Հուլիսի 23, 2018

Հայրենական-Սահյանական

 Ս. Վարդանյան      20.02.2018թ.

 

Ջաղացաձորից սկսեմ նորից,

Անցնեմ զառիվար Բաղդամաձորով,

Խոր Խաչիձորով հանգիստ բարձրանամ,

Մութ Յոնջաձորում երազներիս հետ անրջեմ սիրով:

Հասնեմ  պռնկին Մաղաքու ձորի`մի լավ ցած նայեմ,

Ալավերդու ձորի խորհուրդը խառնեմ Ղալի վեղի ձորին,

 Մեր Բաղի ձորին,Իրիցի ձորին,Քասպարի ձորին,

Եվ Շռկետի երես ձորակով հանգիստ հեռանամ:

Թեքվեմ աղբյուրի զուլալ ակունքին Դեղնաքերծ ձորի,

Ծլլանի Մատներ ձորակն անցնեմ

Ու Տմկամարգի պտերով պատած խոնավ ձորակով

Իջնեմ մթամած Հացուտաձորով:

Արջամարգ ձորի խորխորատ մտնեմ ,

Մեծ ձորի մթնած հատակին հասնեմ,

Մանու ձոր կազմող զույգ քարափներից կարոտս առնեմ,

Հոգնած-լիացած Հարսնաձոր խուժեմ:

Գնա~մ`բարձունքից Շահանդուխտ հարսի,

Մեծ Որոտանի ձորի մեջ սուզվեմ`ձուլվեմ անհունին:

 

            

About The Author

Related posts

Leave a Reply