Նոյեմբերի 13, 2018

Արկադի Ծատուրյան
Արկադի Ծատուրյան
Արկադի Ծատուրյան. Ժողովրդական և հեղինակային խաղիկներ

Արկադի Ծատուրյան. Ժողովրդական և հեղինակային խաղիկներ

 

Արկադի Ծատուրյանի հետ
Արկադի Ծատուրյանի հետ

Իմաստնությունից ծանրացած այս կարգի գրողները ժողովրդի ու գրականության իսկական կամուրջներն են, բանավոր հյուսվածքի և ազգապատումի վավերագիրը փիլիսոփայության դասին ու այդ դասի դասամիջոցին: Մեր ժամանակների ամենաբեղմնավոր գրիչներից մեկն է Արկադի Ծատուրյանը, որ կարողանում է այնպես «գործել» երգն ու հեքիաթը, որ չես էլ պատկերացնում՝ հեթանոսական ծիսակատարությանը հնչող աղոթքի՞ ես ներկա, թե՞ ունկնդիր ես պատմության վկային, գուցե և՝ գյուղամիջում նստած ու իր շուրջը բազմությանը հավաքած իմաստունի: Բոլոր դեպքերում էլ գրող-բանաստեղծը ասելիքը թողնում է բարության համար ստեղծված մարդեղենացման աստիճանին, որտեղով անցնում է ՄԱՐԴԸ…

Շնորհակալ են այս ձորն ու լեռը, հողն ու ջուրը, որ ապրեցնող ունեն հուշումի թևով…Ապրիր հազա՛ր տարի….

 

Քառյակներ

 

Ախ ու վախ ա էս տարի,

Քէթը կախ ա էս տարի,

Մըթէն յէկը մէզ յիրա,

Փըխըփախ ա էս տարի:

 

Ծունը կյամ ա, ցախ չօնէմ

Ալիր,խախալ մաղ չօնէմ,

Թօրօնըս հինչավ վառէմ

Մըն իշապէռ ցախ չօնէմ:

 

Թօռը մարմանդ շաղում ա,

Տըկլօր ջանիս մաղում ա,

էս թօխպը շուտ քյացօղ չի,

Աշկըս հէսա խաղում ա:

 

Օրըս թէրի, կաղ ա իլալ,

Հինչ ըրալ էմ վաղ ա իլալ,

Կէսնում էմ վէր անցած գյանքըս

Խամսէն տարտակ խաղ ա իլալ:

 

Օրըս դառըն ա էս տարի,

գյանքըս սառըն ա էս տարի

Արաս քէզ նըհէտ դիզվում չի,

Կարին խառըն ա էս տարի:

 

Ինձ հըրսընքա կանչում էն,

Խէրտըս նէղբում, տանջվում էմ,

Կարքին շօր չիկա կէցիս

Օզում էմ քյինամ հըմանչում էմ:

 

Տօնը կըլխէս փօլ յէկը,

Բախտը նէստաս շօռ յէկը,

Արէվ օրըս խըվարէց,

Գյիդացի վէչ հօր յէկը:

 

Ըստուծանա հույս ակյալու,

Սըրտէս յիրան լուս ա կյալու,

Հիշքանալ վէր քյիշէր ինի

Արէվըս ալլա տուս ա կյալու:

 

Ցօրէնըս աղած լինէր,

Ալիրըս մաղած լինէր,

Ըշխարքիս ղըլմըղալը,

Հէռու տէղ թաղած լինէր:

 

Վօնդիս մընը սարին ա,

Մընը հանդ ու քարին ա,

Դարդը մըն-էրկու կյինի

Իմը պուլօր տարին ա:

 

Քյացի ճուրը ճըրաքավ,

Ճաշ խփէցի կըրակավ,

Հու՞նց կյինի վէր տէր Աստօծ

Մէզ յէշի մըն կուճի շակավ:

 

Ցավ ու ցէց ա էս տարի,

Սէվ ա կէցալ էս տարի,

Նամը չօրան ճօկվում չի,

Թարս ա քյացալ էս տարի:

 

Օզում էս յէղու՞տ ինէս,

Պէտի պուլիկ ինէս,

Օզում էս իշխա՞ն ինէս,

Պէտի ժուլիկ ինէս:

 

Վայ իմ հալված ժըղօվուրթ,

Միշկյան ծալված ժըղօվուրթ,

Վօրթիքըտ յէսիր տառած,

Վայ իմ շաղված ժըղօվուրթ:

 

Տանան հըռացած ջանըս,

Չօլում մընացած ջանըս

Վօչ մըն պանա լիացավ վէչ,

Մինակ մընացած ջանըս:

 

Աթօռան հունց վէր կարած,

Մըրթկօթուն քամին տարած,

Ժաշտօնավէր մըն շան տըղա

Խըղճըմըտանքը ջուբան կարած:

 

Յէս մէր սարան քյինացօղ չէմ,

Օրիշ տէղէր մընացօղ չէմ,

Մէր տանան ըշտէղ քյինամ,

Օրիշ տուռնը յէս պացօղ չէմ:

 

Հինչ լըսած չինք, էս վէրչէրում լըսէցինք,

Հինչ ասած չինք, էս վէրչէրում ըսէցինք,

Դօլարին հու՞վէր պանի տէղ տինում,

Թարսի տէս էս վէրչէրում տիրէցինք:

Ճօկում չէմ հու՞վա ծառան, հու՞վա խանը,

Հու՞վա դուշմանը, Հու՞վա պարիկամը,

Հինչ կյօրծ օնէմ, վէր թարս խօսամ,

Հուվէր էշըն ա, յէս` փալանը:

 

Պիցրացավ սարը,

Յէվ շատ զըրմացավ,

Հու՞նց վէր սարը

Կակին տիմացավ:

 

Էրգյան, պարակ, վիճէցին,

Խաղ ու մէռած հիշէցին,

Կէսան վէր օտուտ չիկա

Զուռնան պէրին փիչէցին:

 

Ճաքած պատը պէտի փօլ կյա

Հինչ կյիրվալ չի պէտի նօր կյա

Ծօռը յէթա ըսէնց քյինաց

Աշխարհը մէհէտ պէտի շօռ կյա:

 

Լուսըտ պարի, ըռավօտ

Կանանչ-կարմիր ըռավօտ

Յէրգինք թօղ պարզ ինի

Ամման տարվա ըռավօտ:

 

Հինձալ էմ` բէրքը կավէչ,

Պատալ էմ` շէնքը կավէչ,

Թօրս ղօլըս մըթէն, գյուրշաթ

Ման էմ կյամ, յէլքը կավէչ:

 

Երքը մըհէկ հու ա պէտք,

Գիրքը մըհէկ հուր ա պէտք,

Պարէվըն ալ ա փօղավը,

Խէլքը մըհէկ հուր ա պէտք:

 

Յէս խըռօված էմ էս ըխշարքան,

Յէս վրդօվված էմ էս ըխշարքան,

Լացը շատ ա, քան ծիծաղըս,

Բայց հալա սօված էմ էս ըխշարքան:

 

Խէրը, շառը ճօկում չէս,

Թուլը, զօռը ճօկում չէս,

Էնքան սըտէր էն փիչալ

Դուզը, ծօռը ճօկում չէս:

 

Դուզ էս ասում` հըվատում չէն,

Խօտ էս ասում` հըվատում չէն,

Օզում էս ճաքվի, տըրաքվի`

Մարթիք չէէ, խըրատվում ճէն:

 

Կէռիքը ցավում ա` հանում են, շըպըրտում,

Խարաբ տանձը տանում են, շըպըրտում,

Ըխշարքիս կարքը ըթհէնց ա,

Շօրը քյօհնա ա, հանում են, շըպըրտում:

 

Բախտը արտէն անցակացալ,

Թախտը արտեն անցակացալ,

Հի՞նչ էս հարբ ու զօրբ անում,

 Վախտը արտէն անցակացալ:

 

Դարդէրըս տանջում էն ինձ,

Ցավէրըս խանչում էն ինձ,

Սըրտէս յարան լավ չըտառած,

Էն ըշխարան կանչում էն ինձ:

 

Քյիշէր-ցիրէկ չըրչըրվէցինք,

Իվլացանք վէչ` պըկըսէցինք,

Էս հի՞նչ սըտից աշխար ա,

Ըպրէցինք վէչ` պըռըվէցինք:

 

Կըլխէս տակին պարց չօնէմ,

Կարքին նիստ ու կաց չօնէմ,

Հինչ ա` տըղաս փըսակալ էմ,

Յէս մըն հալալ հաց չօնէմ:

 

Սէրունդը շընացալ ա,

Աշխարքը լէրփացալ ա,

Պայծառ ինգյի Եվրոպան

Համութը վիրացալ ա:

 

Ասողըն ալ էն ուրանք, անօղըն ալ,

Թանթողըն ալ էն ուրանք, դանթողըն ալ,

Մէզ մընում ա կօխկան յէշէնք,

Պարտվողըն ալ էն ուրանք, հախտօղըն ալ:

 

Էրկու կապէկ փօղ չօնէմ,

Հանդում վարած վօղ չօնէմ,

Տարտակ-տամուր նըստած էմ,

Մըն հուլօրած քօղ չօնէմ:

 

Մարթը քյինացական ա,

Աշխարը մընացական ա,

Էս ապրուստը հուր կյին

Հալա դէռ հըրցական ա:

 

Ալ ըպրէլու հալ չօնէմ,

ՈՒրախութուն պան չօնէմ,

Մըն խուտուրու մարթ օնէմ,

Համարյա թա տար չօնէմ:

 

Ապրէլ կա տիմակ ա,

Ապրիլ կա` տանակ ա,

Ապրէլ կա նիսյա տէղը

Անիմաստ ուրէրի քանակ ա:

 

Կաթնը խըմէ, վէր իծի ղադրը գյիդաս,

Քարավըն ինգյի վէր քէրծի ղադրը գյիդաս,

Աստօծ գյանք տա վէր շատ ապրէս,

Վէր մըծանաս, մէծի ղադրը Գյիդաս:

 

Հօռի շառան յէղան չինիլ,

Յաբու ծիյան հրէղան չինիլ

Մէր պապէրը դուզ էն ասալ

Առանց հացի սէղան չինիլ:

Ամման Սիմօն Սուրիկ չինիլ,

Նազար մարթը ժուլիկ չինիլ,

Թամաքարին պըդվալումը

Թաքկըրցըրած պուլիկ չինիլ:

 

Ամման փէդա շիրէփ չինիլ,

Ամման շառի տիրէվ  չինիլ,

Էրկու իրէս ունի գյանքը,

Ամման մէռած հիլիվէր չինիլ:

 

Ամման կամփէդ իրէս չի,

Ամման քաղաք  Փարիզ չի,

Ըշտէղ ասէս վէր սար չիկա,

Բայց ամման սար Մասիս չի:

 

Գյուղացու օրը խավար ա,

Առաչը չիմ տավար ա,

Կարին պուլօր չըռվըռում,

Կանջանքըն հինչ համար ա:

 

Ապրում ա, բայց յէրք չօնի,

Ձանում ա, բայց բէրք չօնի,

Յէս էն մարթին հի՞նչ ասէմ,

Վէր փօր օնի, բայց մէշկը ճօնի:

 

Վօղորմի հօրըտ,

Վօղօրմի մօրըտ,

Տու ընդրանց անա փիս էս,

Խավար մընա օրըտ:

 

Շատ լավ պանէր էն կյալու,

Նախշուն օրէր էն կյալու,

Էս աշխարի ծօռը դըզօղ,

Թօռ ու ծօռնէր էն կյալու:

 

Ասում էն լավ ա ինէլու,

Բախտավէր դար ա ինէլու,

Էնպէս ասում էն, գյուդում էս թա,

Գյանքը մըն էփած հավ ա ինէլու:

 

Ծըմէռնը անցնէլու ա,

Կյարունքը պացվէլու ա,

Հայի ճըրաքը մըն օր,

Մէր Նօյը կըրցընէլու ա:

 

Վօչ մըն պանի ափսուզ չի կյաս,

Քյօհնա շօրավ ման չի կյաս,

Էս աշխարքըն ալ կյալու չէս,

Սըրտէդ քէփին նի չի կյաս:

 

Տաշտի տէղ կյուշ ա ինէլու,

Ճաշըտ փըրթուշ ա ինէլու,

Մանի սաղ էս` կէր, խըմէ,

Յէտավ ուշ ա ինէլու:

 

Փօղ էն շինում, հուրուստանում

Փօր էն քյիցում ու հըստանում,

Հինչէր ասէս վէր չի անում,

Դօլարը մէր Հայաստանում:

 

Կյուլօխտը միշտ դինջ պահի,

Աշկըտ ցամաք-լիճ պահի,

Շառ-շըրթախան հէռու կաց,

Բայց կըրակըտ թիժ պահի:

 

Խէ՞ քէս էդքան չըրչըարում էս,

Յրախ կաց հիշքան կարում էս,

Աշկըտ փակի` պան էս տէսնում,

Ծափ տօ, ծիծաղի հիշքան կարում էս:

 

Ուրիշի չէփին նի չի կյաս,

Ալրին, թէփին նի չի կյաս,

Տօնըտ նախշուն սըվաղի,

Օրիշ ծէփին նի չի կյաս:

 

Ըրէվի կօխկին լուս մի տինիլ,

Վօրթիքըտ քըզանա տուս մի տինիլ,

Ղէնգըն օնէս` կյուլօխըտ քօրի

Օրիշ յիրա հույս չի տինէս:

 

Անլուս, անհիշէղ ա գյանքըս,

Ճուրըն ինգյած մըն տաշէղ ա կյանքըս,

Կընգանըս մըռնէլան յէտը,

Խավար, քյութաշաղ ա գյանքըս:

 

Ամման մընիս` մըն պէրան,

Բայց իմը ծէղ, քունը` կյէրան,

Բա խէ՞ էն մէզ միշտ խափում,

Թա Աստօծ յէշում ա տիյէրան:

 

Ըխշարքաս հի՞նչ էս տընէլու,

Խարը սարին էս տինէլու,

Կյուլ էս տառալ մէզ օտում,

Խըփէլավ հի՞նչ էս շինէլու:

 

Արէվըս արտէն թէքվալ ա,

Ղութիս արտէն սարքվալ ա,

Էն հինչա կընէկըս մէռալ ա,

Մէշկըս ըրկուտակվալ ա:

 

Ղըզղանըս լըցալա արտէն,

Կըրակըս հընացալ ա արտէն,

Սըտանան յիրաս չօքալ ա,

Պաժինըս տիրտակվա ա,

Կյուլօխը կախ էմ քյինում:

 

Օզում էմ հըսնէմ` կարում չէմ,

Օզում էմ փըռնէմ` ճարում չէմ,

Կըծէկըս յէտ ա տուվալ`

Հիվանդ էմ` պըրանում չէմ:

 

Դարդէրըս հիմբարվում չէմ,

Տէղըս թիթարում չէմ,

Վօնդա-ծէրք ինգյալէմ,

Յէս խէ՞ պըլանում չէմ:

 

Հայը խարաբ ա տառում,

Մանդ ու քարափ ա տառնում,

Հու յէրգիրան տուս ա կյամ,

Հաշվի արաբա տառնում:

 

Յէթա օզում էս չար ինէս,

Հինգիրացիր դօլարին,

Յէթա օզում էս պարի ինէս,

Մավօր տառի ռանչպարին:

 

Պարին վօղան ա,

Չարը` փօղան,

Չարը աշխար կըքանդի,

Յէթա թօղան:

 

Տիյէրին չէս հըվատում,

Տուվօրին չէս հըվատում,

Բա գյիդաք վէչ էս ըխշարքում

Հինչ թույն կա քու կյիվաթում:

 

Ըրէվին, արտին էմ հըվատում,

Մէր դաշտին, հանդին էմ հըվատում

Սըրփըլուսին, ըստըծու հույսին,

Իմ ցավ ու դարդին էմ հըվատում:

 

Ըխշըդանքիս էմ հըվատում,

Չավը, տանջանքիս էմ հըվատում,

Սարում, քօլում շիլ ինգյած

Դիլխօր գյանքիս էմ հըվատում:

 

Զուրուցըս արտէն փակվալ ա,

Լուզուս տական լալկվալ ա,

Ինձանան հի՞նչ էք օզում`

Մաղըս արտէն ծակվալ ա:

 

Ըշտաղան յէկին էս շան տըղէրքը,

Խօվէտից փախած էս շան տըղէրքը,

Ղափուլ հունց էտքան վօսկու տըրացան

Կըրթ-մըրթը պակաս էս շան տըղէրքը:

 

Դուզ յէկը, թա ծօռ յէկը,

Հըսկացանք վէչ հօր յէկը,

Մէծ օղտը հունց վէր չօքէց

Կօմունիզմը փօլ յէկը;

 

Բախտըտ անց ա կացալ,

Թախտըտ անց ա կացալ,

Սա քու դարըտ չի արտէն,

Քու վախտըտ անց ա կացալ:

Ծափ ու ծիծաղ բօլ պէտէր,

Աշկիս հալալ քօն պէտէր,

Զէնք ու զահման վիրացած

Աշխարը մըն տօն պէտէր:

 

Բաղ-բօստանըս վարած ա,

Խօտ ու յօնջա հարած ա,

Հըրվանիս տօն հունց քյինամ

Թօրս ղօլը չըփարած ա:

 

Յէս հարց էմ տամ էս ըխշարքին

Չա՞րըն ա շատ, թա՞ պարին,

Թա օզում էս դուզը գյիդաս

Քյինա հըրցըրու ռանչպարին:

 

Քյիշէր-ցիրէկ ահ էն տամ,

Մէծա, կուճի` մահ էն տամ,

Հարբ ու զօրբի էս ըխշարքում,

Կյառնը կյուլին պահ էն տամ:

 

Հէռախօսը` բըջըջային,

Սամալյօտը` գէրձայնային,

Դարը` հրթիռ-ատօմային

Մարթը` նույն անմարթկային:

 

Մէծ ու կուճի կըտաղալ էն,

«Ջիպ», «Մէրսէդէս» էն քյիշում,

Հինչ իլալ ա չիմ թաղալ էն,

Մէր սըրփէրին ալ չէն հիշում:

 

 

Չուրացած ծառին հինչ տիրվ,

Առանց փօղի հի՞նչ արէվ,

Ալան-թալան էս դարում,

Օքութ չօնէս` հի՞նչ բարէվ:

 

 

Ջանավարին կյառնըն ա ասում,

Փէշակըն էտա` ճառ ա ասում,

Տէսնաս հուր ա օզում խափի,

Վէր հավայի շառ ա ասում:

 

Սըտանան մէր տանից ա,

Վընասը մէր ջանից ա,

Էս զուլումը ըխշարքիս

Բալքա ճըքնաժամից ա:

Փօղէրըս մըտակվալ ա,

Հույսէրըս խօրտակվալ ա,

Էս անտէր ճըքնաժաման

Ջուբէրըս տրտակվալ ա:

 

Անհամ-ախմախ տարի ա,

Խառը-մառը տարի ա;

Շառը խաթան նէստան կախ,

Շընըմուռտառ տարի ա;

Մըն  ցիլինդըրավէր ա յէկալ,

Տիյէրան նօր ա յէկալ,

Աղը՞ն ա պակաս, թա՞ մաղը,

Թա չէ տա հօ՞ր ա յէկալ:

 

Գյուղացուն հա խափում էն,

Վըննըծէրքը կապում էն,

Իժան առնում, թանգ ծախում,

Տանում ծըրի լափում էն:

 

Ծըմէռնը օրան բօրան օնի,

Ծառ ա` յիրան կյէրան օնի,

Էտ հու՞ կարա ծօռը դիզի,

Փըռնօղը մէծ պէրան օնի:

 

Աբուռ, նամուսմ հույս չիկա,

Լամպը վառածէ լույս չիկա,

Էս մէծ յէքա քըղաքումը

Մըն հատ կարքին կույս չիկա:

 

Դարդ ու ցավան դաղվալ էմ,

Պարթքէրի մէչ թաղվալ էմ,

Գյուդում չէմ թա հի՞նչ անէմ,

Մէռնէ՞մ, ապրէ՞մ` շաղվալ էմ:

 

Հինչ կարում էն, անում էն,

Ծէրքատ-խլլում տանում էն,

Սօտը ղօրթան ճօկվում չի,

Ափաշկարա թըլանում էն:

 

Աստօծ, էս հի՞նչ էս անում,

Մընին յէղում էս, մընին` դաղում,

Մընին կէց էս տամ, մընին` խօզում,

Կարօ՞ղ  ա տուվալ էս  կաշառք օզում:

 

Հաքուն հէռու ծըմակումը,

Մանդըն ուրիշի քըմակումը,

Դէ ըսէցէք յէս ալ գյիդամ,

Էդ հու՞վա մէր քըղաքումը:

 

Էտ յէրքը հընացօղ չի

Էտ յարան սըղացօղ չի

Թօփ-թըվանգ ալ տըրաքի

Կաշառքը վէրացօղ չի:

 

Կաշառքը ուրան-ուրան ա կյամ,

Կաշառքը հին վըխտէրան ա կյամ,

Հու հինչ օզում ա ասի,

Կաշառքը տիյէրան ա կյամ:

 

Խափում էն` հըմանչում չէն,

Լափում էն, հըմանչում չէն,

Շատ վախտը ուրանց տէրէրին

Շընէրը ճընաչում չէն:

 

Թալանի, կյօղի կըռէվա,

Ըպրուստի, վօղի կըռէվ ա,

Դաշնակ-մաշնակ սօտ պան ա,

Պաշտօնի, փօղի կըռէվ ա:

 

Տիյէրին պաչ ա տամ,

Տուվօրին հաչ ա տամ,

Տու՞ հուվէ՞ս վէր քէզ պարէվի

Հըրուստահաչ ա տամ:

 

Բէղը սըրած հունց վէր փաշա,

Գյուդում էս թա զումբըրուտ ղուշ ա,

Աթօռը տական քըշէցիր,

Կյումում կապած մըն զըռ էշա:

 

Ախպէր, խէլքիտ շատ մի զօռի,

Մէշկը չօնէս` յէր կաց կօրի,

Մէր պապէրը զուր չէն ասալ;

ղէնգըն օնէս` կյուլօխըտ քօրի:

 

Հիշքան վօղին իրէսին ա,

Էնքան վօղին տակին ա,

Կարճիկ  ինիլին յէշէս վէչ,

Հու աղվէսըն ա ինքը հաքին ա:

 

Հայի տէսակնէր

 

Հայ կա` հայ ա,

Հայ կա` վայ ա,

Հայ կա` մուտտառ,

Թալ շան փայ ա:

Հայ կա` փարօս,

Հայ կա` հէրօս,

Հայ կա` Գըլուխգօվան

Խիբիրբիզան, գօռօզ:

Հայ կա` երազ,

Հայ կա`մուրազ,

Հայ կա`անտաշ,

Անիրէս ու լօպազ:

Հայ կա` փըստօն տըրաքի,

Ճըխտըլափակ կըփախճի,

Հայ կա` խաթը ճարօղ,

Կյանքը կըբախշի:

Հայ կա` խաթըր ճարօղ

Հայ կա`թալակ սարօղ,

Հայ կա` ափաշկարա,

Սըտընէ փափաղ կարօղ;

Հայ կա` սօված, անօթի,

Հայ կա` խէլառ ու լօթի,

Հայ կա` ագահ ահավոր,

Հայ կա` խէղճ ու չքավոր,

Հայ կա` թափառական,

Հայ կա` փախըստական,

Հայ կա` ազգէրի մէչ

Մաքուր ազնվական:

 

 

 

 

Քառյակներ, քառատողեր

(սիրո թեմաներով)

 

Այ քաղծըր ա, քաղծըր ա,

Հացը մէղրան քաղծըր ա,

Ախճի, թօշըտ պէր պաչէմ,

Հացըն ավէլի քըխծըրանա:

 

Թազա դէրյաս կէցալ էմ,

Դօշըս պատար պացալ էմ,

Ծէր տան կօխկին ախպուրը

Հազար հէտի քյացալ էմ:

 

Հօնձըս յէրի հանդումըն ա,

Մէթկըս յարիս բանդումըն ա,

Մուտանում էմ պան ասէմ

Հինը տարմանը քանդում ա:

 

Խունձօրըն արտէն փըսալ ա,

Ծառին յիրան հըսալ ա,

Ինձանա թաք չըկէնաս

Գյուղըն ամման հինչ լըսալ ա:

 

Կըտրէն կաղնած յարըս ա,

Իմ հավատըս, տարըս ա,

Նա վէր չինի հու՞նց կանէմ,

Իմ բըրատու ծառըս ա:

 

Ախճի, ախճի, նախշուն էս,

Թօշիտ յիրան նախշ օնէս,

Խէրտըս նէստաս կըտրում չի,

Տու ինձանա փախչում էս:

 

Քըրքարուտ տէզ բաղ մանիլ,

Վունդըպէտիկ քաղ մանիլ,

Մըն աշկճըպէլ կյանք օնէնք

Սըրտէս նըհէտ խաղ մանիլ:

 

Միշկիս հունց վէր քար տիրար,

Հազար ձէվի շառ տիրար,

Պատար քէզ ծօռ յիշէցի

Անումըս խէլագար տիրար:

Նըստում էմ` դարդըս տուվէս,

Յէր էմ կէնում` դարդըս տուվէս,

Քըզանա պացի հու՞ օնէմ,

Իմ վօսկի սուն մարթը դուվէս:

 

Հալվում, մաշվում, տանջվում էմ,

Քյիշէր-ցիրէկ կանչում էմ,

Հու՞ր էմ կանչում գյուդում չէմ,

Կընչէլաս հըմանչում էմ:

 

Հէրիք հիշքան սէրտըս դաղէս,

Համարյա ինձ սաղ-սաղ թաղէս,

Հու՞վա տէսնաս ինձ անիծալ`

Կյէտին նըստէս ալիր մաղէս:

 

Վօխճար իլավ` կյառնը կյինի,

Ծըմակ իլավ` ծառը կյինի,

Թա սէր իլավ յարի սըրտում,

Քախծըրը, անուշ պառը կյին:

 

Յէս ախճիկ էմ, գյուղացի,

Չափը էդքան մի անցի,

Մինչէվ կյարունք խօսկը չէմ տա,

Թա տըղա էս, տիմացի:

 

Յէս ախճիկ էմ նազ օնէմ,

Վուսկուճիրած մազ օնէմ,

Հունց կարամ քէզ չէ ասէմ,

Ախր ուրուր սազում էնք:

 

Յէս չօբան էմ` պար կըկյամ,

Կօզէս քըրըքար կըկյամ

Մըն կէս պէրան հա ասէս,

Առանց հավա պար կըկյամ:

 

Աղասի ջան, Աղասի

Ինձ հէտի խաղ ասի,

Սըրտէտ միչին հինչ վէր կա,

Շուտ յէք թաքուն ինձ ասի:

 

Պէրանըս արտէն յէրք չի կյամ,

Արտէրըս արտէն բէրք չի տամ,

Մէզ նըհէտ անքօն մընալը

Ինձ էնքան ալ ծէրք չի տամ:

Հացը կյինան ալ թունդ ա,

Հացը ապրուստ, սընունդ ա,

Առանց հացի սէր չիկա,

խէրը հացի ծնունդ ա:

 

Նէղիտ-լէնիտ հըսալ էմ,

Հինչ ասալ էս, լըսալ էմ,

Տօնածառի պապու տէս,

Ծէր տըռանը փըսալ էմ:

 

Նէրքին հանդը հօլ չի քյինում

Վօնդէրըս ալ քօլ չի քյինում,

Տէսնում էմ տու կօխկիս չէս,

Կէրած հացըս կօլ չի քյինում:

 

Վօխճարըս սարի դօշին,

Մըզէրիս հանդի փօշին,

Առանց քէզ քօն էմ իլալ,

Կըլխէս տակին մըռըմօշին:

 

Ըրէվին տակին խաշված յար,

Լուսնյակի տէս նախշած յար,

Դէ յէք, քէզ էմ ըսպասում,

Սէրտըս սըրտէտ բախշած յար:

 

Երգիծական քառյակներ

 

Պանդում չէմ, պայց տէղըս նէղ ա,

Գյանքըս խավար, մըթէն տէղա,

Մըն ճար ըրաք իմ սէվ դարդին,

Մարթիս ղօլը մըն շան ցէղ ա:

 

Ա ժըղօվուրթ, մարթըս քյուշ ա,

Ծէրքը պակաս, քյալլան բօշ ա,

Էրվում էմ յէս էսքան տարի,

Բայց հի՞նչ անէմ` արտէն ուշ ա:

 

Մարթիս խէլքը տարալ էն,

Զանքօչի հէտ լարալ էն,

Քըմակավըն ա ինձ ջօղաբ տամ,

Սէրճջիգյարը քարալ էն:

 

Ինձ խըփէցին, ջըղվցրէն,

Ինձ մէր տանա հըռըցըրէն,

Էն տըղէն յէս հավան չի,

Մօռավ տարան փըռըցըրէն:

 

Անօղ,տանօղ իմ յարը,

Էփօղ, թափօղ իմ յարը,

Հէրանց անա պուք չի կյամ

Հօքիս հանօղ իմ յարը:

 

Կանըս տակը կանանչ ա

Խէրտըս սուքվէր, թառանչ ա,

Ախճիկըս շան ճանգ ա ինգյալ,

Ճէսաս մըն ծըմակի արչ ա:

 

Կէս քյիշէր ա` հինչ ասէմ,

Հըմանչում էմ թա ասէմ,

Յզում էմ կյամ տէղըտ

Գյուդում չէմ թա հունց ասէմ:

 

Խակ ա, հալա հըսած չի,

Խէչմած ա, պայց փըսած չի,

Ծօչ ինի ըտհէնց մարթը`

Ըվըզանում պըպըզած չի:

 

Ախճիկ օզէմ` ալ ինի,

Ճըկատին մըն խալ ինի,

Հըրսանիքըս ին սըրտավ

Առանց ղըլմըղալ ինի:

 

Բյէղը սըրած իմ յարը,

Խէլքը թըռած իմ յարը,

Հալը տարած մըն կընգա

Ըշկըտիրած իմ յարը:

 

Կյօտին կամար իմ յարը,

Պըրտօղ դամար իմ յարը,

Ինձանան լուսփախ ա տամ,

Գյանքը խավար իմ յարը:

 

Ճըհապան ծըռած իմ յարը,

Սէրտը մէռած իմ յարը,

Յէրփ կընգա յէննա ինգյած

Թաղված, կյաղված իմ յարը:

 

Կընէկը բաղում,

Վօնդէրը շաղումը,

Ծէրտը պուն տինի,

Ըրշակին փըփաղումը:

 

Կընէկը կա կըլխէտ կամար կըկապի,

Կընէկ կա աբուռըտ դաստին կըթափի,

Կընէկ կա ալ կա, օրը ցիրէկավ

Սուրփ Աստծուն ալ կխափի:

 

Ջղային, հէրսօտ մէռավ

Նիգարան, դարդոտ մէռավ,

Մուրազը փօրում պահած

Աթօռի կարօտ մէռավ:

 

Հէրիք անէս նազ ու տուզ,

Ախճի, դըռի Հէրիքնազ,

Սըմբաթ թա կյա ծէր տօն

Խըտէտը կինգյէս վազէվազ:

 

Աստօծ սամսէն հէռու տանի

Կյինի չտառած մաճառան,

Անհամութ մարթկանց տիտռի պատճառան

Մամակը իրէսին կապած ճառատ լիչառան:

 

Աստօծ սամսէն հէռու տանի,

Լավ շըղաղած սուտիկ բառան,

Յէղ ու մէղրա համավ ճառան,

Լաճէվ սրքած յէղտուտ շառան:

 

Թա հիվանդ էս` հազի-տէսնամ,

Կյիրիլու էս խազի –տէսնամ,

Խէ՞ ինձանա ծէրք չէս քաշում,

Մէթկըտ հի՞նչ ա, ասի-տէսնամ:

 

Խըրէկ կյուլօխըս մըշառի,

Կարում էս քյինա մարշալի,

Ախճիկ ինի թա տըղա,

Ժէտի պատար բաշարի:

 

Ախու փախան հէռու կաց,

Շառ-շիրթախան հէռու կաց,

Ճակատըտ պացրու պահու

Կօնդը կախուն հէռու կաց:

 

Մարթըս խըմում քյուշանում ա,

Սըտընէ տէս կյիշանում ա,

Քյիշէր-ցիրէկ խըմում, լակում,

Հիշքան մընում իշանում ա:

 

Էտ աննամուսը միշտ հարփած ա,

Մըն լէրփի նըհէտ կապված ա,

Մըն վուրցակի խէլք չօնի

Կըլխան պատար հափռած ա:

 

Կընէկ կաէ մինիշակ ա,

 Կընէկ կա` պիրիշակ ա,

Կընգա օրը կըտըրվէ,

Կընէկը հի՞նչ փէշակ ա:

 

Չըմէռնէս տու, Կարապէդ,

Տարտակ կըլխավ տառար պէտ,

Ազգուծուպըտ մօռացար,

Հէն պաշտօնի տըրացար:

 

Տասը հէկտար վօղ օնի,

Ջուբը լիգինը փօղ օնի,

Մըն քօռ կապէկ չի տամ ինձ,

Նըհէտը լօք տըվօղ օնի:

 

Օշկըս ու մէթկըս բըղէրումըն ա,

Խօխա վըխտիս խըղէրումը ա,

Բայց ափսուզ վէր տէղըս հէռու

Ռուսաստանի ղուլէրումըն ա:

 

Ինչ է ուզում տղամարդը, ինչ է ուզում կինարմատը

 

Տըղամարթը օզում ա`

Կընէկը իրիքնակի շօղ ինի,

Կընէկը օզում ա`

Մարթի ջիբումը փօղ ինի:

Տըղամարթը օզում ա`

Կընէկը մըն խունար ծօվ ինի,

Կընէկը օզում ա`

Մարթը մըն կըթնատու կօվ ինի:

 

Էրած-խըրաված յարըս,

Ծէրքին պըռաված յարըս,

Ինձ տէս կընգանը հավան չի,

Ճայան խըռօված յարըս:

 

Հիշքան ալ վէր նէղըն ինգյէմ,

Ամէնափիս տէղըն ինգյէմ,

Կէծ արկա՞թ էմ կօլ տուվալ

Քյինամ ըտրա ռէխըն ինգյէմ:

 

Մըն փօրը հաստ բիղավէր ա,

Ազգ ու ծուպավ մէղավէր ա,

Կյուլ ա տառալ վէր մէզ օտի,

Տըկըռըկալած փուղավէր ա:

Չօլէրըն ինգյած ման էմ կյամ,

Տընէրըն ինգյած ման էմ կյամ,

Չօրս ղօլըս հազար կընէկ,

Յէս մըն կընգա ման էմ կյամ:

 

Ճուրը կօխկիս` ծըրավում էմ,

Քյիշէր-ցիրէկ կլավում էմ,

Յանի քա՞ր էմ, թա՞ արկաթ էմ,

Ծէր քէզ էսքան տիմանում էմ:

 

Մարթըս մըն շաշ տըվարած ա,

Բայց խէլքը քամի տարած ա,

կասը սիրած ա պահում,

Ինձանա բիզարած ա:

 

Յէղի,մէղրի ամանա շան ախճիկը,

Օցի տէս յաման ա շան ախճիկը,

Հուվէր օզի աթկազ չիկա,

Փօշտի թընըկաման ա շան ախճիկը:

 

Ջանըս հալվալ, մաշվալ ա,

Կըրքընէս մըն-մըն հաշվալ ա,

հուվէրըտրա ճանգըն ինգյի

Վօնդավ-ծէրքավ քաշվալ ա:

 

Գյուղական  անէծք

 

Հօրըտ օրթնանքըն ուրանաս,

Ցավ ու ցէցի տըրանաս,

Ցաքի փօշը շիլակէս,

Շանը նըհէտ թան լակէս,

Լուն նիհինէս, ժամ քյինաս

Խէվ իրէսավ տօն քյինաս,

Ձավի միչնին կըլօլվէս,

Սըտընէ հէտ քուլօլվէս,

Յաման յարան փըռնէ քէզ,

Քօսի միչին փըթօթվէս,

Ղէնգըն չինի վէր քօրէս,

Մաղբուն տառնաս, պիղիղնէս,

Վօրթնը, ճըճօն օտի քէզ:

 

 

Կէնացօրհնանք

 

Մինչէվ տարին էս լավ տանը,

Մըն հուրումալագ հարթնը ինի,

Հարթնիտ ալ մըն կըռըզնօտիկ

Մըն թօլամազ խօխա ինի:

 

Գյուղացու երգը

 

Հինը քյինաց, թազան յէկը,

Նազարը քյինաց Ղազարը յէկը,

Հինգէրը քյինաց, պարօնը յէկը

Ավրօրան քյինաց, Եվրօպան յէկը,

Հէրթէրը քյինաց, յէրթէրը յէկը,

Լուբլին քյինաց, դօլարը յէկը,

Կօլխօզը քյինաց, համայնքը յէկը,

Կախվածը քյինաց, անկախը յէկը,

Կէնտկօմը քյինաց, այիմը յէկը,

Կօմկուսը քյինաց, լըղիմը յէկը,

Լէնինը քյինաց, Լևոնը յէկը,

Բայց ըշխարքումըս ամման-ամման հինչ

Մընաց համինը, փօխվէց վէչ վէչինչ

Կաշառքը էլի կաշառք էլ մընաց,

Կանջանքը էլի կաշառք էլ մընաց,

Անաբուռ մարթիք սահմանըն անց կացան,

Կըտաղածնին գյանքում շըտացան,

Ախմախը մընաց իրա պաշտօնին,

Թըթուվէց, քըցախէց իրա աթօռին,

Վօսկու կըռէվը աշխարը պատէց,

Հիմարը փօղօվ ամման հինչ չանթէց,

Խափէլը տառավ հասարակ մօդա,

Ըշտէղ յէշում էս` լիգինը սօտա,

Օրը ցիրէկավ մարթ էն ըսպանում,

Դօլարի օժավ դաստին փըրտակում,

Ուժէղի օքտին օրէնք էն հանում,

Խէղճ ու նաչարին պատին դէմ անում,:

Մըն խօսկավ ամման, ամման հինչ

Համինն ա էլի, փօխվալ չի վէչինչ:

 

 

 

 

 

 

 

Հանգավոր երկտողեր

 

Ինգյավ նէղը, վօնդը պաչեց,

Ինգյավ լէնը` շան տէս հաչէց:

 

Տակռին հիշքան խուրանում ա,

Ծառը էնքան զօրանում ա:

 

Տարին պուլօր կյօրծը աչում,

Ափսուզ կօխկան շատ էն հաչում:

 

Աշխարհը տաս, քուշտանալ չի,

Աշխարհ քանդվի վըշտանալ չի:

 

Սուրում ա խօսկավ,

Հարգում ա վօսկավ:

 

Հացիտ սըղանին դանում ա ցավըտ,

Տանան հէնց տուս կյամ քըրֆում ա լավըտ:

 

Մընը ցըրտան ա մէռնում,

Մընը` սըրտան:

 

Յէթա Սիմօնի կյօրծը հաջօղ ա,

Ըւրէմըն դարը անհաջող ա:

 

Հարուստ էս` օզում էն,

Քյասիբ էս` խօզում էն:

 

Քուշտանում չի խըրըվածան,

Բայց զըզվում ա տըվըրածան:

 

Սիրում չի գյուղըն ու գյուղացուն,

Բայց շատ ա սիրում պանիր  ու մածուն:

 

Ջանավ պըռըվէցիր` ահ ա,

Հօքավ պըռըվէցիր` մահա:

 

Էշըն ալ ա ուրան արքա կարշում,

Զըռռալու հարցում:

 

Կըռանում, պաչում ա փէշըտ

Կյուղանում` էշըտ:

 

Խօսկավ` մէչ,

Կյօրծավ` հէչ:

 

Վօնդը վօղի մէչ,

Հօքին` փօղի մէչ:

 

Նըստում ա կարպէտին,

Ուշունց տամ վարպէտին:

 

Հուվէր պէտ ա

Ընդըրա  նըհէտա:

 

Անկյօրծ, անպան դաշտումը,

Ծէրքը տարտակ` տաշտում:

 

Արչը կալ  էն լըծալ,

Դարդա, ցավա պըրծալ:

 

Խէրտը օզում ա փըլավ,

Մէկալ էփած հավ:

 

Յէղած, չէզած կօվ էս,

Հէրիք ա քէզ էդքան կյօվէս:

 

Զանքօչի վօնդը խէրավ ա,

Ճէսան հարթնի նըհէտ սէրավ ա:

 

Յէր ա կյամ թախտան,

Բողոքում բախտան:

 

Վօնդը վօղին յիրան,

Ծէրքը փօղին յիրան:

 

Փօշի տէմ փօշ,

Օժի տէմ օժ:

 

Ցօրէն ա, թա պիրինձ,

Միայն թա տան ինձ:

 

Պաշտօնը հիշքան պիցրանուն ա,

Աթօռը էնքան քըխծըրանում :

 

Մըհէտ աղըն ա պակաս, մէհէտ մաղը,

Հէնց էդ մասին ա խաղըս:

 

Ուշքը, մէթկը յադի քյիցած

Խաշ ա օտում ու խըրաված:

 

Վօղը` պատճառ,

Փօղըն` անպատճառ:

 

Էշի զռռօցան մարթիկ զըզվէցին,

Քյալամի պահակ տարան տիրէցին:

 

Հու փօղ օնի, թօղ կյա խաշի,

Հու փօղ չօնի` շառ քաշի:

 

Սըրտումը պահած մըն մէծ փուրացավ,

Հըրուստի նըհէտ  ամուսնացավ:

 

Մարթ կա օռչում ա ցուլի տէս,

Մարթ կա` լըղարում   ա հօլի տէս:

 

Հավասը կյամ ա

Հէփ ծըրի կյամ ա:

 

Քյիշէր, ցիրէկ էտ ա հօքսը,

Լափի, լըցնէ սըտամօքսը:

 

Մարթ կա մըտածում ա,

Մարթ կա ըրածում ա:

 

Ծօրը հիշքան խուրանում ա,

Սարը էնքան պիցրանում ա:

 

Շատ թիթէվ ա ըտրա հօքսը,

Յէթա լիգինըն ա սըտամօքսը:

 

Մէս էն օտում ահէլ, ջահէլ,

Բայց օզում չէն վօխճար պահէլ:

 

Հավը հիշքան չաղանում ա,

Քամակըն էնքան նըղանում ա:

Մարթ կա վազ ա տամ բախտի քըմական,

Մարթ կա քյինում ա` բախտը` քըմական:

 

Ամման ծաղիկ հալա վարթ չի,

Ամման Սիմօն հալա մարթ չի:

 

Աթօռը հիշքան պացրու ա

Պաշտօնը էնքան քաղծըր ա:

 

Սիրում չի հօրը, սիրում չի մօրը,

Սիրում ա մինակ իր տըռօզ փօրը:

 

Մինչէվ հաստը պիրակի,

Պիրակի սէրտը կըճաքի:

 

Պաշտօնը տուվէն պօզէրը հանէց,

Ըթօռին նըստէց, պուզըհարէց:

 

Չարքից պըրծավ,

Պարտքից չըպըրծավ:

 

Ամէռնը Սօչի, փօթի,

Ձըմէռնը փօրըն անօթի:

 

Թուզ էս` թափ ա տամ,

Ուժէղ էս` շափ ա տամ:

 

Հինչ ա անում տէտրակը,

Անգըրագէտ Սէտրակը:

About The Author

Related posts

Leave a Reply