Նոյեմբերի 22, 2019

Ավանդապատում /Սիսիան. Ըղվերծ/

Ավանդապատում /Սիսիան. Ըղվերծ/

Օրբելյանների տոհմից` Բուրթել իշխանի թոռներից մեկը` Սուլթանշահ Օրբելյանը  ապրում էր Անի մայրաքաղաքում: Թե ինչ պայմաններում էր ընկել Անի, ինքն էլ լավ  չէր հիշում: Քանի տարի տևեց այդ ժամանակաշրջանը հայտնի չէր, երբ տեղի ունեցավ Անիի ավերիչ երկրաշարժը: Ժողովուրդը լքեց Անին, նրանց հետ էլ Բուրթել իշխանի թոռը: Մի խումբ  անեցիների հետ Բուրթել իշխանի թոռը բռնեց Սյունիքի ճամփան, ուր իշխում էին Օրբելյանները: Հայրենիքի կարոտը ձգում էր նրան: Խումբը երկար չարչարանքներից հետո հասավ Սյունիքի  Ըղվերծ գյուղաքաղաքը: Տեղ հասնելով նրանք կանգ առան Ըղվեծ դիմացի լեռան ստորոտի հարթավայրում: Մի կողմից հոսում էր Հչենա  գետը, իսկ մյուս կողմից մի փոքրիկ գետակ, որը ոռոգում էր Մսրի տղայի այգիները, որ Մրահունջից ձգվում է մինչև գետը: Գետակը սկիզբ էր առնում անտառի դեղնագույն ժայռից, որը հետագայում ցամաքեց և ժայռի գույնից ստացավ իր անունը, որը վերածվել էր աղբյուրի: Աղբյուրը կոչվեց Սարու աղբյուր, իսկ ձորը` Մսնտղի ձոր:

Ըղվերծ4Ըղվերծ2ԸղվերծԸղվերծ1Անեցիները հիմնեցին իրենց գյուղը և կոչեցին Անի տափ: Անեցիները, որ իրենց քաղաքում ունեին 1001 եկեղեցի, որոշեցին լեռան գագաթին կառուցել մի ուխտատեղի, իսկ հետագայում նաև եկեղեցի, որ մոտիկ լինի Աստծուն և այն կոչել Եղիա Մարգարեի  անունով, իսկ լեռը` Եղիակ:  Առհասարակ, Սուրբ Եղիան / Եղիակը /  ձորերի բնակիչների համար եղել  և մնում է իբրև գլխավոր սրբավայր: Ձորերի բնակիչները իրենց իղձերը, մտածումներն ու հառաչանքները առ Աստված առաքելու համար բարձրանում էին Սուրբ Եղիա ակնկալելով, որ իրենց աղոթքները կհասնեն Ամենագութ Աստծուն: Ավանդույթ կար, որ երաշտի տարիներին Ըղվեծի քրիստոնեական օջախից` Ձավի Պետրոսյանը բարձրանում էր լեռան գագաթը և այնտեղից քար էր բերում և գցում Հչենա գետը, ինչից հետո Բարձրյալն անձրև էր պարգևում պապակ դաշտերին: Տարիներ անցան, սակայն անեցիները այդպես էլ չկարողացան սուրբ գագաթին եկեղեցի կառուցել և այն մնաց որպես ուխտատեղի, սրբավայր` փոքրիկ մատուռով, որի ավերակը խաչքարով պահպանվում է մինչ օրս: Եղիա Մարգարեի հայտնությունից դարեր հետո այդ գագաթին հայտնվեց յոթ մետր բարձրությամբ մետաղյա խաչը, որ պետք է երևար ձորերի բոլոր գյուղերից: Խաչը կառուցվել է Դավթյան ընտանիքի անդամների հովանավորությամբ, իսկ վարպետը՝ զոդող վարպետ Համլետ Մաթևոսյանն է: Խաչի օրհնությունը և բացման արարողությունը տեղի ունեցավ 2013թ. օգոստոսի 16-ին: Օրհնության արարողությունը կատարեց Սյունյաց Թեմի առաջնորդական տեղապահ` Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:
 

Գուրգեն Ալավերդյան    (Դագոր)

Աղբյուր՝ http://darbas.am/

About The Author

Related posts

Leave a Reply