիտ, մակերեսային   մոտեցմամբ կամ այլ   նկատառումներից ելնելով հողեր   հանձնելը խնդրի լուծման   հուսալի ուղի չէ   ՀՀ-ի և ԼՂՀ-ի   համար. հուսալի ուղին   երկիրն ամրապնդելու մեջ   է, որին մեր   իշխանությունները չգիտես ինչու   չեն ուզում լրջորեն   ձեռնամուխ լինել… Ավելի լավ   է ԼՂՀ-ը թողնել,   այդ թվում ազատագրված   տարածքներով, Ադրբեջանի կազմում՝   ֆեդերացիայի սուբյեկտի՝ հանրապետության, կարգավիճակով, այդ   թվում, բնականաբար, սեցեսիայի   իրավունքով (դա գոնե   ապագայի հույս է…),   քան խնդիրը «լուծել» Լ.Տ.Պ-ի (կամ   որ նույնն է՝   Մադրիդյան) տարբերակով, որը   պարզապես Ղարաբաղի վերջ   է նշանակում…Սա հասկանալու   համար դոկտոր լինել   պետք չէ և ես այստեղ իրոք զարմանում եմ     Լ. Տեր-Պետրոսյանի և նրա   պես մյուս մտածողների,   նրանց մոտեցումների վրա… Պետք   չէ նաև խաբել   ժողովրդին, թե իբրև   «Մեծ տերությունները» մեզ վրա   ճնշում են գործադրում,   որ «հողերը տանք». համոզված   եղեք «չտալու համար» ո՛չ Ռուսաստանը,   ո՛չ Ամերիկան կամ   Ֆրանսիան, նույնիսկ Թուրքիան   մեզ վրա չեն   հարձակվի…˟

25   տարին կամ   ավելի քան 25   տարին՝ քառորդ դարը,   փոքր ժամկետ չէ.   եթե նույնիսկ ամենալավատեսական նկատառումներով՝ «աչք փակելով» շատ բաների   վրա, փորձենք միայն   լավը տեսնել, լավատես   լինենք, այնուամենայինվ, այդ   առումով, մեղմ ասած,   շատ բան չենք   տեսնի (չհաշված Գորբաչեվի   և մյուս. «ավանդը» ԽՍՀՄ-ը կործանելու   հարցում՝ որի արդյունքում   կամա թե ակամա   բոլորը, այդ թվում ՀԽՍՀ-ը, անկախացան…): Ուրեմն պետք   չէ անտարբերության կամ   վախվորածության բնազդներից ելնելով,   իսկ որ առավել   վտանգավոր է՝ կեղծ   հայրենասիրությամբ քողարկված, փորձել   շրջանցել տագնապահարույց հիմնախնդիրները, տագնապահարույց վիճակը.   կարծում ենք վաղուց,   այսօր առավել ևս   հասել է այն   ժամանակը, որի դեպքում   հին հռոմեացիք ասում   էին՝ «Alea jacta   est». Կարծում ենք,   որ այսօր այդպես   պետք է մտածի և   գործի ոչ միայն   ամբողջ ժողովուրդը, այլև   նաև մեր այսօրվա   իշխանությունը՝ կամ ինչպես   ասում են «Establishment»-ը՝ ոչ   միայն Ղարաբաղի, այլև   մեր ամբողջ ապագա   բախտի վերաբերմամբ… Աստված մեզ   օգնական:

 

 

1 Ավելի   մանրամասն տե՛ս նաև   Մ.Մ.Թելունց, Հայ   իրավաքաղաքական, պետաիրավական   միտքը Հայաստանի ազատագրման   ծրագրերում: Արցախի և Սյունիքի   ազատագրական պայքարը 1722-1730թթ.   և հայկական պետականության վերականգնման ջանքերը,   «Հրազդան» հրատ., Երևան,   2003, Телунц М.М., Из   истории освободительный борьбы   Сюника и Арцаха.   Hекоторые   аспекты самоопределения НКР.   Изд. «Эдит Принт», Е., 2006, Телунц М.М., Россия и   освободительное движение Сюника   и Арцаха в   первом тридцатилетии XVIII века. Некоторые вопросы самоопределения НКР. Изд.   ,,Эдит Принт”, Ереван, 2014, նաև   Գարդմանի և Շիրվանի   հայության պատմամշակութային ավանդները: 29-30 ապրիլ 2016թ.   Հանրապետական գիտաժողովի նյութերը,   ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016 և ուրիշ.:

˟ «Չար լեզուներն» ասում են   (ի դեպ համացանցում   ևս արդեն բողոքի   բազմաթիվ ձայներ են   հնչում՝ անգամ ազգային-պետական դավաճանության մեղադրանքով…)˟, որ   նույնիսկ ապրիլյան իրադարձությունները՝ ադրբեջանական   հարձակումը, պատերազմի իմիտացիա   էր՝ փոխհամաձայնություն՝ ԱՄՆ-ում   գտնվող երկու երկրների   նախագահների միջև, դրա իրացում՝ քանզի «հողերը» հենց   այնպես հանձնելը այլ   արձագանք կարող էր   գտնել հայ հասարակության մեջ,   և այն ուղղված   էր հենց հիշատակված   համաձայնագրերի, հռչակագրերի իրացմանը.   ես իհարկե դժվարանում   եմ հավատալ դրան. բայց   որ մեր առաջին   դեմքերը՝ նախագահ, պաշտպ.   նախարար և այլք   բավարար հստակություն չեն   մտցնում՝ ժողովրդին՝ լայն հասարակայնությանը ներկայացնելու ձևով,   շատ իրողությունների, այդ   թվում վերը նշված   համաձայնագրերի պարզաբանման հարցում. փաստորեն բավարարվելով սոսկ ամպագորգոռ   հայտարարություններով, մեղմ ասած   փոքր ինչ տարօրինակ   է թվում… Այնուամենայնիվ անվստահությունն իշխանության   նկատմամբ, մանավանդ եթե   այն իրական հիմքեր   ունի (Աստված մի   արասցե) լուրջ վտանգ   է երկրի ազգային   անվտանգության համար… Մանավանդ, որ մեր   նախագահի «ելույթներից», անգամ   «ապրիլյան պատերազմից» հետո, ոչ   մի բան չես   հասկանում… Ինչ մի դժվար   բան է ասել՝   նախ Ղարաբաղի վերաբերյալ   հիշյալ փաստաթղթերը ինչո՞ւ ես   ստորագրել, կամ հավանություն   տվել, երկրորդը՝ հիմա   ինչպիսին է, ինչպես   է նախատեսված Ղարաբաղյան   հարցի վերջնական լուծումը   ևն… Մարդիկ կարծում   են թե ազատագրված հողերը հետ   չեն տալու (տա   Աստված այդպես էլ   լինի), գնում և   զոհվում են, իսկ   մեր ղեկավարներն ու դիվանագետները կուլիսային համաձայնագրեր են   կնքում ճարտար ձևով   քողարկելով դրանք (այսինքն   խաբում ժողովրդին…շատերն են   այդպես կարծում. թեպետ   շատերն էլ, այդ   թվում ես, հակված   չենք հավատալու դրան՝   որը սակայն որոշ   հանգամանքների ուժով չի   վերացնում տագնապալից կասկածանքը…): Այն, որ   Ղարաբաղը պետք է   անկախ լինի, դա   նախատեսված է նաև   Մադրիդյան սկզբունքներով. բայց   այդպիսի «անկախության» դեպքում Ղարաբաղը կլինի,   թե չի լինի   հայկական չեն ասում… Արդեն հիմնախնդիրը,   նրա լուծումը «թաքուն պահելու» տեղ   չկա. պետք է   այն հանձնել ժողովրդին,   լսել նրա կարծիքը,   առաջարկությունը և ոչ   թե անել այնպես,   որ մարդիկ ի   վերջո զզվեն ու   ասեն՝ ինչ ուզում   եք արեք՝ ուզում   եք «Մադրիդյան սկզբունքով» լուծեք   հարցը, ուզում եք   Ադրբեջանին տվեք, ուզում   եք Թուրքիային տվեք   կամ Ռուսաստանին. այսպես   այլևս չի կարող   շարունակվել… Տե՛ս օր.՝ «Քաշաթաղ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ   Ռոբերտ Սիմոնյանի 16.04.2016թ. ելույթը և ուրիշ… Պ-ն Սիմոնյանն   ի դեպ համարյա   անսքող ձևով Ս.Սարգսյանին   և մյուս., ապրիլյան   իրողությունների հետ կապված   պետական՝ հայրենիքի դավաճանության մեջ   էր մեղադրում, մինչդեռ   մինչ այժմ նրան   չեն պատասխանել. ասենք   Սիմոնյանին արհամարում են՝   բա մի ամբողջ   ժողովուրդ… Ըստ երևույթին, հավանաբար,   ինչ ասում են   ճիշտ են ասում… Ուրիշ   ի՞նչ մտածես… Ի դեպ,   նախագահը Ղարաբաղյան հարցով   բոլորովին վերջերս իր   ելույթում դարձյալ հստակորեն   չներկայացրեց նաև իր   համաձայնությամբ օրակարգում դրված   նման վիճակում թվում   է, թե ինչ   որ բան այնուամենայնիվ չի   ասվում կամ ճիշտ   չի ասվում… Գոնե Լ. Տեր-Պետրոսյանն «ազնվություն» ունեցավ և   Ղարաբաղյան խնդրով կամ դրանով   քողարկված հրաժարական տվեց. պ-ն Սարգսյանը նույնիսկ   դա չի անում,   անգամ հիմա, երբ   «գաղտնիքը բացվել   է» և ինքն   իր խմբով փակուղու   առջև են կանգնել… Քադաֆիի ճակատագրին   են սպասում, ի՞նչ   է… Անշուշտ, եթե դա   իրոք այդպես է   և վերը նշված   կասկածանքներն առավել կամ   պակաս չափով հիմքեր   ունեն…

2 Տե՛ս Телунц М.М., Письмо президенту   республики Азербайджан господину   Алиеву И.А. Изд. «Эдит Принт», Ереван, 2014.-Գրախոսականը՝ «Հայաստանի Հանրապետություն», 25 դեկտեմբերի 2015.

˟ Ի դեպ,   գոնե ՀԽՍՀ-ից՝ ՀԽՍՀ պետական   տարածքի մեջ մտնող   և տարբեր եղանակներով   խլված տարածքների միացման   հարցը պետք է   լուծել…

˟ Այսպես կոչված   «Մադրիդյան սկզբունքը» և հետագա   ակտերն իրականում ԼՂՀ-ի   վերացմանն են տանում   և ոչ թե   հիմնախնդրի արդարացի լուծմանը…

3 Այդ և   մյուս հիմնախնդիրների մասին   ավելի մանրամասն տես   մեր աշխատությունները՝ մասնավորապես՝ Մ.Մ.Թելունց, Աշխատությունների ժողովածու,   «Էդիթ Պրինտ» հրատ.,   Երևան, 2011. Գրախոսականը՝ «Հայաստանի Հանրապետություն», 2012, N62 և ուրիշ.:

˟ Կամ դա   ի՞նչ «Ազգային» ժողով է,   որ մեր ժողովուրդը   «խանդավառված» պատրաստվում է   ապրիլի     2-ին «ընտրել». ժողովրդին վերջնականապես իշխանությունից հեռացնող   այդ կուսակցական ժողովն   այս վիճակը շարունակվելու դեպքում   կարող է վերջինը լինել…

˟ Բարեբախտաբար   միայն ես չէ   որ ասում եմ. քիչ   չեն այն մարդիկ՝ մտավորականներ և այլք, որոնցում   չեն երկնչում անաչառորեն   տագնապ հնչեցնելու, այդ   թվում իրենց հրապարակային   աշխատություններում,   ելույթներում ևն:

˟ Եվ դա   իմ կամ մյուսների   «քմահաճ սիրո» արդյունքը չէ…

˟ Սարդարապատում հաղթեցինք՝   «արդյունք»-ը՝ Բաթումի   տխրահռչակ՝ խայտառակ պայմանագիրը,   Ղարաբաղում հաղթեցինք բազմաթիվ   զոհերով, այսօր էլ   զոհեր տալով, հիմա   էլ Մադրիդը. «Ազատ, Անկախ ու Միացյալ» Հայաստան ստեղծեցինք՝ 1918-20-ին՝ արդյունքն   Ալեքսանդրոպոլը… Դեռ լավ է,   որ կոմունիստները մեզ   Խորհրդային Հայաստան պարգևեցին… Անիծված   է ի՞նչ է   այս երկիրը, որ   կարգին ղեկավարներ, առաջնորդներ   չի տալիս…Երկիրն ավերել   են՝ հասցրել անկման   նախաշեմին, հիմա էլ   ասում են երկիրն   աղետալի վիճակում է,   ազատագրված հողերը պետք   է հետ տանք՝   թե չէ ավելի   վատ կլինի… Միթե՞ սա   աննախադեպ լկտիություն, կամ   մեծ հանցագործություն՝ դավաճանություն (ազգային,   պետական ևն…) չէ   ժողովրդի նկատմամբ…(Ոչ մեկս   էլ արյան ծարավ   չենք և ոչ   էլ հաճույք ենք   ստանում զոհերից, արկերի,   ռումբերի պայթյուններից կամ   սնայպերների կրակոցներից… Իսկ,   եթե   հողերը չտանք, իրոք՝ իրականում   «բոլշևիկների պարգևած» (իրականում՝   առանց չակերտների, նրանց   պարգևած…) մի   փոքրիկ Մայր Հայաստանը՝   29 հազ.կմ2   տարածքը, ևս կկորցնենք՝   առանց այն էլ   այն դատարկող ժողովրդով,   ապա պետք է   նախ՝ դա կարգին   բացատրել և, այնուհետև,   պատասխան տալ ավելի   քան 25 տարի   ժողովրդին խաբելու, երկիրն   ու ժողովրդին այս   վիճակին հասցնելու համար… Իսկ   առավել բանականը՝ ԼՂՀ-ի   անկախությունը ճանաչելն է   ու Ղարաբաղի հետ   ոչ միայն փաստորեն,   այլև նաև իրավաբանորեն   միավորվելն է, որը   նաև 1990-ի «Անկախության հռչակագրում» էր ազդարարվել, իհարկե նաև   ասպարեզից հեռացնելով և   պատասխանատվության ենթարկելով մեր   հին ու նոր,   գործող ու չգործող   «առաջնորդներին» ու երկրում   նորմալ կարգ ու   կանոն, կարգեր ստեղծելով… Տեսնենք մեր   ժողովուրդը որ տարբերակը   կնտրի):

Մյուս   ոչ պակաս կարևոր   հարցը՝ անհրաժեշտ է   ճշգրտել («մինչև հողերը   վերադարձնելը…») Խորհրդային   Հայաստանից տարբեր ժամանակներում խլված   տարածքների հարցը Զանգեզուր-Սյունիքի (և   ոչ միայն) շրջանում   և դրանք փաստորեն   ու իրավաբանորեն՝ առայժմ ներքին   իրավական ակտերով, միավորել   ՀՀ-ի հետ (և   ոչ թե թողնել   ԼՂՀ-ի հսկողության տակ…).   դրանք հիմնականում նախկին   Լաչինի և Կուբաթլիի   շրջանների հետ սահմանակից   տարածքներն են. սա   չափազանց կենսական և   հրատապ լուծում պահանջող   հիմնախնդիր է… Ի դեպ,   այդ հարցը լուծելուց   հետո որոշակի քայլեր   պետք է կատարվեն   այդ տարածքները բնակչավորելու համար   (ամեն անգամ «պապին փլավ   չի բերում»«կայֆի» վիճակից   պետք է դուրս   գալ, սթափվել՝ պարոնայք   «բիրդան աղա-բիզնեսմեններ»… Ժողովրդի, երկրի, պետականության, պատմական   բախտի վճռման հիմնախնդիրների հետ   գործ ունենք…): Ի դեպ   ՀՀ մյուս   սահմանամերձ   շրջաններն էլ նման   խնդիրներ ունեն. օր.՝   ինչու չենք զարմանում   թե օր.՝ ՀՀ-ի Արծվաշեն գյուղը,   որն այսօր զավթիչների   ձեռքին է՝ օկուպացված, ինչպես   է հայտնվել մայր   հայրենքից՝ ՀՀ-ից մեկուսացված   վիճակում՝ դեռ սովետական   տարիներից   սկսած…

Spread the love

About The Author

Related posts

Leave a Reply