Դեկտեմբերի 13, 2019

Հայոց լեզվին զգույշ մոտենան

Հայոց լեզվին զգույշ մոտենան

" Մտահոգություն

Սուսաննա Բաբաջանյան

«Քոմենթը երկարեց, փոքր-ինչ էլ շեղվեց, անցավ քիչ խոսվող հարթակ, բերեցի գրառում»

Հայոց լեզվին զգույշ մոտենան……..առանց այն էլ՝ օրվա մանուկն ու ավագ դասարանցին մատների արանքով են նայում առարկային…..գիտեն, որ փողաբեր մասնագիտություն չի, համատարած չումա է տնտեսագետ դառնալը, մոր փորում էլ՝ այմ-էյմ են անում, լեզուն իբր կոտրում, անգլիալեզվի-պաշտ են…նրա քերականությունն են անգիր անում…
Բայց որ հարցնես՝ ինչ ես կարդացել այսինչ գրողից, լեզվի որևէ կանոնից՝ ճակատիդ կնայեն…..
Վերջերս ավագ դասարանից մի գերազանցիկի, ով Չարենցը երկու օր առաջ էր անցել, հարցրի՝ նրա ո՞ր գործն ես ամենից շատ սիրում, ասաց՝ հիմա չեմ հիշում, բայց անգիրը գերազանց եմ ստացել:
Ահա, տեղ հասանք, սովորել է, բարձր գնահատական է ստացել, բայց՝ ի միջի այլոց, առանց սիրելու, բառերը չեն անցել հոգով:
Հիշեցրի ,,Ես իմ անուշ Հայաստանին,, , մտաբերեց, մի տողն է ասաց, վստահ եմ՝ ռոբոտի պես մինչև վերջ կասեր. հարցրի արևահամ բարն ի՞նչ է…..բարը, բարը….և ի՞նչ ասաց,…..բռնվեք. դա կաֆե՞ն է…
Ուսուցիչն էլ մեղավոր չի, եթե աշակերտն արդեն կոդավորված է……
Չշարունակեմ, նմանատիպ հարցախեղդերս՝ ձեռքս ընկած գերազանցիկ աշակերտին, լիքը հիասթափություն….
Նույնիսկ հայոց լեզվին, գրականությանը լավ տիրապետող աշակերտը երբեք այդ ուղղությամբ չի շարունակում.սա էլ եմ պարզել: Լավագույն դեպքում՝ կգնա օտար լեզուներ՝ հուսալով, որ էլի փողաբեր է….
Տարածված աքսիոմա է դարձել՝ ճար չունեցողները գնում են բանասիրական…ով բերանը բաց՝ անմիջապես որսում է դիմողին…..
Իմ տարիներին՝ համալսարանի, թե մանկավարժականի բանասիրական ընդունվելը նույնն էր, ինչ բժշկական, կիբեռ-մաթեմատիկա, պոլիտեխնիկ, Բրյուսով, էլի չգիտեմ՝ ուր….անասելի կոնկուրս ու փրթոցի էր….
Չեմ ասում՝ երկիրը լցվի լեզվաբաններով, դասատուներով, բանասերներով, բայց տնտեսագետ-ֆինանսիստներով լցվելը մեծ աղետ է…..
Առաջին դասարանից գիտեն, որ տնտեսագետ, հաշվապահ, գանձապահ, ֆինանսիստ են դառնալու, բանկերում, այլալեզու օֆիսներում, դրսերում խլվլալու են փողերի մեջ:
Ամեն ինչ, բայց ոչ՝ հայոց լեզվին առնչվող մի բան…..հեռու՝ սրանցից, ասես՝ բորոտ է, կվարակվեն հանկարծ….և աղքատության, անշնորհակալ-անպատիվ գուղձերի մեջ քարշ կտան մի թշվառ կյանք:
Միայն իմ շրջապատում վերջին քսան տարում մի բանասեր, մանկավարժ, լրագրող չեղավ…..բոլորը տնտեսագետներ են, երբեմն էլ՝ տարբեր լեզուների վրա են քշում…..մաթեմատիկան, հաշվելը դարձել է նրանց փեշակ ու կուռք:
Իրենք էլ չեն նկատում՝ ինչպես են վերածվել շատ թե քիչ անգլերենին ու հաշվելուն տիրապետող՝ էժան վաշխառուների:
Հապա, օրվա հացին կարոտ, ամենակարիքավոր ծնողը, ով ոչինչ չի խնայում երեխային այս ուղղությամբ տանելու, տասնյակ պարապմունքներ, բայց ոչ՝ հայոց լեզու…կամ այնքանով, որքանով պետք կգա…տունն էլ է վաճառում, հոգի-մարմին էլ է ծախում՝ միայն երեխան վաղը փոխհատուցի….Երեխային էլ դարձրել են վաղվա եկամտի աղբյուր….. առանց մազաչափ հաշվի առնելու նրա նախասիրությունը. գուցե նա լավ կոշկակա՞ր կդառնար, ժամագո՞րծ,կամ՝ մտավոր կաղու՞մ է…չունի, ասենք, բժիշկ դառնալու այդ ռեզերվը…
Դա ամենքիչն է հետաքրքրում ծնողին. ումի՞ց է պակաս իր երեխան….որ հարևան-բարեկամի ինադու՝ իրենք էլ չպարծենան, վաղն էլ՝ չլողա փողերի մեջ՝ հնչեղ մասնագիտությամբ…թքած՝ թե ով կտուժի…ա՞զգը, թե՝ մի մի նորածին մանուկ…կուզի՝ ողջ աշխարհն է թող տուժի…..

Հայոց լեզուն, բանասիրւթյունը նախ և առաջ աչքերիդ մեջ նայող խիղճ է, մարդկայնություն, կարեկցանք, կուզեք թեկուզ՝ լապտերով շրջող աղքատ, դրանից են համատարած փախչում….այդ կուրացնող լույսից են փախչում, իրենցից, որ սնանկ հոգիները չերևան….
Ամենուր է այդպես:
Հայոց լեզվի մասնագետը, թե մանկավարժը մի քանի տասնյակ անգամ ստորադասված է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, ռուսերենի մասնագետին, և, ընդհանրապես, բոլոր կարգի փեշակ-մասնագիտություններին…..նույնիսկ՝ վարսավիրին, մատնահարդարին. կույրն էլ կտեսնի սա:
Չասեմ՝ դու ինչ ես այդ ամենի մեջ….սպիտակ ագռավ, ում սև ագռավներով կտցահարում, ցած են նետում երկնքից:
Մնում է՝ երկինքդ պահես քեզ:

About The Author

Related posts

Leave a Reply