Նոյեմբերի 18, 2017

    Գրքաբաց

    Գրքաբաց

                      Վարսենիկ Ըռքոյան. Երևանի գեղարվեստի պետ. Ակադեմիայի դիզայնի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի

 

Սեպտեմբերի 29-ին  Երևանի Դավթաշենի վարչական շրջանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում բացվեց շատ յուրահատուկ ու հեքիաթային մի անկյուն՝ «Գրքաբաց» ընթերցասրահը: Գաղափարից սկսած մինչև իրականացումը տեղի է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության/ՀԲԸՄ/ երիտասարդ արհեստավարժների/ԵԱ/ ջանքերով: ՀԲԸՄ-ի համաշխարհային ցանցի մի շատ կարևոր մասն է կազմում այս  նախագիծը, որն ստեղծվել է 1995թ. Լոս Անջելեսում: Այժմ այն գործում է ավելի քան 30 քաղաքներում, ունի  տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր 14 հազար անդամ: Նախագիծը իրականացնում է հայկական մշակույթի պահպանման և տարածման բազմաթիվ միջոցառումներ աշխարհով մեկ և հանդիսանում է հիանալի կամուրջ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդների համար:  Երևանյան մասնաճուղում արհեստավարժներն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ծավալում են գործունեություն և արդեն հասցրել են իրականացնել մի շարք ծրագրեր, որոնցից մեկն է նաև Գրքաբացը: Իսկ գրքաբացի  գլխավոր նպատակը է  Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում ստեղծել մի անկյուն, որտեղ դպրոցականները հնարավորություն կունենան զբաղվել ընթերցանությամբ: Դասասենյակը զարդարված կլինի հայկական հեքիաթների հերոսների նկարներով, իսկ ամենակարևորը՝ դպրոցականները հնարավորություն կունենան Գրքաբացում հյուրընկալել հայտնի մարդկանց, մշակութային տարբեր գործիչների, և բոլոր ցանկացողներին, ովքեր երեխաների համար կընթերցեն, կիրականացնեն քննարկումներ, երեխաներն առիթ կունենան շփվել նրանց հետ:

Առաջին «Գրքաբացը»-ի բացմանը երկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ և աշակերտնոր, ՀԲԸՄ անդամներ, այլ հյուրեր: Միջոցառման մեկնարկը տրվեց կարմիր ժապավենը կտրելով: Իր շնորհակալական և գովեստի խոսքն ասաց դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը՝ մասնավորապես նշելով, որ իրենք շատ ուրախ են առաջին գրքաբացն իրենց դպրոցում բացելու համար, և նշեց, որ այն երեխաների համար կդառնա դպրոցի ամենասիրելի դասասենյակը:

 -Կարծիք կա, որ երիտասարդ սերունդը կարդալ չի սիրում: Ես համամիտ չեմ, ապացույցն էլ այն է, որ այս նախագիծը հենց երիտասարդների մտահաղացմամբ և ջանքերով է իրականացվել,- հավելեց Ա. Նավասարդյանը:

  Այնուհետև իր շնորհավորանքի խոսքն ասաց ՀԲԸՄ հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն տիկին  Դալար Կազանջյանը և նշեց, որ շատ ուրախացավ, երբ ԵԱ-ի կողմից ստացավ այս առաջարկը, սիրով այն հաստատեց և նշեց, որ ինքը և մնացյալ ՀԲԸՄ անդամները լուռ հետևում էին աշխատանքներին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերում էին աջակցությաուն: «Ուրախ եմ, որ հայ ուսուցիչն ու տնօրենը լավ օրինակ են ծառայում»,- ասաց տիկին Դալարը և կարևորեց երիտասարդների պատրաստակամությունը կամավորական աշխատանքին մասնակցելուն: Բացման խոսքից հետո ՀԲԸՄ ԵԱ հայկական մաասնաճյուղի համակարգող Իզաբելլ Մերաբովան, ով ցանկացած առաջացած խնդրին իրեն հատուկ հանգստությամբ լուծում էր տալիս և ԵԱ անդամ Հայկազ Նահապետյանը, ով առաջին անգամ գրքաբացում վրձին վերցրեց՝ օգնելու նկարիչներին, հանձնեցին շնորհակալագրեր Գրքաբաց նախագծի ղեկավար և համակարգող Ինգա Վարդանյանին, ով ջանքեր չէր խնայում, բոլորից առավել հուզվում, անհանգստանում էր հաջող իրականացման համար: Նա մնացյալ անդամների հետ մի շատք համերգներ իրականացրեց դրամահավաքի և գրքահավաքի համար, օրեր շարունակ համակարգել է շինարարներին՝ դասասենյակը վերանորոգելու համար և նույնիսկ անձնական միջոցներ է ներդրել: Շնորհակալագիր ստացավ նաև Անահիտ Ըռքոյանը, ով իրականացրել է դասասենյակի նկարազարդումների աշխատանքները՝ սկսած էսքիզներից, նկարիչներ հավաքելուց և օրեր շարունակ դպրոցում, երբեմն՝ մենակ,  պատերը նկարազարդելու աշխատանքներից: Հաջորդը նկարիչ Մհեր Մսրյանն էր, ով ոչ միայն պատերից մեկի նկարազադումներն է իրականացրել, նաև դասասենյակի համար կահույք և դեկորներ է պատրաստել: Բանավոր շնորհակալություն հայտնեցին նաև բոլոև ԵԱ այն անդամիներին, ովքեր կամավորական հիմունքներով մասնակցել են ծրագրին, նկարազարդումներին/ոմանք առաջին անգամ էին նկարում/, գրքահավաքին և դրամահավաքին: Իզաբելլան նշեց. «Մենք պարբերաբար կայցելենք և զանազան միջոցառումներ կիրականացնենք այստեղ»:

Գրքաբացի բացմանը ներկա էին նաև Հանրային pեռուստատեսության հաղորդավարներ Էրիկ Անթառանյանն ու Տիգրան Դանիալյանը, ովքեր շնորհավորեցին և նվիրեցին երեխաներին հեքիաթի և ժամանակակից հայ գրողների գրքեր: Գրքաբացին գրքեր նվիրեցին նաև «Բուկինիստ» գրախանութի մարքեթինգի ղեկավար Անի Ղազարյանն ու Դավթաշենի հանրային գրադարանի տնօրենը: Շնորհավորանքի խոսեր ասեցին նաև Կիպորսի ՀԲԸՄ Մշակութային բաժնի ուսուցչուհի Մագգի Հալաջյան Էսկիջյան և Բրազիլիայի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների անդամ Ավետիս Տիսչեքենյան Մարկոսյանը՝ կարևորելով ընթերցանությունն ու այն տարածելու պատրաստակամությունը: Այսպիսով գրքաբացի մեկնարկը տրված է, ինչպես մեր Ինգան է ասում «գրքաբացվեցինք» և գնահատվեցինք, ես և իմ ԵԱ ընկերները  պատրաստվում ենք շարունակել ծրագիրը, հասնել սահմանամերձ գյուղեր և Արցախ, ունենալ մեր  փոքրիկ ներդրումը դպրոցականներին դեպի ընթերցանություն մղելը և նրանց համար հետաքրքիր և  ուրախ միջավայր ստեղծելը: Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխ. mմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, ով նույնպես ներկա էր գրադարան-դասասենյակի բացմանը, տեղեկացրեց, որ Աշոտ Նավասարդյանի անունով դպրոց է գործում նաև Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում: Առաջարկեց՝ նման գրադարան բացել նաև այստեղ և այլ դպրոցներում:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply