Հուլիսի 22, 2019

Հարգարժա՛ն սյունեցիներ

Հարգարժա՛ն սյունեցիներ

 

«Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ս.թ. հունիսի 30-ին ժամը 12-ին Գորիսի պետական համալսարանում կազմակերպում է գիտաժողով` «Սյունիքի հոգևոր-մշակութային ժառանգությունը» խորագրով: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:

Գիտաժողովի կազմկոմիտե` գիտական ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Մ. Քումունց,  պատասխանատու` Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆ. Գ. Ստեփանյան:

Զեկուցումների համար նախատասվում է 12 րոպե։

Գիտաժողովին զեկուցվելու են հետևյալ թեամաները.

Մհեր Քումունց  – Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար. բ.գ.թ., դոցենտ

Թեմա- Սյունիքի գրչակենտրոններն ու գրիչները (Տաթևի Մեծ Անապատը)

 Գրիշա Սմբատյան  –  Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն

Թեմա-Կրթական գործի կազմակերպումը Կապանում (XIX դարավերջ-XX

դարասկիզբ)

Գևորգ Ստեփանյան — Գորիսի պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.դ, պրոֆ.

Թեմա-Գորիսի թատրոնի սկզբնավորման պատմությունից (XIX դ.)

Լուսինե Ներսիսյան /համահեղինակությամբ Մհեր Քումունցի / – Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ

Թեմա-Պատառիկներ Գորիսի բանահյուսությունից (բանահյուսության ուսումնասիրության պատմություն)

Զորիկ Ըռքոյան – Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր

Թեմա-Աղահեճքում գտնված նորահայտ հուշարձանների մասին

Սերգեյ Հախվերդյան – Գորիսի պետական համալսարանի «Պատմության» ամբիոնի վարիչ, դոցենտ

Թեմա-Գորիս քաղաքի ժողովրդական ճարտարապետությունը (XIX դարավերջ-XX դարի առաջին քառորդ)

 Ինգա Մարգարյան – Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի դասախոս

Թեմա- Ս. Խանզադյանի խոսքարվեստի գնահատությունը

Քննարկում

About The Author

Related posts

Leave a Reply