Նոյեմբերի 13, 2018

Ծըտին խօրուրթը /առակ-հեքիաթ/

Ծըտին խօրուրթը  /առակ-հեքիաթ/

Ասացող՝ Դարբինյան Սաշիկ Եփրեմի, 1949թ., գյուղ Քարահունջ

Մին մարթ ա ինում շատ սօված: Ման ա կյա̈, ման, վէր մին պա̈ն ճարի, օտի: Էդ չախը մին կուճիր ծըէտ հէն ա ինում քուջուջ ընէլիս: Էս մարթը թյա̈քյուն քո̈ւնո̈ւմ ա, վիրա̈ պըրծնում, փըռնում: 
Էս ծըէտը խօսող ա ինում: Ասում ա. 
-Ա՜յ մարթ, վըէր ինձ պա̈ց թօղաս է, յէս քէզ իրէք լա̈վ խօրհուրթ էմ տալու: Էս խօրհուրթնէրիս վըէր հիտէվէս, վէննըտ վէշ մի քարի նի չի կյա̈լո̈ւ:
Էս մարթը մըտածում-մտածում ա, քիցո̈ւմ-փըռնում-հըսկանում, վէր էս չախը կէրավ կըշտացավ, բա յէնդավ հինչ ա ընէլու: Բալքիմ էս ծէտին խօրհուրթնին օնի, լըհա̈ էրգա̈ն ապրի, սօված չըմէռնի, յէնդան էլ հա̈լբա̈թ հըրըստանա:
Ասում ա.
-Ա՜յ ծըէտ, խօսօղ էս իրէվում, ասի՜ խօրհուրթնիտ, պաց թօղամ:
Ծըէտն ասում ա.
-Ա՛յ մարթ, ըռաչին խօրհուրթս էն ա, վէր Էս ըշխարքումս քէզ պըտահաձ հըջըղօթունը պա̈ց չըթօղաս: Յէրկրօրթըն էլ էն ա, վըէր սօտ պա̈նի չըհըվատաս: Յէրօրթն էլ էն ա, վըէր հինչին ծէռքտ հըսնում չի, մէնգնում միլ:
Էս մարթը քյա̈սիբ, մին էլ կյէրթը պակաս ինիլան գիմա̈ն ագահ էլ ա ինո̈ւմ. ծըէտը պա̈ց ա թօղնում:
Ծըէտը թըռնում ա, ծառին պըտկին նըստում, հըրցընում.
-Հըվըտացի՞ր:
Էս միամիտ մարթն ասում ա թա̈՝ հա:
Ծըէտն էլ ասում ա.
-Թա̈ հըվըտացիր, պա խէ՞ ինձ պա̈ց թուղացիր, ասալ չի, վըէր քէզ պըտահաձ հաջօղօթունը ծէռքատ պաց չըթօղաս: Փօրումս մին կիլօ վըէսկի կար:
-Պա՜ քու, արա,- ասում ա էս մարթը,- հօ՞ր պա՜ց թուղացի սըրան:
Օզում ա նիհինի ծառը, վըէր փըռնի ծէտը:
Ծառի պըտօկը չըհըսած, ճօղնը կօտրում ա, էս մարթը յէր ա ինգում: Ծէտն ասում ա.
-Էտ լա քու տէղտ ա, քէզ ըսէցի վէչ, ամէն սօտ պա̈ նի հըվատա միլ, ծըէռքտ էլ ըշտէղ հըսնում չի, մէնգնում միլ:

About The Author

Related posts

Leave a Reply