Նոյեմբերի 22, 2019

Արձագանքում են մտավորականները. «Գորիսի կոկորդում շարունակում է ոսկորի պես տեղակայված մնալ համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը»

Արձագանքում են մտավորականները. «Գորիսի կոկորդում շարունակում է ոսկորի պես տեղակայված մնալ համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը»

Սուսաննա Բաբաջանյան (ՖԲ անձնական էջ)

Սկսեմ սևակյան քիչ մը ձևափոխած իրոնիա-տողով….ավարտեմ անկողմնակալ, մոտիկ հայացքով.

Քաղաքացի բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ……
վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի….
…..
Վստահ կարող եմ ասել, որ Գորիսը կատարելապես զերծ է ողջ հանրապետությունը ժանտախտի պես կրծող սև-սպիտակների ախտից ….
Արտոնյալներ չկան իշխանությունում, մի բացառիկ լավ, իր չքնաղ բնության պես առողջ և ինքնուրույն շրջան է սկսվել մեզ մոտ……քաղաքի ու նրա մարդկանց բախտը տասնամյակներ անիրավ որոշող, տարբեր կազմակերպությունների, կրթական օջախների երբեմնի թունդ արտոնյալները խելոք, սուսիկ-փուսիկ իրենց գործին են….ինչու՞ տեղաշարժել լավ մասնագետին….էլ չասեմ՝ մեր հայրենակցին, քաղաքացուն….
Մինչ այս պահն ընդամենը մեկ սուպերարտոնյալ է թոշակի տարիքին նրբանկատորեն ու վերջերս՝ մաքրվել…..և քանի որ չի հաշտվել ի չարս գործի դրվող արտոնյալությունը կորցնելու փաստի հետ՝ ճարահատ հայտնվել է դատարանի առջև՝ մի տրցակ ու ծանրակշիռ մեղադրանքներով:
Ինչ արած, իր որոշումն էր:
Գորիսի կոկորդում շարունակում է ոսկորի պես տեղակայված մնալ պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ում հետ, ցավոք, ,,պատիվ,, եմ ունեցել վերջին իննը ամսում առնչվել, սեփական փորձով համոզվել նրա աճպարարության մեջ, տեսնել՝ ինչպես է անխղճորեն քարուքանդ արվում 52 տարեկան կրթօջախը:
Հուսանք, վերաքննիչ հասած, ռեկտորի հրահրած դատական քաշքշուկները կավարտվեն աշխատանքից դուրս մնացած, հաստատության ապագայով մտահոգ տեղաբնակ դասախոսների արդար հաղթանակով:

Ազնիվ լինենք. այս ամենն ամենևին կապ չուներ Նիկոլի անվան ու նրա հեղաշրջման հետ, և, փառք Աստծո, որ՝ չուներ….. օդի առողջացումը սկսվել էր դրանից էլ դեռ ամիսներ առաջ՝ Գորիսի ներքին դժգոհություններից արդեն տագնապահար՝ մարզի մեծն չարորակ գոյակցության վտարումից հետո, Գորիսի նոր իշխանության գալով ու ջանքերով:

Լեռները վերագտել են իրենց մաքրությունը….ձեռքներդ հեռու Սյունիքից, եթե չար է մտադրությունը, մասնավորապես՝ Լեռնահայաստանի մայրաքաղաք, Նժդեհի նստավայր Գորիսից, երևանյան քպ էքստրեմալ փորձագետներ և ,,նորարարներ,,…..
Մեր առերևույթ հանդարտությանն ու ակամա համակերպմանը չխաբվեք….
Մեր նորը մեր հին լեռները, ժողովրդի արթուն մնացած խիղճն ու մաքրությունն են:
Եթե կարող եք՝ մեզանից սովորեք. բարություն, որ թուլություն չէ, առանց պիտակ քաղաքացու հոգսի ընկալում ու մտքերի հանդուրժողականություն, որ ամենևին նսեմություն չէ…..բան չպակասեցնեք Գորիսից, չայլափոխեք…….որովհետև նախ և առաջ՝ Սյունիքը Դավիթ Բեկ է, Մխիթար, Նժդեհ ու Անդրանիկ, Դրո….
Սյունիքում են սկսվել և ավարտվել պատմական բոլոր դերակատարումներն ու թնջուկները…… այլ կերպ ասած՝ Սյունիքը Հայաստանի խղճի ու զորության ինդիկատորն է, նրա հետ խաղալն անվտանգ չէ….
Մթնաձորի արջը ննջում է, չի քնում…..

About The Author

Related posts

Leave a Reply