Հունվարի 17, 2019

Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը

Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը

Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը՝ շուրջ 160 կմ: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Կապուտան, Ծաղկարի, Կապտաչ և Խուրջին լճերը: Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ լեռն է (3906 մ), Հայաստանի Հանրապետության բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո:

Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ), Սիսկատար (3093 մ): Բարձրլեռնային գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր՝ կառեր ու սառցադաշտային հովիտներ, որոնց մի մասը լցվել է ջրով: Առաջացել են լճեր: Ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային (կաղնի, բոխի), ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Հարուստ է թռչնաշխարհը:

Զանգեզուրի լեռնաշղթա

Զանգեզուրի լեռնաշղթա / Լուսանկարը՝ Արամ Արեխցյանի

Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային հատվածում 2009 թ.-ին ստեղծվել է Զանգեզուրի արգելավայրը: Քաջարանցի և Ողջիի ձորերը հրաշալի վայր են էկոզբոսաշրջության զարգացման համար, սակայն այստեղ զբոսաշրջությունը չի զարգանում սահմանամերձ գոտու և հանքային արդյունաբերության պատճառով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Զանգեզուրի լեռնային լճերը:

Գազանալիճը գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:

Գազանալիճ

Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի

Գազանալիճ

Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի

Գազանալճի անվան հարցում այլ տարբերակներ կարծես չկան: Հին և նոր անվանումները նույնն են:

Սակայն Կապուտջուղից հարավ գտնվող 4 գեղատեսիլ լճերի անվանումների հետ կապված ունենք խնդիր: Նույն լիճը տարբեր անուններ ունի, մի տեղ հանդիպում ենք հին անունը, մի տեղ նորը, մյուս տեղը այն անունը, որը օգտագործում են տեղացիները, իսկ որ ավելի զավեշտալի է մի լճի անունով կոչում են մյուսը: Մենք այս հոդվածում կփորձենք պարզաբանել և տալ ճիշտ պատասխանը:

Վերը նշված 4 լճերը գտնվում են սահմանամերձ գոտում այդ իսկ պատճառով որպես տուրիստական երթուղի այս վայրերը չեն գործում և հասանելի չեն հանրությանը: Այնտեղ հիմնականում գնում են կամ մոտիկ գյուղերի բնակիչները կամ արշավականներ, որոնք փոքր խմբով գալիս են տեսնելու և լուսանկարելու: Ճանապարհորդների լուսանկարները սխալ անուններով տարածվում են համացանցում և էլ ավելի խառնաշփոթ մտցնում:

Հիմնվելով կադաստրային տվյալների վրա ստորև ներկայացնում ենք ճիշտ անունները:

Կապուտան լիճ (Գոգի լիճ)

Ծաղկարի լիճ (Ծաղկարսու, Ծակ քար, Սագքար)

Կապտաչ լիճ (Կապույտ կամ Սրտներ)

Խուրջին (Խրջուն)

Փակագծերում նշված անունները լայն շրջանառություն ունեն, սակայն նրանք սխալ են և կոչ ենք անում տարածելուց օգտագործել ճիշտ անվանումները:

Զանգեզուր

Քարտեզը տրամադրեց Անուշավան Բարսեղյանը

Կապուտան /Գոգի/ լիճը 

Կապուտան / Գոգի / լիճ

Կապուտան լիճ / Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյանի

Կապուտան լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:

Կապուտան / Գոգի / լիճ

Կապուտան լիճ / Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյանի

Կապուտան լիճ

Կապուտան լիճ / Լուսանկարը՝ Սևան Իրիցյանի

Ծաղկարի լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար, Ծակ քար կամ Ծաղկարսու:

Ծակքար լիճը

Ծաղկարի լիճը / Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյանի

Ծակքար լիճը

Ծաղկարի լիճը / Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյանի

Լիճք գյուղից 8 կմ արևմուտք 2 լիճ կա, որոնցից մեծի անունը Կապտաչ է կամ ինչպես տեղացիներն են կոչում Սրտներ, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի: Գտնվում է ծովի մակարդակից 3283 մ բարձրության վրա, մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ  իսկ մյուսինը:

Կապտաչից մոտ 600 մ հարավ` ավելի բարձր դիրքում է գտնվում Խուրջին լիճը: Բարձրությունը ծովի մակարդակից` 3577 մ, մակերեսը` 1,2 հա:

Կապույտ լիճ

Կապտաչ լիճը, որը վերևից սրտի տեսք ունի / Լուսանկարը՝ Արսեն Մարգարյանի

Կապույտ լիճը

Կապտաչ լիճը / Լուսանկարը՝ Սիրակ Օհանյանի

 

Կապուտան (Գոգի) լիճ / Տեսանյութը՝ Մխիթար Հովհաննիսյանի

Հատուկ շնորհակալություն քարտեզագիր Անուշավան Բարսեղյանին քարտեզներ և տեղեկություններ տրամադրելու համար:

Աղբյուր` armgeo.am

About The Author

Related posts

Leave a Reply