Սեպտեմբերի 21, 2019

Հայրի-Հերիկ. պատմական Սյունիքի բնակավայրերի հետքերով

Հայրի-Հերիկ. պատմական Սյունիքի բնակավայրերի հետքերով

Զոհրաբ Ըռքոյան
Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

ՄՈՇԱԹԱՂԸ Արցախի Քաշաթաղի շրջանի առաջին բնակավայրերից է. հիմնադրվել է 1994թ. հունիսի 14-ին: 2007 թվականից համայնքի մեջ են մտել Բերդիկ և Հերիկ գյուղերը: Համայնքի բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ 300 մարդ՝ 70 ընտանիքով, որից Մոշաթաղում՝ 219-51, Բերդիկում՝ 26-8, Հերիկում՝ 47-12: Առաջին երկուսը գտնվում են Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի (Արքունագետ, Զաբուղչայ) ափին՝ ցածր դիրքում: Մոշաթաղը, որ խորհրդային տարիներին կոչվել է Բոզլու, հավանաբար հիմնադրվել է խորհրդային տարիներին հնադարյան բնակատեղիի տարածքում: Գյուղի մոտակայքում պահպանվել են բնակարանների հետքեր, դամբարաններ:

  • dscn1107
  • dscn1106
  • dscn1052
  • dscn1036
  • dscn0999
  • dscn0954
  • dscn0930
  • dscn0924
  • dscn0001

Բերդիկը փոքր գյուղ է, գտնվում է այն տարածքում, որտեղ գետը դուրս է գալիս խորու ժայռակերտ կիրճից ու տարածվում հարթության վրա: Այս մասում՝ գետի աջակողմյան ափն, անտառապատ է ու զառիթափ սարալանջ: Մի քանի տասնյակ աղբյուրներ են բխում այս լանջերից ուսնում գետը: Գյուղի հյուսիսարևմտյան կողմում պահպանվել են կիկլոպյան ամրոցի հետքեր, իսկ ավելի վեր՝ դամբարանադաշտեր, հեթանոսական տաճարի հիմքեր: Ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրելու, որ միջնադարում ևս տարածքը խիտ բնակեցված է եղել: Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի աջափնյա բարձրադիր ու գեղատեսիլ ձորակում, հարուստ է խմելուջրով: Գյուղը Հայրի ձևով հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում: Ըստ պատմիչի՝ Աղահեճք գավառից Հայրին 8 բաժին հարկ է վճարել Տաթևի վանքին: Սա հուշում է, որ բնակավայրը եղել է շեն, բայց համեմատաբար փոքր: Հերիկից 3-4 կմ հարավ գտնվում է ՄերիկՄիրիկ դարձյալ պատմական գյուղը, որտեղ բավականին լավ վիճակում մեզ է հասել 17-րդ դարի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի թիկունքում՝ արևմտյան կողմում՝ բարձր բլրի վրա, կա կիկլոպյան ամրոց: Պահպանվել են ամրոցի պարիսպները, շինությունների հիմքեր: Հավանաբար միջնադարում ինչ-որ պատճառով են ՀԱՅՐՀերիկ(Հայրի) և ՄԱՅՐՄիրիկ(Մերիկ) ձևերով անվանակոչվել պատմական գյուղերը: Հերիկում կան շատ քարանձավներ, որոնք ժամանակին եղել են բնակելի, հետագայում կազմել են նոր կառուցվող տների մասեր՝ մառան ու սենյակ, գոմ: Մի ժայռեղեն բլրակի վրա մի քանի տներ կան, և բոլորն էլ ունեն քարանձավ-օժանդակ մասեր: Գյուղը, արդեն նշվել է, գտնվում է Աղավնոյի աջակողմյան փոքր վտակի վրա՝ նեղ ձորակում: Թե՛ հյուսիսային և թե՛ հարավային կողմերում սարալանջեր են, և դրանց վրա նույնպես հազարավոր տարիներ առաջ ամրոց-բնակավայրեր են եղել: Այդ են հուշում պահպանված դամբարանները, պարիսպների որոշակի հետքեր, բնակելի շինությունների հիմքեր: Հարավային կողմում պահպանվել է նաև հազարամյակների պատմություն ունեցող մի մեծ, կամարակապ քարանձավ-բնակատեղի: Գյուղիկենտրոնում է 17-րդ դարի Սուրբ-Գևորգ բազիլիկ միանավ թաղակապ եկեղեցին, որի հյուսիսային կողմում դեպի վեր ձգվող սարալանջն է՝ բազում քարայրներով: Դրանցից մեկը կից է եկեղեցուն, որը կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Արտաքին չափերն են՝ 16,3-9,7 մ: Պատերի հաստությունը՝ 130 սմ: Այն հարավարևելյան կողմիցունի երկումուտք, որոնցից մեկը բացվել է հետագայում, երբ տարածքի հայաթափումից հետո քրդերը եկեղեցու շենքն օգտագործել են որպես խոտանոց (այս մասին տեղեկացրել է Երվանդ Լալայանը: Հիմնական մուտքի բարավորը և անկյունաքարերը հնամենի տապանաքարեր են եղել, որոնք ժամանակի ընթացքում և թուրքերի ձեռքով քայքայվել են: Բարավորի վրա արձանագրություն է եղել, սակայն հնարավոր չէ ընթերցել: Ձախ կողմում կանգուն է բավականին լավ պահպանված 162x84x30 սմ չափերով մի խաչքար, որի վրայի արձանագրությունը քրդաթուրքերը ջնջել են, վնասված է նաև խաչը: Կարևորը, որ ձախակողմում պահպանվել է, հուշակոթողի թիվն է՝ ԹՎ. ՋԿԶ(956+551=1517): Խաչքարի վերին աջ մասում փոքր չափերի գեղազարդ խաչ է քանդակված, որի ներքին մասը թուրքերը տաշել են: Ներքևում՝ շրջանի մեջ, հավերժության նշան է՝ երկու հակադիր եռանկյունիներ են, որոնց հատումից ստեղծվել է վեցանկյուն, կենտրոնում կլոր զարդանախշ է: Կոթողի կենտրոնական խաչի վերին մասում կամարաձև զարդանախշ է, երկու կողմերում և քարի եզրերին դարձյալ փոքր խաչեր են քանդակված: Սրանք ևս միտումնավոր տաշվել են գերության տարիներին: Եկեղեցու պատերի մեջ ագուցված ավելի հին տապանաքարեր կան՝ որոնցից մեկը՝ մոտ 180-60 սմ չափերի, արձանագիր է. ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՊԱՂՏԱՍԱՐԻՆ[1]: Չնայած շինությունը 17-րդ դարի է, սակայն հյուսիսային պատի մեջ կա մուտք, որը տանում է քարանձավ, որը ավելի հին սրբավայր է եղել: Այստեղ պատերին խաչեր են քանդակված՝ 29 խաչ: Հավանաբար մինչև բազիլիկի կառուցումը քարանձավն ավելի հին սրբատեղի է եղել, որիմոտ էլ կառուցվել է եկեղեցին: Սովորաբար եկեղեցիների Սուրբ Խորանի 2 կողմերում ավանդատներ կան: Հերիկի Սուրբ Գևորգում դրանք բացակայում են: Կարծում ենք՝ հաշվի են առել ձախակողմյան քարանձավը, որը ավանդատան դեր էլ է կատարում: Քարանձավն ունեցել է կամարակապ ու լայն մուտք: Երբ կառուցել են եկեղեցին, քարանձավի ընդհանուր մուտքը փակվել է, և փոքր չափերի (100-50 սմ) դուռ են թողել՝ քարայրն օգտագործելով որպես ավանդատուն: Խորանի 2 պատերի մեջ խորշեր կան: Ձախակողմյանը՝մոտ 60-40 սմ չափերով, կառուցված է նախկին տապանաքարերի ու խաչքարերի բեկորներով: Վերին մասը՝ բարավորը, գեղաքանդակ խաչքար է: Դիմացինը հավերժության նշանով խաչքարի կեսն է: Ձախ կողմում մեծ ու գեղեցիկ խաչով քարաքանդակ է: Սուրբ Խորանի պատուհանը նայում է արևելք, բարավորը՝ մարդու գծապատկերով, տապանաքար է: Արևմտյան պատի մեջ կա նեղ ու երկարավուն մի պատուհան: Հարավային կողմում՝ մուտքերից ձախ, մեկական կամարակապ պատուհաններ կան: Հետագայում արդեն քոչվորները եկեղեցունկից բնակելի տներ են կառուցել, և ձևափոխվել է սրբավայրի արտաքին տեսքը: Տներից մեկի վրա կա կառուցման թվականը՝ 1939: Վերջերս թուրքերի կողմից կառուցված եկեղեցուն կից շինություններից մեկը բնակիչները քանդել են և բացել սրբատան տարածքը, սակայն պետք է բացվի նաև հիմնական մուտքը, և ամենակարևորը՝ ամրացվի տանիքը: Այն, որ տարածքում նաև հայկական գերեզմանատուն է եղել ու վերացվել հայաթափումից հետո, վկայում են թուրքերի կողմից կառուցված տների պատերի մեջ որպես շինաքար օգտագործված տապանաքարերի ու խաչքարերի բազում բեկորները: Որոշ տեղերում էլ տապանաքարերն օգտագործվել են աստիճանների համար: Բնակելի տներից մեկի մոտ՝ բանջարանոցի պարսպապատի մեջ, եկեղեցուց բերված սրբատաշ քարեր կան:

[1]Այս մասին հիշատակվում է նաև «Դիվան հայ վիմագրության» աշխատությունում. պրակ 5, էջ 195:

About The Author

Related posts

Leave a Reply