Սեպտեմբերի 21, 2019

ԶԱՆԳԵԶՈՒՐ. ավանդապատում

Tatev-7Լենկ-Թեմուրի հորդաները մոտենում են Սյունիքին։ Սյունյաց մելիքներից մեկը իր իշխանությունը, գանձերն ու տիրույթները պահպանելու համար՝ դիմում է ազգակործան քայլի։ Նա ժամանում է թշնամու ճամբարը եւ ներկայանում մեծ նվաճողին․ «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ ծառայելու եւ քեզ օգտակար լինելու»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Ամեն անգամ, երբ թշնամին մտնում է մեր լեռնաշխարհը՝ Տաթեւի վանքի զանգերը տագնապի ազդանշանով զգուշացնում են վտանգի մասին եւ ժողովում սյունյաց քաջերին։ Նախ պետք է այդ զանգերի ձայնը կտրել, ապա՝ հնարավոր է նաեւ գրավել այս անպարտելի ու շեն աշխարհը»: 
Լենկ-Թեմուրը դավաճանին խոստանում է փող ու իշխաTatev-31նություն եւ վերջինս իր ծառաներին հրամայում է գաղտագողի անցնել վանք եւ գիշերը մեծ զանգի տակ կրակ վառել։ Լուսաբացին թշնամու հորդաները լցվում են Սյունյաց շեները։ Գուժկանի կանչից վանականներն արթնանում են, պարզում եղելությունը եւ շտապում տագնապ ազդարարելու, բայց տեսնելով կրակից շիկացած զանգը՝ ասում են․ «Զանգն իզուր է, զանգը զուր․․․»: Դրանից հետո Սյունյաց աշխարհն անվանում են Զանգեզուր:

About The Author

Related posts

Leave a Reply