Հունվարի 17, 2019

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՎԱՆԴԸ ՇԻՐՎԱՆԻ ԵՎ ԱՊՇԵՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ադր­բե­ջա­նա­կան պաշ­տո­նա­կան պատ­մա­գրութ­յու­նը Բուն Աղ­­վան­քի և Շիր­վա­նի պատ­մութ­յա­նը նվիր­ված հա­կա­գի­տա­կան և խե­ղաթ­յու­րում­նե­րով լե­ցուն «աշ­խա­տութ­յուն­նե­րում» արհեստածին «ադր­բե­ջա­նցի ժո­ղովր­դի» պատ­մութ­յու­նը հնա­ցնելու նպա­տա­կով շա­րու­նա­կա­բար փոր­ձում է յու­ր­­աց­նել Արևել­յան Այսր­կով­կա­սի (Կուրից մինչև Ապշերոն թերակղզի ընկած տարածքը) տեղաբնիկ ժողովուրդների (հա­յեր, թա­թե­­­ր, թա­լիշն­եր­, ու­դի­նե­ր, լեզ­գի­ներ և այլն) էթն­­ոմ­շա­կո­ւ­­թա­յին ­և քա­­ղա­­քա­կան­ պատ­մու­թ­յ­ու­նը: Ուստի Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնն իր գործունեության շրջանակներում պարբերաբար հակադարձելու է ադր­բե­ջան­ցի պատ­մա­շի­նա­րար­նե­րի տա­րա­ծած կեղ­ծիք­նե­րին և նրանց` ցի­նիզ­մի հաս­նող հայ­ատ­յա­ցութ­յան դրս­ևո­րում­ներին: Հավաստի փաստերով ցույց է տրվելու, որ Շիրվանում և Ապ­շե­րոն­յան թե­րակղ­զում, վաղ ժամանակներից հայ­կա­կան քա­ղա­քակր­թա­կան ավանդի ներդր­մա­նը հա­կա­ռակ, անդ­րալ­թա­յան տա­փաս­տան­նե­րից ներ­խու­ժած թյուրք-օ­ղուզ­նե­րի հետ­նորդ­նե­րը (խորհր­դա­յին շրջա­նում` 1930-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջե­րից հոր­ջորջ­ված «ադր­բե­ջան­ցի»), «ինք­նա­հաս­տատ­վել» են տեղաբնիկ հա­յե­րի նկատ­մամբ ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նութ­յան ու մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի ոչն­չաց­ման ճանապարհով: Սյունիքի Հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գ. Ստեփանյանի` փաստերով հիմնավորվող հարցադրումները հայ-ադրբեջանական ներկա պատմաքաղաքական բանավեճը տեղափոխում են «հակառակորդի դաշտը»:

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Հոդվածը կարդալ այստեղ՝

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՎԱՆԴԸ ՇԻՐՎԱՆԻ ԵՎ ԱՊՇԵՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

CIVILIZATIONAL CONTRIBUTION OF THE ARTSAKH ARMENIANS TO THE DEVELOPMENT OF SHIRVAN AND APSHERON

About The Author

Related posts

Leave a Reply