Հունիսի 26, 2019

Մեր գիտաշխատողները. ԳԵՎՈՐԳ ՍՐԱՊԻՈՆԻ  ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր գիտաշխատողները. ԳԵՎՈՐԳ ՍՐԱՊԻՈՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գևորգ Ստեփանյան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող

       image001 Ծնվել է 1966 թ. Սի­սիան քա­ղա­քում, վաս­տա­կա­շատ հյուսն Սրա­­պիոն Ստե­­­փան­յա­նի և շնոր­հա­շատ խո­հա­րար Ար­մա­նուշ Ասր­յա­նի ըն­տա­նի­քում: Ար­մատ­նե­րով Սյուն­­յաց աշ­խար­հի Ճա­հուկ գա­վա­ռի Սաղ­վա­սոնք գյու­ղից է: Ստե­­փան­յան­նե­րի տոհ­մի նա­խնիները 1828 թ. վե­րաբ­նակ­վել են Սյու­նի­քի Ծղուկ գա­վա­ռի Լո­րա­ձոր կամ Վե­րին ձոր են­թա­գա­վա­ռի Գե­տա­թաղ գյու­­ղում: 1983 թ. ա­վար­տել է Սի­սիան քա­ղա­քի Ար­շակ Գրի­գոր­յա­նի ան­վան թիվ 1 միջ­­­­­նա­կարգ դպրո­ցը: 1986-1988 թթ. ծա­ռա­յել է խորհր­դա­յին բա­նա­կում: 1992 թ. ա­վար­տել է Խ. Ա­բով­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի պատ­մութ­յան և աշ­խար­հագ­րութ­յան ֆա­կուլ­տե­տը, ինչ­պես նաև Հա­սա­րա­կա­կան մաս­նա­գի­տութ­յուն­նե­րի ֆա­կուլ­տետի լրագ­րության բաժինը: 1992-1996 թ. սո­վո­րել է նույն ինս­տի­տու­տի  աս­պի­րան­տու­րա­յում` հա­­յոց պատ­մու­թյուն մաս­նա­գի­տութ­յամբ: 1996 թ. պաշտ­պա­նել է թեկ­նա­ծո­ւա­կան թեզ` «Հա­յե­րի կո­տո­րած­ներն ու ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րը Նու­խի և Ա­րեշ գա­վառ­նե­րում 1918-1920 թթ.» թե­մա­յով և ստա­ցել պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծո­ւի գի­տա­կան աս­տի­ճան: 2009 թ. պաշտ­պա­նել է դոկ­տո­րա­կան թեզ` «Բաք­վի նա­հան­գի հա­յութ­յու­նը XIX դա­րի երկ­րորդ կե­սին և XX դա­րի սկզբնե­րին» (պատ­մա­ժո­ղովր­դագ­րա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն) թե­մա­յով և ստա­ցել պատ­­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տո­րի գի­տա­կան աս­տի­ճան: 2008 թ. ստացել է դո­ցեն­տի, 2013 թ.` պրո­ֆե­սո­րի կո­չում:

Գ. Ստե­փան­յա­նի գի­տա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­ներն ընդգր­կում են Գան­ձակ-Ե­լի­զա­վետ­պո­լի և Բաք­վի նա­հանգ­նե­րում Օսմանյան կայսրության և մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նի կող­մից 1918-1920 թթ. ի­րա­կա­նաց­ված հա­յե­րի ցե­ղաս­պա­նութ­յան, ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րի, Բաք­վի նա­հան­գի հա­յութ­յան ժո­ղովր­դագ­րա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան և հոգևոր-մշա­կու­թա­յին կյան­քի պատ­մութ­յան հար­ցե­րը: Նշված թե­մա­նե­րով հե­ղի­նա­կել է 5 մե­նագ­րութ­յուն­: Զեկուցում­նե­րով բազմիցս հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտա­ժո­ղով­­ներում:

Գ. Ստե­փան­յանն աշ­խա­տել է Սի­սիա­նի թիվ 1-ին և 2-րդ դպ­րոց­նե­րում, ե­ղել է գի­տա­մե­թո­դա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով փոխտ­նօ­րեն Սի­սիա­նի պե­տա­կան հու­մա­նի­տար քո­լե­ջում, ա­պա 2002 թ. ան­ցել է դա­սա­խո­սա­կան աշ­խա­տան­քի Գո­րի­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում: 2004-2007 թթ. եղել է նույն հա­մալ­սա­րա­նի պատ­մութ­յան ամ­բիո­նի ա­ռա­ջին ընտր­ված վա­րի­չը և Ստե­փա­նոս Օր­բել­յա­նի ան­վան պատ­մութ­յան կա­բի­նե­տի հիմ­նա­դի­րը: 2008 թ. նո­յեմ­բե­րից աշ­խա­տում է ՀՀ ­ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի «Սփյուռ­քի և հայ­կա­կան գաղ­թօ­ջախ­նե­րի պատ­մութ­յան» բաժ­­նում որ­պես ա­ռաջատար գի­տաշ­խա­տող: Դա­սա­խո­սում է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի «Արևե­լա­գի­տութ­յան» և Գո­րի­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի «Պատ­մութ­յան և ի­րա­վա­գի­տութ­յան» ֆա­կուլ­տետ­նե­րում:

­        Ա­մուս­նա­ցած է, ու­նի եր­կու զա­վակ` Սի­փան և Սա­սուն:

 

 

 

Գևորգ Ստեփանյանի գիտամեթոդական աշխատանքների ցուցակը

hrat-gorcer-

About The Author

Related posts

Leave a Reply